Դիք Գրեյսոն
Ռիչարդ Ջոն «Դիք» Գրեյսոն (անգլ.՝ Richard John "Dick" Grayson), հորինված կերպար, որը երևում է DC Comics-ի կողմից հրատարակված կոմիքսներում։ Հիմնականում կապ ունի Բեթմենի հետ։ Ստեղծվել է Բիլ Ֆինգերի, Բոբ Քեյնի և նկարիչ Ջերի Ռոբինսոնի կողմից։ Առաջին անգամ երևացել է 1940 թվականի ապրիլին հրատարակված «Detective Comics #38» կոմիքսում որպես Ռոբին։ «Tales of the Teen Titans #44» (հուլիս 1984) կոմիքսում նա դադարում է լինել Ռոբնին և իրեն է վերցնում նոր` Նայթուինգ անվանումը (Նայթունգին ստեղծել են Մարվ Վոլֆմանը և Ջորջ Պերեզը)։
Նա ակրոբատ ընտանիքի, հայտնի որպես «Թռչող Գրեյսոններ», կրտսեր անդամն էր։ Նա տեսնում է, թե ինչպես մի մաֆիայի ղեկավար սպանում է իր ծնողներին՝ կրկեսից փող շորթելու համար։ Բեթմենը (Բրյուս Ուեյնը) վերցնում է նրան իր խնամակալության տակ (երբեմն Դիքը համարվում է նրա հոգեորդին), ինչպես նաև Դիքը լինում է նրա օգնական Ռոբինը։ Բազմաթիվ հեղինակներ նրա անվանել են Բեթմենի առաջին որդին[2]։ Լինելով Բեթմենի օգնականը, նա նաև դառնում է «Երիտասարդ տիտաններ» սուպերհերոսական խմբավորման առաջնորդը։ Նա, լինելով երիտասարդ, թողնում է Ռոբինը դերը և դառնում է Նայթուինգ։ Որպես Նայթուինգ նա շարունակում է լինել «Երիտասարդ տիտաններ»-ի առաջնորդը։
Դիք Գրեյսոնը մի քանի անգամ ստանձնել է Բեթմենի դերը։ «Batman: Knightfall» կոմիքսում Գրեյսոնը հրաժարվում է լինել Բեթմեն, մինչ իրական Բեթմենը ապաքինվում էր վնասվածքներից։ Սակայն «Zero Hour» կոմիքսի դեպքերից հետո Գրեյսոնը փոխարինում է Բրյուս Ուեյնին։ Նա կրկին ստանձնում է Բեթմենի դերը «Batman R.I.P.» (2008) և «Final Crisis» (2008-2009) կոմիքսներում, որտեղ նա, իմանալով Բեթմենի մահվան մասին գալիս է Գոթեմ սիթի և համագործակցում է հինգերորդ Ռոբինի` Դեմիան Ուեյնի հետ։ Բրյուսի վերադառնալուց հետո նրանք երկուսն էլ հանդիսանում էին Բեթմեն մինչև 2011 թվականը, որից հետո «The New 52» կոմիքսների շարքում Գրեյսոնը վերադառնում է Նայթուինգի դերին։ 2014 թվականին հրատարակված կոմիքսներում Գրեյսոնը ինքնությունը պարզվում է և նա կեղծում է իր մահը։ Այդ դեպքերից հետո նա ստիպված թողնում է Նայթունգի դերը և դառնում է Գործակալ 37-ը, ով Բեթմենի լրտեսն էր «Սպիրալ» լրտեսական գործակալությունում։ 2016 թվականին «DC Rebirth» կոմիքսների շարքում, Գրեյսոնը կրկին վերադառնում է Նայթունգի դերին[3]։
Դիք Գրեյսոնին մարմնավորել է Դուգլաս Քրոֆթը «Բեթմեն» սերիալում (1943), Ջոնի Դունքանը` «Բեթմեն և Ռոբին» (1949) սերիալում, Բուրթ Ուարդը` «Բեթմեն» հեռուստասերիալում (1966-1968) և «Բեթմեն» ֆիլմում (1966), Քրիս Օ'Դոնելը` «Հավերժ Բեթմենը» (1995) և «Բեթմեն և Ռոբին» (1997) ֆիլմերում։ Լորեն Լեսթերը հնչյունավորել է Ռոբինին «Բեթմեն», իսկ հետագայում Նայթուինգին «Բեթմենի նոր արկածները» մուլտսերիալում։ 2011 թվականի մայիսին IGN-ը Դիք Գրեյսոնին համարել է 11-րդը «Բոլոր ժամանակների 100 լավագույն սուպերհերոսներ» ցանկում[4]։ 2013 թվականին ComicsAlliance-ը Դիք Գրեյսոնին (որպես Նայթուինգ) համարել է 1-ինը «50 ամնենասեքսուալ կոմիքսների կերպարներ» ցանկում[5]։
Հրատարակման պատմություն
խմբագրելՌոբին, հրաշք տղա
խմբագրելԿերպարը առաջին անգամ ներկայացվել է «Detective Comics #38» (1940) կոմիքսում Բիլ Ֆինգերի և Բոբ Քեյնի կողմից։ Ռոբինի հայտնվելը կոմիքսներում երիտասարդ ընթերողներին ստիպեց ավելի հաճույքով կարդալ Բեթմենի կոմիքսները։ «Ռոբին, հրաշք տղա» անվանումը, ինչպես նաև նրա համազգեստը ոգեշնչված են լեգենդար հերոս Ռոբին Հուդից, ինչպես նաև ամերիկյան Ռոբին թրչունից։ Նա ծնվել է գարնան առաջին օրը։ Նա Ջոն և Մերի Գրեյսոնների որդին է։
Երբ նա առաջին անգամ երևաց, նա կրկեսի ակրոբատ էր, ով իր ծնողների հետ «Թռչող Գրեյսոններ» խմբի անդամն էր։ Ներկայացմանը պատրաստվելու ժամանակ Դիքը պատահաբար լսում է, թե ինչպես են երկու հանցագործներ փորձում կրկեսի սեփականատիրոջից փող շորթել։ Սեփականատերը հրաժարվում է փող տալուց, ուստի հանցագործները կտրում են ճոճաձողի լարերը` դրանց վրա քայքայիչ թթու լցնելով։ Հաջորդ ներկայացման ժամանակ, ճոճաձողի լարերը, որոնցից կախված էին Դիքի ծնողները, պոկվում են, որի հետևանքով նրանք մահանում են։ Մինչ Դիքը կկարողանար գնալ ոստիկանություն, Բեթմենը գալիս է և ասում է նրան, որ այդ երկու հանցագործները աշխատում են Տոնի Զուկոյի` մի շատ վտանգավոր հանձագործի համար։ Բեթմենը պատմում է իր ծնողների մահվան մասին և խնդրում է, որ Դիքը իր օգնականը դառնա։ Շատ մարզումներից հետո Դիքը դառնում է Ռոբին։ Նրանք սկսում են խանգարել Զուկոյին։ Նրանք հետապնդում են Զուկոյին մինչև շինհրապարակ, որտեղ էլ բռնում են նրան։ Ռոբինի ծագումը շատ նման է Բեթմենի ծագմանը նրանով, որ նրանք երկուսն էլ տեսել են, թե ինչպես են հանցագործները սպանում իրենց ծնողներին։ Այդ պատճառով էլ նրանց մոտ հանցագործության դեմ պայքարելու ցանկություն է առաջացել։ Բրյուսի (Բեթմենի) և Դիքի մեջ ստեղծվում են հայր և որդու հարաբերություններ։ 1940-ական և 1950-ականներին DC Comics-ը Բեթմենին և Ռոբինին պատկերում էր որպես թիմ, անվանելով նրանց «Դիանամիկ Դուո»։ Նրանք գրեթե ոչ մի Բեթմենի մասին կոմիքս առանց Ռոբինի չէին հրատարակում։
Երիտասարդ տիտաններ
խմբագրել1964 թվականին «The Brave and the Bold #54» կոմիքսում երևում է «Արդարության լիգա» խմբավորման երիտասարդ տարբերակը։ Խմբի ղեկավարը Ռոբինն էր։ Խմբում կային նաև այլ հայտնի հերոսների սայդքիքեր` Ակվալադը (Ակվամենի սայդքիքը) և Կիդ Ֆլեշը (Ֆլեշի սայդքիքը)։ Նրանք ցանկանում էին կանգնեցնել հանցագործ Միստեր Թվիստերին։
Հետագայում, երեք սայդքիքերին միանում են նաև Սպիդին և Հրաշք աղջիկը։ Նրանք իրենց անվանում են «Երիտասարդ տիտաններ»։ Բեթմենից սովորած հրաշալի մարտավարական հմտությունների շնորհիվ Ռոբինը հեշտությամբ դառնում է խմբի առաջնորդը։
1980 թվականին նա նորից դառնում է «Երիտասարդ Տիտանների» առաջնորդը «The New Teen Titans» կոմիքսների շարքում, որը դառնում է DC Comics-ի այդ ժամանակվա ամենասիրելի կոմիքսներից։ «Երիտասարդ Տիտանների» ղեկավարը լինելու ժամանակ նա կռվում է Բեթմենի հետ, որը տևում է շատ տարիներ։
Նայթուինգ
խմբագրել«Crisis on Infinite Earths»-ին նախորդող կոմիքսներում հասունացող Դիք Գրեյսոնը հոգնում է Բեթմենի երիտասարդ սայդքիքը լինելուց։ Նա անվանում է իրեն Նայթուինգ, հիշելով իր արկածները Կրիպտոնի Կանդոր քաղաքում, որտեղ նա ու Բեթմենը հանդիպել էին նույն անվանմամբ մի հերոսի։ Նա շարունակում է պահպանել իր նոր ինքնությունը, սակայն նա վերադառնում է, Բեթմենին ու իրեն փոխարինող Ռոբիններին` Ջեյսոն Թոդին ու Թիմ Դրեյքին օգնելու համար։ Նա կապնվում է Թիմի հետ, ով նրա համար կարծես փոքր եղբայր լիներ։
Երբ «Knightfall» կոմիքսի ժամանակ Բեյնը կոտրած է լինում Բեթմենի մեջքը, Բեթմենը ընտրում է Ջան-Փոլ Վալեյին, որպեսզի նա փոխարինի իրեն` որպես Բեթմեն, քանի որ նա չէր ցանկանում այդ դերով ծանրաբեռնել Դիքին։ Սակայն, երբ պարզվում է որ Վալեյը չափազանց անկայուն է Բեթմեն լինելու համար, Բրյուսը բժիշկ Շոնդրա Կինսոլվինգի և Լեյդի Շիվայի օգնությամբ արագ վերականգնվում է և Դիքի ու Թիմի օգնությամբ կանգնեցնում է Վալեյին։ Այնուամենայնիվ Բրյուսը որոշ ժամանակով լքում է Գոթեմը` Դիքին նշանակելով իր իրավահաջորդը։ Բեթմեն լինելու ժամանակ Դիքը հասկանում է, թե ինչ մեծ հոգեբանական սթրեսներ է ապրել Բրյուսը Բեթմեն լինելու ժամանակ։ Նա նաև կռվում է Բեթմենի նորագույն չարագործների դեմ, որոնցից են` Մարդասպան Քրոքը, Որովայնախոսը, Մուկ Բռնողը և Երերեսանին։
Մինիսերիաներ և ընթացիկ կոմիքսներ
խմբագրել«Nightwing: Alfred's Return #1» (1995) կոմիքսում Դիք Գրեյսոնը գնում է Անգլիա, Ալֆրեդ Փենիուորթին գտնելու, ով «KnightSaga» կոմիքսի դեպքերից հետո հրաժարվել էր Բրյուս Ուեյնի համար աշխատելուց։ Միասին Գոթեմ վերադառնալու ճանապարհին նրանք փորձում են կանգնեցնել բրիտանական կառավարության դեմ հեղափոխությունը, որի ժամանակ վերանալու էր Լա Մանշ նեղուցի ներքևում գտնվող թունելը։
