Սուհա Արաֆաթ
Սուհա Արաֆաթ (արաբ․՝ سهى عرفات, հուլիսի 17, 1963[1], Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին), Պաղեստինի ինքնավարության նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի այրին։
Սուհա Արաֆաթ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Նաբլուս, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին |
Քաղաքացիություն | Հորդանան, Պաղեստին, Թունիս և Ֆրանսիա |
Կրոն | սուննի իսլամ և կաթոլիկություն |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Յասեր Արաֆաթ |
Ծնողներ | մայր՝ Raymonda Tawil? |
Կենսագրություն
խմբագրելՍուհա Դաուդ Թավիլը ծնվել է 1963 թվականի հուլիսի 17-ին, Հորդանան գետի արևմտյան ափին, հարուստ պաղեստինյան քրիստոնյա ընտանիքում, որն ապրում էր Նաբլուսում, այնուհետև` Ռամալլահում (երկու քաղաքներն էլ այդ ժամանակ գտնվում էին Հորդանանի տիրապետության տակ, իսկ 1967 թվականից` Իսրայելի)։ Սուհայի հայրը` բանկիրների ընտանիքի ժառանգ է, որը ծնվել է Յաֆայում և կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում։ Նրա մայրը ծնվել է Ակրայում և եղել է բանաստեղծ և գրող։ Նա հիմնել է պաղեստինյան մամուլի ծառայությունը Երուսաղեմում, «Al-Awdah» ամսագիրը Իսրայելում և «The Return» ամսագիրը Վաշինգտոն ԿՇ-ում։ Նրան մի քանի անգամ ձերբակալել է Իսրայելի ոստիկանությունը։
Սուհան սովորել է Rosary Sisters' School մենաստանի դպրոցում, այնուհետև` Փարիզի Սորբոնի համալսարանում։ Ուսման ժամանակ Սուհան եղել է քաղաքական ուսանողների միության առաջնորդը և ցույցեր է կազմակերպել` ի աջակցություն Պաղեստին անունով արաբական իշխանության ստեղծմանը Իսրայելի տարածքում։ Սուհան հանդիպել է Յասեր Արաֆաթային 1989 թվականին, նար` Ֆրանսիա կատարած առաջին այցելությաան ժամանակ, երբ ինքը թարգմանչուհի էր աշխատում։ Փարիզից մեկնելուց կարճ ժամանակ անց Արաֆաթը Սուհային իր մոտ Թունիսում աշխատելու առաջարկ է արել։ Նա Արաֆաթի մոտ աշխատում է որպես Պաղեստինի ազատության կազմակերպության ներկայացուցիչ և նրա տնտեսական խորհրդատուն։
Ամուսնություն
խմբագրելՍուհան 1990 թվականին ամուսնացել է Յասեր Արաֆաթի հետ, երբ ինքը 27 տարեկան էր, իսկ Յասեր Արաֆաթը` 61։ Ամուսնությունը կայացել էր գաղտնի, Թունիսի Պաղեստինյան ազատության կազմակերպության շտաբում։ Ամուսնությունից առաջ Սուհան քրիստոնեությունից անցել է իսլամի։ Ամուսնությունը գաղտնի է պահվել երկու տարի և դրա հրապարակումը չափազանց անկանխատեսելի էր պաղեստինցիների համար։
1994 թվականի Օսլոյի համաձայնագրից հետո պաղեստինյան ղեկավարությունը հնարավորություն է ստացել գնալ արևմտյան ափ և Գազա, և Սուհան Յասերի հետ ապրել են Գազայում։ 1995 թվականին Սուհան աղջիկ է ունեցել Փարիզում։ 2000 թվականին նա Պաղեստինյան ինքնավարությունից գնացել է Փարիզ։ Այժմ նա ապրում է Մալթայում։
Վերաբերմունքը պաղեստինյան արաբների շրջանում
խմբագրելՍուհա Արաֆաթի նկատմամբ պաղեստինյան հասարակությունը բացասական վերաբերմունք ուներ։ Նրան մեղադրում էին կոռուպցիայի համար, մասնավորապես այն բանի համար, որ Պաղեստինյան ինքնավարության փողերը պահվում էին Յասեր Արաֆաթի անձնական հաշվի վրա, որը նա անձամբ էր տնօրինում, և այն բանի համար, որ նա ապրում էր շքեղության մեջ և վարում էր BMW կաբրիոլետ այն ժամանակ, երբ արաբների մեծ մասն ապրում էր աղքատության մեջ։ Բացի այդ, Սուհան մինչև ամուսնությունը քրիստոնյա էր, երբեք գլխաշոր չի կրել և առհասակ արևմտյան ապրելակերպի խորհրդանիշ էր, որն էլ արմատական մուսուլմանների մոտ դժգոհություն էր առաջացնում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Досье: Սուհա Արաֆաթ». BBC. 2004-11. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- «Սուհան, որին ատում են բոլորը». «Կոմերսանտ իշխանություն» Ամսագիր. 2004-11. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- «Պաղեստինի առաջնորդի այրուն զրկել են Թունիսի քաղաքացիությունից». azeri.ru. 2007-08. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
- «WikiLeaks-ը բացահայտում էր որոշ գաղտնիքներ Սուհա Արաֆաթի և նրա միլիոնների մասին». Newsru.co.il. 2010-12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- «Թունիսի դատարանը ձերբակալման արտոնագիր է տվել Յասեր Արաֆաթի այրուն ձերբակալելու համար». Forbes. 2011-10. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- «Արաֆաթի այրին հերքում է Թունիսի իշխանության կորուպցիայի համար մեղադրանքը». РИА "Новости". 2011-10. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- «Արաֆաթի այրին հավանաբար կզբաղվի քաղաքականությամբ որպեսզի շարունակի ամուսնու ավանդույթները։». InoPressa. 2012-03. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- «Արաֆաթի այրին զղջում է ամուսնանալու համար». gazeta.ru. 2013-02. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.