Դակտիլ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեղն (այլ կիրառումներ)
Ստեղն, Դակտիլ (հունարեն՝ δάκτυλος - բառացի՝ «մատ»), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ[1]։
Երկվանկ | |
---|---|
˘ ˘ | պիռհիքոս, շեշտանկում |
˘ ¯ | յամբ |
¯ ˘ | քորեյ, մեծասար |
¯ ¯ | սպոնդեյ |
Եռավանկ | |
˘ ˘ ˘ | տրիբրախ |
¯ ˘ ˘ | դակտիլ, ստեղն |
˘ ¯ ˘ | ամֆիբրաքոս, քողաղոտ |
˘ ˘ ¯ | անապեստ, վերջատանջ |
˘ ¯ ¯ | բաքխիուս |
¯ ¯ ˘ | անտիբաքխիուս |
¯ ˘ ¯ | կրետիկ, ամֆիմակր |
¯ ¯ ¯ | մոլոսուս |
Անտիկ տաղաչափության մեջ դակտիլ էին կոչում սկզբում մեկ երկար և ապա երկու կարճ վանկից բաղկացած ոտքը, իսկ վանկաշեշտային ոտանավորում նրանց տեղը համապատասխանաբար գրավում են մեկ շեշտված և երկու անշեշտ վանկեր ( ـʼ‿ ‿)։ Դակտիլներով գրված բանատողը շեշտեր է կրում 1, 4, 7, 10-րդ վանկերի վրա և ունի հետևյալ սխեման.
- ـʼ‿ ‿ / ـʼ‿ ‿ / ـʼ‿ ‿ / ـʼ‿ ‿ /...
Այն լեզուներում, որոնք բառաշեշտի կայուն տեղ չունեն (ինչպես՝ ռուսերենում) դակտիլով գրված շատ բանաստեղծություններ կան. առավել կիրառելի են երկոտք (18-րդ դար), եռոտնյա և քառոտնյա (19-րդ դար) չափերը։
- Ту́՛чки небе́՛сные, ве́՛чные стра́՛нники
- Вы́՛рыта да՛ќтилем я́՛ма глубо́՛кая
- Մնեմոնիկական արտահայտություն չափերը հիշելու համար։
Հայ պոեզիային այդ չափն ընդհանրապես բնորոշ չէ՝ հայերենի վերջահար շեշտերի պատճառով։ Առանձին փորձեր է արել Վահան Տերյանը.
Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց,
Սի՛րտըս սիրո՛ւմ է կրկի՛ն,
Ե՛րգըս՝ մի վա՛րդ քո կրծքի՛ն,
Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց։
Սե՛րըս, թաքո՛ւն բոլորի՛ց,
Սո՛ւր է մեխվա՛ծ իմ կրծքի՛ն,
Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց,
Սի՛րտըս սիրո՛ւմ է կրկի՛ն...
(Վ. Տերյան)
Անվան ծագում
խմբագրել«Դակտիլ» տերմինը ծագում է հունարեն δάκτυλος՝ «մատ» բառից։ Մատը կազմված է 3 ֆալանգներից, որից առաջինը մյուսներից երկար է։ Դրա նմանությամբ դակտիլային ոտքը բաղկացած է 3 վանկերից, որոնցից առաջինը շեշտված է, իսկ մնացածը՝ ոչ։
Այլ եռավանկ ոտքեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 285.
Վանկաշեշտային չափեր |
---|
Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ |