Վենոմ։ Եղիցի նախճիր
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վենոմ։ Եղիցի Նախճիր (անգլ.՝ Venom: Let There Be Carnage), սպասվելիք ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որը հիմնված է Marvel Comics-ի Վենոմ կերպարի վրա, որն արտադրվել է Columbia Pictures-ի կողմից՝ Marvel-ի հետ համագործակցությամբ։ Sony Pictures Releasing ընկերության կողմից տեղայնացվելով, այն դառնալու է երրորդ ֆիլմը Marvel-ի հերոսների Sony Pictures-ի տիեզերքում և 2018 թվականին լույս տեսած «Վենոմ» ֆիլմի սիքվելը[3][4]։ Դրա ռեժիսորն Էնդի Սերքիսն է[5][6], իսկ սցենարի հեղինակը՝ Քելի Մարքելը։ Ֆիլմի գլխավոր դերերում են Թոմ Հարդին, Վուդի Հարելսոնը, Միշել Ուիլյամսը, Ռեյդ Սքոթը և Նաոմի Հարիսը[7]։
Վենոմ։ Եղիցի նախճիր անգլ.՝ Venom: Let There Be Carnage | |
---|---|
![]() Պաշտոնական լոգո | |
Երկիր | ![]() |
Ժանր | Սուպերհերոսների մասին |
Հիմք | Դևիդ Միշելինիի և Թոդ ՄաքՖարլեյնի կողմից ստեղծված «Վենոմ» կերպար |
Թվական | 2021 |
Պրեմիերա | Հունիսի 25, 2021(Միացյալ Նահանգներ) |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Էնդի Սերքիս |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Քելի Մարքել |
Դերակատարներ |
|
Օպերատոր | Ռոբերտ Ռիչարդսոն |
Երաժշտություն | Մարկո Բելտրամի |
Մոնտաժ | Մարյան Բրանդոն |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[1], San Quentin State Prison?[1] և Rodeo Beach?[1] |
Կինոընկերություն |
|
Տևողություն | 120 րոպե |
Բյուջե | 110 000 000 $ |
Շահույթ | 493 472 195 $[2], 212 172 195 $[2], 31 876 647 $[2], 23 927 624 $[2], 22 770 191 $[2], 17 712 228 $[2], 13 076 089 $, 12 103 726 $, 10 090 315 $ և 10 042 817 $ |
Տեղայնացնող | Sony Pictures Releasing |
Հաջորդ | Վենոմ 3 |
IMDb | ID 7097896 |
ԿինոՊոիսկ | ID 1227967 |
Սիքվելի վրա աշխատանքները սկսել են 2019 թվականին[8][9]։ Հաստատվել է, որ Հարդին և Հարելսոնը վերադառնալու են իրենց դերերին, իսկ Մարքելը դառնալու է ֆիլմի սցենարի հեղինակը։ Սերքիսին վարձել են օգոստոսին[10][11]։ Նկարահանումները տեղի են ունեցել Անգլիայի Լիվեսդեն ստուդիայում 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի փետրվար։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել փետրվարին Սան Ֆրանցիսկոյում։ Ֆիլմի անվանման մասին հայտարարվել է 2020 թվականի ապրիլին[12]։
«Վենոմ։ Եղիցի Նախճիր» ֆիլմը նախատեսվում է թողարկել Միացյալ Նահանգներում 2021 թվականի հունիսի 25-ին։ Պրեմիերան հետաձգվել է 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հունիսի 25 COVID-19 համավարակի պատճառով։
Դերասանական կազմ
խմբագրել- Թոմ Հարդի՝ Էդդի Բրոք / Վենոմ[13]
- Վուդի Հարելսոն՝ Կլեթուս Քեսեդի / Կարնաժ[14][15]
- Միշել Ուիլյամս՝ Էնի Ուեյինգ[16]
- Ռեյդ Սքոթ՝ Դեն Լյուիս[17]
- Նաոմի Հարիս՝ Շրիք[18][19]
Սթիվեն Գրեմը և Սին Դելանին նույնպես ընդգկրվել են դերասանական կազմում, սակայն նրանց դերերը չեն բացահայտվել[19][20]։
Արտադրություն
խմբագրելՆախարտադրություն
խմբագրել2019 թվականի սեպտեմբերին սպասվել է, որ Ռեյդ Սքոթը կատարելու է նախորդ ֆիլմում իր կողմից կերտած Ուեյինգի ընկերոջ Դենի դերը[17]։ Ակնկալվում է, որ Շրիք կերպարը նույնպես հայտնվելու է որպես ֆիլմի երկրորդական ոճրագործ և Կարնաժի սիրո հետաքրքրություն։ Այս դերի համար շատ տարբեր դերասանուհիներ են դիտարկվել[21], նախքան հոկտեմբերի կեսերին հրապարակված հայտարարությունը, որի համաձայն Նաոմի Հարիսն է լինելու այդ դերում[18][19]։ Տարվա վերջին Սթիվեն Գրեմը նույնպես միացել է ֆիլմին՝ չբացահայտված դերում[19]։
