Սթիվ Մաքլարեն (անգլ.՝ Steve McClaren, ծնվ. մայիսի 3, 1961, Ֆուլֆորդ, Անգլիա), անգլիացի ֆուտբոլային մարզիչ և նախկին խաղացող։ Ավելի վաղ աշխատել է որպես «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ, որի հետ հաղթել է 2004 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթը և դարձել 2006 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի ֆինալիստ։ 2006-2007 թվականներին եղել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, որը Մաքլարենի գլխավորությամբ անցկացրեց իր պատմության ամենավատ ժամանակաընթացքներից մեկը՝ չհայտնվելով Եվրո 2008-ում։ Նա նաև եղել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ 1999 թվականի Չեմպիոնների Լիգայի հաղթող։

Սթիվ Մաքլարեն
անգլ.՝ Steve McClaren
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սթիվեն Բրայան Մաքլարեն
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն Մաքքա (անգլ.՝ Macca)
Մաքլոուն (անգլ.՝ McClown)[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 1961(1961-05-03) (63 տարեկան)
Ծննդավայր Անգլիա Ֆուլֆորդ, Անգլիա
Հասակ 178 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1979-1985 Անգլիա Հալլ Սիթի 178 (16)
1985-1988 Անգլիա Դերբի Կաունտի 25 (0)
1988  Անգլիա Լինքոլն Սիթի 8(0)
1988-1989 Անգլիա Բրիստոլ Սիթի 61 (2)
1989-1992 Անգլիա Օքսֆորդ Յունայթեդ 33 (0)
Մարզչական կարիերա
1995-1999 Անգլիա Դերբի Կաունտի օգնական
1999-2001 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ օգնական
2000-2002 Անգլիա Անգլիա օգնական
2001-2006 Անգլիա Միդլսբրո
2004-2006 Անգլիա Անգլիա օգնական
2006-2007 Անգլիա Անգլիա
2008-2010 Նիդերլանդներ Տվենտե
2010-2011 Գերմանիա Վոլֆսբուրգ
2011 Անգլիա Նոթինգեմ Ֆորեստ
2012-2013 Նիդերլանդներ Տվենտե
2013-2015 Անգլիա Դերբի Կաունտի
2015-2016 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մաքլարենն ավելի հայտնի է 2006 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 22-ը Անգլիայի հավաքականում աշխատելու տարիներին։ Սակայն նա հեռացվեց այն բանից հետո, երբ Անգլիան չկարողացավ հայտնվել Եվրո 2008-ում՝ զիջելով Խորվաթիայի և Ռուսաստանի հավաքականներին։

Սթիվեն Մաքլարենը ծնվել է 1961 թվականի մայիսի 3-ին Ֆուլֆորդ գյուղում՝ Յորքի արվարձաններում[2]։ Նա Մարգարետ և Բրայան Մաքլարենների որդին է, ովքեր ամուսնացել են իր ծնվելուց մեկ տարի առաջ[3]։ Իրենց ժամանակ Սթիվի ծնողներն աշխատում էին որպես հանքափոր, գարեջրագործ, նաև եղել են բամբակամանական գործարանի աշխատողներ, լեռնագործներ, գյուղատնտեսական աշխատողներ և ներքին ծառայության ոլորտի աշխատողներ[3]։

Լինելով երեխա՝ Մաքլարենը հաճախեց միջնակարգ դպրոց, որտեղ հայտնվել էր 11 քննությունների հաջող հանձնումից հետո։ Դա սպորտային թեքումով ամենամոտ դպրոցն էր[4]։ Որպեսզի հայտնվի դպրոցում, Սթիվենն ամեն օր անցնում էր 10 մղոն ճանապարհ։ Դա նրան հետագայում օգնեց առաջադիմել սպորտում։ Դպրոցում նա զբաղվում էր ռեգբիով, թենիսով և սկվոշով։ Եղել է դպրոցի սպորտային թիմի ավագը։ Չնայած իր ոչ բարձրահասակ լինելուն, Մաքլարենին հիշում են որպես որակյալ և միշտ պատրաստ գլխից բարձր ցատկող կիսապաշտպանի[4]։

Ներկայումս Սթիվ Մաքլարենն ամուսնացած է Քեթրինի հետ, ում հետ դաստիարակում է 3 որդիներին[5]։

Խաղացողի կարիերա

խմբագրել

Որպես խաղացող Սթիվ Մաքլարենը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Իր խաղային կարիերայի մեծ մասը Սթիվն անց է կացրել անգլիական ֆուտբոլի ցածրակարգ լիգաներում։ Ամենաշատ խաղերը Սթիվն անց է կացրել «Հալլ Սիթի» ֆուտբոլային ակումբում, որտեղ նա սկսել է հանդես գալ 18 տարեկան հասակից՝ դպրոցն ավարտելուն պես։ Հետագայում Մաքլարենը խաղացել է «Դերբի Կաունտիում», վարձավճարով տրվել է «Լինքոլն Սիթիին»։ Վերջին ակումբը դարձավ «Օքսֆորդ Յունայթեդը», որտեղ էլ Մաքլարենն ավարտեց կարիերան՝ վնասվածք ստանալուց հետո։