Հետագայում, «Nightwing» մինիսերիաներում (1995 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր, գրել է Դենիս Օ'Նիլը, գրել է Գրեգ Լենդը), Դիքը որոշում է ընդմիշտ հրաժարվել Նայթուինգի դերից, սակայն հետո Ալֆրեդը պատահաբար բացահայտում է, որ «Թռչող Գրեյսոնների» սպանության և Կրավիայի արքայազնի միջև հնարավոր կապ կարող է լինել։ Նա գնում է Կրավիա, հաղթում է Կրավիայի հանցագործ արքայազնին և իմանում է նրա և իր ծնողների միջև կապը։ Իրականում նրանք տեսել էին, թե ինչպես են իրական արքայազնին սպանում և նրան փոխարինում ուրիշ մեկով, ով նախորդի նման վատն է լինում։ Դրանից հետո Դիքը վերադառնում է Նայթունիգի դերին, հասկանալով, որ չնայած նա ու Բրյուսը բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց Բրյուսը երբեք նրան չի ստիպել դառնալ Ռոբին և միանալ իրեն։ Նա նաև խոստովանում է, որ հետևել է Բրյուսին, քանի որ նա արժանի է, որ իրեն հետևեն։
1996 թվականին մինիսերիաների հաջողությունից հետո DC Comics-ը թողարկում է ամենամսյա կոմիքսներ Նայթունի մասնակցությամբ (հեղինակ` Չակ Դիքսոն, նկարիչ` Սքոթ ՄաքԴանիել), որտեղ նա գնում է Գոթեմ Սիթիի հարևան Բլադևեն քաղաք, որտեղ տեղի են ունենում տարբեր հանցագործություններ և հասկանում է, որ այդ քաղաքը պաշտպանության կարիք ունի։ Նա որոշ ժամանակով լինում է քաղաքի պահապանը և դիմակայում է մի քանի չարագործների հետ, որոնցից են` Բլոքբասթերը և Թորքը։
Batman: Reborn
խմբագրել«Final Crisis» կոմիքսների ընթացքում, Բեթմենի մահվանից հետո Դիքը Նյու Յորքից ետ է վերադառնում Գոթեմ, որտեղ «Battle for the Cowl» կոմիքսում նա ստանձնում է Բեթմենի դերը, իսկ Դեմիան Ուեյնը՝ Բրյուս Ուեյնի կենսաբանական որդին դառնում է նոր Ռոբինը[6]։
Նրանց դինամիկան Բրյուսի և Դիքի դինամիկայի հակառակ պատկերն է։ Այստեղ Բեթմենն ավելի պայծառ է, իսկ Ռոբինն՝ ավելի մռայլ։
Ջեյմս Ռոբինսոնի գրած կոմիքսներում Դիքը, որպես Բեթմեն, լինում է նաև «Արդարության լիգայի» կազմում։
The New 52 (2011–2016)
խմբագրելԴիք Գրեյսոնը կրկին դառնում է Նայթուինգ DC-ի «Flashpoint» կոմիքսի իրադարձություններից հետո, որտեղ հրատարակիչը վերափոխում է անվանումները և սկսում է նոր պատմություն «The New 52» կոմիքսների շրջանակում։ Նոր պատմությունում, Բրյուս Ուեյնը նորից Բեթմենն է, իսկ Դիք Գրեյսոնը, ինչպես որդեգրված ընտանիքի մյուս անդամները՝ մի քանի տարի փոքր է։ Դիքը այստեղ 19 տարեկան է, ինչպես նաև ավելի կարճահասակ է քան նախկին կոմիքսներում։ Շատ հարցազրույցներում ասվել է, որ Դիքը որդեգրվել է 16 տարեկանում, իսկ այն ժամանակ՝ 12 տարեկանում[7]։ Դիք Գրեյսոնը երևում է որպես Ռոբին «Nightwing vol. 3, #0» (նոյեմբեր, 2012) և «Batman and Robin Annual vol. 2, #2» (մարտ, 2014) կոմիքսների ֆլեշբեքերում, որտեղ նրա հագուստը փոփոխված է[8]։
Նրա վրա հարձակվում է Սայկո անունով մի մարդասպան, ով պնդում է, որ Դիքը Գոթեմի ամենասարսափելի մարդասպանն է։ Այս դեպքերը տեղի էին ունեցել «Batman Incorporated» կոմիքսներում, սակայն իրադարձությունները շարունակվում են նոր կոմիքսներում։ Այստեղ Դիքը հանդես է գալիս որպես Նայթուինգ, ոչ թե Բեթմեն, սակայն դա չի փոխում պատմության սցենարը։
Grayson
խմբագրել«Grayson» կոմիքսների շարքում Դիք Գրեյսոնը 22 տարեկան հասակում լքում է Նայթուինգի կյանքը և դառնում է գաղտնի գործակալ «Սպիրալ» կազմակերպությունում[9]։ Կոմիքսը գրել են Թիմ Սիլիի և Թոմ Քինգը։ Այստեղ Դիք Գրեյսոնը համարվում է մահացած ամբողջ աշխարհի համար։ Սիլին նշել է, որ կոմիքսները հենված են Դիք Գրեյսոնի սեքսի խորհրդանիշ լինելու վրա։ Կերպարն այստեղ չունի դիմակ, կրում է սև և կապույտ հագուստ և կրծքին գրված է «G» տառը[10][11]։
«Agent of Spyral» պատմությունում Դիք Գրեյսոնը (հայտնի որպես Գործակալ 37), աշխատանքի է ընդունվել Պարոն Մայնոսի կողմից, իսկ նրա գործընկերը Հելենա Բարտինելին է։ Դիքը նաև աշխատում է Բեթմենի համար, քանի որ կազմակերպությունում գիտեին «Արդարության լիգայի» անդամների ինքնությունները և ունեին նրանց ԴՆԹ-ներն և հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ կարող էին օգտագործել նրանց ուժերը։ Դիքը ցանկանում է ավելին իմանալ Մայնոսի և «Սպիրալի» ծրագրերի մասին։ Հետո այդ պատմությունում Մայնոսը դավաճանում է «Սպիրալին» և պատրաստվում է բացահայտել դրա գաղտնիքները։ Հետագայում հայտնվում է Գործակալ Զրոն, ով ասում է, որ նա «Սպիրալի» վերնախավի հետ միասին օգտագործել է Մայնոսին՝ Դիք Գրեյսոնին ներգրավելու համար, իսկ հետո սպանում է Մայնոսին[12][13]։
