«Սեր և մահ» (անգլ.՝ Love and Death), Վուդի Ալլենի 1975 թվականին նկարահանած երգիծական կինոկատակերգություն, որի սյուժեն նմանակում է ռուսական էպիկական վեպերն ու դրանց բազմապիսի էկրանավորումները։ Գլխավոր դերերում են ինքը՝ Վուդի Ալենը և Դայան Քիթոնը։ Ֆիլմը մասնակցել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցույթին ու արժանացել UNICRIT Award մրցանակին։

Սեր և մահ
անգլ.՝ Love and Death
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոնմանակում
Թեմանապոլեոնյան պատերազմներ
Թվականհունիսի 10, 1975[1], հուլիս 1975[1], հուլիսի 18, 1975[1], օգոստոսի 28, 1975[1], սեպտեմբերի 8, 1975[1], սեպտեմբերի 10, 1975[1], հոկտեմբեր 1975[1], հոկտեմբերի 28, 1975[1], նոյեմբերի 17, 1975[1], նոյեմբերի 28, 1975[1], դեկտեմբերի 18, 1975[1], հունվարի 14, 1976[1], փետրվարի 19, 1976[1], մարտ 1976[1], մարտի 26, 1976[1], ապրիլի 2, 1976[1], օգոստոս 1976[1], նոյեմբերի 25, 1976[1] և հոկտեմբերի 1, 1984[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[2][3][4]
ՊրոդյուսերՉարլզ Հ. Ջոֆ
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներԴայան Քիթոն[3][4][5], Վուդի Ալլեն[3][4][5], Ջեսիկա Հարպեր[3][5], Հարոլդ Գուլդ[3][5], Ջեյմս Թոլքան[3][5], Ֆեոդոր Ատկին[6][4][5], Օլգա Ժորժ-Պիկո[3][5], Տուտե Լեմկով[3][5], Հովարդ Վերնոն[3][5], Դենիզ Պերոն[5], Ալան Ռոսետ[5], Ալան Թիլվերն[5], Ալբեր Օժիե[5], Կիրս Սանդերս[5], Էդմոն Արդիսոն[5], Ժորժ Ադե[4][5], Ժերար Բուր[5], Հելեն Վալիե[5], Անրի Կուտե[5], Անրի Չարնիակ[3][5], Jacques Maury?[5], Լուկ Ֆլորիան, Լուսե Ֆաբիոլ[5], Ռոժե Լումոն[5], Թոնի Ջեյ[5], Իվ Բարսակ[5], Իվ Բրենվիլ[5], Անն Լոնբերգ[7], Rebecca Potok?[7], Lloyd Battista?[7], Անդրե Տենսի[7], Zvee Scooler?, Դեսպո Դիամանտիդու, Clément Thierry? և Leib Lensky?[7]
ՕպերատորԳիսլեն Կլոկե
ԵրաժշտությունՍերգեյ Պրոկոֆև
ՄոնտաժGeorge Hively?
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
Նկարահանման վայրՓարիզ և Բուդապեշտ
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն85 րոպե
Բյուջե3 000 000 $[8]
Շահույթ20 123 742 $[8]

Հարցազրույցներից մեկի ժամանակ Վուդի Ալենը նշել է, որ այս ֆիլմն իր կարժիքով իր ամենածիծաղելի ֆիլմերից է[9]։

