Վրաստանի հուշադրամներ
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Վրաստանի Ազգային բանկի կողմից՝ սկսած 1995 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք ունեն հավաքորդական կամ ներդրումային նշանակություն և կարող են չհանդիսանալ օրինական վճարամիջոց[ն 1][ն 2]:
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900, 920, 999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, նոյզիլբեր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 10, 20, 25, 50, 100, 300, 500 և 1000 վրացական լարի () անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 2, 3, 5, 10 և 20 լարի, մելքիորից՝ 10 լարի, նոյզիլբերից՝ 2 և 3 լարի, իսկ երկմետաղ դրամները՝ 10 լարի։ Մետաղադրամները հատվել են BU, special UNC և proof որակներով։
Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակ» մետաղադրամը։ Ամենափոքր և ամենամեծ մետաղադրամները 10 և 1000 լարի անվանական արժեքներով «Ոսկե գեղմ» ներդրումային ոսկե դրամներն են՝ համապատասխանաբար 3.11 գ և 311.0 գ քաշերով։
Վրաստանում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են արտերկրում։ Վրաստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների հետ՝
- Ավստրիայի դրամահատարան,
- Իսպանիայի արքայական դրամահատարան,
- Լեհաստանի դրամահատարան,
- Լիտվայի դրամահատարան,
- Ճապոնիայի դրամահատարան,
- Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան,
- Նիդերլանդների արքայական դրամահատարան,
- Ֆինլանդիայի դրամահատարան,
- Փարիզի դրամահատարան:
Վրաստանի հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես վրացի նկարիչ-դիզայներները՝ Մամուկա Գոնգաձե, Էմիր Բուրջանաձե, Թինաթին Տևզաձե, Վիքտորիա Քութաթելաձե, Նինո Գոնգաձե, Իրակլի Փաղավա, Բաչանա Մալազոնիա, Նոդար Մալազոնիա, Թեմուր Ափխաձե, ինչպես նաև՝ լեհ նկարիչ-դիզայներ Ռոբերտ Կոտովիչը։
Վիճակագրություն
խմբագրել2021 թվականի հուլիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 32 տեսակներ, այդ թվում 2-ը՝ մելքիորից, 2-ը՝ նոյզիլբերից, 2-ը՝ երկմետաղ, 17-ը՝ արծաթից, 9-ը՝ ոսկուց։
Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995 | 2000 | 2004 | 2006 | 2008 | 2009 | 2015 | 2017 | 2018 | 2019 | 2021 | Ընդամենը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մելքիոր | 2 | 2 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Նոյզիլբեր | 2 | 2 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մելքիոր/նոյզիլբեր | 2 | 2 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արծաթ-925 | 2 | 1 | 2 | 1 | 1 | 2 | 1 | 3 | 3 | 1 | 17 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ոսկի-900 | 1 | 1 | 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ոսկի-920 | 1 | 1 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ոսկի-999 | 6 | 6 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդամենը | 1 | 6 | 1 | 10 | 2 | 1 | 2 | 1 | 3 | 4 | 1 | 32 |
Պետականություն և ազգային պատմություն
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 50-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ բորջղալի, հուշադրամի թողարկման տարեթիվը և անվանական արժեքը, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველოს რესპუბლიკა» և անգլ.՝ «REPUBLIC OF GEORGIA»: | ||
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ | ||
Դիմերեսը՝ խողովակաշարի սխեմայով քարտեզ, նավթամուղի անվանումը՝ վրաց.՝ «ბაქო-თბილისი-ჯეიჰანის» և անգլ.՝ «BAKU-TBILISI-CEYHAN», անվանական արժեքը։ | ||
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ | ||
Դիմերեսը՝ խողովակաշարի սխեմայով քարտեզ, նավթամուղի անվանումը՝ վրաց.՝ «ბაქო-თბილისი-ჯეიჰანის» և անգլ.՝ «BAKU-TBILISI-CEYHAN», անվանական արժեքը։ | ||
