Ռիշար Ժերանյան
Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյան (ֆր.՝ Richard Jeranian, հուլիսի 17, 1921[1][2][3], Սեբաստիա[4] - հոկտեմբերի 10, 2019[5][4], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]), հայ նկարիչ։
Ռիշար Ժերանյան | |
---|---|
Ի ծնե | Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյան |
Ծնվել է | հուլիսի 17, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Սեբաստիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 2019[5][4] (98 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Գրան–Շոմիե ակադեմիա (1946)[3] |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Պարգևներ | |
Richard Jeranian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյանը ծնվել է Սեբաստիա քաղաքում 1921 թվականի հուլիսի 17-ին, 7 տարեկանից ապրել է Ֆրանսիայում։
1938-1942 թվականներին սովորել է Մարսելի գեղարվեստի դպրոցում, 1946-1948 թվականներին` Փարիզի Գրան-Շոմիեր և Ժյուլիան ակադեմիաներում[6]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԺերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։
- Ինքնադիմանկար, 73x60 սմ, 1953 թ.
- Ընկերները, 100x81 սմ, 1967 թ.
- Մարմարաշենի վանքը, 92x73 սմ, 1992 թ.
- Քրիստոսի մուտքը Անի, 92x73 սմ, 1973 թ.
- Աղթամար, 60x50, 2003 թ.
- Տաթևի վանքը, 60x55 սմ, 2002 թ.
- Հաղպատի վանքը, 60x55, 2001 թ.
- Անիի ավերակները, 60x55 սմ, 1965 թ.
- Նորավանք, 60x55 սմ, 1995 թ.
- Լենինականի երկրաշարժը, 1988 թ.
- Տրոյական ձի, 60x55 սմ, 2002 թ.
Բնապատկերներ
- «Օնֆլյորի նավահանգիստը», 1958 թ., ՀԱՊ
- «Փարիզի կամուրջները», 1963 թ.
- «Տաթևի վանքը», 1967 թ.
- «Անիի ավերակները», 1968 թ.
- «Նորմանդական բնապատկեր», 1982 թ.
- Աշնանային բնապատկեր, 81x65 սմ, 1958 թ.
- Նոտր-Դամի կամուրջները, 92x73 սմ, 1963 թ.
- Փարիզի Նոտր-Դամը ձմռանը, 92x73 սմ, 1956 թ.
Նատյուրմորտներ՝
Ժերանյանի արվեստում որոշակի տեղ ունեն հայրենի բնությունն ու հուշարձանները։ Բազմիցս այցելել Է Հայաստան։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրելՑուցադրվել Է Փարիզի Անկախների, Աշնանային և այլ սալոններում, «Արվեստները Եվրոպայում» (Բրյուսել), «Եվրոպայի գրաֆիկան» (Մոնակո) և այլ ցուցահանդեսներում։ Ունեցել է շուրջ 50 անհատական ցուցահանդեսներ (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Իտալիա, Իրան, Լիբանան, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Երևան (1964, 1969, 1979), Գյումրի, Դիլիջան, արժանացել մի շարք միջազգային մրցանակների։ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային I (1947, Պրահա) և VI (1957, Մոսկվա) փառատոների դափնեկիր է[7]։
- 1953 թ. Փարիզ, Ռոմեո Ջուլիետ պատկերասրահ
- 1957 թ. Փարիզ, Ror Vomar պատկերասրահ
- 1958 թ. Բեյրութ, Arcades պատկերասրահ
- 1958 թ. Մարսել, Ժուվեն պատկերասրահ
- 1959 թ. Մարսել, Ռեբուլ պատկերասրահ
- 1959 թ. Փարիզ, Gerard Mourgue պատկերասրահ
- 1960 թ. Թեհրան, Ակումբ պատկերասրահ
- 1960 թ. Բեյրութ, Des Arcades պատկերասրահ
- 1961 թ. Ժնև, Գանզոնի պատկերասրահ
- 1961 թ. Փարիզ, Framond պատկերասրահ
- 1963 թ. Ժնև, Գանզոնի պատկերասրահ
- 1963 թ. Փարիզ, Մոնտե Կառլո պատկերասրահ
- 1964 թ. Բեյրութ, Պատկերասրահ մեկ
- 1964 թ. Երևան, Հայաստանի նկարիչների միություն
- 1964 թ. Լենինական
- 1965 թ. Վաշինգտոն, Ջեյսոն պատկերասրահ
- 1965 թ. Բեյրութ, Կասիա պատկերասրահ
- 1966 թ. Դեպ
- 1967 թ. Ռեն, Ռադիոտուն
- 1967 թ. Մյունխեն
- 1967 թ. Բեյրութ, Կասիա պատկերասրահ
- 1968 թ. Դիլիջան
Մրցանակներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ (2011)[8]
- Եվրոպայի 1-ին մրցանակ, Մոնակո (196))
- Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակ (1987)
Երկեր
խմբագրել- Jeranian, Paris, 1983
Գրականություն
խմբագրել- Խաչատրյան Շահեն, Ֆրանսահայ կերպարվեստ, Ե., 1981, Էջ 102-103։
- Richard Jeranian, 60 ans de peinture ecolutive
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Richard Jeranian — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Ռիշար Ժերանյան, Լույսի երաժիշտը
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռիշար Ժերանյանի պաշտոնական կայքը
- Վաթսուն տարի գույների աշխարհում Արխիվացված 2016-11-26 Wayback Machine
- Ռիշար Ժերանյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշար Ժերանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 285)։ |