Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տե՛ս նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ

Սա մասնակցության առաջին քայլերի հակիրճ ուղեցույց է։

Կայքի ընդհանուր կառուցվածքը

  • Կայքի գլխավոր էջը Գլխավոր էջ-ն է։ Ձախից էջի երկայնքով ձգվող նեղ պատուհանում տեղադրված են նավարկման և սպասարկման գործիքները։
  • Կայքից օգտվելու հիմնական գործիքը Որոնման գործողությունն է։ Աջից էջի երկայնքով ձգվող նեղ պատուհանում "Որոնել" տողում գրեք ձեր որոնած բառը կամ հասկացությունը և սեղմեք Որոնել ստեղնավանդակի վրա։
  • Կայքից օգտվելու համար գրանցումը պարտադիր չէ։ Սակայն կայքի կառուցմանը մասնակցելու համար գրանցվելը նպատակահարմար է։ Տես՝ Նորեկներին հոդվածը. Ինչու և ինչպես գրանցվել ։
  • Մասնակցային հրահանգները տեղադրված են էջի վերին և ստորին մասերում
  • Յուրաքանչյուր հոդվածի խմբագրման էջում վերևից և ներքևից կան համապատասխան հրահանգային գործիքների ստեղնավանդակներ։ Ոչինչ մի "Հիշեք" էջում քանի դեռ չեք նախադիտել և համոզված չեք, որ ձեր կատարած փոփոխությունը արժեքավոր է և միայն կբարելավի էջը։
  • Խմբագրման գործիքներով աշխատելու հմտություն ձեռք բերելու համար մտեք ավազարկղ էջը

Ինչպես նոր հոդված ստեղծել

Հոդված կարելի է ստեղծել մի քանի եղանակներով՝ հետևելով էկրանի վրա բացվող պատուհաններում գրվող հրահանգներին.
  • Նոր հոդվածի անունը գրեք հետևյալ տուփում.
երբ սեղմեք Ստեղծել ստեղնավանդակի վրա, կբացվի ձեր ընտրած անունով նոր հոդվածի պատուհանը։
  • Հոդվածի անունը՝գրեք էջի ձախից որոնել վանդակի մեջ և սեղմեք Որոնել ստեղնավանդակի վրա։ Եթե համանուն հոդված չկա, ապա էկրանին կհայտնվի "Ստեղծե՛լ "--------" էջը այս վիքիում" ուղերձը։ Սեղմեք հոդվածի անվան վրա և շարունակեք ըստ հրահանգների նոր հոդվածի համար բացված պատուհանում։
  • Համացանցային բրաուզերի հասցեների տողում գրեք. http://hy.wiki.x.io/wiki/ և առանց բացակի ավելացրեք նոր հոդվածի անունը։
Օրինակ
http://hy.wiki.x.io/wiki/արոմաթերապիա
Կրկին կբացվի ձեր ընտրած անունով նոր հոդվածի պատուհանը։
Եթե ձեր ընտրած անունով հոդված արդեն կա կայքում, ապա դուք անշուշտ կարող եք շարունակել այն, հարստացնել, խմբագրել և սրբագրել։

Ինչպես խմբագրել հոդվածը

Յուրաքանչյուր "բաց" էջի վերին մասում կա խմբագրել ստեղնավանդակ, որի վրա սեղմելով կարող եք մտնել հոդվածի ներքին աշխատանքային էջ և խմբագրել, սրբագրել կամ փոփոխություն մտցնել հոդվածի մեջ։ Վիքիպեդիայում կան նաև "փակ" էջեր, որտեղ խմբագրել կարող են միայն ադմինները կամ ուրիշ կարգավիճակով իրավասու մասնակիցներ։

Յուրաքանչյուր խմբագրվող էջի տակ կան երեք սպասարկող ստեղնավանդակներ.

Հիշել էջը,
Նախադիտել,
Կատարված փոփոխությունները
Հիշել էջը
կօգնի ձեզ հիշել էջում կատարված փոփոխությունները։
Նախադիտել
ամեն անգամ էջը հիշելուց առաջ կօգնի դիտել այն ընթերցողի աչքերով։
Կատարված փոփոխությունները
կօգնի դիտել էջում կատարված բոլոր նախկին փոփոխությունները և վերականգնել էջը մինչև որևէ փոփոխությունից առաջ եղած վիճակում։

Ամեն դեպքում շրջահայաց եղեք առաջին քայլերը կատարելիս և փոփոխությունները վերջնական հիշելուց առաջ միշտ նախադիտեք դրանք։

Վիքիպեդիայում հոդվածներին բնորոշ կառուցվածքը

Վիքիպեդիայի հոդվածներից պահանջվում է ունենալ մոտավորապես հետևյալ կառուցվածքային բաժինները.

