Պատանի տիտաններ (մուլտսերիալ)
Պատանի տիտաններ (անգլ.՝ Teen Titans), ամերիկյան անիմացիոն սերիալ, որն ստեղծվել է Գլեն Մուրակամիի կողմից՝ DC Comics-ի համանուն կոմիքսների հիման վրա։ Սերիալի սյուժեն հիմնված է հիմնականում Մարվ Վոլֆմանի և Ջորջ Պերեսի համանուն կոմիքսների սյուժեների վրա։
Անիմացիոն սերիալի պրեմիերան կայացավ Cartoon Network-ում 2003 թվականի հուլիսի 19-ին, իսկ ավելի ուշ ցուցադրվեց Kids' WB հեռուստաալիքով։ Ի սկզբանե նախատեսված էր ընդամենը չորս եթերաշրջան, սակայն շոուի հանրաճանաչության պատճառով այն երկարաձգվեց մինչև 5-րդ սեզոն։ Վերջին դրվագը հեռարձակվեց 2006 թվականի հունվարի 16-ին, չնայած հետագայում ստեղծվեց նաև լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը կոչվում էր «Պատանի տիտաններ, միջադեպ Տոկիոյում», որի պրեմիերան տեղի ունեցավ 2006 թվականի սեպտեմբերի 15-ին։ Սերիալը կրկին ցուցադրվել է Boomerang ալիքով։
Անիմացիոն սերիալը դարձավ Cartoon Network-ի ամենահայտնի սերիալներից մեկը և առաջադրվեց 3 Էննիի և մեկ Motion Picture Sound Editors մրցանակների։ Սերիալի մոտիվներով թողարկվել են կոմիքսներ, DVD թողարկումներ, տեսախաղեր, երաժշտական ալբոմներ և կոլեկցիոն խաղալիքներ։
Օրիգինալ սերիալի ավարտից յոթ տարի անց դրա համար ստեղծվեց սփին-օֆֆ, որը կոչվում էր «Պատանի տիտաններ, առա ՛ջ», որի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 23-ին։
Կերպարներ
խմբագրելՍյուժեն զարգանում է հինգ գլխավոր հերոսների շուրջ․ Ռոբինը (հնչյունավորել է Սքոթ Մենվիլը) թիմի խելացի և ընդունակ ղեկավարն է, Սթարֆայրը (հնչյունավորել է Հայնդեն Ուոլշը) տարօրինակ այլմոլորակային Թամարան մոլորակից է, Կիբորգը (հնչյունավորել է Խարի Փեյթոնը) կիսամարդ-կիսառոբոտ է, Ռավենը (հնչյունավորել է Տարա Սթրոնգը) զուգահեռ Ազարաթ աշխարհի աղջիկ է, ով օգտագործում է պսիոնիկական ունակությունները և Բիստբոյը (հնչյունավորել է Գրեգ Կայպեսը), որը կարող է վերափոխվել տարբեր կենդանիների։
Թիմը պայքարում է քաղաքում հանցավորության դեմ, մինչդեռ միևնույն ժամանակ սերիալը կենտրոնանում է գլխավոր դեռահաս հերոսների դժվարությունների, նրանց խնդիրների և հարաբերությունների վրա։ Թիմի գլխավոր թշնամին գերչարագործ և վարձկան Սլեյդն է, որը DC կոմիքսներում հայտնի է նաև որպես Դետստրոուկ։
Ոճ
խմբագրելԱնիմացիոն շարքը լի է հումորային դրվագներով՝ ոճավորված որպես անիմե։ Միևնույն ժամանակ, շարքն ինքնին ստեղծվել է ճապոնական անիմացիայի մեծ ազդեցության ներքո։ Սերիալի վրա ազդել են նաև շոուի ստեղծողներ Գլեն Մուրակամիի և Բրյուս Թիմի՝ Ապագայի և արդարության լիգայի Բեթմենի նախորդ աշխատանքը։
Սերիալի երաժշտական թեմայում օգտագործվում են անգլիական և ճապոնական բառեր, իսկ հենց երգը կատարել է ջի-պոպ խումբ Puffy AmiYumi:
Գնահատական
խմբագրելՍերիալը ստացել է դրական գնահատական։ 2009 թվականին «Պատանի տիտանները» լավագույն մուլտերի ցանկում էր ըստ IGN-ի՝ զբաղեցնելով վարկանիշի 83-րդ տողը[5]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Սերիալի մասին tv.com-ում