Իլորի Սուրբ Գեորգի եկեղեցի | ||
Դիմերեսը՝ Տեատինյան միաբանության իտալացի քարոզիչ Քրիստոֆորո դե Կաստելիի նկարազարդումների դրվագներից բաղկացած տեսարան՝ Իլոր գյուղն ու եկեղեցին, ձիավորների խումբ և բեռնակիր՝ Կովկասյան լեռնաշղթայի ֆոնին, պետության անվանումը (վրաց.՝ საქართველო) և թողարկման տարեթիվը։ | ||
Ազգային արժույթի 20-ամյա տարելից | ||
Դիմերեսը՝ արեգակի խորհրդանշական պատկերը՝ հավերժության ու կյանքի նշանի տեսքով, լարիի գրանշանը ( ), շրջանառության ժամանակաշրջանը (1995-2005) և թողարկող բանկի անվանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი)։ | ||
Վրացական գինի | ||
Դիմերեսը՝ կարմիր գինիով լցված ոսկե կարասի և խաղողի վազի սխեմատիկ պատկերներ, եզրով՝ պետության անվանումը վրացերեն և ֆրանսերեն, թողարկման տարեթիվը և անվանական արժեքը՝ «საქართველო • 2017 • GEORGIE • 5 ლარი»։ | ||
Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Թբիլիսիի պետական համալսարանի տարբերանշանը, եզրերով՝ Վրաստանի՝ 20-րդ դարասկզբի զինանշանի վրա զետեղված արեգակի, լուսնի և հինգ աստղերի խորհրդանշական պատկերները, անվանական արժեքը՝ վրաց.՝ «ხუთი ლარი»։ | ||
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակ | ||
Դիմերեսը՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դրոշը և զինանշանի կենտրոնական մասը, պետության հռչակման օրը (վրաց.՝ 26 მაისი 1918), եզրերով՝ վրաց.՝ «საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა» գրառումը և անվանական արժեքը (10 )։ | ||
Վրացական գիրք | ||
Դիմերեսը՝ ։ |
Կրոն և դիցաբանություն
խմբագրել«Հազարամյակի հոբելյաններ» շարք
խմբագրել«Հազարամյակի հոբելյաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2000 թվականին 10 լարի անվանական արժեքով[ն 1] համանման դիզայնի երեք տարբերակով՝ երկմետաղ (մելքիոր ու նոյզիլբեր) BU որակով և մելքիորից ու 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ ազգային խորհրդանիշեր, եզրով՝ հոբելյանական իրադարձության անվանումը։
Դարձերեսը՝ անվանական արժեքի ոճավորված պատկերը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი) և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր, գրառումով՝ անգլ.՝ «GEORGIA ★ TEN LARI»:
Տեխնիկական բնութագրեր․ երկմետաղ մետաղադրամների քաշը՝ 10.60 գ, տրամագիծը՝ 26.00 մմ, մելքիորե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 15.98 գ, տրամագիծը՝ 28.40 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ երկմետաղ դրամներ՝ մինչև 25 000 հատ[8][9], մելքիորե դրամներ՝ մինչև 2000 հատ, արծաթե դրամներ՝ մինչև 1000 հատ։ Էսքիզները՝ Էմիր Բուրջանաձեի և Թինաթին Տևզաձեի[8][9][10][11][12][13], մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում[8][9][10][11][12][13]։ Երկմետաղ դրամները Ազգային բանկի կողմից բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ։
Երկմետաղ մետաղադրամներ | Մելքիորե մետաղադրամներ | Արծաթե մետաղադրամներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
2000 | 2000 | 2000 | Վրաց պետականության 3000-ամյակ վրաց.՝ საქართველოს სახელმწიფოებრიობის 3000 წელი Դիմերեսը՝ դրվագ Սվետիցխովելի տաճարի խորաքանդակից՝ արծիվ և առյուծ։ | ||||||
2000 | 2000 | 2000 | Քրիստոսի ծննդյան 2000-ամյակ վրաց.՝ ქრისტეშობიდან 2000 წელი Դիմերեսը՝ հերալդիկ վահան՝ խաչերով և Տիրոջ խիտոնի պատկերով։ |
«Ոսկե գեղմ» շարք
խմբագրելՎրաստանի Ազգային բանկը «Ոսկե գեղմ» ներդրումային մետաղադրամների շարքը[ն 2] սկսել է թողարկել 2006 թվականից․ դրանք թողարկվում են պարբերաբար՝ կախված պահանջարկից[4]։ «Ոսկե գեղմ» ներդրումային դրամները թողարկվում են վեց քաշային տարբերակներով և համապատասխանաբար վեց անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի ոսկուց proof որակով։
Դիմերեսը՝ Արգո նավը ծովում՝ արգոնավորդների ճանապարհորդության ուղեցուցային քարտեզի ֆոնին, ոսկե գեղմի խորհրդանշական պատկերը՝ որպես նպատակակետ, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» և անգլ.՝ «GEORGIA», մետաղադրամի հատման տարեթիվը[ն 3] և անվանական արժեքը։
Դարձերեսը՝ ոսկե գեղմի ոճավորված պատկերը և անվանման գրառումը՝ վրաց.՝ «ოქროს საწმისის» և անգլ.՝ «GOLDEN FLEECE», մետաղադրամի քաշը տրոյան ունցիայով և մետաղի հարգը (GOLD 999,9)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Մետաղադրամները հատվել են Ավստրիայի դրամահատարանում, էսքիզները՝ Մամուկա Գոնգաձեի։
2006 | Անվանական արժեքը՝ 10 լարի։ Քաշը՝ 3.11 գ (1/10 OZ)։ Տրամագիծը՝ 16.00 մմ։ Հատված քանակը՝ 4000 հատ[14][15]։ | 2006 | Անվանական արժեքը՝ 100 լարի։ Քաշը՝ 31.10 գ (1 OZ)։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ | |||
2006 | Անվանական արժեքը՝ 25 լարի։ Քաշը՝ 7.77 գ (1/4 OZ)։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ | 2006 | Անվանական արժեքը՝ 300 լարի։ Քաշը՝ 155.5 գ (5 OZ)։ Տրամագիծը՝ 50.00 մմ։ | |||
2006 | Անվանական արժեքը՝ 50 լարի։ Քաշը՝ 15.55 գ (1/4 OZ)։ Տրամագիծը՝ 28.00 մմ։ | 2006 | Անվանական արժեքը՝ 1000 լարի։ Քաշը՝ 311.0 գ (10 OZ)։ Տրամագիծը՝ 60.00 մմ։ |
Սպորտ
խմբագրել2006 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնություն | ||
---|---|---|
Դիմերեսը՝ Վրաստանի քարտեզի ուրվագիծը՝ պետական դրոշի ձևավորմամբ, մետաղադրամի անվանական արժեքը ու թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» և անգլ.՝ «GEORGIA»: | ||
Թբիլիսիի Դինամոյի՝ գավաթակիրների գավաթում տարած հաղթանակի 25-ամյակ | ||
Դիմերեսը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի մրցանակը, հաղթական մրցաշրջանի տարեթիվը (վրաց.՝ 1981 წელი), պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» ու անգլ.՝ «GEORGIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը։ | ||
Թբիլիսիի Դինամոյի՝ գավաթակիրների գավաթում տարած հաղթանակի 25-ամյակ | ||
Դիմերեսը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի մրցանակը, հաղթական մրցաշրջանի տարեթիվը (վրաց.՝ 1981 წელი), պետության անվանումը՝ վրաց.՝ «საქართველო» ու անգլ.՝ «GEORGIA», անվանական արժեքը, թողարկման տարեթիվը։ | ||
29-րդ ամառային օլիմպիական խաղեր | ||
Դիմերեսը՝ երկու անտիկ վազորդներ՝ օլիմպիական կրակի բոցի ոճավորված պատկերի ֆոնին, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանիշը[ն 4], պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրով վերևում՝ պետության անվանումը (վրաց.՝ საქართველო), եզրով ներքևում՝ օլիմպիական կարգախոսը (լատին․՝ «CITIUS ALTIUS FORTIUS»)։ | ||
29-րդ ամառային օլիմպիական խաղեր | ||
Դիմերեսը՝ երկու անտիկ վազորդներ՝ օլիմպիական կրակի բոցի ոճավորված պատկերի ֆոնին, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանիշը[ն 4], պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրով վերևում՝ պետության անվանումը (վրաց.՝ საქართველო), եզրով ներքևում՝ օլիմպիական կարգախոսը (լատին․՝ «CITIUS ALTIUS FORTIUS»)։ | ||
13-րդ եվրոպական երիտասարդական ամառային օլիմպիական փառատոն | ||
Դիմերեսը՝ փառատոնի պատկերանիշը, ինը մարզաձևերի խորհրդանշական պիկտոգրամներ, իրադարձության անվանումը՝ անգլ.՝ «EUROPEAN YOUTH OLYMPIC FESTIVAL TBILISI 2015» և վրաց.՝ «ევროპის XIII ახალგაზრდული ოლიმპიური ფესტივალი»: |
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Վրաստանի Ազգային բանկի բնորոշմամբ «Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակ», «Վրաց պետականության 3000-ամյակ» մելքիորե ու արծաթե, «Քրիստոսի ծննդյան 2000-ամյակ» մելքիորե ու արծաթե, «2006 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամները չեն ներառվել դրամաշրջանառության մեջ և չեն հանդիսանում օրինական վճարամիջոց[1][2]։
