Պարոն Աստվածատուրի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
Աստվածատուրի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում՝ պատվանդանին։ Զույգ խաչքարերից ձախակոմյանը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.1/2.1.28)[1]։
Աստվածատուրի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, պատվանդանին։ Զույգ խաչքարերից ձախակոմյանը։ |
Սկզբնական տեղադրություն | Խաչքարը գտնվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, պատվանդանին։ Զույգ խաչքարերից ձախակոմյանը։ |
Ներկա տեղադրություն | Խաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, պատվանդանին։ Զույգ խաչքարերից ձախակոմյանը։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Աստվածատուրին։ |
Խաչագործ | Առաքել և Մելիքսեթ։ |
Պատվիրող | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1577 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարի կենտրոնական խաչի թևերի տակ թռչնակների քանդակներ են, քիվին մարդի դիմաքանդակ։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Դարի գլուխ |
Gavar Saint Stepanos chapel Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելԽաչքարն կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվո Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում, պատվանդանին։ Զույգ խաչքարերից ձախակոմյանը։
Քանդակ
խմբագրելԽաչքարի կենտրոնական խաչի թևերի տակ թռչնակների քանդակներ են, քիվին մարդի դիմաքանդակ։
Վիմական արձանագրություն
խմբագրելԽաչքարը քիվին առկա է 4 տող վիմական արձանագրություն[2].
- ՍԲ ՆՇԱՆՍ ՏԷՐՈՒՆԱԿԱՆ ՊԱՀԱՅ
- Պ[Ա]Ն Է Պ[Ա]Ր[Ո]Ն ԱԾԱՏՈՒՐԻՆ ՅՍ ՔՍ
- ՏՐ ԱԾ ԱՌԱՔԵ[Լ] ՄԵԼՔՍԷԹ
- ԹՎ ՌԻՋ
Համաձայն արձանագրության խաչքարը կանգնեցվել է 1577 թվականին՝ պարոն Աստվածատուրի հիշատակին, Առաքելն ու Մելիքսեթ կազմողների կողմից։