Վասիլի Մատե
Վասիլի Վասիլևիչ Մատե (ռուս.՝ Васи́лий Васи́льевич Матэ́, փետրվարի 23 (մարտի 6), 1856, Virbalis, Augustów Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 9 (22), 1917[1], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[2]), ռուս նկարիչ, գծանկարիչ, փորագրիչ, ակադեմիկոս և Գեղարվեստի կայսերական ակադեմիայի իսկական անդամ։
Վասիլի Մատե | |
---|---|
Վասիլի Մատե, նկարիչ՝ Բորիս Կուստոդիև (1902) | |
Ծնվել է | փետրվարի 23 (մարտի 6), 1856 |
Ծննդավայր | Virbalis, Augustów Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 9 (22), 1917[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | փորագրիչ, նկարիչ, գծանկարիչ, նկարազարդող, նկարչության ուսուցիչ և նկարիչ-փորագրող |
Թեմաներ | գեղանկարչություն[3], գրաֆիկա[3] և գեղարվեստական կրթություն[3] |
Ուսուցիչ | Լավրենտի Սերյակով և Ֆրանսուա Պանեմաքեր |
Աշակերտներ | Աննա Օստրոումովա-Լեբեդևա, Պավել Շիլինգովսկի, Միտրոֆան Սեմյոնովիչ Ֆեդորով, Իվան Գորյուշկին-Սորոկոպուդով, Յակով Անդրեյև և Իվան Պավլով |
![]() |
Կրթություն
խմբագրելՎասիլի Մատեն ծնվել է գերմանացի գաղութաբնակ Վիլհելմ Մատեի ընտանիքում։ Ծնվելիս ստացել է Յոհան Վիլհելմ անունը։ Սովորել է Ռեֆորմատորական ուսումնարանում[4], Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում (1870-1875, 1872 թվականից՝ Լավրենտի Սերյակովի մոտ) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1875-1880, Ֆեոդոր Իորդանի մոտ)։ Ալեքսանդր Իվանովի «Քրիստոսի հայտնվելը ժողովրդին» նկարի համար Հովհաննես Մկրտչի գլխի էտյուդից պոլիտիպաժային փորագրության համար արծաթե մեդալ է ստացել և 1880 թվականին նրան ուղարկել են Փարիզ, սովորել է Ֆրանսուա Պանեմակերի մոտ, ուսումնասիրել է օֆորտի արվեստը Գայլարդի ղեկավարությամբ (անգլ.՝ Claude-Ferdinand Gaillard, 1834-1887):
1884 թվականին Մատին շնորհվել է երկրորդ աստիճանի դասական նկարչի կոչում։ 1893 թվականից եղել է Արվեստի ակադեմիայի իսկական անդամ, 1899 թվականին ստացել է փորագրության ակադեմիկոսի կոչում։ Ակադեմիայում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ փորագրության բաժնի վարիչ և պրոֆեսոր՝ արվեստանոցի ղեկավար[5]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՄատեն որևէ նշանակալից օրիգինալ ստեղծագործության հեղինակ չէ, նա 19-րդ դարի վերջին Ռուսաստանի գլխավոր փորագրիչներից է։ Մատեն ռուսական պատմության և մշակույթի գործիչների դիմանկարների բազմաթիվ օֆորտների և փայտի փորագրությունների հեղինակ է։ Ընդօրինակելով 19-րդ դարի 2-րդ կեսի խոշորագույն ռուս նկարիչներ Վիկտոր Վասնեցովի, Իլյա Ռեպինի, Վասիլի Սուրիկովի, Իվան Տրուտնևի և մյուսների նկարներն ու գծանկարները՝ նպաստել է ռուսական արվեստի հանրահռչակմանը։ Վերարտադրել է նաև Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի, Ռեմբրանդ վան Ռեյնի և մյուսների ստեղծագործությունները։
Մատեի գեղատեսիլ նուրբ և արտահայտիչ բազմաթիվ պոլիտիպաժներ տպագրվել են «Մեղու», «Ռուսական հնություն», «Պատմական տեղեկագիր», «Գեղանկարչական ակնարկ», «Համաշխարհային նկարազարդում» ամսագրերում, հանրաճանաչ անթոլոգիաներում և այլ հրատարակություններում։
1899 թվականից ի վեր Մատեն փայտի փորագրությունից անցել է օֆորտի տեխնիկային (ընդհանուր 278 թերթ, որոնցից 225-ը դիմանկարներ են), ինչը, նրա կարծիքով, մեծ հնարավորություններ է ընձեռել և թույլ տվել նրան հասնել մատիտի կոպիտ գծին և վրձնի հոսունությանը։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Վասիլի Մատեի տպագրություններից Ռուսաստանի պետական գրադարանում | |
օֆորտ Վլադիմիր Ստասով | |
օֆորտ Եվգենյա Լեյխտենբերգսկայա | |
օֆորտ, ակվատինտա Սերգեյ Շուբինսկի | |
օֆորտ Պավել Տրետյակով |
Մանկավարժական գործունեություն
խմբագրելԴասավանդել է Սանկտ Պետերբուրգում Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում (1884-1909), Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում (1911 թվականից), Կայսերական արվեստների ակադեմիայի բարձրագույն արվեստի դպրոցում (1894-1917)։ Նրա աշակերտներից են եղել՝ Աննա Օստրոումովա-Լեբեդևան, Իվան Պավլովը, Նիկոլայ Գերարդովը, Ադրիան Կապլունը, Վադիմ Ֆալիլեևը, Պավել Շիլինգովսկին, Վալենտին Բիստրենինը։
Մատեի գլխավորությամբ օֆորտով զբաղվել են հայտնի նկարիչներ Իլյա Ռեպինը և Վալենտին Սերովը, ճարտարապետ Իվան Ֆոմինը։
1913 թվականից Մատեն եղել է իսկական պետական խորհրդական։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Новое время (ռուս.) — СПб.: 1868.
- ↑ 2,0 2,1 2,2 Матэ Василий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Векслер А. Ф. Реформатское училище: 1818—1918 гг : [рус.] : [арх. 19 դեկտեմբերի 2019] // Немцы в Санкт-Петербурге. — СПб., 2008. — Вып. 4. — С. 227—244. — ISBN 978-5-88431-131-2. — Не окончил полного курса (см. С. 243).
- ↑ Кондаков С. Н. Список русских художников к Юбилейному справочнику Императорской Академии художеств. (Подгот. и перераб. текста В. Я. Лаптева, А. Д. Мордванюк). — М. : Изд-во ЗАО «Атик-Бизнес-Центр», 2002. — 450 с. — ISBN 5-903231-01-4
- ↑ 1894 թվականի փորագրության դետալ
Գրականություն
խմբագրել- Матэ Василий Васильевич — статья из Большой советской энциклопедии.
- Лазаревский И. Василий Васильевич Матэ, 1856—1917. — М.; Л.: Искусство, 1948. — 35 с.
- Корнилов П. Е. Офорт в России XVII—XX веков. Краткий очерк. — М.: Изд-во Академии художеств СССР, 1953. — 144 с.
- Фёдорова В. И. В. В. Матэ и его ученики. — Л.: Художник РСФСР, 1982. — 208 с., ил.
Արտաքին հղումներ
խմբագրել- Матэ Василий Васильевич // Биографический словарь. — 2000.
- В. В. Матэ и его ученики (к выставке Русского музея 15 октября — 20 декабря 1999)
- Интернет-музей гравюры
- Список офортов В. В. Матэ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Մատե» հոդվածին։ |