Սվետլանա Նավասարդյան

հայ երաժշտության ուսուցիչ, դաշնակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյան (հոկտեմբերի 29, 1946(1946-10-29)[1], Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դաշնակահարուհի և երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1989)։ Երևանի պատվավոր քաղաքացի (2021)։

Սվետլանա Նավասարդյան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1946(1946-10-29)[1] (78 տարեկան)
Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1]
ԼեյբլՄելոդիա և Naxos Records
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1968)[1], Մոսկվայի կոնսերվատորիա (1971)[1] և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Պարգևներ
Կայքsvetlananavasardyan.com
 Svetlana Navasardyan Վիքիպահեստում

Սվետլանա Նավասարդյանի կատարումներին հատուկ են մասշտաբայնությունը, մեկնաբանության խորությունը, դրամատիկ հագեցվածությունը, կամային նպատակաուղղվածությունը, արտիստիզմը, հզորության և քնարականության զուգորդումը[2][3][4][5]։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ շրջան

խմբագրել

Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 29-ին ՀԽՍՀ Ալավերդու շրջանի Ալավերդի քաղաքում[2], մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Հովհաննես Սերգեյի Նավասարդյանը (1914-1995) պատմաբան էր, մայրը՝ Հրանուշ Հովհաննեսի Պետրոսյանը (1920-1990) մաթեմատիկոս[6]։ Սվետլանան ընտանիքի երկու դուստրերից ավագն է։ Սվետլանայի մայրը, լինելով մանկավարժ-մաթեմատիկոս, նաև պրոֆեսիոնալ երգչուհի էր (քնարադրամատիկական սոպրանո), և մանկուց դստեր մեջ սերմանում էր սեր դասական երաժշտության հանդեպ[6]։ Ինչպես հետագայում հիշել է դաշնակահարուհին.

  Մորս ձայնը, նրա երգեցողությունը եղան իմ «առաջին երաժշտական համալսարանները» և, անշուշտ, իմ՝ իբրև արտիստի ձևավորման ու կայացման գործում մորս դերը դժվար է գերագնահատել[7]։
- Սվետլանա Նավասարդյան
 

Հինգ տարեկանից Սվետլանան սովորում էր Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ Ինը տարեկանում նա արդեն հանդես է եկել մենահամերգով, որի ընթացքում կատարել է Բախի 30 երկձայն և եռաձայն ինվենցիաների լրիվ ցիկլը[8]։ Երբ Սվետլանան 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ 1959-1964 թվականներին Սվետլանան շարունակել է երաժշտական կրթությունը սկզբում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ Վաչե Ումր-Շատի դաշնամուրի դասարանում[6]։ 14 տարեկանում կայացել է դաշնակահարուհու դեբյուտային ելույթը սիմֆոնիկ նվագախմբի հետ. Նավասարդյանը կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասը, որը սովորել էր բավականին կարճ ժամանակում՝ ընդամենը երկու օրում։

Ուսանողական տարիներ

խմբագրել

1964 թվականին Սվետլանա Նավասարդյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, կրկին Վ․ Ումր-Շատի դաշնամուրի դասարան[5]։ Հիշելով ուսուցչի մասին, Նավասարդյանը ասել է․

  Ես եկա նրա մոտ 12 տարեկանում՝ Հայդնի սոնատով և Կրամերի էտյուդներով, գնացի միջազգային երկու մրցույթների դափնեկիր դարձած։ Մեր առաջին իսկ դասերից Վաչե Վահանովիչը վերաբերվեց ինձ, դեռահաս աղջկաս, որպես ստեղծագործական անհատականության, և ուղեկցեց ինձ դեպի մեծ արվեստի աշխարհ[9]։
- Սվետլանա Նավասարդյան
 

Ուսանողական տարիներին Նավասարդյանը հաջողությամբ սկսել է իր մրցույթային կարիերան, դառնալով Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի հաղթող (Թբիլիսի, 1965), Շումանի (Ցվիկկաու, 1966) և Բախի անվան միջազգային մրցույթների դափնեկիր (Լայպցիգ, 1968)[5]։ 1966 թվականից Նավասարդյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար էր[2]։ 1968 թվականին, ավարտելով Երևանի կոնսերվատորիան, Նավասարդյանը ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, նեյհաուզյան հանրահայտ դաշնամուրային դպրոցի ներկայացուցիչ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յակով Զակի դաշնամուրի դասարան։ 1971 թվականին գերազանցությամբ ավարտելով կոնսերվատորիան, Նավասարդյանը ընդունվել է ասպիրանտուրա (Յա․ Զակի դասարան), որն ավարտել է 1973 թվականին։