Երբ «Բվերի դատարանը» Դեմիան Ուեյնի մարմնում ռումբ է տեղադրում, նրանք շանտաժի են ենթարկում Դիքին՝ պահանջելով նրան միանալ իրենց։ Սակայն Դիքը որոշում է օգտագործել իր պաշտոնը նրանց դեմ[14]։ «Grayson» կոմիքսների շարքը ավարտվում է 20-րդ համարում, որտեղ հայտնի է դառնում, որ Դիք Գրեյսոնի ինքնությունը ջնջվել է «Սպիրալի» բոլոր արբանյակներից և նա շարունակում է իր կյանքը որպես Նայթուինգ[3]։
DC Comics Rebirth
խմբագրել2016 թվականի «Rebirth» կոմիքսներում Դիք Գրեյսոնը հանդիսանում է որպես Նայթուինգ։ «Սպիրալի» տվյալներից ջնջվել եր Դիք Գրեյսոնի երկակի կյանքի բոլոր ապացույցները և Դեմիանի մարմնից հեռացվել էր ռումբը։ Նա օգտագործում է լրտեսության իր նոր հմտությունները հանցագործության դեմ պայքարելու համար[15]։ Նայթուինգը երևում է «Rebirth»-ի երկու կոմիքսներում՝ «Nightwing», իր սեփական կոմիքսը, և «Titans», որտեղ նա միավորվում է «Երիտասարդ տիտաններ» խմբի մյուս անդամների հետ[16]։
Իր կոմիքսներում, Դիք Գրեյսոնը միավորվում է վրիժառու Ռապտորի հետ, որպեսզի «Բվերի դատարանը» ներսից վերացնի։ Բեթգրլը քննադատում է Դիքի շուտ վստահելու հատկությունը և ասում է, որ չի հավանում նրա մեթոդները։ Ռապտորը խաբում է Դիքին, հետո նրան հաղթելուց հետո գնում է Գոթեմ և Բրյուս Ուեյնին առևանգում է խորհրդակցության ժամանակ։ Դիքը նրան դեմ դիմաց է դուրս գալիս Փարիզյան մի կրկեսի փլատակներում։ Ռապտորը բացահայտում է, որ նա մեծացել է կրկեսում և սիրահարված է եղել Դիքի մորը՝ Մերիին։ Նա հետևել է, թե ինչպես է Դիքը մեծանում և սկսել է ատել Բրյուս Ուեյնին, այն բանի համար որ նա է շարունակել Դիքին մեծացնել։ Դիքը հաղթում է Ռապտորին և ազատում է Բրյուսին[17]։
Դիք Գրեյսոնը գնում և բնակություն է հաստատում Բլադհևեն քաղաքում[18][19]։ Այնտես նա հանդիպում է «Փախստականները» խմբին, որոնց անդամները նախկինում եղել են հանցագործներ, ում նա ու Բեթմենը հաղթել են տարիներ առաջ։ Նա պարզում է, որ նրանց մեղադրում են տարածքում կատարված որոշ հանցագործությունները մեջ և նրանք փնտրում են իրական մեղավորին[20]։ Գործը բացահայտելուց և նրանց անունը մաքրելուց հետո, Դիքը սկսում է հանդիպել նրանց առաջնորդ՝ Շոն Սանգի հետ, ով անցյալում եղել է հանցագործ՝ Դիֆեյսեր անունով[21]։
Հմտությունները, կարողություններ և ռեսուրսներ
խմբագրելԴիք Գրեյսոնը գտնվում է լավ ֆիզիկական վիճակում՝ կանոնավոր վարժությունների շնորհիվ։ Նա տիրապետում է տարբեր մարտական արվեստների, որոնք և այլ հմտություններ սովորել է Բեթմենից։ Դրանից են՝ փախուստի մարտարվեստը, քրեաբանությունը, սուսերամարտը, գաղտնիությունը և այլն։ Դիք Գրեյսոնի հասակը 1,78 մետր է, իսկ քաշը՝ 79 կգ[22]։ Կոմիքսներում երևում է, որ նա կարողանում է կարդալ ուրիշների շարժումները, այսինքն՝ կարողնաում է գուշակել դիմացինի հաջորդ քայլը կամ արդյոք նա ստում է, թե՞ ոչ[23]։ Բեթմենի նման, Դիք Գրեյսոնը ունի ուժեղ կամքի ուժ և նույնիսկ կարողանում է դիմանալ հեռազգացական հարձակումներին[24]։ Նա նաև տիրապետում է լրտեսության, որը երևում է երբ նա աշխատում է «Սպիրալ» լրտեսական կազմակերպությունում։
Նայթուինգը տիրապետում է մարտարվեստի տարբեր ձևերի, որոնցից են՝ այկիդոն[25], բռնցքամարտը[26],, կոպեյրան[25], էսկրիման, հապկիդոն, ջիտկունդոն[27], ձյուդոն[25], ջուջուցուն, կարատեն[28], սավատեն[25], շաոլին կունգ ֆուն, թեկվոնդոն և վինգ չունը։ Նրա զենքերն են զույգ Էսկրիմայի փայտիկները, որոնք պատրաստված են չկոտրվող պոլիմերից[22]։
