Սլավեն Բիլիչ (խորվ.՝ Slaven Bilić, սեպտեմբերի 11, 1968(1968-09-11)[1][2][3], Սպլիտ, ՀՍՖՀ),  խորվաթ ֆուտբոլիստ, Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան, ներկայումս Վեստ Հեմ Յունայթեդ ակումբի գլխավոր մարզիչը։

Սլավեն Բիլիչ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Մականուն Նանե , Ամենախելացի պաշտպան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1968(1968-09-11)[1][2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, ՀՍՖՀ
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վեստ Հեմ Յունայթեդ
Պատանեկան կարիերա
1974-1978 Խորվաթիա Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987-1993 Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ) 109 (13)
1988 Խորվաթիա Խորվաթիա Պրիմորաց 13 (1)
1988-1989 Խորվաթիա Շիբենիկ 33 (7)
1993-1996 Գերմանիա Կարլսրուե 66 (5)
1996-1997 Անգլիա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 48 (2)
1997-2000 Անգլիա Անգլիա Էվերթոն ՖԱ 30 (0)
2000-2001 Հայդուկ (Սպլիտ) 9 (0)
1987-2001 Ընդհանուր 308 (28)
Ազգային հավաքական
1992-1999 Խորվաթիա 44 (3)
Մարզչական կարիերա
2001-2002 Խորվաթիա Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ)
2004-2006 Խորվաթիա Խորվաթիա Խորվաթիա (Մ 20)
2006-2012 Խորվաթիա Խորվաթիա Խորվաթիա
2012-2013 Ռուսաստան Ռուսաստան Լոկոմոտիվ
2013-2015 Թուրքիա Թուրքիա Բեշիկթաշ
2015-մինև հիմա Անգլիա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է Սպլիտ քաղաքի Հայդուկ ֆուտբոլային ակումբում։ Ֆուտբոլային դպրոց ընդունվել է 10 տարեկան հասկանում։ Մի քանի տարի վարձավճարով հանդես է եկել «Պրիմորաց» և «Շիբենիկ» ակումբներում։ Վեց հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 1993 թվականին 750 հազար ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող Կարլսրուե ակումբ։ Ունեցավ յուրահատուկ նվաճում՝ դառնալով առաջին օտարերկրյա ավագը Բունդեսլիգայում հանդես եկող թիմերի կազմում։

2-րդ մրցաշրջանում համարվեց Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն պաշտպանը։ Բիլիչի տպավորիչ խաղը չվրիպեց եվրոպական առաջատար թիմերի ուշադրության կենտրոնից։ Մի շարք առաջատար ակումբներ սկսեցին մրցակցել խորվաթ պաշտպանին ձեռք բերելու համար։ Արդյունքում, 1996 թվականի ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ 1,3 մլն Ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Անգլիական Վեստ Հեմ Յունայթեդ։ Գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը շատ էր ցանկանում ֆուտբոլիստին տեսնել իր թիմում և ամեն ինչ արեց նրան ձեռք բերելու համար[4]։ Բիլիչի հաջող խաղը թե ակումբի, թե հավաքականի կազմում հանգեցրեց նրան, որ 1997 թվականի մարտին Էվերթոնը նրա համար վճարեց այդ ժամանակի համար ահռելի գումար՝ 4,5 մլն ֆուբտ ստերլինգ[4]։ Սակայն Բիլիչը որոշեց այդ մրցաշրջանն անցկացնել Վեստ Հեմի կազմում՝ ցանակալով փրկել ակումբին Պրեմիեր լիգայից դուրս թռչելուց։ Սրա համար նա ստացավ 200 հազ ֆունտ պարգևավճար։ Հատկանշական է այն, ար այդ մրցաշրջանում Վեստ Հեմը զբաղեցրեց ավելի բարձր տեղ, քան Էվերթոնը։

1997 թվականի օգոստոսին միացավ իր նոր ակումբին։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Հովարդ Քենդելը նրան վստահեց պաշտպանության լիդերի դերը։

1998 թվականի աշխարհի առաջնությունից հետո ստացած ծանր վնասվածքի պատճառով բավականին երկար ժամանակ բաց թողեց և չկարողացավ օգնել իր թիմին մարզադաշտում։ Մրցաշրջանի մեկ քառորդը բաց թողնելուց հետո վերդադարձավ Էվերթոն, որը արդեն գլխավորում էր ՈՒոլտեր Սմիթը։ Երբեմն անց էր կացնում փայլուն հանդիպումներ, սակայն հանդիպումների մեծ մասում ավելի շատ աչքի էր ընկնում անվստահ խաղով և բազմաթիվ որակազրկումներով։ Ստեղծված իրավիճակի արդյունքում ակումբը Բիլիչին խորհուրդ տվեց փնտրել և գտնել ավելի հարմար ակումբ, որտեղ կունենա ավելի շատ խաղային պրակտիկա։