Կատարողական և մանկավարժական գործունեություն

խմբագրել

1972-1974 թվականներին Նավասարդյանը Մոսկվայի կոնսերվատորիայի ասիստենտ էր։ 1972 թվականին նա դարձել է Բելգիայի Եղիզաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (Բրյուսել)[5]։ Նույն թվականից Նավասարդյանը «Госконцерт» համերգային միավորման մենակատար էր։ Այս շրջանից սկսած Նավասարդյանը շրջագայել է աշխարհի ավելի քան 40 երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Անգլիա, Իսպանիա, Ավստրիա, Բելգիա, Շվեյցարիա, Հունաստան, Լեհաստան, Բուլղարիա, Արգենտինա, Բրազիլիա, Վենեսուելա, Կուբա, Քուվեյթ, ևն), համերգներով հանդես գալով այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Սիդնեյի օպերային թատրոնը, Լայպցիգի «Գեվանդհաուս» դահլիճը, Փարիզի «Գավո» դահլիճը, Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնը, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճը[10]։

1974 թվականից Սվետլանա Նավասարդյանը դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1981 թվականից կոնսերվատորիայի դոցենտ էր, 1989 թվականից՝ պրոֆեսոր)[2][5]։ 1977 թվականին Նավասարդյանը արժանացել է Սիդնեյի դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկրի կոչման[3]։ Տևական ժամանակ Նավասարդյանը «Խորհրդային արվեստ» ամսագրի խմբագրակազմի անդամ էր[11]։ 1989 թվականի ձմռանը Նավասարդյանը առաջին անգամ հանդես է եկել ոչ միայն դաշնակահարի, այլև դիրիժորի դերում․ ղեկավարելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Նավասարդյանը կատարել է Հայդնի ռե մաժոր դաշնամուրային կոնցերտը, Բարբերի Ադաջիոն լարային նվագախմբի համար և Շուբերտի 5-րդ սիմֆոնիան[12]։

Իր համերգային գործունեության ընթացքում Սվետլանա Նավասարդյանը համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սիդնեյի, Փարիզի, Սլովակիայի սիմֆոնիկ նվագախմբերի, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի, «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլի հետ, ինչպես նաև այնպիսի հանրահայտ դիրիժորների և մենակատարների հետ, ինչպիսիք են Եվգենի Սվետլանովը, Վալերի Գերգիևը, Վասիլի Սինայսկին, Վլադիմիր Զիվան, Դմիտրի Լիսսը, Էլիսո Վիրսալաձեն, Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Ռուբեն Ահարոնյանը, Նիկոլայ Մադոյանը[10]։

Նավասարդյանը վարպետության դասեր է անց կացրել Դամասկոսի կոնսերվատորիայում (1992), Մոնրեալի համալսարանում (1993), Ճապոնիայի տարբեր քաղաքներում (1996, 1998), Ստրասբուրգի կոնսերվատորիայում (2006), Վեյմարի Լիստի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում (2008), Մոսկվայի կոնսերվատորիայում (2013) և բազմաթիվ այլ երաժշտական ուսումնական հաստատություններում։ Նա մասնակցել է Բրատիսլավայի, Վառնի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Փարիզի, Տուրի, Վենետիկի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Պոտսդամի, Գրանադայի միջազգային երաժշտական փառատոններին, եղել Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի (1978, 1981), Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների մրցույթ-փառատոնի (1989, 2017, 2019), Թբիլիսիի դաշնակահարների միջազգային մրցույթի (1997), Լիստի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի (2009, 2014) ժյուրիի անդամ, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ (2011)[10]։