Մարզչական կարիերա

խմբագրել

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Մաքլարենն սկսեց աշխատել որպես «Օքսֆորդ Յունայթեդի» երիտասարդական թիմի մարզիչ, իսկ հետո դարձավ ակումբի գլխավոր մարզիչ Դենիս Սմիթի օգնականը։ 1995 թվականին Սթիվ Մաքլարենը դարձավ «Դերբի Կաունտիի» գլխավոր մարզիչ Ջիմ Սմիթի օգնականը[6]։

1999 թվականին Մաքլարենը որպես Ալեքս Ֆերգյուսոնի օգնական եկավ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ փոխարինելով այդ նույն Բրայան Քիդդին։ Սթիվն այդ ժամանակ հայտնի մարզիչ չէր, ուստի «Մանչեսթերի» նախագահ Մարտին Էդվարդսը նրան ներկայացրեց որպես «Սթիվ Մաքլարիջ»[7]։ Իր աշխատանքի առաջին իսկ տարում «Յունայթեդը» հաղթեց թրեբլ՝ հաղթելով ազգային առաջնությունը, Չեմպիոնների Լիգան և Անգլիայի գավաթը։ Նա հռչակ ձեռք բերեց որպես երկրի տակտիկապես ամենախորաթափանց մարզիչներից մեկը՝ օգտագործելով ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են վիդեոհետազոտություն և ֆուտբոլային հոգեբանություն[8]։ Նրա աշխատանքի հաջորդ երկու տարիներին ևս «Մանչեսթերը» դարձել է չեմպիոն։

2000 թվականի հոկտեմբերին Մաքլարենը նշանակվեց Անգլիայի հավաքականի մարզիչ՝ ժամանակավորապես կատարելով Փիթեր Թեյլորի պարտականությունները[9]։ Այդ պաշտոնում նա աշխատեց Սվեն-Գյորան Էրիկսոնի ղեկավարությամբ՝ մինչև 2002 թվականի նոյեմբերը[10]։ 2004 թվականի սկսզբին նա կրկին վերադարձավ այդ դիրքին՝ փոխարինելով Բրայան Քիդդին, ով այդ ժամանակ գտնվում էր հիվանդանոցում[11]։ Այստեղ նա աշխատեց մինչև Մունդիալ 2006 թվականի ընտրական փուլը։

Ձեռքբերումներ

խմբագրել

Որպես խաղացող.

խմբագրել

«Դերբի Կաունտի»

Որպես մարզիչ.

խմբագրել

«Միդլսբրո»

«Տվենտե»

Վիճակագրություն

խմբագրել

Մարզչական

խմբագրել
Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Վիճակագրություն[12]
Խ Հ Ո Պ Հաղթանակների %
Միդլսբրո   Անգլիա հունիսի 12, 2001 մայիսի 11, 2006 250 97 60 93 38,8
Անգլիա   Անգլիա օգոստոսի 1, 2006 նոյեմբերի 22, 2007 18 9 4 5 50
Տվենտե   Նիդերլանդներ հունիսի 20, 2008 հունիսի 30, 2010 101 64 21 16 63,37
Վոլֆսբուրգ   Գերմանիա հուլիսի 1, 2010 փետրվարի 7, 2011 24 7 8 9 29,17
Նոթինգհեմ Ֆորեստ   Անգլիա հունիսի 13, 2011 հոկտեմբերի 2, 2011 13 3 3 7 23,08
Տվենտե   Նիդերլանդներ հունվարի 5, 2012 փետրվարի 23, 2013 64 31 17 16 48,44
Նյուքասլ   Անգլիա հունիսի 10, 2015 այժմ 29 6 6 17 20,68
Ընդհանուր 499 217 119 161 43,48

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Изгои. Тренеры сборной Англии Արխիվացված 2016-02-16 Wayback Machine (ռուս.)
  2. «Steve McClaren profile». Футбольная ассоциация Англии. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 «Family detective». The Daily Telegraph. 2007 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  4. 4,0 4,1 «The making of an England manager». BBC News. 2006 թ․ մայիսի 4. Վերցված է 2008 թ․ հունվարի 2-ին.
  5. «Macca's Mistress». The Sunday People. 2006 թ․ ապրիլի 30.
  6. Hodges, Vicki (2006 թ․ մայիսի 4). «Jim Smith backs protege McClaren». BBC Sport. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «McClaren: The thinking man's coach». BBC Sport. 2001 թ․ հունիսի 5. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Steve McClaren in focus». BBC Sport. 2001 թ․ հունիսի 12. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.
  9. «McClaren joins the fast lane». BBC Sport. 2000 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
  10. «McClaren quits as Eriksson stays». BBC Sport. 2002 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
  11. «McClaren nets England role». BBC Sport. 2004 թ․ մայիսի 14. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
  12. «Steve McClaren's managerial career». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Մաքլարեն» հոդվածին։