Վերա Զվյագինցևա
Վերա Կլավդիևնա Զվյագինցևա (հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1894[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 9, 1972, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական բանաստեղծուհի, թարգմանչուհի։ ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1969), ՍՄԿԿ անդամ 1954 թվականից։
Վերա Զվյագինցևա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1894[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 9, 1972 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
1917 թվականին ավարտել է թատերական դպրոց։ Առաջին գիրքը («Կամրջի վրա») լույս է տեսել 1922 թվականին։ Այնուհետև հրատարակվել են «Մոսկովյան քամի» (1926 թ.), «Ռուսական ճամփաներով» (1946 թ.), «Ձմեռային աստղ» (1958 թ.), «Իրիկնապահ» (1963 թ.) ժողովածուները։ Զվյագինցևան նշանակալից ավանդ ունի հայ դասականների (Նահապետ Քուչակ, Միքայել Նալբանդյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան), ժամանակակից պոեզիայի լավագույն նմուշները ռուս ընթերցողին ներկայացնելու գործում։ Այդ թարգմանությունները «Իմ Հայաստանը» խորագրով հրատարակվել են 1964 թվականին, վերահրատարակվել՝ 1969 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 710)։ |