Ջենիֆեր Սոլթ (անգլ.՝ Jennifer Salt, (սեպտեմբերի 4, 1944)) ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և նախկին դերասանուհի` ով հայտնի է Յունիս Թեյթի դերակատարմամբ «օճառ» հեռուստասերիալում (1977–1981)։

Ջենիֆեր Սոլթ
Ծնվել էսեպտեմբերի 4, 1944(1944-09-04)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ

Կյանք և կարիերա

խմբագրել

Սոլթը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա[4][5]։ Նրա ծնողներն էին սցենարիստ Ուոլդո Սոլթը և դերասանուհի Մերի Դևենպորտը։ Նա ունի կրտսեր քույր՝ Դեբորան։ Նրա խորթ մայրը գրող Եվա Մերիամն էր։ Նա սովորել է Նյու Յորքի Կատարողական արվեստի ավագ դպրոցում և ավարտել Սառա Լոուրենս քոլեջը[6]։ Սոլթի հայրը 1950-ականներից մինչև 1960-ականների սկզբ ընդգրկված էր Հոլիվուդի սև ցուցակում ` Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության հանձնաժողովի հետ բախումից հետո, բայց նրան հաջողվեց հաղթական վերադարձ ունենալ երկու ֆիլմերով, որոնք նրան Օսկար պարգևեցին[7]։

Նա հանդես է եկել մի քանի բեմում՝ 1971 թվականին շահելով Թատերական աշխարհի մրցանակը Էստելի դերում՝ Հոր օրը պիեսում, բացի այդ նա մարմնավորել է Յունիս Թեյթ-Լեյթներին՝ Չեստերի և Ջեսիկա Թեյթի սնոբ դստերը՝ «Օճառ» հեռուստասերիալում ։ Առաջին ֆիլմի դերը եղել է «Կեսգիշերային կովբոյ» (1969) ֆիլմում՝ Ջո Բաքի հարազատ քաղաքի սիրուհի՝ Խենթ Էնիի մարմնավորումը։ 1970-ականների սկզբին Մալիբուում դերասանուհի Մարգո Քիդերի հետ ապրելու ընթացքում նա աշխատել է ամերիկացի ռեժիսոր Բրայան Դե Պալմայի հետ «Հարսանեկան խնջույքը» (1969թ.), «Բարև, մայրիկ» (1970) և «Քույրեր» (1972) ֆիլմերում։ Քորնել Ուայլդի և Սքոթ Գլենի հետ նկարահանվել է «Գարգոյլներ» հեռուստաֆիլմում(1972)։

Սոլթը հեռացել է դերասանական կարիերայից և շարունակում է իր գրական կարիերան, ներառյալ «Մարմնի մասեր»-իև այլ ծրագրերի էպիզոդների սցենարները։ 1998թ.-ին նա ստացավ իր առաջին կայուն աշխատանքը իր նոր մասնագիտության մեջ՝ որպես կրտսեր սցենարիստ՝ « Քաղաքի մեղքերը » կաբելային դետեկտիվ դրամայում։ Նա Ջուլիա Ռոբերթսի «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» (2010) ֆիլմի սցենարի համահեղինակն է։

Ընտանիք

խմբագրել

Նրա որդին՝ Ջոնա Գրինբերգը, տաղանդավոր գործակալ է CAA Beijing-ում։

Թատրոն

խմբագրել

Որպես դերասանուհի

խմբագրել
Տարիթիվ Անվանում Օրիգինալ անվանում Դեր
1970 Ջրաներկ Watercolor Գլորիա
1971 Հայրերի օր Father's Day Էստել
1981 Շտապող սիրտ Hasty Heart
1982 Դիվանագիտություն Diplomacy

Ֆիլմագրություն

խմբագրել

Որպես սցենարիստ

խմբագրել
Տարիթիվ Անվանում Օրիգինալ անվանում
1970 Տեմպ Tempo
1971 Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր Eat Pray Love

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Broadway Database — 2000.
  2. Discogs — 2000.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. Associated Press (September 4, 2019). "Today in History; Today's Birthdays". Albuquerque Journal. p. A2. Retrieved May 1, 2023.
  5. Riley, Jenelle (2010 թ․ օգոստոսի 4). «Worth Her Salt». Backstage. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. Riley, Janelle (2010 թ․ օգոստոսի 16). «"Eat Pray Love" marks writing debut for actress». Reuters. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Barnes, Brooks (2010 թ․ հուլիսի 21). «Scripting a Life Much Like Hers». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.