- ↑ 2,0 2,1 Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում։ Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային դրամը «Ոսկե գեղմ» շարքն է։ Շարքի թողարկման նպատակն է բնակչությանը հնարավորություն տալ ազատ միջոցները ներդնել արծաթե դրամներում, ինչպես նաև Վրաստանի՝ որպես հին ժամանակներից ոսկի արդյունահանող երկրի ճանաչումը[3][4][5][6]։
- ↑ «Ոսկե գեղմ» մետաղադրամների վրա հատման տարեթվի գրությունը պետք է փոխվի համապատասխան թողարկման հետ[4]։
- ↑ 4,0 4,1 4,2 Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատկերանիշը ներկայացված է երկու տարբերակներով[16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ National Bank of Georgia; Collection Coins (անգլ.), վերցված է 2015-10-02
- ↑ Not legal tender coins; Ehobbex Catalog (անգլ.), վերցված է 2015-11-21
- ↑ Золото становится лучшим средством для инвестирования (ռուս.), վերցված է 2007-02-28, արխիվացված է 2018-10-10
- ↑ 4,0 4,1 4,2 National Bank of Georgia; Gold Investment Coins (անգլ.), վերցված է 2015-10-02
- ↑ Gold Investment Coins «Golden Fleece» Selling Term Was Prolonged (անգլ.), վերցված է 2006-10-03, արխիվացված է 2018-10-12
- ↑ Отчеканены первые грузинские инвестиционные золотые монеты с изображением «Золотого руна» (ռուս.), վերցված է 2006-09-08, արխիվացված է 2015-11-21
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 National Bank Of Georgia Has Minted The Collector Coin Dedicated To The Frankfurt Book Fair Արխիվացված 2020-08-13 Wayback Machine (անգլ.), վերցված է 2018-08-29, արխիվացված է 2018-10-12
- ↑ 8,0 8,1 8,2 Монета «3000 лет государственности Грузии» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
- ↑ 9,0 9,1 9,2 Монета «2000-летие рождества Христова» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
- ↑ 10,0 10,1 Монета «3000 лет государственности Грузии» (мельхиор); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
- ↑ 11,0 11,1 Монета «2000-летие рождества Христова» (мельхиор); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
- ↑ 12,0 12,1 Монета «3000 лет государственности Грузии» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
- ↑ 13,0 13,1 Монета «2000-летие рождества Христова» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2017-03-08
- ↑ Coin «Golden Fleece» (10 Lari); Colnect Catalog (անգլ.), վերցված է 2017-06-09
- ↑ Standard Catalog of World Coins 2001-Date, 2017, էջ 593
- ↑ 23 years within the International Olympic Movement (անգլ.), վերցված է 2012-10-06, արխիվացված է 2015-11-21
Գրականություն
խմբագրել- Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 (45th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 871 — 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։
- Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 592-593 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։
Արտաքին հղումներ
խմբագրել- Վրաստանի հավաքորդական մետաղադրամներ Արխիվացված 2018-09-18 Wayback Machine; Վրաստանի ԱԲ կայք (անգլ.)
- Վրաստանի շրջանառու մետաղադրամներ Արխիվացված 2021-03-01 Wayback Machine; Վրաստանի ԱԲ կայք (անգլ.)
- Վրաստանի ներդրումային մետաղադրամներ Արխիվացված 2020-08-13 Wayback Machine; Վրաստանի ԱԲ կայք (անգլ.)
- Վրաստանի մետաղադրամներ; Ehobbex կատալոգ (ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վրաստանի հուշադրամներ կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |