Պոզիտիվ հոգեբանություն
Պոզիտիվ հոգեբանություն, հոգեբանության ուղղություն, որը զբաղվում է մարդկային հոգեբանության դրական կողմերի բացահայտմամբ։ Ի տարբերություն դասական հոգեբանության, որը կենտրոնացված է հիմնականում խնդիրների և պաթոլոգիայի վրա, պոզիտիվ հոգեբանությունը օգնում է ձեռք բերել երջանկության զգացում (օրինակ՝ լավատեսություն, ներելու և վստահելու ունակություն, համերաշխություն)։ Հետազոտության այս ճյուղը փորձում է բացահայտել մարդու բնատուր հնարավորությունները և կյանքի փորձը դարձնել առավել բարենպաստ։
Պատմություն
խմբագրելԱյս ուղղության հիմքում ընկած է հումանիստական հոգեբանությունը։ Այս ուղղությունը հիմնված է Գորդոն Օլպորտի, Աբրահամ Մասլոուի և Կարլ Ռոջերսի[1] նվաճումների վրա։ Տեսակետներից մեկի համաձայն «պոզիտիվ հոգեբանություն» տերմինը առաջին անգամ օգտագործել է Մասլոուն՝ իր «Մոտիվացիա և անհատականություն» գրքում (1954)[2]։ Նա և հումանիստական հոգեբանություն այլ ներկայացուցիչներ 1950 և 1960-ականներին իրենց աշխատություններում հոգեբաններին կոչ էին անում ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե հիվանդությունների և պաթոլոգիաների բուժմանը, այլ հոգեկան առողջության խթանմանը։ Այս ոլորտի ժամանակակից հետազոտողներից առավել ակնառու են Էդ Դիները, Միխայ Չիկսենտմիխային, Չարլզ Սնայդերը, Ալբերտ Բանդուրան, Դանիել Գիլբերտը և Ջոն Հայդը։
Պոզիտիվ հոգեբանության ակադեմիական ոլորտի հիմնադիր է համարվում Մարտին Սելիգմանը[3], ով 1988 թվականին ընտրվելով Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի նախագահ, իր ելույթը նվիրեց հոգեբանության այս նոր ուղղությանը։ Իր ելույթում նա ընդգծեց, որ նախորդ 50 տարիների ընթացքում հոգեբանությունը զբաղված է եղել տարբեր պաթոլոգիաների հետազոտությամբ և բուժմամբ՝ ուշադրություն չդարձնելով մարդու կյանքում դրական երևույթներին, ինչպիսիք են՝ ստեղծագործելու կարողությունը, հույսը, նպատակներին հասնելու ձգտումը, համառությունը։ Սելիգմանը կոչ է արել իր գործընկերներին վերականգնել հավասարակշռությունը և ապագա հետազոտողների համար առաջարկել է 3 հիմնական ուղղություն.
- Դրական էմոցիաներ և երջանկության սուբյեկտիվ զգացողություններ (օրինակ՝ վայելք, կյանքից գոհունակություն, ապահովության զգացում, ինքն իր և ապագայի մասին կառուցողական մտքեր, ինքնավստահություն)
- Մարդու բնավորության պոզիտիվ գծեր (իմաստություն, սեր, արդարամտություն, համարձակություն, բարություն, իրականության զգացում, իմաստի որոնում, ներելու կարողություն, հումորի զգացում, առատաձեռնություն, այլասիրություն, էմպաթիա և այլն)
- Մարդկանց երջանկությանն ու զարգացմանը նպաստող սոցիալական կառուցվածքներ (ժողովրդավարություն, առողջ ընտանիք, աշխատավայրում առողջ միջավայր և այլն)։
Սելիգմանի ելույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց գործընկերների շրջանում, այդ թվում այնպիսի հայտնի հոգեբանների ինչպիսիք են՝ Քրիստոֆեր Պետերսոնը, Էդ Դիները և Միխայ Չիկսենտմիխային, որի շնորհիվ պոզիտիվ հոգեբանություն գաղափարը շատ արագ վերածվեց հոգեբանական գիտության նոր ուղղության[4]։
Դրական էմոցիաների նշանակություն
խմբագրելԸստ վերջին տարիների գիտական հետազոտությունների տվյալների, դրական էմոցիաները մարդու աշխարհընկալումը դանձնում են ավելի բաց և թույլ են տալիս հետազոտել և գտնել խնդիրների լուծումները։ Բացի այդ դրական էմոցիաները մարդուն դարձնում են ավելի ընկերասեր, իսկ ընկերների քանակի ավելացումը նպաստում է մարդու էվոլյուցիոն գոյատևմանը[5]։
Հիմնական ուղղություններ
խմբագրելՆերկայումս կա պոզիտիվ հոգեբանության 3 դպրոց։
Պոզիտիվ հոգեբանության կենտրոն