Այժմ Սվետլանա Նավասարդյանը բնակվում է Երևանում ու Փարիզում, ակտիվորեն շարունակելով համերգային և մանկավարժական գործունեությունը[13]։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Սվետլանա Նավասարդյանի լայն նվագացանկը ընդգրկում է ավելի քան 360 ստեղծագործություն՝ սկսած բարոկկոյի շրջանից մինչև ժամանակակից դասական երաժշտություն։ Դրանց թվում են Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շոպենի բոլոր դաշնամուրային կոնցերտները, Հայդնի (ռե մաժոր և սոլ մաժոր), Շումանի, Արենսկու, Գլազունովի, Ռախմանինովի (№ 1 и № 2), Պրոկոֆևի (№ 2 и № 3), Շոստակովիչի (№ 1), Ստրավինսկու, Բարտոկի (№ 3), Խաչատրյանի, Հովունցի (նվիրված Ս․ Նավասարդյանին) դաշնամուրային կոնցերտները, Չայկովսկու Կոնցերտ-ֆանտազիան դաշնամուրի և նվագախմբի համար, նշված կոմպոզիտորների, ինչպես նաև Շուբերտի, Լիստի, Պուլենկի, Ռ․ Շտրաուսի, Սկարլատիի, Դեբյուսիի, Շչեդրինի, Հինդեմիթի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Մանսուրյանի և այլոց բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններ[Ն 1]։ Նավասարդյանը այն եզակի դաշնակահարներից է, որոնք կատարել են Մոցարտի (թվով 27) և Բախի (թվով 13) դաշնամուրային կոնցերտների լրիվ ցիկլերը[Ն 2]։ Նավասարդյանը կարևորում է նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը[10]։

Միջազգային մամուլում երաժշտական քննադատների կողմից Սվետլանա Նավասարդյանը գնահատվել է որպես «հայ մեծանուն դաշնակահարուհի», «դաշնամուրային հրաբուխ», «անվիճելի անհատականություն», «ընդդիմության խորհրդանիշ այն ամենին, ինչը մարմնավորում է կանխատեսելիություն և առօրեականություն ժամանակակից դաշնամուրային արվեստում»։ Նավասարդյանի գործունեությունն արժանացել է բազմաթիվ հանրաճանաչ երաժիշտների բարձր գնահատականին։ Ինչպես նշել է դաշնակահար Էմիլ Գիլելսը

  Իր տաղանդի բյուր կողմերով հիացնող Սվետլանա Նավասարդյանը կարող է լինել ցանկացած բեմի զարդը[10]։  

Նավասարդյանի կատարողական վարպետությունը բարձր է գնահատել նաև դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը, ընդգծելով Հինդեմիտթի «Ludus Tonalis» դաշնամուրային ցիկլի կատարումը[10]։ Երաժշտագետները Նավասարդյանի կատարումներում ընդգծում են կատարյալ տեխնիկան, կենտրոնացվածությունը, երաժշտական նյութի նկատմամբ օբյեկտիվ մոտեցումը, մեկնաբանության էպիկական կառույցը նույնիսկ ռոմանտիկ դաշնամուրային գրականության կատարման ընթացքում[3]։

Պարգևներ

խմբագրել

Կոչումներ

խմբագրել

Շքանշաններ և մեդալներ

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի 1-ին մրցանակ (Թբիլիսի, 1965)[2]
  • Շումանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Ցվիկկաու, 1966)[17]
  • Բախի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 4-րդ մրցանակ (Լայպցիգ, 1968)[10]
  • Բելգիայի Եղիզաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 5-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Բրյուսել, 1972)[18]
  • Սիդնեյի դաշնակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Սիդնեյ, 1977)[19]
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1988)՝ Յ․ Ս․ Բախի դաշնամուրային կոնցերտների լրիվ ցիկլի կատարման համար[10]
  • Հայաստանի Լենինյան կոմերիտութան մրցանակ (1970)՝ համերգային կատարողական գործունեության համար[20]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Անվանում Ռեժիսոր Ստուդիա Նշումներ Հղում
1971 վ/ֆ Սվետլանա Նավասարդյան
Светлана Навасардян
Ն. Հովհաննիսյան «Երևան» ստուդիա ֆիլմ-համերգ
1972 վ/ֆ 1972-ի Եղիզաբեթ թագուհու մրցույթը կապելլայում
L'édition 1972 du Concours Reine Elisabeth à la Chapelle
Ժ. Ժանտի RTBF   Տեսանյութը
1979 վ/ֆ Ֆրանսիական նախերգանք
Французская увертюра
Ա. Մոկացյան «Երևան» ստուդիա ֆիլմ-համերգ Սվետլանա Նավասարդյանի մասնակցությամբ   Տեսանյութը
1984 վ/ֆ Վերադարձրու ինձ երաժշտությունը
Верни мне музыку
Ա. Մոկացյան «Երևան» ստուդիա ֆիլմ, նվիրված Առնո Բաբաջանյանին   Տեսանյութը
1984 վ/ֆ Վոկալիզ
Вокализ
«Երևան» ստուդիա համերգային ծրագիր   Տեսանյութը
1985 վ/ֆ Նվագում է Սվետլանա Նավասարդյանը
Играет Светлана Навасардян
Մ. Վարժապետյան «Երևան» ստուդիա ֆիլմ-համերգ   Տեսանյութը
1988 վ/ֆ Երևանն է խոսում Գ. Մելիք-Ավագյան «Հայֆիլմ» կինոստուդիա   Տեսանյութը
1989 վ/ֆ Սվետլանա Նավասարդյան Ա. Սիմոնյան
2011 վ/ֆ Արծաթե հնչյուններ ֆիլմ, նվիրված կլառնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին   Տեսանյութը
2013 վ/ֆ Կոմիտասյան համանվագ անլռելի Ա. Գասպարյան «Հայկ» կինոստուդիա ֆիլմ, նվիրված Կոմիտասի անվան քառյակի հոբելյանին   Տեսանյութը
2017 վ/ֆ Կեսդարյա հոբելյան Կ. Քոչարյան ֆիլմ, նվիրված Երևանի Ա. Բաբաջանյանի անվան քոլեջի հիմնադրման 50 ամյակին   Տեսանյութը