Ֆիլմը բավականին ստացված էր նաև կոմերցիոն առումով. նկարահանման աշխատանքերի վրա ծախստվել մոտավորապես երեք միլիոն դոլար և ստացվել է 20,123,742 դոլարի շահույթ[10]։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը սկսվում է գլխավոր հերոսի՝ Բորիս Դմիտիևիչ Գրուշենկոյի (Վուդի Ալլեն) պատմությունից, ով նստած է բանտում ու մահապատժի է սպասում։ Նա հիշում է իր մանկությունը, ընտանիքը, ծնողներին, եղբայրներին՝ Իվանին ու Նիկոլային։ Նրա հայրը փոքր հողակտոր ունի, որը միշտ իր հետ է տանում, իսկ մայրը հիանալի բլիթներ է թխում։ Բորիսին մանկուց տանջում էին կյանքի իմաստի ու աստծո գոյության մասին հարցերը։ Անտառում քայլելիս նա տեսիլք է ունենում. սպիտակ շորերով ու անդեմ պատկերի տեսքով հայտնվում է Մահը՝ գերանդին ձեռքին։ Ի պատասխան հանդերձյալ կյանքի ու Աստծո գոյության մասին Բորիսի հարցերին Մահը միայն ասում է, որ նա հետաքրքիր տղա է, և որ իրենք դեռ էլի կհանդիպեն։

Բորիսը մեծանում ու սիրահարվում է իր մորեղբոր աղջիկ Սոնյային (Դայան Քիթոն), ում հետ փիլիսոփայաթեոլոգիական քննարկումներ էր վարում, համոզելով, որ Աստված չկա, իսկ կյանքն իմաստ չունի։ Սոնյային ամուսնության առաջարկություն են անում ութսունամյա Սերգեյ Իվանովիչ Մինսկովն ու ծովատառեխի վաճառքով զբաղվող Լեոնիդ Վոսկովեցը. Սոնյան պատմում է Բորիսին, որ սիրահարվել է նրա եղբորը՝ հիմար, թղթախաղով տարված ու ալկոհոլի նկատմամբ կախվածությունից տառապող Իվանին։

Երբ լուր է հասնում, որ Նապոլեոնը հարձակվել է Ավստրիայի վրա, Բորիսը վախկոտաբար հայտարարում է, որ ինքը պացիֆիստ է և հրաժարվում է ծառայության մեկնել, բայց ծնողներն ու եղբայրները նրան ստիպողաբար պատերազմ են ուղարկում։ Մինչ իրենց մեկնումը Իվանը ամուսնության առաջարկություն է անում Աննա Իվանովնային։ Այս անսպասելի դեպքից հուզված Սոնյան ընդունում է ութսունամյա Մինսկովի ամուսնության առաջարկությունը, իսկ հետո, երբ վերջինս ուրախությունից սրտի կաթված է ստանում, ընդունում է տառեխավաճառի առաջարկը։ Նա ատում էր ամուսնուն ու դավաճանում էր նրան։

Զինվորական ճամբարում Բորիսն ամենավատ զինվորներից էր. կամ զենքն էր ձեռքից ընկնում, կամ չէր կարողանում դանակը պատյանից հանել կամ այլ նմանատիպ ձախորդություններ։ Մինչև պատերազմ գնալը նա արձակուրդ է ստանում, որի ժամանակ Սանկտ Պետերբուրգ է մեկնում ու ներկա գտնվում մի օպերայի, որտեղ հանդիպում է այրիացած կոմսուհի Ալեքսանդրովնային՝ իր սիրեկան Անտոն Իվանովիչ Լեբյադկովի ուղեկցությամբ։ Բորիսը կոմսուհու հետ բազմանշանակ հայացքներ է փոխանակում, որից հետու կինը նրան թեյի է հրավիրում։ Զայրացած Լեբյադկովն ահաբեկում է Բորիսին։ Թատրոնում Բորիսը հանդիպում է Սոնյային, ով պատմում է իր դժբախտ ամուսնական կյանքի ու անթիվ սիրեկանների մասին։

Բորիսը շուտով պատերազմ է մեկնում ու մասնակցում խոշորամասշտաբ ռազմական գործողությունների։ Երբ մարտից հետո նա մասնակցում է սպանված զինվորների թաղմանը, նրան է մոտենում մահացած Վլադիմիր Մակսիմովիչը, ում ճակատին դեռ երևում էր փամփուշտի անցքը, տալիս է իր ամուսնական մատանին և խնդրում գրավատուն գնալ, գրավ դնել այդ մատանին և դրա դիմաց վերցնել 1600 ռուբլի, հետո այդ գումարն ուղարկել Կիև՝ Նատալյա Պետրովնային։