Անգլիայում հարմար առաջարկ չստանալու պատճառով այլ ակումբ չտեղափոխվեց։ Միայն հանդես էր գալիս ազգային հավաքականի կազմում։ Միաժամանակ շարունակում էր ստանալ շաբաթական 27000 ֆունտ՝ Էվերթոնի հետ կնքած պայմանագրի համաձայն։ Վերջիվերջո ակումբը Բիլիչին 2000 թվականին վճարեց պայմանագրով նախատեսված հաջորդ 28 ամսվա աշխատավարձը, որը կազմում էր 1 մլն ֆունտ։ Գումարը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում տեղափոխվեց իր հարզատ Հայդուկ ակումբ։ Այստեղ էլ ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։

Հավաքականում

խմբագրել

Շատ լավ հանդես է եկել հատկապես 1996 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ժամանակ։ Խորվաթները շատ տպավորիչ ֆուտբոլ խաղացին, հաջողությամբ հաղթահարեցին խմբային փուլի արգելքը և միայն պարտվեցին ապագա չեմպիոն Գերմանիայի հավաքականին։ Ինչպես խորվաթ մյուս ֆուտբոլիստները, այնպես էլ Բիլիչը փայլուն կերպով հանդես եկան Ֆրանսիայում անցկացված 1998 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ և միայն կիսաեզրափակիչ փուլում ճանապարհը զիջեցին ապագա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում հանդես եկավ 44 անգամ և հեղինակեց 3 գնդակ։

Մարզչական գործունեություն

խմբագրել

2004 թվականին ազգային հավաքականի նախկին խաղընկեր Ալյոշա Ասանովիչի հետ Բիլիչը գլխավորեց մինչև 21 տարեկանների ազգային ազգային հավաքականը։ Նախկին խաղընկերների գլխավորած հավաքականը 2006 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ժամանակ հաջողությամբ հաղթահարեց խմբային փուլի արգելքը, սակայն փլեյ-օֆֆ փուլում պարտվեց Սերբիայի և Չերնոգորիայի հավաքականին և ավարտեց իր մրցելույթները այդ աառաջնության շրջանակներում։

2006 թվականի հունիսի 25-ին Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան Սլավեն Բիլիչին նշանակեց Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա փոխարինեց Զլատկո Կրանչարին, որը չէր կարողացել հավաքականին դուրս բերել փլեյ-օֆֆ փուլ[5]։. Բիլիչի մարզչական շտաբում ընդգրկվեցին նախկինում հավաքականի կազմում հաջող հանդիպումներ անցկացրած մի շարք ֆուտբոլիստներ՝ Ալյոշա Ասանովիչը, Ռոբերտ Պրոսինեչկին, Նիկոլա Յուրչեվիչը և Մարյան Մրմիչը։

Առաջին պաշտոնական հանդիպումը Բիլիչի գլխավորած ազգային հավաքականն անցկացրեց Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Մոսկվայում և ավարտվեց գոլազուրկ 0-0 հաշվով։ 2008 թվականի Եվրո 2008-ի նախընտրական խաղերի ժամանակ Խորվաթիայի ազգային հավաքականը կարողացավ խմբում գրավել առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Ռուսաստանի և Անգլիայի հավաքականններից։ Իսկ արդեն եզրափակիչ մրցելույթների ժամանակ հասավ մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ էլ միայն 11-մետրանոց հարվածաշարի արդյունքոոմ ճանապարհի զիջեց Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։

2010 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ Բիլիչի գլխավորած հավաքականը դուրս չեկավ, քանի որ նախընտրական փուլում գրավեց միայն 3-րդ տեղը՝ առաջ թողնելով Անգլիայի և Ուկրաինայի հավաքականներին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության նախաշեմին Բիլիչը հայտարարեց, որ դա լինելու է իր մասնակցությամբ վերջին մրցաշարը և անկախ արդյուներից հեռանալու է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

2012 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Խորվաթիայի հավաքականը խմբում գրավեց 3-րդ տեղը՝ այսպիսով չկարողանալով շարունակել հետագա պայքարը։ Ընդգրկված լինելով C խմբում` 3-1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ, ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում և միայն վերջին տուրում պարտվեց առաջնության ապագա խաղթող Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում 0-1 հաշվով։

2012 թվականի մայիսի 14-ին 3 տարով պայմանագիր կնքեց Լոկոմոտիվի հետ։ Արդյունքում նա պետք է գլխավորեր «երկաթուղայիններին» Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետոն[6]։Առաջին տարում Բիլիչի գլխավորած ակումբը բավականին անվստահ տեսք ուներ և կարողացավ գրավել միայն 9-րդ տեղը, որը հանդիսանում էր վատագույն արդյունքը ակումբի ամբողջ պատմության ընթացքում։ Անհաջության հիմնական պատճառը, ինչեպս հետագայում նշեց կիսապաշտպան Դենիս Գլուշակովը, հանդիսանում էր այն, որ գլխավոր մարչին չէր հաջողվում հաստատել կարգ ու կանոն հանդերձարանում, ինչն էլ իր հերթին հանդիսանում էր անհաջողությունների գլխավոր պատճառը։ Նա նաև հետագայում հայտարարեց, որ Բիլիչը ամենաթույլ մարզիչն է, որի հետ նա երբևէ աշխատել է[7]։ 2013 թվականի հունիսի 17-ին Սլավեն Բիլիչը հեռացվեց Լոկոմոտիվի գլխավոր մարզչի պաշտոնից «Լոկոմոտիվ»[8]։

2013 թվականի հունիսի 26-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց թուրքական Բեշիկթաշի հետ։ Պայմանագրի համաձայն առաջին տարում Բիլիչը պետք է վաստակեր 1,5 մլն եվրո, երկրորդ տարում 1,6 մլն եվրո, իսկ երրորդ տարում 1,7 մլն եվրո[9]։ ՈՒԵՖԱ-ն զրկեց Բեշիկթաշին մասնակցել եվրոպական մրցաշարերին՝ պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալի պատճառով, որն էլ հանգեցրեց Բիլիչի հրաժարականին։ Այսպիսով, 2014-2015 թվականների առաջնության արդյունքում նա չկարողացավ հասնել որևէ լուրջ արդյունքի։

2015 թվականի հունիսի 9-ին Բիլիչը պայմանագիր կնքեց անգլիական Վեստ Հեմ Յունայթեդի հետ[10]։ Եվրոպայի լիգայում բավականին շուտ պարտություն կրեց և զրկվեց հետագա պայքարել շարունակելու հնարավորություից[11]։ Բավականին հաջող դասավորվեցին գործերը ներքին առաջնությունում, որտեղ մեկը մյուսի հետևից Վեստ Հեմը կարողացավ սենսացիոն հաղթանականեր տանել առաջնության հաղթողի հավակնորդներ Արսենալի, Լիվերպուլի և Մանչեսթեր Սիթիի դեմ կայացած արտագնա հանդիպումներում[12]։ Համաձայն Squawka Football վիճակագրական ընկերության տվյալների՝ սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Վեստ Հեմը կարողացավ հաղթել այս 3 ահեղ հակառակորդներին մել տարվա ընթացքում[13]։ Իսկ հոկտեմբերի վերջին Բիլիչի գլխավորած թիմը կարողացավ հաղթանակի հասնել գործող չեմպիոն Չելսիի հետ կայացած հանդիպման ժամանակ[14]։ Առաջնության արդյունքում Վեստ Հեմ Յունայթեդը կարողացավ 12-րդ հորիզոնականից բարձրանալ մինչև 7-րդ հորիզոնական։

Վիճակագրությունը որպես գլխավոր մարզիչ

խմբագրել
Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ
И Հ Ո Պ % Հաղթնակների տոկոս
Հայդուկ Սպլիտ   Խորվաթիա 21.11.2001 04.05.2002 17 11 4 2 64,70
Խորվաթիայի երիտասարդական հավաքական   Խորվաթիա 18.08.2004 01.08.2006 18 10 2 6 55,55
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքական   Խորվաթիա 01.07.2006 30.06.2012 62 39 14 9 62,90
Լոկոմոտիվ   Ռուսաստան 14.05.2012 17.06.2013 32 13 7 12 40,62
Բեշիկթաշ   Թուրքիա 26.06.2013 30.05.2015 82 44 21 17 53,65
Վեստ Հեմ Յունայթեդ   Անգլիա 9.06.2015 67 27 20 19 40,29
Ընդամենը 278 144 68 65 51,79

Տվյալները ներկայացված են 2016 թվականի հունվարի 8-ի դրությամբ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Статистика на Soccerbase.com Արխիվացված 2007-11-27 Wayback Machine(անգլ.)
  5. Профиль Славена Билича. Газета. Ru
  6. «Локомотив» подтвердил назначение Билича на пост главного тренера
  7. Глушаков назвал Билича слабым тренером
  8. "http://www.fclm.ru/ru/info/news/?id_4=20831 Արխիվացված 2013-06-22 Wayback Machine
  9. Билич подписал трёхлетний контракт с «Бешикташем»
  10. «Hammers appoint Bilic» (անգլերեն). West Ham United FC Official Website. 9.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  11. ««Вест Хэм» проиграл «Астре» и вылетел из Лиги Европы» (ռուսերեն). 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. «Man City 1-2 West Ham: Hammers earn first-ever win at the Etihad» (անգլերեն). Sky Sports. 2015 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. «West Ham were able to record famous away wins at Arsenal, Liverpool and City»
  13. «Squawka Football on Twitter» (անգլերեն). Squawka Football. 2015 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. «West Ham have now won away at Arsenal, Liverpool and Manchester City in the same season for first time in history.»
  14. «BBC Sport - West Ham United 2-1 Chelsea» (անգլերեն). BBC. 2015 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավեն Բիլիչ» հոդվածին։