Հաճախամիզություն
Հաճախամիզություն, հաճախացած միզարձակում, բնորոշ է ստորին միզուղիների հիվանդություններին, սակայն նկատվում է նաև երիկամների և վերին միզուդիների հիվանդությունների դեպքում։ Այլ կերպ հայտնի է որպես պոլիուրիա (հին հունարեն՝ πολυ- - «շատ» և οὖρον - «մեզ»), օրգանիզմից արտազատվող մեզի քանակության ավելացուկը (օրական 1,8—2,0 լ-ից ավելի)։ Պատճառը երիկամային կծիկներում ջրի ետներծծման պրոցեսի թուլացումն է։ Հաճախամիզության դեպքում մեզի տեսակարար կշիռը, որպես կանոն, խիստ նվագում է։ Հաճախամիզություն լինում է ֆիզիոլոգիական, որը նկատվում է մեծ քանակությամբ հեղուկներ (հատկապես գարեջուր) ընդունելիս և կրում է ժամանակավոր բնույթ։ Ախտաբանական հաճախամիզության շաքարային հիվանդության, հիպերտոնիկ և դիէնցեֆալ կրիզների, պարոքսիզմային (նոպայական) հաճախասրտության, հիպոֆիզի ետին բլթի թերֆունկցիայի և այլ հիվանդությունների ախտանշան է։
ICD-10 | R35 |
---|---|
ICD-9 | 788.42 |
MeSH | D011141 |
Հաճախամիզության հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթի ներքին միզուկի ետին հատվածի զգայունության բարձրացումը։ Առաջանում է նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ երիկամների ու միզածորանների հիվանդությունների դեպքում։ Կանանց մոտ հաճախամիկզություը նկատվում է նաև հղիության ընթացքում։ Միզապարկի հիվանդությունների ժամանակ լինում են դեպքեր, երբ յուրաքանչյուր 1 ժամում միզարձակումը կատարվում է 10—15 անգամ։ Հաճախամիզությունը երբեմն զուգակցվում է միզարձակման հրամայական մղման հետ, որի դեպքում հիվանդն ի վիճակի չէ պահել մեզը (տես Անմիզուկահություն)։ Հաճախամիկզություը առավելապես զարգանում է հաճախամիզությամբ (պոլիուրիա) ուղեկցվող բոլոր հիվանդությունների, մասնավորապես՝ երիկամների կարծրացման (նեֆրոսկլերոզ), շաքարային և անշաքար միզահյուծության (դիաբետ) դեպքում և այտուցներն իջնելու շրջանում։ Բուժումը հիմնական հիվանդության վերացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 84)։ |