Թոլմաքն ասել է, որ մեծագույն դասը, որը նա սովորել է առաջին «Վենոմ» ֆիլմից այն է, որ երկրպագուները սիրում են Բրոքի և Վենոմի միջև հարաբերությունները, և, որ այդ պատճառով էլ սիքվելը կենտրոնանալու է այդ երկու կերպարների վրա[22]։
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին[23] Անգլիայի Հերթֆորդշիր քաղաքի Լիվեսեն ստուդիայում՝ «Fillmore» աշխատանքային անվանման տակ[24][25]։ Ռոբերտ Ռիչարդսոնը դարձել է ֆիլմի օպերատոր՝ վերամիանալով Սերքիսի հետ այն բանից հետո, երբ նրանք միասին աշխատել են 2017 թվականին լույս տեսած «Շնչիր հանուն մեզ» ֆիլմի վրա[26]։ Նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնի հարավային ծովափի համալսարանի կամպուսում 2020 թվականի հունվարի կեսերին[27]։ Հարդին պատմել է, որ Անգլիայում նկարահանումներն ավարտվել են փետրվարի 8-ին, իսկ հետո արտադրությունը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ տեղի է ունենում ֆիլմի գործողությունը[28]։ Այս քաղաքում նկարահանումները շարունակվել են մի քանի շաբաթվա ընթացքում՝ անցնելով մի քանի շրջաններում, այդ թվում՝ Տենդերլոյնում, Նորթ Բիչում, Նոբ Հիլում և Պոտրերո Հիլում։ Ֆիլմի նկարահանումները նաև տեղի են ունեցել Մարինա շրջանի Գեղարվեստի պալատում[29]։
Հետարտադրություն
խմբագրելՖիլմի հետարտադրությունը սկսվել է այն բանից քիչ առաջ, երբ շատ կինոարտադրություններ ստիպված են եղել փակվել COVID-19 համավարակի պատճառով, իսկ Սերքիսը Լոնդոնում սկսել է աշխատանքները ֆիլմի մոնտաժի խմբագրական բաժնի հետ։ Երբ հետարտադրությունը ստիպված փակվել է, ֆիլմի խմբագիրը վերադարձել է Միացյալ Նահանգներ և սկսել է հեռակա աշխատել Սերքիսի հետ՝ ֆիլմի մոնտաժն ավարտելու համար[30]։ Դերասան Շոն Դելանին 2020 թվականի ապրիլի սկզբին հայտարարել է, որ նա սիքվելում «շատ փոքր դեր է ունեցել, թարթիր և բաց կթողնես ինձ», իսկ Sony-ն հաստատել է, որ ֆիլմը պետք է լույս տեսներ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին և պետք է պահպաներ թողարկման այդ ամսաթիվը՝ չնայած համավարակին[20]։ Ավելի ուշ Sony-ն տեղափոխել է ֆիլմի պրեմիերան 2021 թվականի հունիսի 25-ին։ Sony-ն նաև հայտարարել է ֆիլմի անվանումը՝ «Վենոմ։ Թող Կարնաժ լինի» (անգլ.՝ Venom: Let There Be Carnage)[31]։ Սերքիսը զգում էր, որ հետաձգումը ավելի շատ ժամանակ է տալու ֆիլմի տեսողական էֆեկտների բարելավման համար և օգնելու է ապահովել, որ հեռուստադիտողները հարմարավետ զգան իրենց կինոթատրոններում ֆիլմը դիտելուց[30]։
Մարքեթինգ
խմբագրել2020 թվականի ապրիլին ֆիլմի պաշտոնական անվանման մասին հայտարարելուց հետո, Sony-ն նաև թողարկել է կարճ թիզեր՝ օգտագործելով ֆիլմի պաշտոնական լոգոն[32]։ Վենոմի կոմիքսների շատ երկրպագուներ քննադատել են այս անվանումը, և ոմանք զարմանում էին, թե ինչու կոմիքսային գծի «Maximum Carnage» անվանումը չի օգտագործվել[33]։ Սեմ Բարսանթին The A.V. Club-ից նույնպես կարծել է, որ «Maximum Carnage» անվանումն ավելի լավ կաշխատեր, կամ անգամ «Վենոմ 2»-ը, և համեմատել է պաշտոնական անվանումը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (անգլ.՝ Batman v Superman: Dawn of Justice), «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» (անգլ.՝ The Assassination of Jesse James by the Coward Robert Ford) և «Պահապանների լեգենդը։ Գահուլի բուերը» (անգլ.՝ Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole) ֆիլմերի անվանումների հետ[34]։ Իթան Անդերթոնը /Film-ից ճանաչել է այդ քննադատությունները, սակայն համարել է, որ դա հրաշալի անվանում է, քանի որ նախորդ ֆիլմը «զարմանալիորեն հիմար» էր[35]։ Վինի Մանքուսոն Collider-ից համաձայնվել է, անվանելով այն «կատարյալ անվանում գեղեցիկ հիմար ֆիլմաշարի համար»[36]։ Թոմ Ռեյմանը՝ նույնպես Collider-ից, նկարագրել է թիզերն ասելով, որ Sony-ն «հպարտորեն ցուցադրել է նոր ֆիլմի լոգոն, կարծես անվանումն այնքան էլ խելահեղ չէ»[32]։