Սկավառակագրություն

խմբագրել
  1. (1970) Мелодия 33СМ—02093-4 Р. Штраус. Соната для скрипки и фортепиано ми-бемоль мажор, соч. 18; Комитас. Крунк (Журавль, обр. С. Асламазяна), Вагаршапатский танец (обр. К. Домбаева); Н. Паганини. Каприс № 17 для скрипки соло ми-бемоль мажор, соч. 1, Пляска ведьм, соч. 8 (обр. Ф. Крейслера) / Рубен Агаронян (скрипка), Светлана Навасардян (фортепиано)
  2. (1972) Мелодия 33СМ—03159-60 И. Гайдн. Соната № 36 для фортепиано до-диез минор; И. Брамс. Два интермеццо, соч. 76, № 3 ля-бемоль мажор, № 4 си-бемоль мажор, Рапсодия соль минор, соч. 79, № 2; А. Бабаджанян. Шесть картин для фортепиано, соч. 40 (Импровизация, Народная, Токкатина, Интермеццо, Хорал, Сасунский танец); Комитас. Танцы для фортепиано (Еранги, Унаби, Марали, Шушики), Весна (переложение Р. Андриасяна) / Светлана Навасардян (фортепиано)
  3. (1972) Instituto Lucchelli Bonadeo ILP-6001 Colección: La Música Del Mundo En La Argentina, Vol. 1 / Adam Judoian. Sonata para violoncelo solo; Gabriel Fauré. Elegía; Enrique Granados. Intermezzo; Ludwig van Beethoven. Sonata* op. 102, № 1; Sergio Prokofieff. Danza De Las Niñas Antillanas* / Medea Aprahamian (violoncelo), Rosalia Tantilian (piano), Svetlana Navasartian* (piano)
  4. (1975) Мелодия С 10—05565-6 Л. Бетховен. Соната № 1 для скрипки и фортепиано ре мажор, соч. 12, № 1; Ф. Шуберт. Ave Maria (обр. А. Вильгельми); Ф. Мендельсон. На крыльях песни (обр. И. Ахрона); Д. Шостакович. Четыре прелюдии, соч. 34, № 10 до-диез минор, № 15 ре-бемоль мажор, № 16 си-бемоль минор, № 24 ре минор (обр. Д. Цыганова); Г. Эрнст. Этюд № 6 для скрипки соло «Последняя роза лета» / Рубен Агаронян (скрипка), Светлана Навасардян (фортепиано)
  5. (1976) Мелодия С10—07577-8 Э. Мирзоян. Праздничная увертюра; Г. Овунц. Концертные инвенции для фортепиано и симфонического оркестра*; А. Арутюнян. Праздничная увертюра; Т. Мансурян. Партита (Увертюра, Пастораль, Интермеццо, Токката) / Симфонический оркестр телевидения и радио Армении, Рафаэл Мангасарян (дирижер), Светлана Навасардян* (фортепиано)
  6. (1977) Мелодия С10—09821-2 И.С. Бах, Французская увертюра (Партита) си минор, ВWV 831 (Ouverture, Courante, Gavotte I, II, Passepied I, II, Sarabande, Bourrée I, II, Gigue, Echo); С. Прокофьев. Соната № 5 для фортепиано до мажор, соч. 38/135 / Светлана Навасардян (фортепиано)
  7. (1977) Мелодия С10—09825-6 Г. Овунц. Инвенции для оркестра, цикл второй, соч. 5 (Тема, Mobile, Песня моих предков, Кода), Инвенции для оркестра, цикл третий, соч. 6 (Обертоны, Движение-симметрия, Фольк-ритмика, Фраза с вариантами, Постлюдия), Концертные инвенции для фортепиано и симфонического оркестра*, соч. 8 (Моно-конструкция, Mobile ostinato, Старинная песня, Post-Ritmica) / Симфонический оркестр телевидения и радио Армении, Рафаэл Мангасарян (дирижер), Светлана Навасардян* (фортепиано)
  8. (1977) Sydney International Piano Competition 1977 / Frédéric Chopin. Etude, op. 10, № 2, Etude, op. 10, № 4, Etude, op. 10, № 8, Etude, op. 25, № 9, Etude, op. 25, № 10, Ballade* № 3, op. 47; Claude Debussy. Etude № 1, Etude № 7, Etude № 12; Alexander Scriabin. Etude, op. 65, № 1; Franz Liszt. Transcendental Etude № 4: Mazeppa, Mephisto Waltz, № 2 from Six Paganini Etudes; Sergei Rachmaninov. Etude, op. 33 № 6, Etude, op. 39 № 6 / Irina Plotnikova (USSR), Dennis Lee (Malaysia), Manana Doldzashvili (USSR), Philip Fowke (England), André Laplante (Canada), Svetlana Navasardian* (USSR), Daniel Blumenthal (USA), Piers Lane (Australia), Jenö Jandó (Hungary), Diana Kacso (Brazil), Gary Steigerwalt (USA), Marioara Trifan (USA)
  9. (1980) Мелодия С10—13579-82 Г. Овунц. Три пьесы для флейты и фортепиано (Имитации, Инвенция, Mobile), Две пьесы для гобоя и фортепиано (Тема, В темпе кочари), Три пьесы для кларнета и фортепиано (Нюансы, Ритмика, Схема), Две пьесы для фагота и фортепиано (Цезуры, Синкопы), Три пьесы для валторны и фортепиано (Симметричный лад, Трезвучия лада, Постлюдия), Две пьесы для трубы и фортепиано (Тема, Ритмика), Три пьесы для тромбона и фортепиано (Интродукция, Колыбельная, Mobile), Две пьесы для трубы и фортепиано (Имитации, Фолк-ритмика), Три пьесы для скрипки и фортепиано (Контраст, Pianissimo, Mobile), Две пьесы для альта и фортепиано (Варианты, Симметрия от ре), Три пьесы для виолончели и фортепиано (Микротонал, Трезвучие, Канон), Две пьесы для контрабаса и фортепиано (Старинная песня, Ритмика), Соната для фортепиано «Гармония лада»* / Солисты Государственного академического симфонического оркестра СССР: Валентин Зверев (флейта), Петр Мещанинов (фортепиано), Анатолий Любимов (гобой), Михаил Мунтян (фортепиано), Владимир Соколов (кларнет), Валерий Попов (фагот), Анатолий Демин (валторна), Юрий Кривошеев (труба), Дмитрий Пигузов (тромбон), Владимир Досадин (труба), Алексей Михлин (скрипка), Феликс Готлиб (фортепиано), Михаил Толпыго (альт), Карина Мндоян (фортепиано), Юрий Едигарян (виолончель), Альбина Краснова (фортепиано), Родион Азархин (контрабас); Светлана Навасардян* (фортепиано)
  10. (1982) Мелодия С 10—16893-4 П. Хиндемит. Ludus Tonalis (1. Praeludium. Moderato. Arioso, tranguilo. Lento. Solenne, Largo; 2. Fuga prima in C. Lento; 3. Interludium. Moderato, con energia; 4. Fuga Secunda in G. Allegro; 5. Interludium. Pastorale, Moderato; 6. Fuga Tertia in F. Andante; 7. Interludium. Scherzando; 8. Fuga Quatra in A. Con Energia, Lento, Graziosos, Tempo primo; 9. Interludium, Vivace; 10. Fuga Quatra in E. Vivace; 11. Interludium, Vivace; 12. Fuga Sexta in Es. Tranquillo; 13. Interludium. Marcia; 14. Fuga Septima in As. Moderato; 15.Interludium. Molto Largo; 16. Fuga Octava in D. Con Forza; 17. Interludium. Allegro Molto; 18. Fuga nona in B. Moderato, Scherzando; 19. Interludium. Molt Tranquillo; 20. Fuga Decima in Des. Allegro moderato, grazioso; 21. Interludium. Allegro Pesante; 22. Fuga undecima in H (cannon). Lento; 23.Interludium. Valse; 24. Fuga duodecima in Fis. Molto Tranquillo; 25.Postludium. Solene Largo. Arioso, tranquillo, Moderato) / Светлана Навасардян (фортепиано). Запись 1980 года
