Վարդան Սարգսյան (ճարտարապետ)
հայ խորհրդային ճարտարապետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Խորենի Սարգսյան (Տեր-Սարգսյան) (հուլիսի 17, 1919, Անապա - փետրվարի 1, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Վարդան Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1919 |
Ծննդավայր | Անապա |
Մահացել է | փետրվարի 1, 1964 (44 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1953) |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Վարդան Սարգսյան Վիքիդարանում |
Դիվանագետ, պետական գործիչ, ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրելՎարդան Սարգսյանը ծնվել է Անապայում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951 թվականից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում (1961 թվականից՝ ճարտարապետական խմբի ղեկավար)[1]։
Ստեղծագործական աշխատանք
խմբագրելՎարդան Սարգսյանի նախագծերով կամ համահեղինակությամբ կառուցվել են՝
- Հայկոոպի և ԱԳՆ շենքերը Երևանում,
- Պիոներական ճամբարների համալիր (1958) և մանկական առողջարան (1959) Հանքավանում,
- 1950-1960-ական թվականներին՝ բնակելի տներ Երևանում, Ալավերդիում, Ջերմուկում,
- Կինոթատրոն՝ Արմավիրում,
- Մսուր-մանկապարտեզ՝ Մարալիկում,
- «Աղթամար» հյուրանոց-ռեստորանը՝ Սևանի ափին (1962),
- Հանրախանութ՝ Մարտունիում (1959),
- Մշակույթի պալատ՝ Արտաշատում (1960),
- Հյուրանոց և առևտրի կենտրոն՝ Իջևանում (1961),
- Առաջին երկրաշարժակայուն բարձրահարկ շենքը Հայաստանում (1960, Ալավերդի),
- Հուշարձան-կոթող՝ Գորիսի «Ազատության» զբոսայգում (1960)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.