Գրեյսոնը հիանալի մարզիկ է, տիրապետում է ակրոբատիկայի և գտնվում է ճարպկության և ակրոբատիկ կարողությունների իմացության գագաթնակետին։ Նա համարվում է DC Universe-ի ամենալավ ակրոբատը։ Նա միակ մարդն է Երկրի վրա (նախկինում երեքը՝ նա և իր ծնողները), ով կարող է միանգամից չորս կալտո անել։ Լինելով Բրյուս Ուեյնի խնամակալության տակ՝ նա ստացել է գերազանց կրթություն և լավ տիրապետում է ֆրանսերենի, իսպաներենի, ռուսերենի, մանդարինի, կանտոներենի և այլմոլորակային թամարան լեզվին, և հասկանում է ամերիկյան ժեստերի լեզուն[29], իտալերեն[30], ճապոներեն[31], պարսկերեն[32], կիկույու[33], իսկ իր լեզուն անգլերենն է։ Նա փայլուն և փորձառու ռազմագետ է, ունի առաջնորդական հմտությունները և եղել է «Երիտասարդ տիտաններ», «Ավելորդներ» և նույնիսկ «Արդարության լիգա» խմբերի առաջնորդը։ Բացի այդ, Դիքի կարողություններից է այլ հերոսների հետ շփվելը, որի շնորհիվ նա կարողանում է միավորել և ոգեշնչել նրանց․ և այս կարողությամբ նա գերազանվում է իր ուսուցիչ՝ Բեթմենին[34]։
Բացի նրա ռեսուրսներից, որպես Բրյուս Ուեյնի որդեգրած որդի և ժառանգ, նրա ծնողները նրան թողել էին վստահության հիմնադրամ։ Չնայած որ դա համեմատելի չէր Բրյուսի հարստության հետ, այն հերիքեց Նայթունիգի սարքավորումները գնելու, Հելիի կրկեսի իրավունքները ձեռք բերելու (դիքի նախկին տունը ֆինանսական դժվարությունից փրկելու)[35], և իր Բլադհևենի բնակարանը գնելու համար[36]։
Հագուստներ
խմբագրելԴիք Գրոյսոնի Ռոբինի հագուստը նմանեցված է Ամերիկյան Ռոբին թռչունին և Ռոբին Հուդի հագուստին։ Նրա թիկնոցը հիմնականում լինում է դեղին կամ կանաչ, իսկ կոշիկների մաշիկի տիպի են։
Դիք Գրեյսոնի Նայթունգի հագուստը լավ դիզայնավորված է և պաշտպանում է վնասվածքներից, ինչպես նաև էլեկտրականությունից։ Նայթունգի հագուստը ավելի քիչ զրահներ է պարունակում իր վրա քան Բեթմենինը։ Նայթունգի հագուստը ունի զրահապատ շերտ, որը նա կարողանում է կցել իր ձեռնոցներին, կոշիկներին, ուսերին և դիմակին։ Իրեն թաքցնելու համար սև թիկնոց կրելու փոխարեն, որը նա չէր սիրում, նա օգտագործում է լուսավոր հագուստ, որը մթանում է եթե տարածքում շատ լույս կա։ Դիմակը նմանեցված է իր նշանին և իր մեջ նեռարում է ռադիո կապ և գիշերային տեսողության համար ոսպնյակներ։
Որպես Բեթմեն նրա հոգուստը ուներ ավելի թեթև թիկնոց, որպեսզի այն չխանգարեր նրա ակրոբատիկ կռվելու ձևին։ Նա նաև իր ու Դեմիանի համար ստեղծել էր թիկնոցներ, որոնցով նրանք կարողանում էին թռչել։ Գրեյսոնը ակնհայտ ցածրահասակ է Բրյուս Ուեյնից։
Այլ տարբերակներ
խմբագրելԱմալագամ
խմբագրելԱմալագամ տիեզերքում Դիք Գրեյսոնը միավորված է Marvel Comics-ի կերպար՝ Լուսնի ասպետի (Մուն Նայթ) հետ և նրա անունը Մունուինգ է։ Նա «Վ․Ա․Հ․Ա․Ն․» կազմակերպության գործակալ է, իսկ կազմակերպության տնօրենը Բրյուս Ուեյնն է[37]։
Kingdom Come (Երկիր 22)
խմբագրել«Kingdom Come» կոմիքսների շարքում, միջին հասակի Դիք Գրեյսոնը իրեն է վերցնում Կարմիր Ռոբին անվանումը և զբաղեցնում է Բրյուսի պաշտոնը «Արդարության լիգայում»։ Նա և Ստարֆայերը ունեն դուստր՝ Նայթսթար (Մար՛ի Գրեյսոն) անունով։
JLA: The Nail և JLA: Another Nail
խմբագրել«JLA: The Nail» կոմիքսների շարքում Ջոկերը տանջելով սպանում է Դիք Գրեյսոնին (որպես Ռոբին) և Բարբառա Գորդոնին (որպես Բեթգրլ)։ Բեթմենը վրեժ լուծելու նպատակով սպանում է Ջոկերին։ Հետո «JLA: Another Nail» կոմիքսների շարքում Դիք Գրեյսոնը վերդառնում է որպես ոգի, այն բանից հետո, երբ Ջոկերը փախչում է դժոխքից։ Նա օգնում է Բեթմենին ևս մեկ անգամ հաղթել չարագործին։ Տեսնելով, որ Դիքի հոգին հանգստության մեջ է, Բեթմենը նոր ուժ է ստանում և առաջ է շարժվում։
Ապագայի Բեթմենը (կոմիքս)
խմբագրելԱյստեղ Դիք Գրեյսոնը հանդիսանում է ակրոբատիկայի դասընթացների մարզիչ, ով լքել է Նայթուինգ լինելը, քանի որ ստացել է բազմաթիվ վնասվածքներ (ներառյալ մեկ աչքի կորուստը) Բեթմենի և Ջոկերի միջև կռվից հետո[38][39][40]։
Այլ մեդիայում
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրելԼայվ-էքշըն
խմբագրել- Դերասան Բուրտ Ուարդը մարմնավորել է Դիք Գրեյսոնին/ Ռոբինին «Բեթմեն» հեռուստասերիալում 1966-ից մինչև 1968 թվականը։ Հեռուստասերիալում Դիքը ապրում է Բրյուսի խնամքի տակ և հաճախում է Ուդրոու Ռուզվելտի ավագ դպրոց։ 1966 թվականին Բուրտ Ուարդը կրկին կատարել է իր դերը համանուն ֆիլմում և 1979 թվականին «Սուպերհերոսների մասին լեգենդեներ» հեռուստասերիալում։
- 2008 թվականի հոկտեմբերի 1-ին պարզվեց, որ The CW հեռուստաալիքը ցանակնում է հեռարձակել «Գրեյսոններ» անվանումով ֆիլմ, որը պատմելու էր Դիքի ընտանիքի մասին։ «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի պրոդյսուսերներ Քելի Սոնդերսը և Բրայան Պիտերսոնը, ինչպես նաև «Գերբնական» հեռուստասերիալի պրոդյուսեր Մակջին ու Պիտեր Ջոնսոնը համարվում էին հեռուստասերիալի ստեղծողները։ 2008 թվականաի նոյեմբերի 6-ին հայտարարվեց, որ Warner Bros.-ի գարծադիր տնօրեն Ջեֆ Ռուբինովը, ով օժանդանկում էր ծրագրին, դադարեցրել է հեռուստասերիալի արտադրությունը։
- Ռոբ Գորին մարմնավորել է Ջոն Գրեյսոնին «Գոտեմ» հեռուստասերիալի մեկ էպիզոդում, որտեղ դեպքերը տեղի են ունենում Հելիի կրկեսում։ Էպիզոդում նշվում է, որ «թռչող Գրեյսոնները»՝ նա և իր հարսանցու Մերի Լյոդը ցանկանում են ամուսնանալ և որդի ունենալ (բնականաբար Դիքը)։
- 2018 թվականին[41] Warner Bros.-ը նախատեսում է թողարկել «Տիտաններ» հեռուստասերիալը, որը կցուցադրվի TNT հեռուստաալիքով։ Դիք Գրեյսոնը այստեղ լինելու է գլխավոր կերպարներից մեկը։ Ակիվա Գոլդսմանը, Ջեոֆ Ջոնսը և Գրեգ Բեռլանտին գրելու են հեռուստասերիալի առաջին էպիզոդը, իսկ Սառա Շեքսթերը լինելու է պրոդյուսերը[42]։ Դիք Գրեյսոնին մարմնավորելու է Բրենտոն Թյուիթեսը։
Անիմացված
խմբագրել- Դիք Գրեյսոնը երևացել է DC Comics-ի սւոպերհերոսներին վերաբերող շատ հեռուստասերիալներում։ Դրանք են․
- Բեթմենի/ Սուպերմենի ժամը (1968-1969)
- Բեթմենի արկածները (1969)
- Տարբեր Սուպեր ընկերների հեռուստասերիալներ, որոնք թողարկվել են 1975-1985 թվականներին։ Դրանք են․
- Սուպեր ընկերներ
- Ամբողջովին նոր Սուպեր ընկերներ
- Սուպերն ընկերների մարտահրավերը
- Աշխարհի ամենալավ Սուպեր ընկերները
- Սուպեր ընկերներ (1980)
- Սուպեր ընկերներ։ Լեգենդար շոու
- Սուպեր ուժերի թիմ։ Տիեզերական պահապաններ
- Բեթմենի նոր արկածները (1977)
- «Բեթմեն» և «Բեթմենի նոր արկածները» մուլտսերիալում Դիք Գրեյսոնին հնչյունավորում են Լորեն Լեսթերը («Բեթմեն»-ում որպես Ռոբին, «Բեթմենի նոր արկածները»-ում որպես Նայթուինգ) և Ջոեյ Սիմրինը (որպես 10 տարեկան Դիք՝ «Բեթմեն» հեռուստասերիալի «Ռոբինի հաշիվը» էպիզոդում, որը արժանացել է Էմմի մրցանակի)։ Դիք Գրեյսոնը հաճախում էր Գոթեմի համալսարան և հանդիպում էր Բարբառա Գորդոնի հետ, սակայն նրանք երկուսն էլ չգիտեին դիմացինի գաղտնի ինքնության մասին, չնայած որ միասին էին աշխատում[43][44]։ Հետագայում Դիքը թողնում է Ռոբինի կերպարը և լքում է Գոթեմը՝ Բեթմենի կոպտության և պահվածքի պատճառով։ Տարիներ անց կերպարը վերադառնում է «Բեթմենի նոր արկածները» հեռուստասերիալ որպես Նայթուինգ։ Նրա Նոյթուինգի հագուստը շատ նման է 1996 թվականի «Nightwing #1» կոմիքի Նայթունգի հագուստին։ Նա շարունակում է աշխատել Բեթմենի և Բեթգրլի հետ, սակայն դեռ լրիվ չէր հաշտվել նրանց հետ։ Նայթունգի շատ լավ հարաբերություններ է ունենում իրեն հաջորդող Ռոբինի՝ Թիմ Դրեյքի հետ։ Նրա կերպարը երևացել է նաև «Արդարոթյան լիգա» և «Անսահամանափակ Արդարության լիգա» մուլտսերիալներում։
- «Բեթմեն» (2004) մուլտսերիալում Դիք Գրեյսոնին հնչյունավորել են Դերիլ Սիբարան (Ռոբին) և Ջերի Օ՛Քոնելը (Նայթուինգ)։
- «Բեթմեն։ Քաջ և խիզախ» մուլտսերիալում Դիք Գրեյսոնին հնչյունավորոմ են Քրոուֆորդ Ուիլսոնը (Նայթուինգ), Ջերեմի Շադան (Ռոբին) և Լեքս Լենգը (Բեթմեն)։
- «Երիտասարդ արդարություն» մուլտսերիալում Դիք Գրեյսոնին մարմնավորում է Ջեսսի Մակքարթնին։
Ֆիլմ
խմբագրելԼայվ-էքշըն
խմբագրել«Բեթմեն» ու« Բեթմեն և Ռոբին» սերիալներ
խմբագրել- Դուգլաս Քրոֆթը մարմնավորում է Ռոբինին 1943 թվականի «Բեթմեն» սերիալում։
- 1949 թվականի «Բեթմեն և Ռոբին» սերիալում Ռոբինին մարմնավորում է Ջոնի Դունքանը։
«Բեթմեն» ֆիլմեր
խմբագրել- Թոմ Մանկևիչը գրել էր չստեղծված «Բեթմեն» ֆիլմի համար սցենար, որտեղ Դիք Գրեյսոնի ծնողները սպանվում են Ջոկերի կողմից, հետո նրան որդեգրում է Բրյուս Ուեյնը, նա հայտնաբերում է բեթ-քարանձավը և հետո դառնում Ռոբին։ Մայքլ Ջեյ Ֆոքսը և Էդի Մերֆին (այդ ժամանակ ֆիլմի սցենարը գրված էր որպես կատակերգություն) համարվում էին Դիքի դերակատարի հավանական թեկնածուները։ Ռեժիսոր Թիմ Բարթոնը ցանկանում էր, որ Ռոբինին մարմնավորեր Ռիքի Ադիսոն Ռիդը, սակայն հետո հասկանում է որ ֆիլմին Ռոբին հարկավոր չէ։ Մառլոն Ուեյանսը ընտրվում է «Բեթմենը վերադառնում է» ֆիլմում Ռոբինին մարմնավորելու համար[45], սակայն հետո զգացվում է, որ ֆիլմում կերպարները արդեն շատ են և նրան դուրս են հանում ֆիլմի սցենարից։ Նա պետք է երևար «Հավերժ Բեթմենը» ֆիլմում, սակայն երբ ֆիլմի ռեժիսորը դառնում է Ջոել Շումախերը, դերասանը նույնպես փոխվում է։ Չնայած, որ նա ֆիլմերից ոչ մեկում էլ չերևաց, նրան դեռ վարձատրում էին դերի համար[45]։
