Սպունգ Բոբը 3D
«Սպունգ Բոբը 3D» (անգլ.՝ The SpongeBob Movie: Sponge Out of Water), ռեժիսոր Փոլ Տիբիթի «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտֆիլմի մոտիվներով ստեղծված երկրորդ լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Մուլտֆիլմը համատեղում է իրական դերասանների խաղը՝ համակարգչային անիմացիայի հետ։ Այն՝ 2004 թվականին ստեղծված «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ» մուլտֆիլմի շարունակությունն է[13]։ Նվիրված է Էռնեստ Բորգնայնի հիշատակին։
Սյուժե
խմբագրելԲուրգերոբորդ (Անտոնիո Բանդերաս) անունով մի նավաստի իր ճայերի թիմի հետ ուղևորվում է Բիկինի օղակակղզի, և կղզիներից մեկից գողանում է կախարդական գիրքը։ Այն ինչ գրված էր այդ գրքում իրականության էր վերածվում։
Գիրքը ներկայացնում է պատմություն, ըստ որի «Աղբաման» ռեստորանի սեփականատերը՝ Պլանկտոնը (Պարոն Լոուրենս) Բիկինի Բոտոմ ստորջրյա քաղաքում կրկին փորձում է գողանալ իր ոխերիմ թշնամուն՝ պարոն Քրաբսին, պատկանող «Քրաստի Քրաբս» (Krusty Krab) ռեստորանի ֆիրմային Քրաբսբուրգերների բաղադրատոմսը։ Բաղադրատոմսը գողանալու իր պլանը նորից ձախողվում է ի շնորհիվ ռեստորանի խոհարար Սպունգ Բոբի (Թոմ Կեննի) և իր ընկեր Փաթրիկի (Բիլ Ֆագերբաքի։ Պարոն Քրաբսը սնանկացնում է Պլանկտոնին ու թողնում նրա մոտ ընդամենը մեկ ցենտ։ Պլանկտոնը այդ մեկ ցենտը տալիս է Քրաբսին։ Պարոն Քրաբսը մեկ ցենտանոց մետաղադրամը դնում է գանձարկղի մեջ, որտեղ գտնվում էր նաև Քրաբսբուրգերի բաղադրատոմսը։ Մետաղադրամը կեղծ է լինում և հնարավորություն է տալիս Պլանկտոնին թափանցել գանձարկզի մեջ։ Սպունգ Բոբը բացելով սեյֆը՝ տեսնում է այնտեղ Պլանկտոնին, որն փորձում էր փոփոխել իրական բաղադրատոմսը կեղծ բաղադրատոմսի հետ։ Սենյակ է մտնում պարոն Քրաբսը և տեսնում է, թե ինչպես է Սպունգ Բոբը փորձում խլել բաղադրատոմսը Պլանկտոնից, սակայն այն ցնդում է հենց նրանց ձեռքում։ Ամբողջ Քրաբսբուրգերի պաշարները նույնպես անհետանում են, իսկ առանց բաղադրատոմսի Սպունգ Բոբը չի կարող պատրաստել նորերը, քանի որ համաձայն կանոններին, բաղադրատոմսն արգելվում է վերարտադրել, անգամ քնի կամ հալյուցինացիայի ժամանակ։
Քաղաքն մնում է առանց Քրաբսբուրգերների, իսկ Պլանկտոնը փախչում է, պարոն Քրաբսը հորդորում է քաղաքի բնակիչներին, որ բաղադրատոմսը Պլանկտոնն է գողացել, վերջիններիս տրամադրելով Պլանկտոնի դեմ։ Միայն Սպունգ Բոբը գիտի, որ իրականում բաղադրատոմսը Պլանկտոնը չի գողացել, և փորձում է քաղաքի բնակիչներին համոզել, որ նա մեղավոր չէ։ Դրա համար նրան վտարում են քաղաքից։ Պլանկտոնը և Սպունգ Բոբը միանում են, որպեսզի գտնեն բաղադրատոմսը գողացողին։ Նրանք որոշում են ժամանակի մեքենա ստեղծել, որպեսզի գտնեն բաղադրատոմսը մինչ դրա անհետանալը և վերադարձնեն Բիկինի Բոտոմը նախկին վիճակին։ Դրա համար հերոսներն օգտագործում են Պլանկտոնի համակարգչային կնոջ՝ Կարենի էներգիան։ Ժամանակի մեջ ճանապարհորդելով, Սպունգ Բոբը և Պլանկտոնն անցյալի փոխարեն հայտնվում են ապագայում՝ չորս օր առաջ։ Ապագայում նրանք հանդիպում են Փաթրիկին, որն նրանց պատմում է «մեծ քրաբսբուրգերյան սովի» մասին։ Նա նաև ասում է, որ միայն ինքն է մնացել Սպունգ Բոբին հավատարիմ, իսկ Բինկի Բոտոմը վերածվել է մի մեծ անապատի։ Քաղաքի բնակիչների կողմից հետապնդվող Սպունգ Բոբը և Պլանկտոնը նորից տեղափոխվում են ժամանակի մեջ, և այս անգամ հայտնում են Պղպջակ (Մետյու Բարրի) անունով մի դելֆինի մոտ։ Պղպջակն արդեն 10 000 տարի է ինչ պաշտպանում է Երկիր մոլորակը անկանխատեսելի երևույթներից (օրինակ, աստերոիդի ընկնելուց)։ Պղպջակն խնդրում է նրան փոխարինել որոշ ժամանակում (մինչ ինքը հոգում է իր կարիքները), Սպունգ Բոբը և Պլանկտոնը հետևում են Յուպիտերի և Սատուրնի բախմանը, բայց չեն կարողանում ոչինչ անել, ինչի պատճառով Պղպջակին հեռացնում են աշխատանքից։
Շուտով Սպունգ Բոբին և Պլանկտոնին այնուամենայնիվ հաջողվում է վերադառնալ անցյալ, ճիշտ այն ակնթարթն, երբ անբացատրելիորեն բաղադրատոմսը կորչում է։ Բայց Սպունգ Բոբը սխալմամբ վերցնում է պարոն Քրաբսին ուղղված վիրավորական գրությամբ կեղծ բաղադրատոմսը, որը Պլանկտոնը փորձում էր փոխարինել իրականով։ Միևնույն ժամանակ, Բուրգերոբորդը ՝ կախարդական գրքի շնորհիվ ստանալով քրաբսբուրգերների բաղադրատոմսը, լողափին բացում է իր անիվների վրա սննդի կետ, որտեղ վաճառում էր քրաբսբուրգերները։ Ճայերից մեկը կախարդական գրքի էջերից մեկը նետում է ծովի մեջ։ Էջն ընկնում է Սպունգ Բոբի ընկեր՝ սկյուռ Սենդիի (Քերոլին Լոուրենս) տան վրա։ Խենթացած Սենդին ասում է, որ Բիկինի Բոտոմում պոստապոկալիպսիսի պատճառը սենդվիչների աստվածների զայրույթն է, և այն կանգնեցնելու համար պետք է զոհաբերություն անել։ Սպունգ Բոբը ժողովրդի բարօրրության համար զոհ է ընտրում իրեն։ Բայց վերջին պահին գլխավոր հերոսները զգում են Քրաբսբուրգերների հոտը և կանգնեցնում են զոհաբերությունը, որպեսզի գտնեն քրաբսբուրգերները։ Հոտը Սպունգ Բոբին, Սենդիին, պարոն Քրաբսին, Փաթրիկին և Սքվիդվարդին գրեթե հասցնում է ցամաքին, բայց նրանք չեն կարողանում դուրս գալ ջրից։ Հանկարծակի հայտնվում է Պղպջակը և շնորհակալություն է հայտնում Սպունգ Բոբին և Պլանկտոնին, քանի որ նրանց շնորհիվ նա հեռացվեց հոգնեցնող աշխատանքից, և նրանց ցամաքում շնչելու հնարավորություն է տալիս։ Հերոսները նոր կերպարանքով ուղևորվում են ցամաք, հետևելով քրաբսբուրգերների հոտին։ Հանդիպելով հերոսներին Բուրգերբորդը զարմանում է, որ նրանք շնչում են ցամաքում։ Սպունգ Բոբը ասում է նրան, որ նրանք շնչում են ի շնորհիվ պղպջակի։ Բուրգերբորդն զարմանում է, քանի որ իր պատմության մեջ Պզպջակը չկար։ Այնուհետև Փաթրիքը հարցնում է նրանից, թե ինչով ամեն ինչ կավարտվի, ինչին Բուրգերբորդը պատասխանում է. «Թույլ տվեք մտածեմ, կարծես, Բուրգերբորդը դառնում է անիվների վրա սննդի կետերի ամենահարուստ տերն աշխարհում»։ Այնուհետև Բուրգերբորդը պատմում է նրանց, որ ինքն էր գողացել գաղտնի բաղադրատոմսը, և դա արել է ի շնորհիվ կախարդական գրքի։ Հենց նրա օգնությամբ էլ Բուրգերբորդը Սպունգ Բոբին և ընկերներին ուղարկում է Հավալուսնի կղզի, հույս ունենալով, որ նրանք այնտեղ կմահանան։ Հենց նրանք հայտնվում են այնտեղ Սենդին հանում է իր տան վրա ընկած թուղթը։ Ութոտնուկ Սքվիդվարդի թանաքի շնորհիվ այդ թղթի վրա գրում է այն մասին, որ նրանք ստանում են սուպերհերոսական