Այդ ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում մահանում է Սոնյայի ամուսինը. նա մաքրում էր լիցքավորված ատրճանակը, որպեսզի դուելի գնա մի ազգությամբ թուրք կավալերիստի հետ, ով կշտամբել էր Սոնյայի պատիվը, բայց անզգուշաբար իր իսկ ատրճանակով կրակում է սրտին։

Բորիսի վաշտն ամբողջությամբ ջախջախված էր, իսկ ինքը մնացել էր մարտի դաշտում միայնակ։ Նա մտնում է հրանոթի մեջ ու քնում։ Այդ ընթացքում հրանոթից կրակում են, և Բորիսը թռչում ընկնում է ֆրանսիացի գեներալների վրանի վրա, որը պայթում է, իսկ գեներալները մահանում են։ Բորիսը հանրահայտ հերոս է դառնում, իսկ եղբայրը մահանում է պատերազմի դաշտում։

Մի շարք մրցանակներով պարգևատրված Բորիսը գիշերային հանդիպում էր ունենում իշխանուհի Ալեքսանդրովնայի հետ, ինքը զայրացնում է Լեբյադկովին։ Հաջորդ օրը նա դուելի է կանչում Բորիսին, իսկ վերջինս շտապում է Սոնյայի մոտ, խոստովանում, որ արդեն մի քանի տարի սիրում է նրան և խնդրում է խոստանալ, որ եթե դուելից ողջ վերադառնաա, Սոնյան կամուսնանա իր հետ։ Սոնյան խոստանում է։

Լեբյադկովն առաջինն է կրակում դուելի ժամանակ և կրակոցով վնասում է Բորիսի ձեռքը։ Բորիսն օդ է կրակում, որի արդյունքում փամփուշտն ընկնում ու վնասում է նրա մյուս ձեռքը։ Բորիսի այս բարի արարքից ոգեշնչված Լեբյադկովը խոստանում է դարձի գալ, հավատացյալ դառնալ և կյանքի մնացած մասը երգարվեստին նվիրել։ Սոնյան ամուսնանում է Բորիսի հետ։ Սկզբում նա ամուսնուն չէր սիրում, բայց կարճ ժամանակ անց սիրահարվում է, և նրանք իրենց ամուսնական կյանքն ապրում են սիրո ու ներդաշնակության մթնոլորտում։

Հանկարծ Բորիսը սկսում է ինչ-որ ներքին դատարկություն զգալ և հաճախ մտածում է ինքնասպանության մասին։ Զբոսանքներից մեկի ժամանակ նա նորից Մահին է հանդիպում, ով տանում էր իրենց համաքաղաքացիներից մեկին։ Սոնյան խորհրդի համար դիմում է երկարամորուս հոգևորական Անդրեյին, ով կնոջ պատմությունը լսելուց հետո ասում է, որ այս կյանքում ամենալավը տասներկուամյա շիկահերներն են։ Բորիսը որոշում է ինքնասպան լինել, բայց Սոնյային նկատմամբ սերը նրան հետ է պահում այդ քայլից։

Բորիսը փորձում է բանաստեղծություններ գրել, բայց դրանք չափազանց սենտիմենտալ են ստացվում, ինչի պատճառով նա չի շարունակում։ Շուտով Նապոլեոնը հարձակվում է Ռուսաստանի վրա։ Բորիսն առաջարկում է փախչել, իսկ Սոնյան պնդում է, որ պետք է սպանել Նապոլեոնին։ Երկարատև քննարկումներից հետո, նրանք որոշում են միասին սպանել Նապոլեոնին։

