Ռանիտիդին
Ռանիտիդին, որը բաց է թողնվում Զանտակ առևտրային անվանումով, նվազեցնում է ստամոքսահյութի արտազատումը[1]։ Այն լայնորեն կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի և Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշի բուժման ժամանակ[1]։ Կան նախնական տվյալներ եղնջացանի ժամանակ դրա արդյունավետության վերաբերյալ։ Այն կիրառվում է բերանի միջոցով, միջմկանային և ներերակային[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 66357-35-5 |
PubChem CID | 5039 |
DrugBank | DB00863 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.060.283 |
Ռանիտիդինի կիրառման հետևանքով առաջացած ընդհանուր կողմնակի ազդեցություններին են պատկանում գլխացավը և ցավը կամ այրոցը, որոնք դրսևորվում են ներմուծման ժամանակ[1]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններին են պատկանում լյարդի գործունեության խանգարումը, հազվասրտությունը, թոքաբորբը և ստամոքսի քաղցկեղը[1]։ Այն կարող է բերել նաև Clostridium difficile կոլիտի բարձր վտանգի[2]։ Սովորաբար այն անվտանգ է հղիության ժամանակ կիրառելիս[1]։ Ռանիտիդինը համարվում է H2-հիստամինային ընկալիչների պաշարիչ, որը արգելակում է հիստամինը, այսպիսով նվազեցնելով ստամոքսի բջիջներից արտազատվող թթվի քանակությունը[1]։
Ռանիտիդինը հայտնաբերվել է 1976 թվականին և շուկայահանվել է 1981 թվականին[3]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում, որպես առողջապահության համակարգին անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց[4]։ Այն հասանելի է որպես ջեներիկ (վերարտադրված) դեղ[1]։ 2015 թվականին զարգացող երկրներում դեղի մեծածախ գինը կազմել է մոտ 0,01-0,05 ԱՄՆ$ 1 դեղահատի համար[5]։ Միացյալ Նահանգներում այն կազմում է մոտ 0,05$ դեղաչափի համար[1]։ 2016 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 15մլն նշանակված դեղատոմսերից այն զբաղեցրել է 50-րդ տեղը[6]։
Ցուցումներ
խմբագրել- Այրոցի մեղմացում
- Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցի կարճաժամկետ և պահպանողական բուժում։
- Ռանիտիդինը կարելի է նաև նշանակել ՈՍՀԲԴ-ների հետ զուգակցված խոցի կանխարգելման համար։ Պրոտոնային պոմպի արգելակիչները ավելի արդյունավետ են ՈՍՀԲԴ-ների հետևանքով առաջացած խոցերի կանխարգելման համար[7]։
- Ախտաբանական ստամոքսաղիքային գերարտազատական վիճակներ, ինչպիսիք են Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշը
- Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս
- Էրոզիվ էզոֆագիտ (կերակրափողի բորբոքում)
- Մի քանի դեղերով զուգակցված Helicobacter pylori-ի ոչնչացման բուժման մի մասն է, որը կիրառվում է 12-մատնյա աղու խոցի կրկնման վտանգի նվազեցման համար
- Կրկնվող հետվիրահատական խոց
- Ստամոքսաղիքային արյունահոսություններ
- Թթվա-ասպիրացիոն թոքաբորբի կանխարգելում վիրահատության ժամանակ․ ռանիտիդինը կարելի է ներմուծել վիրահատությունից առաջ, որպեսզի նվազեցնել ասպիրացիոն թոքաբորբի զարգացման վտանգը։ Դեղը բարձրացնում է ստամոքսի pH-ը, բայց որպես կանոն, չի ազդում ստամոքսի տարողունակության վրա։ 2009թ․ գերվերլուծության մեջ, որտեղ համեմատվում է պրոտոնային պոմպի պաշարիչների և ռանիտիդինի արդյունավետությունը նախքան անզգայացումը ասպիրացիայի ռիսկի նվազեցման համար, ռանիտիդինը ստամոքսի տարողունակության նվազման հարցում ավելի արդյունավետ է եղել, քան պրոտոնային պոմպի պաշարիչները[8]։ Նախավիրահատական շրջանում ներմուծման դեպքում ռանիտիդինը կարող է ցուցաբերել հակափսխեցուցիչ ազդեցություն։
- Ծայրահեղ հիվանդ պացիենտների մոտ սթրեսի հետևանքով առաջացած խոցերի կանխարգելում[9]
- Դիմեդրոլի հետ զուգակցված այն կիրառվում է երկրորդային անաֆիլաքսիայի բուժման համար՝ էպինեֆրինից հետո[10][11]։
Դեղամիջոցներ
խմբագրելՌանիտիդինի որոշ պատրաստուկներ բաց են թողնվում առանց դեղատոմսի տարբեր երկրներում։ Միացյալ Նահանգներում 75-150 մգ դեղահատերը բաց են թողնվում առանց դեղատոմսի։ Առանց դեղատոմսի բաղ թողնվող Զանտակը արտադրվում է Sanofi Consumer Healthcare ընկերության կողմից (նախկինում արտադրված Boehringer Ingleheim ընկերության կողմից)։ Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում սուպերմարկետներում կան 150մգ դեղահատերի 7 կամ 14 դեղաչափեր, իսկ 150 մգ և 300 մգ դեղահատերի փոքր փաթեթները մտնում են 2 դեղամիջոցների ցուցակի (դեղերի և թույների միանվագ դուրս գրման ստանդարտ) մեջ։ Բարձր դեղաչափերը և մեծ փաթեթները դեռևս բաց են թողնվում դեղատոմսով։
Դեղաչափում
խմբագրելԽոցի բուժման համար հատկապես կարևոր է գիշերային դեղաչափը, քանի որ ստամոքսի/12-մատնյա աղու pH-ի բարձրացումը նպաստում է ապաքինմանը գիշերվա ընթացքում, երբ ստամոքսը և 12-մատնյա աղին դատարկ են։ Ու ընդհակառակը, ռեֆլյուքսի բուժման համար ավելի արդյունավետ են ցածր և ավելի հաճախակի դեղաչափերը[12]։
Ռանիտիդինը կիրառվել է ռեֆլյուքսի երկարաժամկետ բուժման համար, երբեմն նույնիսկ մշտական։ Այնուամենայնիվ, պրոտոնային պոմպի պաշարիչները իրականացնում են տվյալ ֆունկցիան։ Բացի դրանից բավականին արագ տախիֆիլաքսիան կարող է զարգանալ բուժման սկզբից 6 շաբաթների ընթացքում, ինչը ավելի շատ է սահմանապակում դրա կիրառումը երկարատև բուժման համար[12]։
Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշով մարդկանց նշանակվել են ռանիտիդինի բարձր դեղաչափեր, առանց որևէ վնասի[13]։
Հակացուցումներ
խմբագրելՌանիտիդինը հակացուցված է դեղամիջոցի նկատմամբ բարձր զգայունությամբ մարդկանց։
Կողմնակի ազդեցություններ
խմբագրելՀետևյալ կողմնակի ազդեցությունները գրանցված են որպես կլինիկական փորձարկումների ելքեր՝
Կենտրոնական նյարդային համակարգ
խմբագրելՀազվադեպ դրսևորվել են տկարություն, գլխապտույտ, քնկոտություն և անքնություն։ Տարեց ծանր հիվանդ պացիենտների մոտ նշվել են դարձելի հոգեկան ախտահարումներ, գրգռված վիճակ, ընկճվածություն և պատրանքներ[14]։ Համեմատած ցիմետիդինի հետ՝ ռանիտիդինը ԿՆՀ-ի և դեղորայքային փոխազդեցության տեսանկյունից ավելի քիչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում։
Սիրտանոթային
խմբագրելԻնչպես նաև տեղեկացվել է առիթմիաների մասին, ինչպիսիք են հաճախասրտությունը, հազվասրտությունը, նախասիրտ փորոքային պաշարումը և վաղաժամ փորոքային զարկերը[14]։