  • Հոդվածի Վերնագիրը
  • Հոդվածի ամփոփումը մեկ կամ երկու նախադասությամբ
  • Բովանդակության պատուհան, որտեղ թվարկված են հոդվածի ենթավերնագրերը
  • Պարունակություն ըստ բովանդակության ենթավերնագրերի
  • Հղումները հոդվածի տեղեկատվական աղբյուրներին
  • Արտաքին ու ներքին կապերը
Օրինակ դիտելու համար սեղմեք այստեղ

Հոդվածի կառուցվածքը կետ առ կետ

1. Հոդվածի անունը և վերնագիրը համընկնում են, ուստի կառուցվածքը պահպանելու համար վերնագիրը կարելի է չկրկնել
2. Մեկ երկու նախադասությամբ ամփոփ շարադրեք հոդվածի էությունը
3. Հոդվածի տեքստը ըստ բովանդակության բաժանեք ենթամասերի և ենթավերնագրեք դրանք ("Բովանդակությունը" ինքնաշխատորեն (ավտոմատորեն) կհայտնվի առանձին, գույնով տարբերակված վանդակում)
4. Յուրաքանչյուր ենթավերնագրի տակ կարող են լինել ենթա ենթավերնագրեր.
5. Պետք է լինեն նաև հետևյալ ենթավերնագրերը.
  • «Տես նաև» սպասարկող ենթավերնագիր (ցանկալի է)
  • «Հղումները» սպասարկող ենթավերնագիր (պարտադիր է)
  • «Աղբյուրները» կամ «Գրականությունը» սպասարկող ենթավերնագիր (պարտադիր է)
  • «Արտաքին կապերը» սպասարկող ենթավերնագիր (ցանկալի է)
6. «Ներքին կապերը» հոդվածի էջի վրա չեն երևում։


Հոդվածի կառուցվածքային կետերի տեսքը խմբագրման էջում

Խմբագրման էջում վերոհիշյալ կետերը այսպիսի տեսք կունենան.

1. = Վերնագիր =
կամ
<big>''' Վերնագիր'''</big>
կամ
''''' Վերնագիր'''''
2. == Ենթավերնագիր ==
3. === Ենթա ենթավերնագիր ===
4. == Տես նաև == (Վիքիպեդիայի ներսում արված հղումների ցանկը)
5. == Հղումները == (Վիքիպեդիայից դուրս արված հղումների ցանկը)
6.== Աղբյուրներ == (Այն գրքրերի կամ կայքերի անունները, որոնցից քաղվել են հոդվածի նյութերը)
7. == Արտաքին կապեր == (Այլ կայքերի հետ տրվող կապերի ցանկը)

[[Կատեգորիա:Հոդվածին վերաբերող կատեգորիա 1]]
[[Կատեգորիա:Հոդվածին վերաբերող կատեգորիա 2]]
ԻնտերՎիքի հղումները կամ ներքին հղումները, <!-- --> նշանների մեջ լինելով հիմնական էջի վրա չեն երևում

Մի քանի խմբագրական նշանների նշանակությունը

  • <nowiki> </nowiki> նշանների միջև, եղած հրահանգային նշանները չեն կատարվում կայքի ներկառուցված խմբագրական ծրագրի կողմից, և դրանք օգտագործվում են կամ որոշ հրահանգներ ժամանակավորապես դադարեցնելու կամ հրահանգային նշանները, որոնք երևում են միայն խմբագրման էջում, հիմնական էջի վրա տեսանելի դարձնելու համար։
  • <br /> նշանը օգտագործվում է նոր տող սկսելու համար։ Առանց նշանը գրելու կարող եք նոր տող սկսել նաև գործիքների ստեղնավանդակի վրա սեղմելով նոր տող սկսելու ստեղնավանդակին։
  • <!-- --> նշանների միջև որևէ տեքստ գրելով այն կթաքցնեք ընթերցվող էջից՝ տեսանելի թողնելով միայն խմբագրման էջում։
  • {{ }} նշանների մեջև գրվում են կաղապարները
  • [[ ]] նշանների միջև գրվում են հոդվածների անունները
Տես՝ հոդվածի օրինակը
  • * նշանը օգտագործվում է որպես թվարկման կետ, օրինակ՝
  • և այլն
  • <sub> </sub> նշաններով երկու կողմից առանձնացված բառերի տառերը փոքրանում են համեմատած հիմնական տեքստի տառերի հետ
օրինակ՝ բառեր բառեր բառեր բառեր
  • <big> </big> նշաններով երկու կողմից առանձնացված բառերի տառերը մեծանում են համեմատած հիմնական տեքստի տառերի հետ
օրինակ՝ բառեր բառեր բառեր բառեր
  • <s> </s> նշաններով երկու կողմից առանձնացված բառերի վրա խազ է քաշվում
օրինակ՝ բառեր բառեր բառեր բառեր

Այլ լեզուներով վիքիներում հոդվածներին հղում անելու ձևը

(Եթե դրանք առայժմ բացակայում են հայերեն վիքիում )
[[:en:անգլերեն Վիքիպեդիայում հոդվածի անվանումը| հայերեն անվանումը]]
[[:ru:ռուսերեն Վիքիպեդիայում հոդվածի անվանումը|հայերեն անվանումը]]

Վիքիպեդիայում չի կարելի․․․

  • Տեղադրել տարբեր էլեկտրոնային և տպագիր աղբյուրներից վերցված կամ պատճենված հանրային օգտագործման տիրույթում չգտնվող, տեղեկատվական նյութեր, տեքստեր, պատկերներ և լուսանկարներ առանց հեղինակային իրավատիրոջ թույլտվության։
  • Տեղադրել կազմակերպությունների, կայքերի կամ անձանց գովազդող նյութեր։
  • Վիքիպեդիայում անթույլատրելի է վանդալիզմը։


Ըստ Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի Հոդված 4․-ի.

1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն՝
ա) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
բ) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը.
գ) պաշտոնական փաստաթղթերը՝ իրավական ակտերը, պայմանագրերը և դրանց պաշտոնական թարգմանությունները.
դ) պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ).
ե) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը.
զ) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։
2. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

Տես նաև