- «Հավերժ Բեթմենը» (1995) ֆիլմում Դիք Գրեյսոնին մարմնավորում է Քրիս Օ՛Դոնելը։
- «Բեթմեն և Ռոբին» ֆիլմում Քրիս Օ՛Դոնելը կրկին մարմնավորում է Ռոբինին։ Այստեղ նրա հագուստը փսխվում է և նման է լինում Նայթուինգի հագուստին, սակայն նա դեռ իրեն Ռոբին է անվանվում։
DC-ի ընդարձակ տիեզերք
խմբագրել- 2017 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Warner Bros.-ը DC-ի ընդարձակ տիեզերքի շրջանակներում նկարահանելու է Նայթունիգի մասին ֆիլմ։ Ֆիլմի սցենարիստն է Բիլ Դեբյուքը, իսկ ռեժիսորն է «Լեգո Բեթմեն» ֆիլմի ռեժիսր Քրիս ՄաքՔեյը[46]։
Անիմացված
խմբագրել- «Լեգո Բեթմեն» ֆիլմում Ռոբինին հնչհունավորում է Մայքլ Սերան։
- «Արդարության լիգա։ Նոր սահման» ֆիլմում Ռոբինին հնչյունավորում է Շեյն Հաբուչան։
- «Բեթմեն։ Կարմիր գլխարկի տակ» ֆիլմում Նայթուինգին հնչյունավորում է Նիլ Պատրիկ Հարիսը։
- «ԱԱԼժի արկածները։ Ժամանակի թակարդում» ֆիլմում Ռոբինին հնչյունավորում է Ջեք ԴեՍենան։
- «Բեթմենի որդին»[47], «Բեթմենն ընդդեմ Ռոբինի»[48], «Բեթմեն։ Վատ արյուն»[49], «Արդարության լիգան ընդդեմ Երիտասարդ տիտանների»[50] և «Երիտասարդ տիտաններ։ Հուդայի պայմանագիրը» ֆիլմերում Դիք Գրեյսոնին հնչյունավորում է Շոն Մեհերը։
- «Անսահմանափակ Բեթմեն։ Կենդանու բնազդներ», «Անսահմանափակ Բեթմեն։ Հրեշների հարձակում» և «Անսահմանափակ Բեթմեն։ Ռոբոտներն ընդդեմ մուտանտների» ֆիլմերում Նայթուինգին հնչյունավորում է Ուիլ Ֆրեդին։
- «Լեգո DC Comics-ի սուպերհերոսներ։ Արդարության Լիգա» ֆիլմում Դիք Գրեյսոնին/ Նայթուինգին հնչյունավորում է Ուիլ Ֆրեդին։
- Լորեն Լեսթերը կրկնում է իր դերը «Բեթմեն և Հարլի Քուին» ֆիլմում։
- Նայթուինգի ճապոնական տարբերակը երևում է «Բեթմեն նինջա» ֆիլմում։
- «Բեթմեն։ Գոթեմը գազալամպում» ֆիլմում Դիքը փողոցային գող է՝ Թիմ Դրեյքի և Ջեյսոն Թոդի հետ միասին։
Տեսախաղեր
խմբագրել- Ռոբինը երևացել է «Batman: The Animated Series», «The Adventures of Batman & Robin», «Batman Forever», «Batman Forever: The Arcade Game», «Batman & Robin և Batman: The Brave and the Bold – The Videogame» տեսախաղերում։
- Նայթուինգը երևացել է «Batman: Chaos in Gotham», «Batman: Rise of Sin Tzu», «Young Justice: Legacy» և «DC Universe Online» տեսախաղերում։
Arkham տեսախաղերի շարք
խմբագրել- «Batman: Arkham Origins» տեսախաղում Ռոբինին հնչյունավորում է Ջոշ Կիտոնը։
- «Batman: Arkham Knight» տեսախաղում Նայթուինգին հնչյունավորում է Սքոթ Փորթերը։
- Նայթուինգը երևում է նաև «Batman: Arkham VR» տեսախաղում։
Lego Batman տեսախաղերի շարք
խմբագրել- «Lego Batman: The Videogame» տեսախաղում Նայթուինգին հնչյունավորում է Ջեյմս Առնոլդ Թեյլորը[51]։
- «Lego Batman 2: DC Super Heroes» տեսախաղում Նայթուինգին հնչյունավորում է Քեմ Քլարկը։
- «Lego Batman 3: Beyond Gotham» տեսախաղում Նայթուինգին հնչյունավորում է Ջոշ Կիտոնը, իսկ Ռոբինին՝ Չարլի Շլաթերը։ Դիք Գրեյսոնը նաև երևում է որպես Գործակալ 37։
Injustice տեսախաղերի շարք
խմբագրել- «Injustice: Gods Among Us» տեսախաղում Նայթուինգին հնչյունավորում է Թրոյ Բեյքերը։
- Դիք Գրեյսոնը նշվում է «Injustice 2» տեսախաղում։
Ռադիո
խմբագրելՋեյմս Գուդը կատարում է Նայթուինգի ձայնը 1989 թվականի «Բեթմեն։ Լազարուսի սինդրոմը» և 1994 թվականի «Բեթմեն։ Ասպետի անկումը» ռադիո նախագծերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://screenanarchy.com/2017/03/crowdfund-this-jabronie-picturess-dc-comics-inspired-harley-webseries-needs-your-help-contrib.html
- ↑ «Batman and Robin 25 Preview». Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 3,0 3,1 Grayson vol. 1, #20
- ↑ «Dick Grayson (Robin) - #11 Top Comic Book Heroes». IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «ComicsAlliance Presents The 50 Sexiest Male Characters in Comics». ComicsAlliance. 2013 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Batman: Battle for the Cowl #1–3
- ↑ «What's Changed and What's the Same in Batman #1? [Spoilers». ComicVine.com. 2011 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «KYLE HIGGINS on NIGHTWING's Ties to Babs & Slade». Newsarama.com. 2011 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «DC Reveals Dick Grayson's Post-Forever Evil Fate». IGN.com. 2014 թ․ ապրիլի 15.
- ↑ «Dick Grayson Turns Secret Agent in New DC Series». ComicBookResources.com. 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «WHAT: Nightwing Turns Secret Agent In DC's New 'Grayson' Series». ComicsAlliance.com. 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Grayson #1–8
- ↑ Secret Origins (vol. 3) #8
- ↑ "Robin War" #1-2
- ↑ Nightwing: Rebirth #1 (2016)
- ↑ Titans: Rebirth #1 (2016)
- ↑ Nightwing vol.4 #1-4, 7-8
- ↑ Nightwing vol.4 #9
- ↑ Nightwing vol.4 #10
- ↑ Nightwing vol.4 #11
- ↑ Nightwing vol.4 #15
- ↑ 22,0 22,1 Nightwing: Secret Files and Origins #1 (October 1999)
- ↑ Nightwing vol. 2 #0
- ↑ Grayson vol. 1 #8 (May 2015)
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 Robin: Year One #3 (December 2000)
- ↑ Nightwing vol. 2 #131 (April 2007)
- ↑ Batman vol. 1 #588 (April 2001)
- ↑ Nightwing vol. 2 #109 (August 2005)
- ↑ Tales of the Teen Titans #44 (July 1984)
- ↑ Nightwing vol. 2 #72 (October 2002)
- ↑ Titans vol. 1 Annual #1 (August 2000)
- ↑ Robin vol. 2 #175 (August 2008)
- ↑ The Power Company: Manhunter #1 (March 2002)
- ↑ Infinite Crisis #3 (February 2006)
- ↑ "Nightwing Vol. 2" #6
- ↑ "Nightwing" Vol. 1 #13
- ↑ Bruce Wayne: Agent of S.H.I.E.L.D. #1
- ↑ Batman Beyond #3 (October 2010)
- ↑ Batman Beyond #4 (November 2010)
- ↑ Batman Beyond #5 (November 2010)
- ↑ «Live-action Teen Titans series set for 2018 premiere 10 A streaming service-exclusive, alongside Young Justice revival». Polygon.com. Vox Media. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ http://www.hollywoodreporter.com/live-feed/dc-entertainment-launch-digital-service-greg-berlanti-akiva-goldsman-series-titans-997155
- ↑ "Batgirl Returns"
- ↑ Բեթմեն և Պարոն Ֆրիզ
- ↑ 45,0 45,1 «Marlon Wayans». The A.V. Club. 1998 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Warner Bros. Plotting Live-Action 'Nightwing' Movie With 'Lego Batman Movie' Director (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «World Premiere Of "Son Of Batman" Animated Feature Confirmed For WonderCon Anaheim 2014». World's Finest Online. 2014 թ․ մարտի 8. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Animated 'Batman vs. Robin' Movie It's Voice Cast (Exclusive)». The Hollywood Reporter. 2015 թ․ հունվարի 14.
- ↑ «NYCC: Cast of "Batman: Bad Blood" Reveal First Footage». Comic Book Resources. 2015 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Animated "Justice League vs. Teen Titans" Feature Reveals Voice Cast». Comicbookresources.com. 2016 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «LEGO Batman: Character Gallery». Game Informer (186): 92. October 2008. Features a two-page gallery of the many heroes and villains who appear in the game with a picture for each character and a descriptive paragraph.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նայթուինգը DC Comics-ում
- Նայթուինգը BatmanYTB-ում
- [1] Mike's Amazing World of Comics
- [2] Mike's Amazing World of Comics
- Դիք Գրեյսոն Internet Movie Database կայքում