Աղեստամոքսային համակարգ
խմբագրելԱյս խմբի բոլոր դեղերը կարող են առաջացնել վիտամին B12- ի անբավարարություն՝ վիտամին B12 ներծծման նվազեցման պատճառով[15]։ H2-հիստամինային ընկալիչների պաշարիչներ ընդունող տարեց հիվանդները ամենայն հավանականությամբ ավելի շատ են օգտագործում վիտամին B12, քան այդ դեղերը չընդունողները[16]։ H2-հիստամինային ընկալիչների պաշարիչները նաև կարող են նվազեցնել դեղերի ներծծումը (հակասնկային ազոլներ, կալցիումի կարբոնատ), որոնք պետք է ազդեն ստամոքսի թթվային միջավայրում[17]։ Բացի դրանից բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ H2-ընկալիչների արգելակիչները, ինչպիսիք են ռանիտիդինը, կարող են բարձրացնել ինֆեկցիոն դիարեայի (լուծ) վտանգը, ներառյալ՝ ճանապարհորդների դիարեան և սալմոնելոզը[18][19][20][21][22]։ Վերջապես ճնշելով թթուներով միջնորդավորված ապիտակուցների ճեղքումը, ռանիտիդինը կարող է բերել սննդային կամ դեղորայքային ալերգիայի զարգացման բարձր վտանգի՝ չմարսված սպիտակուցների պատճառով, որոնք այնուհետև անցնում են աղեստամոքսային տրակտ, որտեղ առկա է սենսիբիլիզացիա (զգայունություն)։ Տվյալ դեղերն ընդունող պացիենտների օրգանիզմում սննդի ընդունման ժամանակ արտադրվում է ավելի բարձր մակարդակի իմունոգլոբուլին Е, անկախ նրանից, առկա էին նախկինում հակամարմիններ, թե ոչ[23]։ Նույնիսկ դեղի կիրառումը դադարեցնելուց ամիսներ անց, հետազոտություններում պացիենտների 6%-ի մոտ դեռ հայտնաբերվում էր իմունոգլոբուլին Е-ի բարձր մակարդակ։
Լյարդ
խմբագրելՆշվել են նաև լեղականգային հեպատիտի, լյարդային անբավարարության, հեպատիտի և դեղնախտի դեպքեր, որոնք պահանջում են դեղի ընդունման անհապաղ դադարեցում[14]։ Արյան անալիզները կարող են հայտնաբերել լյարդի ֆերմենտների բարձր մակարդակը և էոզինոֆիլիան, չնայած հեպատոտոքսիկության հազվագյուտ դեպքերում պահանջում են իրականացնել լյարդի բիոպսիա[24]։
Թոքեր
խմբագրելՌանիտիդինը և մնացած H2-հիստամինային ընկալիչների արգելակիչները կարող են բարձրացնել թոքաբորբի զարգացման վտանգը հոսպիտալացված պացիենտների մոտ[25]։ Դրանք նաև կարող են բարձրացնել մեծահասակների և երեխաների մոտ ներհիվանդանոցային թոքաբորբի վտանգը[26]։
Արյուն
խմբագրելԹրոմբոցիտոպենիան հանդիսանում է հազվագյուտ, բայց հայտնի կողմնակի ազդեցություն։ Դեղամիջոցներով դրդված թրոմբոցիտոպենիան սովորաբար տևում է շաբաթներ կամ ամիսներ, բայց զգայուն մարդու մոտ կարող է ի հայտ գալ դեղի ընդունումից 12 ժամվա ընթացքում։ Որպես կանոն, թրոմբոցիտների քանակությունը նորմայից նվազում է մինչև 80%, և թրոմբոցիտոպենիան կարող է կապված լինել նեյրոպենիայի և անեմիայի հետ[27]։
Մաշկ
խմբագրելՆկատվել են ցան, հազվադեպ էրիթեմայի, մազաթափության և անոթաբորբի դեպքեր[14]։
Նախազգուշական միջոցներ
խմբագրելՀիվանդություններով պայմանավորված խնդիրներ
խմբագրելՍտամոքսի չարորակ նորագոյացությունների դեպքում ախտանշանների նվազումը, կապված ռանիտիդինի կիրառման հետ, չի բացառում ստամոքսում չարորակ նորագոյացությունների առկայությունը։ Բացի դրանից, լյարդի կամ երիկամների ախտահարման դեպքում ռանիտիդինը անհրաժեշտ է զգուշությամբ կիրառել։ Վերջապես պետք է խուսափել ռանիտիդինի կիրառումից պորֆիրիայի ժամանակ, քանի որ այն կարող է նպաստել նոպայի զարգացմանը[28]։
Հղիություն
խմբագրելՄիացյալ Նահանգներում այս դեղամիջոցը դասվում է հղիության B դասին։
Լակտացիա
խմբագրելՌանիտիդինը ներթափանցում է կրծքի կաթի մեջ, ընդ որում առավելագույն կոնցենտրացիաները նկատվում են կրծքի կաթի մեջ ներթափանցելուց 5,5 ժամ անց։ Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել կրծքով կերակրող կանանց դեղի նշանակման ժամանակ[29]։
Երեխաներ
խմբագրելՍտամոքսաթթվի արգելակիչների կիրառումը երեխաների կողմից կապված է եղել սուր գաստրոէնտերիտի և ներհիվանդանոցային թոքաբորբի զարգացման բարձր վտանգի հետ[30]։ Ավելի քան 11000 նորածինների կոհորտային անալիզը հայտնաբերեց H2-հիստամինային ընկալիչների արգելակիչների կիրառման ու նեկրոտիկ էնտերոկոլիտի բարձր հաճախականության միջև կապը՝ մարմնի շատ ցածր զանգվածով նորածինների մոտ[31]։ Բացի դրանից մահացության, նեկրոտիկ էնտերոկոլիտի և ինֆեկցիաների (ինչպիսիք են սեպսիսը, թոքաբորբը, միզուղիների ինֆեկցիաները) հաճախականությունը բարձրացել է ռանիտիդին ընդունած պացիենտների, ցածր մարմնի զանգվածով 274 նորածինների կոհորտային անալիզի արդյունքում[32]։
Դեղի փորձարկում
խմբագրելՌանիտիդինը կարող է կեղծ դրական արդյունքներ ցուցաբերել դեղի փորձարկման որոշ առևտրային հավաքագրերում[33]։
Դեղաբանություն
խմբագրելԱզդեցության մեխանիզմը
խմբագրելՌանիտիդինը համարվում է հիստամինային H2-ընկալիչների հիստամինի ազդեցության դարձելի մրցակցային արգելակիչ, որոնք հայտնաբերվել են ստամոքսի առպատային բջիջներում։ Սա նպաստում է ստամոքսաթթվի սեկրեցիայի և ստամոքսի տարողունակության փոքրացմանը, ինչպես նաև ջրածնի իոնների կոնցենտրացիայի նվազմանը։
Ֆարմակոկինետիկա
խմբագրելՆերծծում․ օռալ՝ 50%
Կապը սպիտակուցների հետ․ 15%
Նյութափոխանակություն․ N-օքսիդը համարվում է հիմնական մետաբոլիտը
Կիսատրոհման պարբերություն․ լյարդի նորմալ գործունեության ժամանակ պերօրալ ընդունվող ռանիտիդինի կիսատրոհման պարբերությունը կազմում է 2,5-3,0 ժամ։ Ներքին ներմուծման դեպքում կիսատրոհման պարբերությունը սովորաբար կազմում է 2,0-2,5 ժամ՝ կրեատինինի նորմալ կլիրենսով պացիենտի մոտ։
Արտազատում․ այն հիմնականում արտազատվում է մեզի միջոցով։ Բացի դրանից պերօրալ (բերանի միջոցով) ներմուծված դեղաչափի 30%-ը 24 ժամվա ընթացքում կուտակվում է մեզում չաբսորբված դեղամիջոցի տեսքով։
Տարեցներ
խմբագրելՏարեցների մոտ ռանիտիդինի կիսատրոհման պարբերությունը պլազմայում բարձրանում է 3-4 ժամով՝ երիկամների գործունեության խանգարման պատճառով, ինչն էլ բերում է կլիրենսի նվազման[34]։
Երեխաներ
խմբագրելԸնդհանուր առմամբ մանկական պացիենտների (1 ամսականից-16 տարեկան) մոտ ֆարմակոկինետիկ չափանիշների արժեքներում չեն հայտնաբերվել էական տարբերություններ առողջ մեծահասակների հետ համեմատած, երբ իրականացվում է մարմնի զանգվածի շտկում[34]։
Պատմություն