Նրանք ուղևորվում են ֆրանսիացիների կողմից գրավված Մոսկվա։ Գնացքում հանդիպում են դոն Ֆրանսիսկոյին ու նրա քրոջը։ Շշի հարվածով իրենց ճանապարհից հեռացնելով դոնին, Բորիսն ու Սոնյան որոշում են Նապոլեոնի մոտ գնալ Ֆրանսիսկոյի ու նրա քրոջ անվան տակ։ Բայց կայսր Սիդնեյ Ապելբաումը որպեսզի թույլ չտա Իսպանիայի հետ միավորումը և փոխարենը Ավստրիայի հետ միավորման պայմանագիր կնքի, Նապոլեոնի փոխարեն ուղարկում է վերջինիս նմանակին, որպեսզի սպանի դոնին։

Սոնյան Նապոլեոնին գայթակղում ու առանձնասենյակ է տանում, որտեղ սպասում էր ատրճանակով զինված Բորիսը։ Նապոլեոնը նկատում է Բորիսին և փորձում է նրանից խլել զենքը, բայց այդ ժամանակ Սոնյան շամպայնի շշով հարվածում է նրան։ Մինչ Նապոլեոնը ուշաթափության մեջ էր ոչ ոք չի համարձակվում սպանել նրան և ամուսինները որոշում են փախչել։ Այդ ժամանակ պահարանից դուրս է գալիս մի մարդ ու սպանում Նապոլեոնին, ով իրականում նմանակն էր։

Ֆրանսիացիները Բորիսին բռնում ու բանտ են տանում, իսկ Սոնյային հաջողվում է փախուստի դիմել։ Բանտում գտնվելու ժամանակ Բորիսին այցելում է հայրը, ով պատմում է երկու կանանց սպանած Ռասկոլնիկով ազգանունով երիտասարդի մասին[11], հետո ցույց է տալիս իր փոքրիկ հողակտորի վրա «կառուցված» տնակը։ Բորիսին մահապատժի են դատապարտում։ Պատժին նախորդող գիշերը նրան այցելում է հրեշտակն ու ասում, որ չեն սպանելու իրեն։ Նա ուրախանում ու նորից սկսում է հավատալ աստծուն։ Մահապատժի գնում է հանգիստ ու ինքնավստահ։ Հետո Սոնյային այցելում են Բորիսն ու գերանդիով Մահը, և Բորիսն ասում է Սոնյային, որ իրեն խաբել են և որ ինքն իրականում մահացած է։ Ֆիլմն ավարտվում է ռուսական ազգային երաժշտության տակ Բորիսի ու Մահի ուրախ պարով։

Ոճաբանությունը

խմբագրել

Ֆիլմը գրոտեսկային ոճով նմանակում է ռուս դասական գրականությանը, մասնավորապես Տոլստոյի ու Դոստոևսկու աշխատանքներին։ Հերոսներն անընդհատ բարոյափիլիսոփայական քննարկումների մեջ են, երկար պոետիկ մենախոսություններ են ունենում, տառապում են «անիծյալ» էքզիստենցիալ հարցերով։ Բորիսի ու հոր բանտային զրույցն ամբողջությամբ կազմված է Դոստոևսկու վեպերի անուններիվ։ Ֆիլմին համապատասխան ռուսական կոլորիտ է հաղորդում Պրոկոֆևի երաժշտությունը, հատկապես «Պորուչիկ Կիժե» ֆիլմի թեմատիկ «Տրոյկա»-ն։ Մարտական գործողությունների տեսարանի ժամանակ հնչում է «Александр Невский» ֆիլմի երաժշտական թեմայի մի հատված։

Ֆիլմում բավականին շատ են կոմիկական անախրոնիզմները. օրինակ, Բորիսի զինվորական ճամբարում Բորիսին մարտական հմտություններին նախապատրաստողը սևամորթ էր, իսմ մարտի դաշտում ցրիչը բլիթներ էր վաճառում։

Քննադատությունն ու վարկանիշն ըստ տարբեր ամսագրերի

խմբագրել

Միայն հյուսիսային Ամերիկայում ֆիլմը քսան միլիոն դոլար շահույթ է ունեցել[12], ինչի շնորհիվ դարձել է 1975 թվականին նկարահանված 18-րդ ամենահաջողված ֆիլմը՝ ըստ կոմերցիալ հաջողության (թատերական վարձակալությունը կազմում էր հինգ միլիոն)[13]։

Rotten Tomatoes-ի 18 կինոքննադատներից 18-ը, այդ թվում նաև կայքի թոփ-քննադատներից երեքը, ֆիլմն իր տեսակի մեջ «թարմ» են անվանել և միջինում 8.1/10 գնահատականը տվել[14]։

2008 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման արդյունքում ֆիլմը 500 լավագույն ֆիլմերի ցանկում զբաղեցրել է 301-րդ հորիզոնականը[15]։ 2013 թվականին Guardian readers-ի քվեարկության արդյունքում ֆիլմը ճանաչվեց Վուդի Ալլենի յոթերորդ ամենահաջողված ֆիլմը[16]։

1975 թվականին կայացած 25-րդ միջազգային Բեռլինյան կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն արծաթե արջի արժանացավ լավ արտիստիկ ներկայացման համար[17]։

Ռոբերտ Էբերտը ֆիլմը գնահատել է 3,5 աստղ[18]։

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Վուդի Ալլեն Բորիս Գրուշենկո Բորիս Գրուշենկո
Դայան Քիթոն Սոնյա Սոնյա
Գեորգ Ադետ ծեր Նեխամկին ծեր Նեխամկին
Ֆրենկ Էդու սերժանտ սերժանտ
Ֆեոդոր Ատկին Միխաիլ Միխաիլ
Ջեյմս Տոլկան Նապոլեոն Նապոլեոն
Ջեսիկա Հարփեր Նատաշա Նատաշա
Ալբեր Օժյե մատուցող մատուցող
Իվ Բարսակ Ռիմսկի Ռիմսկի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 https://www.imdb.com/title/tt0073312/releaseinfo
  2. http://www.imdb.com/title/tt0073312/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.filmaffinity.com/es/film743710.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2066.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 http://www.imdb.com/title/tt0073312/fullcredits
  6. http://www.filmaffinity.com/en/film743710.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 Box Office Mojo — 1999.
  9. Stafford, Jeff. «Love and Death (1975)». TCM.com. Վերցված է 2013-08-23-ին. «...he was able to pay homage to some of his favorite films: a battlefield hawker who sells blinis to the troops recalls Harpo Marx in Duck Soup (1933), a dueling scene appears modeled on a Bob Hope routine in Monsieur Beaucaire (1946), the climax is a direct nod to Ingmar Bergman's The Seventh Seal (1957) and the Scythian Suite by Stravinsky is used as background music in one scene, just as it was in Sergei Eisenstein's Alexander Nevsky (1938). Famous dialogue from the novels of Tolstoy like ..War and Peace and Anna Karenina is also parodied along with in-jokes about the poetry of T.S. Eliot(անգլ.)
  10. «Love and Death, Box Office Information». Box Office Mojo. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.(անգլ.)
  11. Ռասկոլնիկովը Դոստոևսկու «Ոճիր և Պատիժ» վեպի գլխավոր հերոսն է։
  12. "Love and Death" on Box Office Mojo(անգլ.)
  13. "All-time Film Rental Champs", Variety, 7 January 1976 p 48(անգլ.)
  14. «Love and Death». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.(անգլ.)
  15. «Empire's 500 Greatest Movies Of All Time». Empire. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.(անգլ.)
  16. «The 10 best Woody Allen films». The Guardian. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.(անգլ.)
  17. «Berlinale 1975: Prize Winners». Berlinale. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.(անգլ.)
  18. «Love and Death». rogerebert.suntimes.com. 1975 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել