Ժյուլիանի ակադեմիա (ֆր.՝ Académie Julian), գեղարվեստի մասնավոր ակադեմիա Փարիզում։

Ժյուլիանի ակադեմիա
Տեսակգեղարվեստի ակադեմիա և կրթական կազմակերպություն
Հիմնադրված է1867
ՀիմնադրիրՌոդոլֆ Ժյուլիան
Անվանված էՌոդոլֆ Ժյուլիան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ
Ժյուլիանի ակադեմիա (Ֆրանսիա)##
Ժյուլիանի ակադեմիա (Ֆրանսիա)
Ժյուլիանի ակադեմիա, Ֆրանսիա
 Académie Julian Վիքիպահեստում
«Արվեստանոցում», Մարի Բաշկիրցև

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1868 թվականին՝ նկարիչ Ռոդոլֆ Ժյուլիանի (1839-1907) կողմից։ Այդ ժամանակաշրջանում ֆրանսիական կառավարությունն արգելել էր կանանց ընդունելությունը գեղարվեստի բարձրագույն ակադեմիա (ֆր.՝ École des Beaux-Arts), քանի որ ուսման հիմնական մեթոդ համարվող մերկ մոդելներին նկարելն անհամապատասխան էր համարվում կանանց համար։ Սակայն Ժյուլիանի ակադեմիայում սովորում էին նաև կանայք[1][2]։

Ժյուլիանի ակադեմիան մեծ ժողովրդականություն էր վայելում ֆրանսիական, արտասահմանյան ուսանողների, հատկապես ամերիկացիների շրջանում։ Այստեղ սովորում էին ոչ միայն պրոֆեսիոնալ նկարիչներ, այլև արվեստի սիրահարներ։ Ակադեմիայի ուսանողներն իրավասու էին մասնակցելու Հռոմի մրցանակին (ուսանողական կրթաթոշակ)։

1888-1889 թվականներին ակադեմիայի մի խումբ շրջանավարտներ հիմնադրեցին «Նաբի» խումբը։

1968 թվականին Ժյուլիանի ակադեմիան դարձավ «Penninghen» գեղարվեստի բարձրագույն դպրոցի մի մասը։

Շրջանավարտներ

խմբագրել

Ակադեմիայի հայտնի պրոֆեսորներ

խմբագրել
  • Մարսել Բաշե
  • Ժան-Ժոզեֆ Բենջամին-Կոնստանտ
  • Ուիլյամ Բոգերո
  • Գուստավ Բուլանժե
  • Ժուլե Կավալյե
  • Հենրի Շապու
  • Կոստանտ Դետրե
  • Էթիեն Դինեթ
  • Ֆրանսուա Ֆլամենգ
  • Մարսել Գիմոն
  • Ժան-Պոլ Լորանս
  • Ջուլե Ժոզեֆ Լեֆեբվ
  • Թոնի Ռոբերտ-Ֆլորի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tate Gallery, "Académie Julian."
  2. Farmer, J. David. "Overcoming All Obstacles: The Women of the Académie Julian," Արխիվացված 2008-10-10 Wayback Machine California Art Club. April/May, 2000.

Արտաքին աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլիանի ակադեմիա» հոդվածին։