Ջեյսոն Սուդեյկիս

ամերիկացի դերասան

Դենիել Ջեյսոն Սուդեյկիս(անգլ.՝ Jason Sudeikis, սեպտեմբերի 18, 1975(1975-09-18)[1][2][3], Fairfax, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերու և սցենարիստ է։ 1990-ականներին նա իր կարիերան սկսել է իմպրովիզացիոն կատակերգության ոլորտում՝ հանդես գալով ComedySportz և The Second City խմբերում։ 2003 թվականին Սուդեյկիսը աշխատանքի է ընդունվել NBC հեռուստաալիքի Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում կատակերգական շոուում որպես սցենարիստ, իսկ հետագայում, 2005-2013 թվականներին, միացել է դերասանական կազմին՝ մարմնավորելով Ջո Բայդենին, Միթ Ռոմնիին և այլոց։

Ջեյսոն Սուդեյկիս
անգլ.՝ Jason Sudeikis
Ծնվել էսեպտեմբերի 18, 1975(1975-09-18)[1][2][3] (49 տարեկան)
ԾննդավայրFairfax, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունShawnee Mission West High School?, Rockhurst High School?, Fort Scott Community College?, Brookridge Elementary? և iO Theater?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոդերասան, կատակերգու, հնչյունավորող և գործադիր պրոդյուսեր
Ամուսին(ներ)Քեյ Քենոն
Համատեղ ապրող(ներ)Օլիվիա Ուայլդ և Keeley Hazell?
Երեխա(ներ)Otis Sudeikis?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկայի գրողների գիլդիա, Արևելյան

2020-ից 2023 թվականներին նա համահեղինակել և կատարել է գլխավոր դերը Apple TV+-ի սպորտային կատակերգական Թեդ Լասսո սերիալում, որը նրան բերել է չորս Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ և երկու Ոսկե գլոբուս մրցանակ։ Նա նաև զբաղեցնում էր գլխավոր դերեր «Քլիվլենդի շոու մուլտսերիալում (2009–2013)։ Սուդեյքիսը հանդես է եկել այնպիսի կատակերգական սերիալներում ինչպիսիք են՝ «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» (2010–2011), «Պորտլանդիա (2011–2014)» և «Երկիր մոլորակի վերջին մարդը» (2015–2018)։

Նա նաև գլխավոր դերեր է ունեցել այնպիսի կատակերգական ֆիլմերում, ինչպիսիք են «Անտանելի ղեկավարները» (2011) և դրա շարունակությունը՝ «Անտանելի ղեկավարները 2» (2014), ինչպես նաև «Մենք Միլլերներն ենք» (2013), «Քնել ուրիշների հետ» (2015) և «Իմ ընկերուհին հրեշ է» (2016)։ Բացի այդ, նա հանդես է եկել երկրորդական դերերով՝ Ալեքսանդր Փեյնի «Կարճեցում» (2017) և Օլիվիա Ուայլդի «Booksmart» (2019) ֆիլմերում։

Նա նաև հնչյունավորել է այնպիսի անիմացիոն ֆիլմեր, ինչպիսիք են «Էպիկ » (2013), «Angry Birds» (2016) և «Angry Birds2» (2019), ինչպես նաև «Հաջորդ սերունդը» (2018)։ Սուդեյքիսը ներկայումս հնչյունավորում է գլխավոր դերը՝ «Hit-Monkey» (2021–մինչ օրս) անիմացիոն սերիալում։

Վաղ կյանք

խմբագրել

Ջեյսոն Սուդեյկիսը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 18-ին, Վիրջինիայի Ֆեյրֆաքս քաղաքում։ Նրա ծնողներն են Քեթրին Սուդեյկիսը (ծնված՝ Վենդտ), ով մասնագիտությամբ ճանապարհորդական գործակալ է և եղել է Ամերիկյան ճանապարհորդական գործակալների ընկերության նախագահը, և Դենիել Ջոզեֆ Սուդեյկիսը, ով բիզնես զարգացման փոխնախագահ էր։ Երկուսն էլ ծագումով Իլինոյսից են[6][7]։

Ջեյսոնը ունի երկու քույր՝ Քրիստին և Լինդսին[8] His father is of Irish and Lithuanian descent, while his mother has German and Irish ancestry.[9][10][11]։ Նրա հայրը իռլանդական և լիտվական ծագում ունի, իսկ մայրը՝ գերմանական և իռլանդական։ Ջեյսոնի մորեղբայրը դերասան Ջորջ Վենդտն է, ով հայտնի է Կենսուրախ ընկերություն սերիալում Նորմ Փիթերսոնի դերով, իսկ նրա մորական մեծ պապը լուսանկարիչ Թոմ Հովարդն էր։

Սուդեյկիսը ծնվել է Անօսմիայով, ինչը բերում է հոտառության բացակայություն [12][13]։

Նրա ընտանիքը տեղափոխվել է Կանզաս նահանգի Ջոնսոնի շրջանի Օվերլենդ Պարկ քաղաք, որը նա համարում է իր հայրենի քաղաքը։ Սուդեյկիսն ավարտել է Օվերլենդ Պարկի Shawnee Mission West ավագ դպրոցը և ընդունվել Ֆորթ Սքոթ քոլեջը՝ բասկետբոլի կրթաթոշակով, բայց չի ավարտել ուսումը։

Անձնական կյանք

խմբագրել

2004 թվականի հունիսին Սուդեիկիսը՝ ՝ հինգ տարի համատեղ ապրելուց հետո ամուսնացել է ամերիկացի սցենարիստ Քեյ Քենոնի հետ: Նրանք բաժանվեցին 2008 թվականին և ամուսնալուծվեցին 2010 թվականի փետրվարին:

Սուդեիկիսը 2010 թվականին հանդիպել է դերասանուհի Ջենյուարի Ջոնսի հետ, իսկ People ամսագիրը 2011 թվականի հունվարին հաղորդել է, որ նրանք բաժանվել են: Նա 2011-ից 2020 թվականներին հարաբերություններ է ունեցել ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Օլիվիա Ուայլդի հետ, և 2013 թվականի հունվարին զույգը նշանվեց, սակայն այդպես էլ չամուսնացան: Նրանք ունեն որդի, ով ծնվել է 2014 թվականի ապրիլին, և դուստր, ով ծնվել է 2016 թվականի հոկտեմբերին: Նրանց բաժանումից հետո Ուայլդին հրապարակավ հանձնվեցին երեխայի խնամակալության վերաբերյալ դատական ​​փաստաթղթերը, երբ նա բեմում էր՝ ներկայացնելով իր «Մի՛ անհանգստացիր, սիրելի՜ս» ֆիլմը CinemaCon 2022-ում: Բացի դրանից, Սուդեիքիսը և Ուայլդը դատի են տվել իրենց երեխաների նախկին դայակին՝ չարաշահված աշխատանքի համար:

Սուդեիքիսը WNBA-ի երկրպագու է և New York Liberty թիմի սեզոնային տոմսերի տեր, ինչպես նաև Բրուքլին Նեթսի երկրպագու է, քանի որ ապրում է այն մարզադաշտի մոտ, որտեղ երկու թիմերն էլ խաղում են: Նա նաև աջակցում է Indiana Fever թիմի խաղացող Քեյթլին Քլարկին: Նա հաճախ է ներկա եղել նրա քոլեջի և պրոֆեսիոնալ խաղերին, նույնիսկ չեղարկել է նախատեսված ելույթ՝ խաղի մասնակցելու համար:

Բարեգործական աշխատանք

խմբագրել

Սուդեիկիսը խաղացել է բասկետբոլի թիմերում՝ NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղին 2011 և 2016 թթ.-ին : Նա և Կանզաս Սիթիի այլ հայտնի մարդիկ 10 տարի շարունակ կազմակերպում են «Big Slick» միջոցառումը: Այս իրադարձությունը գումար է հավաքում Children's Mercy Hospital-ի Քաղցկեղի կենտրոնին աջակցելու համար: 2023թ.-ի տվյալներով, միջոցառումը հավաքել է ավելի քան 21 միլիոն դոլարի նպաստ:

Նա նաև կազմակերպել է բարեգործական համերգ «Thundergong!» Կանզաս Սիթիի Uptown Theater-ում, որը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 3-ին, Steps of Faith հիմնադրամի համար, որն օգնում է պրոթեզներ տրամադրել ոտքեր և ձեռքեր կորցրած մարդկանց։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Տարի Հայրեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2007 Տասը The Ten Թոնի Քոնիթելա
Նայելով դետեկտիվներ Watching the Detectives Ջոնաթան
Բարև, Բիլ Meet Bill Ջիմ Վհայթման
2008 Ռոքեր The Rocker Դեյվիդ Մարշալ
Կիսապրոֆեսիոնալ Semi-Pro Nacho Fan
Ինչ է պատահել Վեգասում What Happens in Vegas Մեյսոն
2010 Գլուխների որսորդը The Bounty Hunter Ստյուարդ
Հասնել նպատակին Going the Distance Բոքս Սանդերս
2011 Ժամանակավոր ազատություն Hall Pass Ֆրեդ Սերինգ
Հին ու բարի օրգիա A Good Old Fashioned Orgy Էրիկ Քեփլեր
Անտանելի ղեկավարները Horrible Bosses Կուրթ Բաքման
2012 Քարոզարշավ The Campaign Միտչ Վիլսոն
2013 Մուվի 43 Movie 43 կեղծ Բեթմեն
Խմող ընկերներ Drinking Buddies Ջին Դենթլեր
Էպիկ Epic պրոֆեսոր Բոմբա
Մենք Միլլերներն ենք We're the Millers Դեյվիդ Քլարկ / Դեյվիդ Միլլեր
2014 Անտանելի ղեկավարները 2 Horrible Bosses 2 Կուրթ Բաքման
2015 Քնել ուրիշ մարդկանց հետ Sleeping with Other People Ջեյք Հարփեր
Կորած հիշողություններ Tumbledown Էնդրյու
2016 Կամքի ուժ Race Լարի Սնայդեր
Մայրերի օրը Mother's Day Բրեդլի Բարտոն
Angry Birds Angry Birds ՌԵդ
Մասնագետները Masterminds Մայքլ ՄաքՔիննի
Սիրո գիրք The Book of Love Հենրի
Իմ ընկերուհին հրեշ է Colossal Օսկար
2017 Համաձայնություն Permission Գլեն
Փոքրացում Downsizing Դեյվ Ջոնսոն
Կոդաքրոմ Kodachrome Մեթ Ռայդեր
2018 Վազք Driven Ջիմ Հոֆման
Հաջորդ սերունդ Next Gen Ջասթին Փին/Արես
2019 Գրքամիտ Booksmart Ջորդան Բրաուն
Angry Birds 2 Angry Birds 2 Ռեդ
2021 Դրախտից հարավ South of Heaven Ջիմմի Ռեյ
2022 Հիմարի դրախտը Fool's Paradise Լեքս Թաններ
2023 Հիթփիգ Hitpig Հիթփիգ
TBA Angry Birds 3 Angry Birds 3 Ռեդ


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  5. Entertainment WeeklyNYC: Meredith Corporation, 1990. — ISSN 1049-0434; 2169-3188
  6. Terrero, Ruthanne (October 11, 2010). «Courage and Commitment». TravelAgent Central. Արխիվացված օրիգինալից May 20, 2016-ին. Վերցված է February 8, 2011-ին.
  7. Weisholtz, Drew (October 18, 2021). «Wait, what? Jason Sudeikis reveals his first name isn't really Jason». Today. Արխիվացված օրիգինալից November 2, 2021-ին. Վերցված է November 1, 2021-ին.
  8. «Things you might not know (but should!) about the 'Ted Lasso' star Jason Sudeikis». Wonderwall.com. July 25, 2021. Արխիվացված օրիգինալից February 13, 2022-ին. Վերցված է February 13, 2022-ին.
  9. Stated on Who Do You Think You Are?, May 11, 2012.
  10. «NBC Announces The Celebrities Tracing Their Family Trees On Season Three Of 'Who Do You Think You Are?' Premiering February 3». NBC News. January 6, 2012. Արխիվացված է օրիգինալից January 8, 2012-ին. Վերցված է May 23, 2012-ին.
  11. «Daniel Jason "Suds" Sudeikis». Sudeikis Genealogy Pages. Արխիվացված է օրիգինալից March 5, 2016-ին. Վերցված է August 8, 2013-ին – via Albionseed.org.
  12. «Why Does Olivia Wilde's Fiancé Jason Sudeikis Think Her Cooking Always Tastes Good?». People. February 27, 2015. Արխիվացված օրիգինալից January 25, 2016-ին. Վերցված է April 25, 2016-ին. «My fiancé [Jason Sudeikis] has no sense of smell — he was born without it....»
  13. «Jason Sudeikis has no sense of smell». SFGATE. August 8, 2013. Արխիվացված է օրիգինալից May 28, 2016-ին. Վերցված է April 25, 2016-ին.