խմբագրելՌանիտիդինը առաջին անգամ արտադրվել է որպես AH19065 Ջոհն Բրեդշոուի կողմից 1977 թվականին Ware-ում Allen & Hanburys հետազոտական լաբորատորիաներում, որոնք համարվում են Glaxo կազմակերպության մի մասը[35][36]։ Դրա վերամշակման արդյունքում սինթեզվեց H2-հիստամինային ընկալիչների առաջին ներկայացուցիչը՝ ցիմետիդինը, որը մշակվել է Սեր Ջեյմս Բլեկի կողմից Smith, Kline and French կազմակերպությունում, որը շուկայահանվել է Մեծ Բրիտանիայում Տագամետ անվան տակ 1976 թվականի նոյեմբերին։ Երկու կազմակերպություններն էլ, ի վերջո միավորվում են GlaxoSmithKline անվան տակ, միաձուլման և ձեռքբերումների հերթականության հետևանքով, սկսած Allen & Hanbury's Ltd և Glaxo-ի միավորումից, որպեսզի իրականացնել 1979 թվականի Glaxo Group Research-ի միավորումը Glaxo Wellcome և SmithKline Beecham-ի հետ 2000 թվականին։ Ռանիտիդինը համարվում է դեղամիջոցի ռացիոնալ դիզայնի արդյունք, կիրառելով այդ ժամանակահատվածում արդեն բավարար մշակված հիստամինային H2 ընկալիչների մոդելը և կառուցվածք-ակտիվություն քանակական հարաբերակցությունները։
Glaxo-ն կատարելագործեծ մոդելը, փոխարինելով ցիմետիդինի իմիդազոլային օղակը ֆուրանային օղակով ազոտ պարունակող տեղակալիչով, և այդպիսով մշակեց ռանիտիդինը։ Հայտնաբերեց, որ ռանիտիդինը ունի կայունության զգալի բարելավված ուրվագիծ (այսինքն առաջացնում է ավելի քիչ կողմնակի ազդեցություններ), ունի ավելի երկարատև ազդեցություն և 10 անգամ գերազանցում է ցիմետիդինի ակտիվությանը։ Ռանիտիդինը ունի CYP450-ի նկատմամբ ցիմետիդինի խնամակցության 10%, այդ պատճառով այն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում, բայց H2-հիստամինային ընկալիչների այլ արգելակիչները՝ ֆամոտիդինը և նիզատիդինը CYP450-ի հետ չեն փոխազդում[37]։
Ռանիտիդինը առաջին անգամ կիրառվել է 1981 թվականին և 1987 թվականին եղել է ամենաշատ վաճառվող դեղամիջոցը ամբողջ աշխարհում։ Ներկայումս դրան զգալիորեն դուրս են մղել ավելի արդյունավետ պրոտոնային պոմպի արգելակիչները, իսկ օմեպրազոլը դարձել է ամենաշատ վաճառվող դեղը երկար տարիների ընթացքում։ Օմեպրազոլի և ռանիտիդինի հետազոտման ժամանակ կերակրափողի խոցերով կամ էրոզիաներով և ծանր բորբոքային պրոցեսներով օմեպրազոլ ստացած 144 մարդկանցից 85%-ը բուժվել են 8 շաբաթների ընթացքում, համեմատած 50%-ի հետ, ովքեր ստացել են ռանիտիդին։ Բացի դրանից, օմեպրազոլ կիրառող խմբում նկատվել են այրոցի ախտանշանների ավելի վաղ թեթևացում[38]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Ranitidine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Tleyjeh, IM; Abdulhak, AB; Riaz, M; Garbati, MA; Al-Tannir, M; Alasmari, FA; Alghamdi, M; Khan, AR; Erwin, PJ; Sutton, AJ; Baddour, LM (2013). «The association between histamine 2 receptor antagonist use and Clostridium difficile infection: a systematic review and meta-analysis». PLOS ONE. 8 (3): e56498. doi:10.1371/journal.pone.0056498. PMC 3587620. PMID 23469173.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 444. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Ranitidine». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Reflux Remedies: ranitidine». PharmaSight OTC Health. PharmaSight.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Clark, K.; Lam, L. T.; Gibson, S.; Currow, D. (2009). «The effect of ranitidine versus proton pump inhibitors on gastric secretions: a meta-analysis of randomised control trials». Anaesthesia. 64 (6): 652–657. doi:10.1111/j.1365-2044.2008.05861.x. PMID 19453319.
- ↑ Dellinger, R. Phillip; և այլք: (2013). «Surviving Sepsis Campaign: international guidelines for management of severe sepsis and septic shock, 2012». Intensive Care Medicine. 39 (2): 165–228. doi:10.1007/s00134-012-2769-8. PMC 4969965. PMID 23361625.
- ↑ Tang, Angela (2003 թ․ հոկտեմբեր). «A Practical Guide to Anaphylaxis». American Family Physician. 68 (7): 1325–1332. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Anaphylaxis: Diagnosis and Management in the Rural Emergency Department» (PDF). American Journal of Clinical Medicine. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 12,0 12,1 Lightdale, J. R.; Gremse, D. A.; Heitlinger, L. A.; Cabana, M.; Gilger, M. A.; Gugig, R.; Hill, I. D. (2013). «Gastroesophageal reflux: management guidance for the pediatrician». Pediatrics. 131 (5): e1684–e1695. doi:10.1542/peds.2013-0421. PMID 23629618.
- ↑ «Ranitidine Drug Information». Lexicomp. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «ZANTAC Drug Insert» (PDF). GlaxoSmithKline. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Force R. W., Nahata M. C. (1992). «Effect of histamine H2-receptor antagonists on vitamin B12 absorption». The Annals of Pharmacotherapy. 26 (10): 1283–1286. doi:10.1177/106002809202601018. PMID 1358279.
- ↑ Mitchell SL, Rockwood K (2001). «The association between antiulcer medication and initiation of cobalamin replacement in older persons». J Clin Epidemiol. 54 (5): 531–534. doi:10.1016/S0895-4356(00)00340-1.
- ↑ «Reflux Remedies: ranitidine». PharmaSight OTC Health. PharmaSight.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Neal KR, Briji SO, Slack RC, և այլք: (1994). «Recent treatment with H2-antagonists and antibiotics and gastric surgery as risk factors for Salmonella infection». Br Med J. 308 (6922): 176. doi:10.1136/bmj.308.6922.176. PMC 2542523. PMID 7906170.
- ↑ Neal KR, Scott HM, Slack RC, Logan RF (1996). «Omeprazole as a risk factor for Campylobacter gastroenteritis: Case-control study». BMJ. 312 (7028): 414–415. doi:10.1136/bmj.312.7028.414. PMC 2350063. PMID 8601113.
- ↑ Cobelens FG, Leentvarr-Kuijpers A, Kleijnen J, Coutinho RA (1998). «Incidence and risk factors of diarrhoea in Dutch travellers: Consequences for priorities in pre-travel health advice». Trop Med Intern Health. 3: 896–903.
- ↑ Ruddell WS, Axon AT, Findlay JM, և այլք: (1980). «Effect of cimetidine on gastric bacterial flora». Lancet. i (8170): 672–674. doi:10.1016/s0140-6736(80)92826-3.
- ↑ Wickramasinghe LS, Basu SK (1984). «Salmonellosis during treatment with ranitidine». Br Med J. 289 (6454): 1272. doi:10.1136/bmj.289.6454.1272.
- ↑ Untersmayr E, Bakos N, Scholl I, և այլք: (2005). «Anti-ulcer drugs promote IgE formation toward dietary antigens in adult patients». FASEB J. 19 (6): 656–658. doi:10.1096/fj.04-3170fje. PMID 15671152.
- ↑ «Ranitidine: Hepatotoxicity». NIH official website. 2016 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Mallow S, Rebuck JA, Osler T, և այլք: (2004). «Do proton pump inhibitors increase the incidence of nosocomial pneumonia and related infectious complications when compared with histamine-2 receptor antagonists in critically ill trauma patients?». Curr Surg. 61 (5): 452–458. doi:10.1016/j.cursur.2004.03.014. PMID 15475094.
- ↑ Canani RB, Cirillo P, Roggero P, Romano C, Malamisura B, Terrin G, Passariello A, Manguso F, Morelli L, Guarino A (2006 թ․ մայիս). «Therapy with gastric acidity inhibitors increases the risk of acute gastroenteritis and community-acquired pneumonia in children». Pediatrics. 117 (5): e817–20. doi:10.1542/peds.2005-1655. PMID 16651285.
- ↑ Amit V Bangia; Narendra Kamath; Vidushi Mohan (2011). «Ranitidine-induced thrombocytopenia: A rare drug reaction». Indian J Pharmacol. 43 (1): 76–7. doi:10.4103/0253-7613.75676. PMC 3062128. PMID 21455428.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Ranitidine Drug Information». Lexicomp. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Ranitidine». Lexicomp. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Canani, RB; Cirillo, P; Roggero, P; և այլք: (2006). «Therapy With Gastric Acidity Inhibitors Increases the Risk of Acute Gastroenteritis and Community-Acquired Pneumonia in Children». Pediatrics. 117 (5): e817–20. doi:10.1542/peds.2005-1655. PMID 16651285.
- ↑ Guillet, R; Stoll, BJ; Cotten, CM; և այլք: (2006). «Association of H2-Blocker Therapy and Higher Incidence of Necrotizing Enterocolitis in Very Low Birth Weight Infants». Pediatrics. 117 (2): 137–42. doi:10.1542/peds.2005-1543. PMID 16390920.
- ↑ Terrin, G; Passariello, A; De Curtis, M; և այլք: (2012). «Ranitidine Is Associated With Infections, Necrotizing Enterocolitis, and Fatal Outcome in Newborns». Pediatrics. 129 (1): 40–5. doi:10.1542/peds.2011-0796. PMID 22157140.
- ↑ Brahm, NC; Yeager, LL; Fox, MD; Farmer, KC; Palmer, TA (2010 թ․ օգոստոսի 15). «Commonly prescribed medications and potential false-positive urine drug screens». American Journal of Health-System Pharmacy. 67 (16): 1344–50. doi:10.2146/ajhp090477. PMID 20689123.
- ↑ 34,0 34,1 «Zantac Package Insert» (PDF). FDA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ US patent US4128658, "Aminoalkyl furan derivatives", 1978
- ↑ Lednicer, Daniel (Editor). Chronicles of Drug Discovery. ACS Professional Reference Books, Volume 3, pages 45-81 1993. 0-8412-2733-0.
- ↑ Laurence Brunton; John Lazo; Keith Parker (2005 թ․ օգոստոս). Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (11 ed.). McGraw-Hill. էջ 972. doi:10.1036/0071422803. ISBN 978-0-07-142280-2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Pelot, Daniel, (M.D.). "Digestive System : New Drug for Heartburn". The New Book of Knowledge : Medicine & Health, Grolier : Danbury, Connecticut. 1990. p.262. 0-7172-8244-9. Library of Congress 82-645223
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանիտիդին» հոդվածին։ |