Թողարկում
խմբագրել«Վենոմ։ Թող Կարնաժ լինի» ֆիլմի թողարկումը նախատեսվում է Միացյալ Նահանգներում 2021 թվականի հունիսի 25-ին[31]։ Մինչ այդ այն նախատեսվում էր թողարկվել 2020 թվականի հոկտեմբերի 2-ին[20], սակայն պրեմիերան հետաձգվել է COVID-19 համավարակի հետևանքով[31]։
Ապագա
խմբագրել2018 թվականի օգոստոսին Հարդին հաստատել է, որ պայմանագիր է կնքել «Վենոմ» ֆիլմաշարի երրորդ ֆիլմում մասնակցելու համար[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Venom: Let There Be Carnage — 2021.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Box Office Mojo — 1999.
- ↑ Busch, Anita (2014 թ․ օգոստոսի 4). «Sony Launches Female Superhero Movie Mining Spider-Man Universe». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Siegel, Tatiana; Kit, Borys (2017 թ․ հունիսի 21). «How Sony Learned to Cede Control to Marvel on 'Spider-Man: Homecoming'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Couch, Aaron (2019 թ․ հունվարի 7). «'Venom' Sequel in the Works With Writer Kelly Marcel». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ N'Duka, Amanda; Hipes, Patrick (2019 թ․ հուլիսի 26). «'Venom 2': Andy Serkis, Travis Knight, Rupert Wyatt Among Those In Director Mix». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Sneider, Jeff (2019 թ․ սեպտեմբերի 26). «'Venom 2': 'Logan' Producer Հաթչ Փարկեր Joins Tom Hardy Sequel». Collider. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Donnelly, Matt (2018 թ․ նոյեմբերի 21). «Sony Dates Two Marvel Movies for 2020». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Clark, Travis (2018 թ․ նոյեմբերի 6). «Venom' gives Sony an edge over Disney in its fight to keep 'Spider-Man,' according to industry experts». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Shepherd, Jack (2019 թ․ օգոստոսի 2). «Exclusive: Andy Serkis confirms he's in discussions to direct Venom 2: "I've had meetings with Sony"». GamesRadar+. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Kit, Borys (2019 թ․ օգոստոսի 5). «Andy Serkis Closes Deal to Direct 'Venom 2' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ ««Վենոմի» շարունակությունը ստացել է անվանում եւ թողարկման նոր ամսաթիվ | ԿինոՊրես». 2020 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 13,0 13,1 Outlaw, Kofi (2018 թ․ օգոստոսի 24). «Tom Hardy Is Already Signed for 'Venom' Movie Trilogy». ComicBook.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Weintraub, Steve (2018 թ․ մայիսի 25). «Woody Harrelson on Filming 'Lost in London' in Real Time and in a Single Take». Collider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Weintraub, Steve (2018 թ․ հոկտեմբերի 12). «Director Ruben Fleischer on 'Venom', Carnage, and Tom Hardy's Insane Performance». Collider. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Kroll, Justin (2019 թ․ հունվարի 7). «'Venom' Sequel in Works With Kelly Marcel Returning to Pen Script (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 17,0 17,1 Kit, Borys (2019 թ․ սեպտեմբերի 26). «'Venom 2' Adds 'X-Men' Films Producer to Ranks». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 18,0 18,1 Kroll, Justin (2019 թ․ հոկտեմբերի 18). «'Venom 2': Naomie Harris Eyed to Play Villain Shriek Opposite Tom Hardy (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 N'Duka, Amanda; D'Alessandro, Anthony (2019 թ․ դեկտեմբերի 5). «'Venom 2': 'The Irishman' & 'Rocketman' Actor Stephen Graham Boards Sony Sequel». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 Acuna, Kirsten (2020 թ․ ապրիլի 10). «'Killing Eve' star Sean Delaney says he has a 'blink-and-you'll-miss-it' role in 'Venom 2'». Insider. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Boucher, Geoff (2019 թ․ հոկտեմբերի 15). «'Venom 2' : Carnage Gets Company As Sony Sequel Adds Second Marvel Villain». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Evans, Nick (2019 թ․ դեկտեմբերի 5). «The Big Venom Lesson That The Producer Says Is Informing Venom 2». CinemaBlend. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Ridgley, Charlie (2019 թ․ նոյեմբերի 15). «Venom 2 Starts Production Today». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Marc, Christopher (2019 թ․ սեպտեմբերի 8). «Exclusive: Tom Hardy's 'Venom 2' Will Shoot At Warner Bros. Studios Leavesden». HNEntertainment. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Fiduccia, Christopher (2019 թ․ սեպտեմբերի 12). «Venom 2 Reportedly Begins Filming This November». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Kit, Borys (2019 թ․ օգոստոսի 16). «'Venom 2' Adds 'Once Upon a Time in Hollywood' Cinematographer Robert Richardson (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Venom 2: scenes for Tom Hardy movie filmed at LSBU campus». London SE1. 2020 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Perine, Aaron (2020 թ․ փետրվարի 8). «Venom 2 Production Celebrates Production Wrap in London». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Grady, Pam (2020 թ․ փետրվարի 24). «What you need to know about 'Venom 2' filming in San Francisco». San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ 30,0 30,1 AP Archive (2020 թ․ մայիսի 12). Andy Serkis in lockdown - editing 'Venom' sequel and spending time with family. YouTube. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 31,0 31,1 31,2 D'Alessandro, Anthony (2020 թ․ ապրիլի 21). «'Venom 2' Swings To Summer 2021». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Seddon, Dan (2020 թ․ ապրիլի 22). «Venom fans aren't happy about the sequel's title for one main reason». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Barsanti, Sam (2020 թ․ ապրիլի 22). «The Venom sequel has a name and a (delayed) release date». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Anderton, Ethan (2020 թ․ ապրիլի 22). «'Venom: Let There Be Carnage' Teaser Makes It Clear That Yes, That Really is the Title». /Film. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Mancuso, Vinnie (2020 թ․ ապրիլի 21). «'Venom: Let There Be Carnage' Is the Perfect Title for a Beautifully Stupid Franchise». Collider. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վենոմ։ Թող Կարնաժ լինի(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում