Սփին-օֆֆ
Սփին-օֆֆ (անգլ. թարգմանաբար՝ «Կողմնակի ստեղծագործություն», «ճյուղավորում»), գեղարվեստական ստեղծագործություն (գիրք, ֆիլմ, համակարգչային կամ սեղանի խաղ, կոմիքս[1][2]), որը այլ՝ արդեն գոյություն ունեցող ստեղծագործության ճյուղավորումն է և օգտագործում է դրա հայտնիությունը, ճանաչումը կամ առևտրային հաջողությունը տարբեր տարրերի օգտագործման հաշվին՝ կերպարների, իրադարձությունների կամ նրանցմ ովքեր նախորդող ստեղծագործության մեջ երկրորդական դերեր էին կատարում[3]։ Ուրիշ ձև ասած, սփին-օֆֆը հատուկ ուշադրություն է հատկացնում այն բանին, ինչը կենտրոնական չէր առաջնային ստեղծագործությունում[4]։ Սփին-օֆֆների թողարկումի ժամանակ ենթադրվում է, որ դրանք ընդունվելու են այն լսարանի կողմից, որն արդեն ծանոթ է կերպարների և իրավիճակային ասպեկտների հետ ավելի լավ, քան ընդհանրապես նոր ստեղծագործությունների[5]։
Որպես կանոն, սփին-օֆֆի հիմնական տարբերությունը հասարակ շարունակությունից կամ փրիքվելից այն է, որ այստեղ հիմնական դերերում են լինում այն կերպարները, որոնք դրվագային կամ երկրորդական դերեր էին կատարում նախորդ ստեղծագործությունում։ Կարևոր է նշել սփին-օֆֆի տարբերությունը ռեմեյքից՝ ստեղծագործության նոր մեկնաբանումից, սակայն այլ շեշտավորումներով, տեխնիկայով և նույն սյուժեի զարգացման նոր պայմաններով։
Սփին-օֆֆներ բնօրինակ ստեղծագործությունների նկատմամբ
խմբագրելՍփին-օֆֆի իրադարձությունները կարող են տեղի ունենալ տարբեր ժամանակում բնօրինակ ստեղծագործության ժամանակագրությունում․
- Կողմնակի ստեղծագործությունը կարող է հանդիսանալ բնօրինակ սյուժեի սիքվել այն դեպքում, երբ սփին-օֆֆի իրադարձություններն ավելի ուշ են տեղի ունենում։ Օրինակ․ «Ընկերներ» և «Ջոուի», «Ռոքի Բալբոա» և «Քրիդ»։
- Սփին-օֆֆը կարող է փրիքվել լինել, եթե այն պատմում է իրադարձությունների մասին, որոնք սկզբնական ստեղծագործության իրադարձություններից ավելի վաղ են տեղի ունեցել։ Օրինակ․ «Իքս մարդիկ» և «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ», «Հավերժ Շրեկ» և «Կոշկավոր կատուն», «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» և «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց»։
- Սփին-օֆֆը կարող է միդքվել լինել, եթե ստեղծագործությունների իրադարձությունները զուգահեռաբար են ընթանում։ Օրինակ․ «Համլետ» և «Ռոզենկրանցը և Գիլդենստերնը մահացած են», «Հերակլեսի զարմանալի ճանապարհորդություններ» և «Զենա․ Զինվորների թագուհի», «Նետ» և «Ֆլեշ»։
- Սփին-օֆֆը կարող է ինտերքվել լինել, եթե դրա իրադարձությունները տեղի են ունենում երկու բնօրինակ ստեղծագործությունների միջև։ Օրինակ․ «Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ»։
Օրինակներ
խմբագրելԳրականությունում
խմբագրելԲնօրինակ ստեղծագործություն | Սփին-օֆֆ |
---|---|
«Համլետ» | «Ռոզենկրանցը և Գիլդենստերնը մահացած են» |
«Մահվան տետրը» մանգա և անիմե | «Մահվան տետրը. Ուրիշ տետր․ ԲԲ լոսանջելեսյան մարդասպանի գործ»[6] |
«Արևմտյան ճակատում նորություն չկա» | «Վերադարձ» |
լայթ-նովել և անիմե «Ինչ-որ կախարդական Ինդեքս» | լայթ-նովել և անիմե «Ինչ-որ գիտական ռեյլգան» |
Կինեմատոգրաֆիայում և հեռուստատեսությունում
խմբագրելԲնօրինակ ստեղծագործություն | Սփին-օֆֆ |
---|---|
«Մեծ պայթյունի տեսությունը» | «Երիտասարդ Շելդոն» |
«Ամբողջ ծանրությամբ» | «Ավելի լավ է զանգեք Սոլին» |
«Ամենակարող Բրյուսը» | «Ամենակարող Էվան» |
«Վիքտորիուս» և «ԱյԿառլի» | «Սեմ և Քեթ» |
«Չիկագոյի հրդեհ» | «Չիկագոյի ոստիկանություն», «Չիկագոյի բժիշկներ» և «Չիկագոյի արդարադատություն» |
«Մումիան վերադառնում է» | «Կարիճների արքան» |
«Մեքենաներ» | «Ինքնաթիռներ» (նաև շարունակություն է) |
