Սուլեյման Ռահիմով
Սուլեյման Հուսեյն օղլի Ռահիմով (մարտի 9 (22), 1900, Əyin, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1983, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի սովետական գրող, Ադրբեջանում, ՍՍՀ ժողովրդական գրող (1960 թվական), սոցիալիստական աշխատանքի հերոս (1975 թվական)։ ՍՄԿԿ անդամ 1926 թվականից։ Ռահիմովի «Շամո» (հատոր 1—3, 1931—1964 թվականներ) վեպը նվիրված է Ադրբեջանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարին, «Սաչլը» (1940—1948 թթ.) վեպը՝ հեղափոխության նվաճումներին ադրբեջանական գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռահիմովը գրել է «Հողի ձայնը» (1941 թվական), «Մեդալիոն» (1942 թվական), «Եղբայրական գերեզման» (1943 թ.), «Մեհման» (1944 թ.) վիպակները։ «Կովկասի մայր արծիվը» (հատոր 1—2, 1971—1973 թվականներ) վեպում արտացոլել է Անդրկովկասի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամությունը։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Սուլեյման Ռահիմով ադրբ.՝ Süleyman Rəhimov | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1900 |
Ծննդավայր | Əyin, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 11, 1983 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Ժանրեր | արձակ, հրապարակախոսություն և պոեզիա |
Պարգևներ | |
Զավակներ | Şamo Rəhimov? և Şamo Arif? |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |