Սոֆի Ավագյան
հայ թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆի Հովակիմի Ավագյան (դեկտեմբերի 29, 1930, Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։
Սոֆի Ավագյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1930 (94 տարեկան) |
Ծննդավայր | Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Օշական |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1954) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Խորհրդային գրականություն, Գրական թերթ, Խորհրդային գրականություն և ՀԳՄ |
Սոֆի Ավագյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը։ 1956-1959 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում իբրև սրբագրիչ, 1960-1964 թվականներին եղել է նույն ամսագրի արտահաստիքային գրական աշխատող, 1965-1970 թվականներին՝ ամսագրի գեղարվեստական արձակի բաժնի վարիչը, 1971-1974 թվականներին՝ «Գրական թերթի» խմբագրության ինֆորմացիայի բաժնի վարիչը, 1974-1975 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գեղարվեստական բաժնի վարիչը։ 1975 թվականից եղել է ՀԳՄ գրական կապերի բաժնի վարիչը[1]։
Թարգմանությունները (ֆրանսերենից և ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Մարդկանց երկիրը (վիպակներ, որոնցից «Փոքրիկ իշխանը» թարգմանել է Ս. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 297 էջ։
- Չինգիզ Այթմատով, Երեք վիպակ (ժողովածուի մեջ մտնող «Բարդի իմ, կարմիր գլխաշորով» վիպակը թարգմանել է Ս, Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1965, 284 էջ։
- Ծաղկուն ճամփա (մոլդավական պատմվածքների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Ս. Ավագյանը), «Հայաստան», 1971, 202 էջ։
- Անրի Թրուայա, Սգավոր ձյունը (վիպակ), «Հայաստան», 1973, 101 էջ։
- Ալեն-Ֆուրնիե, Երկար Մոլնը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 204 էջ։
- Անրի Թրուայա, Էգլեթիերների ընտանիքը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 342 էջ։
- Բորիս Վիշինսկի, Ստվերներ և ծարավ, Երևան, «Սովետական գրող», 1981, 184 էջ։
- Չինգիզ Այթմատով, Եվ դարից երկար ձգվում է օրը (վեպ)։ Չալիկ շուն, որ վազում էր ծովի եզրով (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1983, 448 էջ։
- Գի դը Մոպասան, Ձիթենու այգին (նովելներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 240 էջ։
- Անրի Վերնոյ, Մայրիկ (վեպ), Երևան, «Խորհրդային գրող», 1989, 239 էջ։
- Պոլ Գոգեն, Նոա նոա առաջ և հետո. հոդվածներ նամակներ, Երևան, «Սարգիս Խաչենց», 1994, 313 էջ։
- Անրի Մատիս, Հոդվածներ նամակներ զրույցներ, Երևան, «Սարգիս Խաչենց», 1999, 300 էջ։
- Պրոսպեր Մերիմե, Կառլոս IX-ի թագավորության ժամանակագրությունը (վեպ), Երևան, «Սարգիս Խաչենց», 2002, 324 էջ։
- Էլի Ֆոր, Արվեստի պատմություն վերածնվող արվեստ, Երևան, «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո», 2008, 330 էջ։
- Ալեն-Ֆուրնիե, Երկար Մոլնը (վեպ), Երևան, «Անտարես», 2013, 224 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 61.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Ավագյան» հոդվածին։ |