Պոզիտիվ հոգեբանության կենտրոնը (անգլ.Positive Psychology Center, PPC)[6], գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կենտրոնի աշխատանքների առաջին փուլն անհատի դրական հատկանիշների և ուժեղ կողմերի դասակարգումն է (ըստ DSM-IV-ի)։ 2004 թվականին Սելիգմանը և Պետերսոնը հրապարակել են անձի 24 դրական հատկանիշների ցանկ, դրանք բաժանելով 6 խմբի[7]։
- Իմաստության և գիտելիքի առաքինություններ. կրեատիվություն, հետաքրքրասիրություն, անմիջականություն, սեր ուսուցման նկատմամբ, հեռանկար։
- Խիզախության առաքինություններ. քաջություն, լիարժեքություն, կենսունակություն։
- Մարդկայնության առաքինություններ. սեր, բարություն, սոցիալական գիտակցություն։
- Արդարության առաքինություններ. քաղաքակրթություն, արդարություն, լիդերություն։
- Չափավորության առաքինություններ. գթասրտություն, չափավորություն, ինքնատիրապետում։
- Տրանսցենդենտալ առաքինություններ. գեղեցիկը գնահատելու կարողություն, երախտագիտություն, հումորի զգացում։
Պետերսոնի և Սելիգմանի ցանկը կազմվել է այն բանի հիման վրա, թե տարբեր մշակույթներում և կրոններում բնավորության որ գծերն են ավելի արժեքավոր։
Այս ցուցակի հիման վրա հետագայում ստեղծվել է «VIA-Survey» (անգլ.՝ Values in Action Inventory of Strengths) հարցարանը, որը բաղկացած է 240 հարցերից (հարցարանը հասանելի է համացանցում)։ Ներկայումս այն թարգմանված է 17 լեզուներով։
Ըստ VIA-Survey հարցարանի պատասխանների՝ պարզ դարձավ, թե բնավորության ինչպիսի գծեր են անհրաժեշտ դեպրեսիան հաղթահարելու և երջանկության հասնելու համար։ Դրանք են՝
- Հույս
- Երախտագիտթւթյուն
- Հետաքրքություն
- Սեր[8]։
VIA-Survey հարցարանը հոգեբուժության մեջ կարող է օգտագործվել հետևյալ կերպ. հաճախորդը, հարցարանի օգնությամբ, պետք է գնահատի իր ուժեղ կողմերը, այնուհետև փորձի այդ ուժեղ կողմերը կիրառել տարբեր մեթոդներով (օրինակ՝ շաբաթվա ամեն օրը փորձել նոր մեթոդ)։ Խորհուրդ է տրվում ամեն օր օրագրի մեջ նշել 3 երջանիկ իրադարձություն, որը տեղի է ունեցել տվյալ օրը, ինչպես նաև նշել, թե որ գործողությունն է հանգեցրել դրան[9]։
Պոզիտիվ հոգեբանության կիրառական կենտրոն
խմբագրելՊոզիտիվ հոգեբանության կիրառական կենտրոնը (անգլ.՝ Centre of Applied Positive Psychology, CAPP), գտնվում է Մեծ Բրիտանիաում։ Կենտրոնի ղեկավարն է Ալեքս Լինլին (անգլ.՝ Alex Linley): Հետազոտության հիմնական նպատակն է համարվում պոզիտիվ հոգեբանության միտքը օգտագործել պրոֆեսիոնալ ոլորտում։ CAPP կենտրոնում ստեղծվեց «Realise2» հարցարանը, որը օգնում է հասկանալ, թե ինչպիսի ունակություններով և բնավորության ուժեղ գծերով է օժտված անհատը, ինչպես նաև պարզել, թե որքանով է նա օգտագործում այդ առավելությունները առօրյա կյանքում (հարցարանը այժմ գործում է միայն անգլերեն լեզվով)։ CAPP Կենտրոնի հետազոտողները մշակում են մեթոդներ, որոնք կօգնեն մաքսիմալ օգտագործել ուժեղ կողմերը և մինիմալի հասցնել բացասական դրսևորումերը, ինչպիսիք են՝ անձի զարգացմանը նպաստող թույլ կամ ոչ բավարար ասպեկտները։
Քննադատություն
խմբագրելԸստ Կիրկ Շնայդերի, պոզիտիվ հոգեբանությունը չի կարող բացատրել անցյալում տեղի ունեցած բացասական իրադարձությունները։ Բացի այդ Շնայդերը մատնացույց է անում, որ պոզիտիվ պատրանքները կարող են խաթարել իրականությունը[10]։ Պոզիտիվ տրամադրվածությունը կարող է խաթարել նաև հոգեբանական աճը։ Բացասականը՝ արտահայտված թույլ դեպրեսիայով, հակառակը, համահարաբերակցում է համեմատաբար քիչ խեղաթյուրված իրականության հետ։ Այդ պատճառով բացասականը կարող է կարևոր դեր խաղալ մարդու ինքնազարգացման դինամիկայում[11]։ Սելիգմանը իր աշխատանքներում ընդունում էր դրական պատրանքների վարկածը[12]։
Յան Սեմպելը իր The Guardian հրատարակման մեջ նշել է, որ «Պոզիտիվ հոգեբանները մեղադրվում են նրանում, որ թաքցնում են իրնեց գլուխները ավազի մեջ և ժխտում են այն փաստը, որ ճնշվածները, անգամ դժբախտ մարդիկ, ունեն ռեալ խնդիրներ, որի հետ պետք է բախվեն»։ Սեմպելը մեջբերելով կլինիկական հոգեբույժ Սթիվեն Վոլինի խոսքերը ասում է, որ դրական հոգեբանության ուսումնասիրությունը դա ընդամենը մտածողության ավելի հին եղանակների կրկնությունն է և, որ գոյություն ունեն քիչ թվով գիտական հետազոտություններ որոնք կարող են խթանել այդ մեթոդի արդյունավետությանը[13]։
Բարբարա Հելդը պնդում էր, որ չնայած դրական հոգեբանությունը հոգեբանության ոլորտում ունենում է ներդրում նա նաև ունի իր թերությունները։ Նա առաջարկել է հետազոտել այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ դրական հոգեբանության բացասական և կողմնակի դրսևորումերը[14]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Стайл, 2013, էջ 14
- ↑ Maslow A. H. Motivation and personality.— Harper, 1954. (Harper’s psychological series)
- ↑ Seligman M. Using the New Positive Psychology to Realize Your Potential for Lasting Fulfillment.— New York: Simon and Schuster, 2002. — 275 p. — ISBN 0-7432-2297-0.
- ↑ Forest J. et al. La psychologie positive et l’approche basée sur les forces : [фр.] : [арх. 12 февраля 2013] // Le magazine de l’Ordre des psychologues du Québec. — 2011. — Vol. 28, № 1 (juillet)
- ↑ Fredrickson B. L. The value of positive emotions Արխիվացված 2017-02-12 Wayback Machine // American Scientist, 2003. — Vol. 91. — P. 330—335.
- ↑ Positive Psychology Center
- ↑ Peterson C., Seligman M. E. P. Character strengths and virtues: A handbook and classification. — Oxford University Press, 2004. — ISBN 0-19-516701-5.
- ↑ Park N., Peterson C., Selimgan M. E. P. Strengths of character and well-being // Journal of social and clinical psychology. — Vol. 23. — P. 603—619.
- ↑ Forest J. et al. La psychologie positive et l’approche basée sur les forces : [фр.] : [арх. 12 февраля 2013] // Le magazine de l’Ordre des psychologues du Québec. — 2011. — Vol. 28, № 1 (juillet).
- ↑ Schneider, K. Toward a Humanistic Positive Psychology. Existential Analysis: Journal of the Society for Existential Analysis. — 2011. — С. 32–38.
- ↑ Barbara L. Fredrickson, Marcial F. Losada Positive affect and the complex dynamics of human flourishing // The American Psychologist. — October 2005. — В. 7. — Т. 60. — С. 678–686. — ISSN 0003-066X. —
- ↑ Seligman, Martin E. The Optimistic Child. Houghton Mifflin Company. — 1995. — С. 295–299.
- ↑ Sample, Ian (2003 թ․ նոյեմբերի 19). «How to be happy». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Barbara S. Held. «The Negative Side of Positive Psychology».
- Compton, William C. An Introduction to Positive Psychology. Wadsworth Publishing, 2005. — P. 1-22. — ISBN 0-534-64453-8.
- Peterson, Christopher; Seligman, Martin E. P. Character strengths and virtues: A handbook and classification. — Oxford University Press, 2004. — ISBN 0-19-516701-5.
- Стайл, Шарлотта. Позитивная психология. Что делает нас счастливыми, оптимистичными и мотивированными / пер. с англ. М. Чомахидзе-Доронина; научн. ред. Т. Базаров. — М.: Претекст, 2013. — ISBN 978-5-98995-085-0
- Карл Рэнсом Роджерс Брак и его альтернативы. Позитивная психология семейных отношений. — Отдельное издание. — Этерна, 2012. — 320 с. — 1000 экз. — ISBN 978-5-480-00044-3