Սառա Ֆորեստիե
Սառա Ֆորեստիե (ֆր.՝ Sara Forestierհոկտեմբերի 4, 1986[1][2], Կոպենհագեն[3]), ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ, «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր 2005 թվականին «Լավագույն երիտասարդ դերասանուհի» («Խուսափանք» ֆիլմ) անվանակարգում և 2011 թվականին «Լավագույն կանացի դերը» («Մարդկանց անուններ» ֆիլմ) անվանակարգում։ Նրա ռեժիսորական և սցենարական դեբյուտը դարձել է «Մ» ֆիլմը։
Սառա Ֆորեստիե ֆր.՝ Sara Forestier | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Կոպենհագեն[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ֆլորան դասընթացներ |
Մասնագիտություն | դերասանուհի, աուդիոգրքեր կարդացող, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Sara Forestier Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍառա Ֆորեստիեն ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայում։ Դերասանական կարիերան սկսել է տասնհինգ տարեկան հասակում` «Լյուբայի ուրվականները» ֆիլմում փոքրիկ դեր կերտելով։ Նա հայտնի է դարձել Աբդելատիֆ Քեշիշի «Խուսափանք» («Խուսափում») ֆիլմում Լիդիայի կերտած դերով։ Ֆիլմը էկրան է բարձրացել 2004 թվականին։ Ավելի ուշ նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ինչքա՞ն դու արժես» (2005 թվական), «Դժոխքը», «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» (2006 թվական)։
2010 թվականին Սառա Ֆորեստիեի մասնակցությամբ ցուցադրվել է երկու ֆիլմ ` «Գենսբուր. հերոսական կյանք», (այնտեղ նա հանդես է եկել երգչուհի Ֆրանս Գալլի դերով) և «Մարդկանց անուններ»։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 թվական | ֆ | Լյուբայի ուրվականները | Les Fantômes de Louba | Երկրորդ դուստր |
2002 թվական | ֆ | Պատերազմ Փարիզում | La Guerre à Paris | |
2003 թվական | ֆ | Մի քանի օր մեր միջև | Quelques jours entre nous | Էլիս |
2003 թվական | ֆ | Խուսափանք | L'esquive | Լիդիա |
2004 թվական | ս | Փաստաբանների միություն | Avocats et Associés | Ամելի Գարնիե |
2004 թվական | ֆ | Երկու տարի անց էկրանում | À cran, deux ans après | Մարիոն |
2005 թվական | ֆ | Հոսանք | Les courants | Անդրեա |
2005 թվական | ֆ | Գեղեցիկ բաժանվելու արվեստ | Un fil à la patte | Վիվիան |
2005 թվական | ֆ | Քաջություն սիրել | Le Courage d'aimer | Սալոմե |
2005 թվական | ֆ | Ինչքա՞ն արժես | Combien tu m'aimes ? | Միգետ |
2006 թվական | ֆ | Դժոխք | Hell | Հելլ |
2006 թվական | ֆ | Աստերիքսը և վիկինգները | Astérix et les Vikings | Աբբա (հնչյունավորում) |
2006 թվական | ֆ | Սեպտեմբերի մի քանի օր | Quelques jours en septembre | Օռլանդո |
2006 թվական | ֆ | Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը | Das Parfum. Die Geschichte eines Mörders | Ժաննա |
2007 թվական | ֆ | Ժան դը Լաֆոնտեն` ճակատագրի կանչը | Jean de la Fontaine, le défi | Պերետ |
2007 թվական | ֆ | Յուրաքանչյուրին՝ իր կինոն | Chacun son cinéma | «Cinéma Erotique» դրվագը |
2007 թվական | ֆ | Էնջի | Angie | |
2008 թվական | ֆ | Une femme en miroir | ||
2008 թվական | ֆ | Հին թշնամին | Vieillesse ennemie | աղջիկ |
2008 թվական | ֆ | Սանդրին անձրևի տակ | Sandrine nella pioggia | Սանդրին |
2009 թվական | ս | Երկրորդ ծնունդ | Revivre | Հաննա Գոլդենբերգ |
2009 թվական | ֆ | Գրեթե ինչպես մարդիկ | Humains | Նադիա |
2009 թվական | ֆ | Վայրի խոտեր | Les Herbes folles | Էլոդի |
2009 թվական | ֆ | Վիկտոր | Victor | Էլիս |
2009 թվական | ֆ | Redrum[5] | ||
2010 թվական | ֆ | Գենսբուր. հերոսական կյանք | Gainsbourg, vie héroïque | Ֆրանս Գալլ |
2010 թվական | ֆ | Մարդկանց անուններ | Le Nom des gens | Բահիա |
2011 թվական | ֆ | Հիտլերը Հոլիվուդում | HH, Hitler à Hollywood | խաղում է ինքն իրեն |
2012 թվական | ֆ | Գիշեր | Une nuit | Լոուրենս Դերեյ |
2012 թվական | ֆ | Ծովահենային հեռուստատեսություն | Télé Gaucho | Կլարա |
2013 թվական | ֆ | Իմ ըմբշամարտի պարապմունքները | Mes séances de lutte | Էլ |
2013 թվական | ֆ | Սյուզան | Suzanne | Սյուզան Մերևսկի |
2013 թվական | ֆ | Սերը` հիանալի հանցագործություն է | L'amour est un crime parfait | Աննի |
2014 թվական | մֆ | Դեղին թռչունը | Gus, petit oiseau, grand voyage | Դելֆ (հնչյունավորում) |
2015 թվական | ֆ | Երիտասարդ արյուն | La Tête haute | մայր |
2016 թվական | ֆ | Primaire | Ֆլորենս Մուտրե | |
2017 թվական | ֆ | Մ | M | Լիլա |
2017 թվական | ս | Calls | Լիզա Լարշե |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ https://filmfrancophone.fr/fr/festival/palmares
- ↑ Sara Forestier : Filmographie — AlloCiné