Ռաիսա Մկրտչյան
Ռաիսա Հրանտի Մկրտչյան (Սարգսյան) (փետրվարի 25, 1942, Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ (2006)[1]։
Ռաիսա Մկրտչյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ռաիսա Հրանտի Մկրտչյան |
Ծնվել է | 1942 փետրվարի 25,
Հայաստան Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1963-1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1968 թվականից Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար։ 2002 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Ձայնագրվել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Քարնեգի Հոլ», Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում[2]։
Երգացանկում են Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մուրադ Կաժլաևի և այլոց երգերից։
Մրցանակներ, պարգևներ
խմբագրել- 1965 թվականին երաժշտական փառատոնում ոսկե մեդալ և դափնեկրի կոչում
- 1968 թվականին Մոսկվայի «Մայակ», 1971 թվականին՝ «Յունոստ» ռադիոկայանների համամիութենական մրցույթներում՝ «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակ
- 1967-1975 թվականներին Սոչիի, Մինսկի և Լեհաստանի Սոպոտ քաղաքի միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր
- 1977 թվականին ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- 2001 թվականին Մովսես Խորենացու մեդալ
- 2008 թվականին Մոսկվայի «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալ
- 2009 թվականին ՀՀ վարչապետի շնորհակալագիր
- 2011 թվականին ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ
- 2006 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ
- 2015 թվականին Երևանի պատվավոր քաղաքացի[3]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2016 թվական[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Արթուր Աբրահամը, Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.