ունակություններ և վերադառնում են լողափ։ Երբ բոլորն անհետանում են, հայտնվում է Պլանկտոնը, վերցնում է փետուրը և գրում իր «երջանիկ ավարտ»։ Միևնույն ժամանակ, անիվների վրա սննդի կետի մոտ հավաքվում է մի մեծ ամբոխ, ցանկանալով գնել Քրաբսբուրգերներ։ Ավելի ուշ հայտնվում են Սպունգ Բոբը և իր ընկերները։ Հիմա Սպունգ Բոբը կարող է յուրաքանչյուր պահի իր սաղավարտի շնորհիվ օճառային պղպջակներ բաց թողնել, պարոն Քրաբսը վերածվել է ռոբոտի՝ ռեակտիվ շարժիչներով և արձակվող չանչերով, Սքվիդվարը կարողանում է առաջացնել կեղծ ուլտրաձայներ, իր կլառնետի օգնությամբ, իսկ Փաթրիկը պաղպաղակները իրեն ձգելու հնարավորություն է ստանում։ Սենդին դառնում է սովորական երկնային սկյուռ։ Բուրգերվորդի հետ կռվելու ժամանակ, նրա գիրքն այրվում է։ Պարզվում է, որ Պլանկտոնը նույնպես սուպերունակություն ունի։ Նա դառնում է մեծ և շատ ուժեղ կանաչ հսկա։ Պալնկտոնը հաղթում է Բուրգերբորդին և վերցնում նրանից բաղադրատոմսը, այնուհետև նա նավաստուն ուղղաչկում է Բիկինի օղակակղզի, որտեղ էլ սկիզբ դրվեց այս արկածներին։ Չնայած բազմամյա թշնամության Պլանկտոնն այնուամենայնիվ բաղադրատոմսը հանձնում է պարոն Քրաբսին։ Բաղադրատոմսը վերադարձնելուց հետո Բիկինի Բոտոմը վերադառնում է իր նախկին կյանքին, իսկ Պլանկտոնը նորից փորձում է գողանալ բաղադրատոմսը։
Իսկ միևնույն ժամանակ Բուրգերբորդն իր ճայերի հետ երգ են երգում, բայց չեն հասցնում մինչև վերջ երգել, երբ հայտնվում է Պղպջակը, որն ասում է, որ նա այլևս չի լինի, և սկսվում է ռեփ-մարտը։ Մարտը ավարվելուց հետո Բուրգերբորդը իր ճայերի հետ շարունակում է երգել։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Թոմաս Կեննի | Սպունգ Բոբ |
Բիլ Ֆագերբաքի | Փաթրիկ |
Անտոնիո Բանդերաս | Բուրգերբորդ |
Մետյու Բարրի | Պղպջակ |
Պարոն Լոուրենս | Պլանկտոն |
Քերոլին Լոուրենս | Սենդի |
Քլենսի Բրաուն | պարոն Քրաբս |
Ռոջեր Բամպաս | Սկվիդվարդ |
Մերի Ջո Քեթլեթ | տիկին Պաֆֆ |
Լորի Ալան | Պերլ |
Ջիլ Տելլի | Կարեն |
Փոլ Թիբիթ | Կայլ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt2279373/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.adorocinema.com/filmes/filme-204160/
- ↑ http://www.mafab.hu/movies/the-spongebob-movie-sponge-out-of-water-139360.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.metacritic.com/movie/the-spongebob-movie-sponge-out-of-water
- ↑ 6,0 6,1 http://www.bbfc.co.uk/releases/spongebob-movie-sponge-out-water-film-0
- ↑ 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=204160.html
- ↑ 8,0 8,1 http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ 9,0 9,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 11,0 11,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=spongebob2.htm
- ↑ http://variety.com/2015/film/news/spongebob-movie-box-office-jupiter-ascending-seventh-son-1201423635/
- ↑ Sneider, Jeff (2014 թ․ հունիսի 5). «Paramount Avoids Fifty Shades by Moving Up Spongebob Squarepants Sequel». The Wrap. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգ Բոբը 3D» հոդվածին։ |