«Օուշենի տասնմեկ ընկերները» | «Օուշենի ութ ընկերուհիները» |
«Խաղալիքների պատմություն» | «Բազ Լայթերը աստղային թիմից» |
«Բեթմենը վերադառնում է» | «Կին կատու»[7] |
«Իքս մարդիկ» | «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ»[8][9] (նաև փրիքվել է), «Կուղխ» (նաև շարունակություն է), «Դեդփուլ», «Լոգան», «Դեդփուլ 2» |
«Ալի Ջիի շոու» | «Ալի Ջին պառլամենտում», «Բորատ։ Ամերիկայի մշակութային հետազոտությունները՝ հօգուտ Ղազախստանի փառահեղ երկրի», «Բրունո»[10] |
«Առյուծ արքան» | «Տիմոնը և Պումբան» և «Առյուծ պահապանը» |
«Լեգո ֆիլմ» | «ԼԵԳՈ Բեթմեն ֆիլմ» (նաև շարունակություն է) |
«Բադային պատմություններ» | «Քվաք Բվաք» և «Սև թիկնոց» |
«Մադագասկար» | «Մադագասկարի պինգվինները» և «Կեցցե Ջուլիան թագավորը» |
«Անաստասիա» | «Բարտոկ Հրաշալի» (նաև փրիքվել է) |
«Հերակլեսի զարմանալի ճանապարհորդություններ» | «Զենա՝ զինվորների թագուհի» և «Հերակլեսի երիտասարդություն» |
«Բևեռլի Հիլզ 90210» | «Մոդելների ընկերություն», «Մելռոուզ Փլեյս» և «90210» |
«Աստղային պատերազմներ» | «Էվոկի», «Վտարանդին-մեկ» և «Սոլո» (նաև փրիքվելներ են) |
«Բաֆի՝ վամպիրների կործանիչ» | «Հրեշտակ» |
«Ընկերներ» | «Ջոուի» |
«Դինաստիա» | «Դինաստիա 2․ Քոլբի ընտանիք» |
«Վամպիրի օրագրերը» | «Առաջնածինները» և «Ժառանգություն» |
«Դոկտոր Ով» | «Թորչվուդ», «Սառա Ջեյնի արկածներ», «Կ-9», «Կ-9 և компанևя»և ընկերություն, «Դասարան» |
«Բիվիս և Բաթհեդ» | «Դարիա»[11][12] |
«Հիմ-մեն և տիեզերքի տիրակալներ» | «Շի-Րա․ Ուժի արքայադուստր» |
«Աստղային դարպասներ։ ԱԳ-1» | «Աստղային դարպասներ․ Ատլանտիդա»[13], «Աստղային դարպասներ․ Տիեզերք»[14] (նաև շարունակություններ են) |
«Շրեկ 2» | «Կոշկավոր կատուն» (նաև փրիքվել է)[15] |
«Գրեյի անատոմիա» | «Մասնավոր պրակտիկա»[16] |
«Նինջա - կրիաներ» | «Քեյսի Ջոնս» |
«Նարուտո» | «Տիբի Նարուտո․ Ռոկ Լիի պատանեկության գարուն» |
«Հանճար տղայի՝ Ջիմի Նեյթրոնի արկածները» | «Շինի մոլորակը» (նաև շարունակություն է)[17] |
«Հետ դեպի ապագա 3» | «Գլուխը կորցնելու միլիոն միջոց»[18] |
«H2O։ Պարզապես ավելացրու ջուր» | «Մակո։ Գաղտնիքների կղզի» |
«Խոհանոց» | «Էլեոն հյուրանոց», «Գրանդ» և «ՍենյաՖեդյա» |
«Սկուբի Դու» | «Դաֆնա և Վելմա»[19] |
«Վինքս Քլաբ» | «Վինքս աշխարհ» |
«Ֆինեսն ու Ֆերբը» | «Մերֆիի օրենք»[20] |
«Տրանսֆորմերները» | «Բամբլբի» (նաև փրիքվել է) |
«Սևազգեստ մարդիկ» | «Սևազգեստ մարդիկ․ Ինտերնեյշնլ» |
«Ֆորսաժ» | «Ֆորսաժ 2» (նաև շարունակություն է) |
Համակարգչային խաղերում
խմբագրելԲնօրինակ ստեղծագործություն | Սփին-օֆֆ |
---|---|
«Half-Life» | «Half-Life: Opposing Force», «Half-Life: Blue Shift», «Half-Life: Decay» (միդքվելներ) |
«Sonic Adventure 2» | «Shadow the Hedgehog» |
«Grand Theft Auto IV» | «Grand Theft Auto IV: The Lost and Damned», «Grand Theft Auto: The Ballad of Gay Tony» |
«Super Mario» | «Mario Kart», «Mario Party», «Super Mario RPG: Legend of the Seven Stars» |
Մեդիայում
խմբագրելԳոյություն ունի «Spinoff NASA» ասմագիրը, որը ամեն տարի հրապարակվում է ՆԱՍԱ-յի կողմից[21], որտեղ պատմվում է այն մասին, թե ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել տիեզերային տարածքի ուսումասիրման համար, որոնք հիմա օգտագործվում են առօրյա կյանքում[22][23]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Frank Dickens». lambiek.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Sanderson, Peter; Gilbert, Laura, ed. (2008). «1970s». Marvel Chronicle A Year by Year History. Dorling Kindersley. էջ 161. ISBN 978-0756641238. «December saw the debut of the cigar-smoking Howard the Duck. In this story by writer Steve Gerber and artist Val Mayerik, various beings from different realities had begun turning up in the Man-Thing's Florida swamp, including this bad-tempered talking duck.»
{{cite book}}
:|first2=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Robert V. Bellamya, Daniel G. McDonald & James R. Walker The spin‐off as television program form and strategy // Journal of Broadcasting & Electronic Media. — Routledge, 1990. — В. 3. — Т. 34. —
- ↑ Richard Pfefferman Strategic Reinvention in Popular Culture: The Encore Impulse. — Palgrave Macmillan, 2013. — P. 3. — 260 p. — ISBN 9781137373199
- ↑ Jonathan Bignell An Introduction to Television Studies. — Routledge, 2012. — P. 189. — 344 p. — ISBN 9780415598170
- ↑ Casey Brienza (2008 թ․ օգոստոսի 13). «Death Note: Another Note, the Los Angeles BB Murder Cases». AnimeNewsNetwork (անգլերեն). Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Axis rewiews: Catwoman(անգլ.) // SPH Magazines : журнал. — 2005. — № 26. — С. 55. — ISSN 0219-872X.
- ↑ Ethan Sacks (2012 թ․ օգոստոսի 3). «'The Wolverine,' starring Hugh Jackman as 'The X-Men's' popular claw-popping hero, starts filming in Australia». New York Daily News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ James White (2012 թ․ հոկտեմբերի 30). «Spin-Offs: The Dos and Don'ts». Empire. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Barrett Goetz (2012 թ․ մայիսի 13). «Barrett's Review: 'The Dictator' Tries Too Hard for Raunch, and Falls Flat». themoviemash.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Kuczynski, Alex (1998 թ․ մայիսի 11). «Beavis and Butt-head's Feminine Side». The New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Rosenberg, Howard (1997 թ․ մարտի 3). «Brainy 'Beavis' Pal 'Daria' Spins Off». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Urbani, Laura (2004 թ․ հուլիսի 16). «'Stargate Atlantis': Great spinoff of successful series». Pittsburgh Tribune-Review. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Sumner, Darren (2009-04). «An Expanding Universe – GateWorld talks with Brad Wright & Robert Cooper». GateWorld. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Fritz, Ben (2005 թ․ սեպտեմբերի 14). «D'Works will rely on animal instinct». Variety. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Barnes, Brooks (2007 թ․ փետրվարի 21). «Delicate Surgery on 'Grey's Anatomy'». The Wall Street Journal. Վերցված է 2007 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Ed Liu (2009 թ․ հունիսի 10). «Nick Announces "Planet Sheen," "TUFF Puppy," 3 Pilots; Promotes Rawlings». Toon Zone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Eric Eisenberg (2014). «Doc Brown & His DeLorean Are In The New «A Million Ways To Die In The West» Trailer» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Feldman, Kate (2017 թ․ նոյեմբերի 28). «'Scooby-Doo' spinoff movie about Daphne and Velma in the works». New York Daily News. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Milo Murphy's Law / WMG - TV Tropes». tvtropes.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «NASA Spinoff Homepage».
- ↑ «Спин-офф NASA. Какие космические технологии делают лучше жизнь на Земле».
- ↑ admin (2016 թ․ դեկտեմբերի 12). «Спин-офф NASA 2017 - Новости про космос». Новости про космос (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.