  11. (1982) Мелодия С10—18525 009 С. Оганесян. Симфониетта для струнного оркестра, Соната для альта соло, Квартет № 2 для двух скрипок, альта и виолончели, Поэма для фортепиано* / Ансамбль солистов оркестра Большого театра СССР, Юрий Симонов (дирижер), Игорь Богуславский (альт), Сергей Гиршенко (скрипка), Георгий Панюшкин (скрипка), Дмитрий Миллер (виолончель), Светлана Навасардян* (фортепиано)
  12. (1985) Мелодия С10—22081 007 И. Брамс. Фортепианные пьесы, соч. 76, № 1: Каприччио фа-диез минор, № 2: Каприччио си минор, № 3: Интермеццо ля-бемоль мажор, № 4: Интермеццо си-бемоль мажор, № 5: Каприччио до-диез минор, № 6: Интермеццо ля мажор, № 7: Интермеццо ля минор, № 8: Каприччио до мажор, Две рапсодии, соч. 79, № 1 си минор, № 2 соль минор, Вальсы, соч. 39, № 1 си мажор, № 3 соль-диез минор, № 4 ми минор, № 6 до-диез минор, № 9 ре минор, № 11 си минор, № 16 до-диез минор / Светлана Навасардян (фортепиано). Запись 1984 года
  13. (1986) Golden Age Recording [GAR 1028-29] A. Khachaturian. Concerto for Piano and Orchestra*, Concerto for Violin and Orchestra, Symphony No. 2 / Svetlana Navasardyan* (piano), Ruben Aharonyan (violin), Armenian Radio and TV Symphony Orchestra, Rafael Mangasaryan (conductor)
  14. (1987) Мелодия С10—25173 004 И. Брамс. Соната № 1 для скрипки и фортепиано соль мажор, соч. 78, Соната № 2 для скрипки и фортепиано ля мажор, соч. 100 / Рубен Агаронян (скрипка), Светлана Навасардян (фортепиано). Запись 1985 года
  15. (1988) Мелодия С10—27041 004 Р. Шуман. Танцы давидсбюндлеров, соч. 6 (восемнадцать характерных пьес), из «Фантастических пьес», соч. 12 (№ 1: Вечером, № 2: Порыв, № 3: Отчего?, № 4: Причуды, № 5: В ночи) / Светлана Навасардян (фортепиано). Запись 1985 года
  16. (1990) Мелодия С10—29185 003 А. Хачатурян. Концерт для фортепиано с оркестром ре-бемоль мажор / Светлана Навасардян (фортепиано), Симфонический оркестр телевидения и радио Армении, Рафаэл Мангасарян (дирижер). Запись Всесоюзного радио 1982 года
  17. (1990) Мелодия С10—30283 007 Ф. Глонти. «Мариенбадская элегия», симфония-концертанте для виолончели с оркестром, «Годы странствий», симфония-концертанте для фортепиано с оркестром* / Марис Виллеруш (виолончель), Светлана Навасардян* (фортепиано), Государственный академический симфонический оркестр Латвии, Василий Синайский (дирижер), Имант Реснис* (дирижер). Записи 1987 и 1989* годов
  18. (1990) Seorabul Record Co. [SRB-M219] The Classic Collection on Melodiya of the USSR / Fryderyk Chopin. Piano Concerto No. 2 in F minor, Op. 21; Robert Schumann. Davidsbündlertänze*, Op. 6 / Evgeni Kissin (piano), The Moscow Philharmonic Symphony Orchestra, Dmitri Kitaenko (conductor), Svetlana Navasardyan* (piano)
  19. (1995) Naxos «Amadis» 7150 A. Rubinstein. Piano Concerto No. 4 in D Minor, Op. 70; Rachmaninov. Piano Concerto* No. 2 in C Minor, Op. 18 / Larisa Shilovskaya (piano), Svetlana Navasardian* (piano), Moscow Symphony Orchestra, Alexander Anisimov (conductor), Gennadi Provatorov* (conductor). Recorded at Mosfilm Studio in December 1993
  20. (1995) Lydian ‎18150 A. Rubinstein. Piano Concerto No. 4 in D Minor, Op. 70; Rachmaninov. Piano Concerto* No. 2 in C Minor, Op. 18 / Larisa Shilovskaya (piano), Svetlana Navasardian* (piano), Moscow Symphony Orchestra, Alexander Anisimov (conductor), Gennadi Provatorov* (conductor). Recorded at Mosfilm Studio in December 1993
  21. (2008) Melodiya Audio CD P. Hindemith. Ludus tonalis (1. Praeludium. Moderato. Arioso, tranguilo. Lento. Solenne, Largo; 2. Fuga prima in C. Lento; 3. Interludium. Moderato, con energia; 4. Fuga Secunda in G. Allegro; 5. Interludium. Pastorale, Moderato; 6. Fuga Tertia in F. Andante; 7. Interludium. Scherzando; 8. Fuga Quatra in A. Con Energia, Lento, Graziosos, Tempo primo; 9. Interludium, Vivace; 10. Fuga Quatra in E. Vivace; 11. Interludium, Vivace; 12. Fuga Sexta in Es. Tranquillo; 13. Interludium. Marcia; 14. Fuga Septima in As. Moderato; 15.Interludium. Molto Largo; 16. Fuga Octava in D. Con Forza; 17. Interludium. Allegro Molto; 18. Fuga nona in B. Moderato, Scherzando; 19. Interludium. Molt Tranquillo; 20. Fuga Decima in Des. Allegro moderato, grazioso; 21. Interludium. Allegro Pesante; 22. Fuga undecima in H (cannon). Lento; 23.Interludium. Valse; 24. Fuga duodecima in Fis. Molto Tranquillo; 25.Postludium. Solene Largo. Arioso, tranquillo, Moderato) / Svetlana Navasardyan (piano). Recorded in 1980
  22. (2013) Public Radio of Armenia [Audio CD] To my Teacher (Piano recital in memory of Vache Umr-Shat) / J. Haydn, F. Schubert, F. Chopin, Ch.W. Gluck / Svetlana Navasardyan (piano)
  23. Disques RSB [Audio CD] …encore! (Excerpts recorded live during concerts in Montreal, Moscow, Tokyo) / W.A. Mozart. 12 Variations on «Ah, vous dirai-je, maman», K. 265; F. Mendelssohn. 5 Songs Without Words: G minor, op. 53, № 3, G major, op. 62, № 1, A minor, op. 38, № 5, A major, op. 19, № 4, F-sharp minor, op. 67, № 2; J. Brahms. 5 Waltzes from op. 39; R. Schumann. Arabesque, op. 18; F. Chopin. 2 Mazurkas: D-flat major, op. 30, № 3, A minor, op. 17, № 4; S. Prokofiev. 5 Sarcasm, op. 17; Komitas. «Garun a» (Spring); A. Khachaturian. Lullaby, Toccata, Sabre Dance / Svetlana Navasardian (piano)
  24. [Audio CD] In memory of Nobuo Terahara / A. Khachaturian. Concerto for Piano and Orchestra, Three fragments from ballet «Gayane» (solo piano version by Svetlana Navasardyan), Toccata; N. Terahara. Romance / Svetlana Navasardyan (piano), Armenian Radio and TV Symphony Orchestra, Rafael Mangasaryan (conductor)
  25. Melodiya Audio CD 32732 The Great Piano Music of the World. Romantic Piano Music — II / J. Brahms. 8 Klavierstuske*, Op. 76 (No. 1: Capriccio, F-sharp minor, No. 2: Capriccio, B minor, No. 3: Intermezzo, A-flat major, No. 4: Intermezzo, B-flat major, No. 5: Capriccio, C-sharp minor, No. 7: Intermezzo, A minor, No. 8: Capriccio, C major), 6 Klavierstucke, Op. 118 (No. 1: Intermezzo, A minor, No. 2: Intermezzo, A major, No. 3: Ballade, G minor, No. 4: Intermezzo, F minor, No. 5: Romanze, F major, No. 6: Intermezzo, E-flat minor), 4 Klavierstuck, Op. 119 (No. 1: Intermezzo, B minor, No. 2: Intermezzo, E minor, No. 3: Intermezzo, C major, No. 4: Rhaposodie, E-flat major) / Svetlana Navasardyan* (piano), Valery Kastelsky (piano), Lev Oborin (piano)

Նշումներ

խմբագրել
  1. Այդ թվում Մոցարտի բոլոր դաշնամուրային սոնատները։
  2. Բախի 13 կոնցերտները կատարվել են երեք երեկոյի ընթացքում 1985 թվականին։ 1988 թվականին Նավասարդյանը դրանց կատարման համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 190.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ափոյան Շ. Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Հայկական սովետական հանրագիտարան, հ. 8, Եր., 1982, էջ 190
  3. 3,0 3,1 3,2 Навасардян Светлана Оганесовна // Григорьев Л., Платек Я. Современные пианисты, М.: Советский композитор, 1990
  4. 4,0 4,1 Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 2, Եր., Հայկական հանրագիտարան հրատ., 2005, էջ 211
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Навасардян Светлана Оганесовна Արխիվացված 2020-02-18 Wayback Machine // Музыкальная энциклопедия, т. 6, М.: Советская энциклопедия, 1982, с. 1964
  6. 6,0 6,1 6,2 Շագոյան Գ. «Նվիրում ծնողներիս». Սվետլանա Նավասարդյան // Ազգ. մշակույթ հավելված, 2016, 15 հունվարի, թիվ 1
  7. Նավասարդյան Ս. Ծնողներս Գեղեցիկի գերի, տոն բերող մարդիկ էին… // Առավոտ, 2015, 17 նոյեմբերի
  8. 8,0 8,1 Svetlana Navasardyan Արխիվացված 2016-11-13 Wayback Machine // Music of Armenia
  9. Гомцян Н. Она дарит ощущение бесконечности // Голос Армении, 2016, 10 ноября, с. 7
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Սվետլանա Նավասարդյանի պաշտոնական կայք Արխիվացված 2017-06-26 Wayback Machine // svetlananavasardyan.com
  11. Джавадян Э. Сила звука Արխիվացված 2016-11-13 Wayback Machine // Газета Российско-армянского университета. 2011, 8 апреля, № 111
  12. Золотова И. Концептуальность и воля // Советская музыка, 1990, № 5, с. 92
  13. Դանիելյան Ս. Դաշնակահարուհու համար Փարիզը այլ «մոլորակ» է։ Սվետլանա Նավասարդյանը Սուրբ ծննդյան տոնին Փարիզում էր, Ամանորին` Երևանում // Առավոտ, 2013, 12 հունվարի, թիվ 4, էջ 6
  14. ՀՀ նախագահի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին», 2010, 16 սեպտեմբերի
  15. ՀՀ նախագահի հրամանագիրը «Ս․Հ․ Նավասարդյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին», 2016, 17 սեպտեմբերի
  16. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն // Առավոտ, 2015, 15 հուլիսի
  17. Former Winners // International Robert Schumann Competition
  18. Svetlana Navassardian // Queen Elisabeth Competition
  19. Previous Juries and Winners of the Competition. 1977 Competition // Sydney International Piano Competitio
  20. ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիրներ // Հայկական սովետական հանրագիտարան, հ. 13, Եր․, 1987, էջ 680
  21. Объявлены лауреаты Межгосударственной премии «Звезды Содружества» Արխիվացված 2020-09-23 Wayback Machine // Межгосударственный фонд гуманитарного сотрудничества государств-участников СНГ, 2020, 24 августа
  22. 2017 թ. գլխավոր մրցանակակիրներ Արխիվացված 2017-10-07 Wayback Machine // «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոն
  23. Աշխարհահռչակ դաշնակահարուհին Մանկավարժականում // Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 2013, 6 մայիսի

Գրականություն

խմբագրել

Սվետլանա Նավասարդյանի հրապարակումները

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Նավասարդյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Նավասարդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 190