Սմիթսոնյան ինստիտուտ

գիտահետազոտական և կրթական ինստիտուտ ԱՄՆ-ում

Սմիթսոնյան ինստիտուտ (անգլ.՝ Smithsonian Institution), գիտահետազոտական և կրթական խոշոր ինստիտուտ և նրան պատկանող թանգարանների համալիր ԱՄՆ-ում։ Հիմնադրվել է 1846 թվականի օգոստոսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի հատուկ որոշմամբ Վաշինգտոնում` անգլիացի քիմիկոս և հանքաբան Ջեյմս Սմիթսոնի (1765-1829)[9] կտակած միջոցներով, որը զավակ չուներ և իր ողջ ունեցվածքը կտակել է «գիտությունը ժողովրդի մեջ տարածելու և ընդլայնելու» համար[10]։

Սմիթսոնյան ինստիտուտ
անգլ.՝ Smithsonian Institution[1]
Տեսակinstitution? և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հասցե20013
Անվանված էՋեյմս Սմիթսոն[2]
Ղեկավար կազմակերպությունԱՄՆ դաշնային կառավարություն[3]
Այցելողներ30 000 000 ± 500 000 մարդ (2012)[4]
Հիմնադրված էօգոստոսի 10, 1846[5][6][7]
ՀիմնադիրՋեյմս Սմիթսոն և Joel Roberts Poinsett?
ՏնօրենLonnie Bunch?[8]
Պաշտոնական կայք
Սմիթսոնյան ինստիտուտի լոգոն

Ինստիտուտն ավանդաբար գլխավորում է ԱՄՆ-ի նախագահը, պատվավոր խորհրդի կազմում են նաև փոխնախագահը, պետական քարտուղարը, ֆինանսների, պաշտպանության, արդարադատության մինիստրները և պաշտոնական այլ անձինք։

Միավորում է Ազգային թանգարանը, Սմիթսոնյան աստղադիտարանը, Արվեստի ազգային պատկերասրահը, Ազգաբանական հետազոտությունների ինստիտուտը, Ազգային կենդանաբանական այգին և գիտական այլ հիմնարկներ։

Այն ի սկզբանե կազմակերպվել էր որպես «Միացյալ Նահանգների ազգային թանգարան», բայց այս անվանումը դադարել է գոյություն ունենալ 1967 թվականին[11]։

Սմիթսոնյան ինստիտուտն անվանվել է «ազգի ձեղնահարկ»[12], իր բազմաբնույթ պաշարների թվով` 154 միլիոն առարկաներով[9] տարբեր հաստատություններում. 19 թանգարան, 21 գրադարան, 9 հետազոտական կենտրոն և կենդանաբանական այգի, որոնք ներառում են պատմական ու ճարտարապետական տեսարժան վայրեր։ Հաստատությունների մեծ մասը գտնվում է Վաշինգտոնում[13]։ Լրացուցիչ օբյեկտները գտնվում են Արիզոնայում, Մերիլենդում, Մասաչուսեթսում, Նյու Յորքում, Փիթսբուրգում, Տեխասում, Վիրջինիայում և Պանամայում։ Ավելի քան 200 հաստատություններ և թանգարաններ 45 նահանգներում, Պուերտո Ռիկոյում, իսկ Պանամայում Սմիթսոնյան ինստիտուտի մասնաճյուղերն են[14][15]։

Տարեկան մոտ 30 միլիոն մարդ անվճար այցելում է ինստիտուտի հիմնարկներ[16]։ Պաշտոնապես համարվում է պետական հաստատություն, ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության, մասնավոր նվիրատուների, ինչպես նաև հրատարակչական և առևտրային գործունեության հաշվին (հիմնականում՝ զարգացնող և ուսուցողական խաղերի, ծրագրերի, տեսանյութերի թողարկում, հուշանվերների վաճառք)։ Նրա տարեկան բյուջեն կազմում է մոտ 1,2 մլրդ դոլար, ընդ որում երկու երրորդը կազմում են ամենամյա դաշնային հատկացումները[17]։ Եկամուտների մնացած մասը գալիս է մասնավոր և կորպորատիվ նվիրատվություններից, անդամավճարներից և մանրածախ առևտրից, կոնցեսիաներից և լիցենզիաներից ստացված եկամուտներից[9]։ Ինստիտուտը հրատարակում Smithsonian и Air & Space ամսագրերը։

Պատմություն

խմբագրել

Սմիթսոնյան ինստիտուտը կրթական և գիտահետազոտական ինստիտուտ է ու դրա հետ կապված թանգարանային համալիր, ցուցանմուշների, թանգարանային արժեքների և արտեֆակտների ամենախոշոր պահոցը աշխարհում։ Ինստիտուտի կազմում ընդգրկված են նաև 156 թանգարան, որոնք Սմիթսոնյան ինստիտուտի մասնաճյուղերն են։ Դրանցից 10-ը գտնվում են Ազգային ճեմուղում։

Ջեյմս Սմիթսոնն իր կտակում ցուցակում երկրորդը նշել է Միացյալ Նահանգները իր եղբորորդու` Հենրի Ջեյմս Հանգերֆորդի (Henry James Hungerford) անունից հետո։ 1835 թվականին Հանգերֆորդը մահացել է անզավակ, և այդ կերպ Ջեյմս Սմիթսոնի ժառանգությունն անցել Է ԱՄՆ-ի կառավարությանը՝ Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտ անունով հաստատություն հիմնելու պայմանով` «մարդկանց շրջանում գիտելիքների ընդլայնման և տարածման համար»։ 1836 թվականի հուլիսի 1-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն իրականացրել է բոլոր ձևականությունները՝ կապված համապատասխան բարեգործական հիմնադրամի ստեղծման հետ[18]։ Ժառանգություն ստանալով` նախագահ Ջեքսոնը պատասխանատվությունը դրել է դիվանագետ Ռիչարդ Ռաշի վրա, որը Ջ ․ Ք. Ադամսի օրոք եղել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ 1838 թվականի օգոստոսին Ռաշը Ամերիկա է բերել 105 պարկ` 104 960 ոսկե սովերենով (անգլիական ոսկե դրամ), ինչը ոսկու ժամանակակից գնի դեպքում կազմում է ավելի քան 10 մլն դոլար[19]։

Սմիթսոնի կարգավիճակի ճակատագիրը երկար վեճերից հետո (գիտնականը կոնկրետ չէր նշել, թե ինչ գումարն ինչի վրա պետք է ծախսվի) ի վերջո լուծվել է . 1846 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվել է Սմիթսոնյան ինստիտուտի հիմնադրման ակտը, որի մեջ պետք է մտնեին թանգարանը, գրադարանը, ինչպես նաև պատմության, գիտության և արվեստի իրերի հավաքածուն ու հետազոտական ծրագրի անցկացումը։ 1901 թվականին այն շենքում, որն այսօր տեղեկատվական կենտրոն է բոլոր նրանց համար, ովքեր այցելում են թանգարան, թաղվել են Սմիթսոնի մասունքները, որոնք բերվել են Անգլիայից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://siarchives.si.edu/history/general-history
  2. https://siarchives.si.edu/history/james-smithson
  3. https://www.si.edu/ogc/legalhistory
  4. 2012 Annual ReportSmithsonian Institution. — P. 24.
  5. Library of Congress Library of Congress Name Authority File
  6. OpenCorporates — 2010.
  7. Union List of Artist Names
  8. Charity Navigator identifier
  9. 9,0 9,1 9,2 «About Us». Smithsonian. Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  10. Barlow, William The Smithsonian Institution, "for the Increase and Diffusion of Knowledge Among Men": An Address on the Duties of Government, in Reference Chiefly to Public Instruction : with the Outlines of a Plan for the Application of the Smithsonian Fund to that Object. — B.R. Barlow, 1847.
  11. «Smithsonian History > National Museum of American History». Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  12. Kernan, Michael A Real Nation's Attic (und) // Smithsonian. — Smithsonian Institution, 1997. Архивировано из первоисточника 23 Սեպտեմբերի 2009.
  13. Leaf, Jesse The Everything Family Guide To Washington D.C.: All the Best Hotels, Restaurants, Sites, and Attractions. — Everything Books, 2007. — ISBN 1-4405-2411-4:57
  14. Kurin, Richard The Smithsonian's History of America in 101 Objects Deluxe. — Penguin, 2013. — ISBN 978-0-698-15520-6
  15. «Smithsonian Affiliations». Smithsonian Affiliations. Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  16. «Visitor Statistics». Newsdesk: Newsroom of the Smithsonian. Smithsonian Institution. 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  17. «Budget / Federal Appropriations». Smithsonian Dashboard. Smithsonian Institution. 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  18. «Founding of the Smithsonian Institution». Fact Sheets, Smithsonian Newsdesk. Smithsonian Institution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. Heather Ewing, The Lost World of James Smithson: Science, Revolution, and the Birth of the Smithsonian, pp. 323-24, 330, 409.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 458