Պրոդիկոս (հին հունարեն՝ Πρόδικος, ծնվ.՝ մոտ մ. թ. ա. 460 կամ մ. թ. ա. 464[1], Իուլիս, Հունաստան - մոտ մ. թ. ա. 380, Աթենք), հույն փիլիսոփա Կոս կղզուց։ Սոկրատեսի օրոք եղել է ավագ սոփեստներից մեկը և Պլոտարգոսի կրտսեր ժամանակակիցը։ Նա Կոս կղզուց ժամանել է Աթենք որպես դեսպան և ճանաչվել է հռետոր և ուսուցիչ։ Պլատոնը մեծ հարգանքով է վերաբերվում նրան, քան մնացյալ սոփեստներին, և մի քանի երկխոսություններում պլատոնական Սոկրատեսը համարվում է Պրոդիկոսի ընկերը։ Պրոդիկոսը իր կրթական ծրագրում մեծ տեղ է տվել լեզվաբանությանը և էթիկային։ Իր «Հերակլեսը խաչմերուկում»[2] ճառերից մեկի բովանդակությունը հանրաճանաչ է մինչ օրս։ Նա նաև ներկայացրել է կրոնի ստեղծման մասին տեսությունը։

Պրոդիկոս
հին հունարեն՝ Πρόδικος
Անիբալե Կարաչիի «Հերկուլեսի ընտրությունը» նկարում պատկերված է Պրոդիկուսի պատմած առակը
1596 թվական
Ծնվել էմոտ մ. թ. ա. 460 կամ մ. թ. ա. 464[1] Իուլիս, Հունաստան
Մահացել էմոտ մ. թ. ա. 380 Աթենք
ՔաղաքացիությունԻուլիս
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունՍոփեստություն և նախասոկրատյան փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա և դիվանագետ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)դեսպան
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ԱշակերտներՔսենոֆոն, Theramenes? և Isocrates?

Կենսագրություն

խմբագրել
 
«Հերակլեսը խաչմերուկում», նկարիչ՝ Հենրիխ Տիչբեյն, 1779 թվական

Պրոդիկոսը ծագումով Յուրադա (հուն․՝ Ιουλίδα) քաղաքից է, Սիմոնիդես Քիոսացու բարեկամն է համարվում, նա բնութագրում էր նրան, որպես անձի, ում կարելի է նմանվել։ Պրոդիսկոսը հաճախ էր գնում Աթենք իր հայրենի քաղաքի գործերը անցկացնելու նպատակով և ուշադրություն էր գրավում իր հռետորությամբ, չնայած ուներ ցածր ձայն։ Պլուտարքոսը նկարագրում էր նրան որպես բարեկազմ և ֆիզիկապես թույլ մարդու, Պլատոնը նույնպես ակնարկել է նրա թուլության և նրբության աստիճանի մասին ու պատճառը, որը հանգեցրել է դրան։ Ֆիլոստրատը (հին հունարեն՝ Φλάβιος Φιλόστρατος) մեղադրել է նրան ճոխության և ժլատության մեջ։ Պլատոնը իր «Պլոտարգորաս» անվամբ երկխոսությունում Պրոդիկոսին հիշատակել է, որ վաղ է տեղափոխվել Աթենք։ Նա հայտնվել է Եվրիպիդեսի դրամայում և «Ամպեր» կատակերգությունում, Արիստոֆանի «Թռչուններ» կատակերգույունում։ Ֆիլոստրատի հայտարարության համաձայն Պրոդիկոսը իր առաքինության և արատների մասին լեկցիան կարդացել է Թեբեում և Սպարտայում։

Պրոդիկոսը մտերիմ էր հանրաճանաչ փիլիսոփաների և մշակութային գործիչներից շատերի հետ` Սոկրատեսի, Քսենոփոնի, Կիրտեյի, Թուկիդիդեսի (հուն․՝ Θουκυδίδης), Թերամենի (հուն․՝ Θηραμένης), Եվրիպիդեսի, որոնք հարգում էին նրա տաղանդը[3]։ Նրա աշակերտներն էին հռետորներ Թերեմենը (հին հունարեն՝ Θηραμένης) և Իսոկրատը (հին հունարեն՝ Ἰσοκράτης):

Մնացյալ սոփեստների համեմատ Պլատոնը իր երկխոսություններում Պրոդիկոսին հիշատակվել կամ ներկայացվել է հատուկ աստիճանի հարգանքի։ «Ամպեր» կատակերգությունում Արիստոֆանը ներողամիտ է վերաբերվում նրան, քան` Սոկրատեսի։

Պրոդիկոսին են վերագրում նաև «Հերակլեսը խաչմերուկում» այլաբանական պատմվածքը[2]։

Հռետորաբանության վերաբերյալ փիլիսոփայական հայացքներ

խմբագրել

Ինչպես շատ սոփեստներ, Պրոդիկոսը նույնպես սովորեցնում էր բանավեճի արվեստը։ Նրա առանձնահատկություններից է եղել հետաքրքրությունը դեպի բառերի նշանակությանը[4]։ Զարգացնելով Պրոտոգորասի ճիշտ ճառերի մասին ուսմունքը, նա զբաղվում էր տարբեր ուղիղ և մոտավոր հոմանիշների (հարակից բառեր) հարցերով, բառերի իմաստավոր արժեքների, ինչպես նաև համանուններով[5]։

Պրոդիկոսը իր մեթոդն անվանում էր «բառերի ճիշտ նշանակության մասին» (հուն․՝ ορθότης ὀνομάτων) ուսմունք[6]։ Յուրաքանչյուր տերմինի ճշգրիտ նշանակությունը տալու ձգտումը հիշատակում է Սոկրատեսը մի քանի երկխոսություններում[7], օրինակ`

  Այդ խոսքերին Պրոդիկոսը պատասխանեց`

-Ես կարծում եմ, հիասքանչ ես ասում դու, Կրիտեյ, նրանց, ում պատահել է գտնվելու այսպիսի քննարկումներին, անհրաժեշտ է լինել երկու զրուցակիցներին ծանոթ, այլ ոչ թե անտարբեր ունկնդիրներ, քանի որ դա միևնույն չէ։ Լսել անհրաժեշտ է երկուսին էլ, սակայն գնահատել տարբեր, ավելի իմաստունին անհրաժեշտ է գնահատել շատ, իսկ անփորձին՝ քիչ։ Ես նույնպես, Պրոտագորաս և Սոկրատ, խնդրում եմ ձեզ միմիանց զիջեք, կարելի է բանավիճել այդպիսի հարցերի մասին, սակայն ոչ վիճել։ Բանավիճումեն նույնիսկ ընկերները, որոնք լավ են վերաբերվում միմիանց, իսկ վիճում են հակառակորդները և թշնամիները։ Այդպես և կլիներ ձեզ մոտ հիասքանչ զրույց, իսկ դուք, զրուցակիցներ,մեզնից՝ ունկնդիրներից կարժանանաք մեծագույն գովասանքի, բայց ոչ փառաբանման, գովասանքը առաջանում է ունկնդրի հոգուց անկեղծորեն, առանց կեղծավորության, խոսքով փառաբանումը հաճախ լինում է սուտ և հակասում է մարդկանց իրական կարծիքին, մյուս կողմից, և մենք՝ ունկնդիրներս այդպիսով կարժանանանք մեծագույն ուրախության, բայց ոչ վայելք, ուրախանալը բնորոշ է ճանաչելու ինչ-որ բան և մտքի օգնությամբ շփվելու բանականության հետ, իսկ վայելքը՝ նրան, ով մի բան է ուտում կամ այլ մարմանական հաճույք է զգում։

Պրոդիկոսի այլ խոսքերը մեծագույն գովասանքների արժանացավ շատերի կողմից։
- «Պրոտագորաս», Պլատոն (հատված` 337a-c)
 

Պլատոնը Պրոդիկոսի ուսումնասիրությունը նմանեցրել է Սոկրատեսի դեֆինիցիաների մասին ուսմունքի հետ և նախապատրաստական փուլ է համարել[8]։ Հատկանշական ազդեցություն է ունեցել իրերի գոյության հարցում, դրանց տարբերությունը միմյանցից, փիլիսոփայական մտքի ուսումնասիրությունում «Ի՞նչ է դա» հարցի պատասխանում[9]։

Պրոդիկոսը առաջինն էր, ով ցույց տվեց լեզվի վելուծության կարևորությունը տրամաբանության և փիլիոսփայության համար ամբողջությամբ։ Ուսումնասիրելով բանավեճի կանոնների թեման, նա ընդհուպ մոտեցել էր «Եթե p,ապա q» կեղծ թեզիսի ժծտման ընդհանուր ձևին` հակառակ օրինակի եղանակով[5]։ Դիդիմ Կույրը (հին հունարեն՝ Δίδυμος ὁ Τυφλός) հիշատակել է Պրոդիսկոսի հետ հակասության անհնարինության մասին (հին հունարեն՝ οὐκ ἔστιν ἀντιλέγειν) քննարկումը, ինչպես Պրոտոգորասը և Արիստոֆանը։ Այդ առումով անհրաժեշտ է հասկանալ, որ հոմանիշ և նույն արմատ ունեցող բառերը, որոնք նման են իմաստով, կարող են ունենալ տարբեր ճշգրիտ նշանակություններ, և երբեմն հակասությունը հանդիսանում է երևակայական՝ հիմնվելով միայն բառախաղի վրա։ Այդպիսով, հավանական է, որ Պրոդիկոսը նույնպես հետաքրքրված էր տրամաբանությամբ[6]։

Հայտնի է, որ Պրոդիկոսը բժիշկներին խորհուրդ է տվել բժշկության տերմինաբանության հարցերում, որն այդ ժամանակ նոր էր ձևավորվում[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://e-ducation.datapeak.net/rhetoricians.htm
  2. 2,0 2,1 «Ксенофонт Афинский». ancientrome.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  3. Энциклопедический словарь Ф.А. Брокгауза и И.А. Ефрона. Т. 25 (49). — СПб.: Типо-Литография И. А. Ефрона, 1898.  — С. 354.
  4. Философский словарь / авт.-сост. С. Я. Подопригора, А. С. Подопригора. — Ростов н/Д: Феникс, 2013. — С 353.
  5. 5,0 5,1 Философская энциклопедия. Т.4. — М.:  Советская энциклопедия, 1967. — 383 С.
  6. 6,0 6,1 Античная философия: Энциклопедический словарь. — М.: Прогресс-Традиция, 2008. — 896 С.
  7. Платон. Диалоги: Протагор, Большой Иппий, Иппий Меньший, Евтидем, Евтифрон, Апология Сократа, Критрон — М.: Академический Проект, 2011. — 351 С.
  8. Белкин М., Плахотская О. Словарь «Античные писатели» — СПб.: Изд-во «Лань», 1999. — 448 С.
  9. Антисери Д., Реале Дж. Западная философия от истоков до наших дней. I. Античность. — СПб.: Петрополис, 1997. — 336 С.
  10. Новая философская энциклопедия. В четырех томах. Т. III — Мысль, 2010. — С. 359.

Գրականություն

խմբագրել
  1. Зайцев, Александр Иосифович Продик // Новая философская энциклопедия / Предс. научно-ред. совета Стёпин, Вячеслав Семёнович. — М.: Мысль, 2010. — ISBN 5-244-00961-3.