Տաջիկստանի հուշադրամներ
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Տաջիկստանի Ազգային բանկի կողմից՝ սկսած 2004 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք կարող են ունենալ զուտ հավաքորդական և դրամագիտական նշանակություն[ն 1]:
![Տաջիկստանի զինանշան](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/9/9f/Emblem_of_Tajikistan.svg/200px-Emblem_of_Tajikistan.svg.png)
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, նոյզիլբեր, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 50, 100 և 200 տաջիկական սոմոնի անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 3, 5, 50, 100 և 500 սոմոնի, մելքիորից՝ 1 սոմոնի, նոյզիլբերից՝ 1 սոմոնի, իսկ երկմետաղ դրամները՝ 3 և 5 սոմոնի։ Մետաղադրամները հատվել են UNC, BU և proof որակներով։
Տաջիկստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Սահմանադրության ընդունման 10-ամյակ» և «Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ» երկմետաղ ու արծաթե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամը «Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ» երկմետաղ մետաղադրամն է՝ ընդամենը 6.35 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն 31.10 գ քաշ։
Տաջիկստանում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Տաջիկստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Տաջիկստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների և ընկերությունների հետ՝
«Մայեր» դրամահատարան,
Ղազախստանի դրամահատարան,
«Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերություն,
Սանկտ Պետերբուրգի դրամահատարան:
Վիճակագրություն
խմբագրել2022 թվականի հուլիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 33 տեսակներ, այդ թվում 2-ը՝ մելքիորից, 1-ը՝ նոյզիլբերից, 5-ը՝ երկմետաղ, 22-ը՝ արծաթից, 3-ը՝ ոսկուց։
Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2004 | 2006 | 2007 | 2008 | 2010 | 2011 | 2014 | Ընդամենը | |||
Մելքիոր | 2 | 2 | ||||||||
Նոյզիլբեր | 1 | 1 | ||||||||
Մելքիոր/արույր | 2 | 2 | 1 | 5 | ||||||
Արծաթ-925 | 2 | 4 | 1 | 1 | 1 | 2 | 11 | 22 | ||
Ոսկի-900 | 3 | 3 | ||||||||
Ընդամենը | 4 | 11 | 2 | 2 | 1 | 2 | 11 | 33 |
Պետականություն և միջազգային հանրություն
խմբագրելՍահմանադրության ընդունման 10-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Սահմանադրության ընդունման 10-ամյակ | ||
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Անկախության 15-ամյակ | ||
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Անկախության 15-ամյակ | ||
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН) և թողարկման տարեթիվը։ | ||
Եվրասիական տնտեսական ընկերակցության 10-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը (տաջ.՝ ПАНҶ СОМОНӢ), թողարկող բանկի անվանումը (տաջ.՝ БОНКИ МИЛЛИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը, մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ | ||
Անկախության 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական դրոշն ու զինանշանը, պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), հուշադրամի անվանական արժեքն ու թողարկման տարեթիվը։ | ||
Անկախ Պետությունների Համագործակցության 20-ամյակ | ||
Դիմերեսը՝ ԱՊՀ խարհրդանշանը, կազմակերպության անվանումը՝ տաջ.՝ «ИТТИҲОДИ ДАВЛАТҲОИ МУСТАҚИЛ» և ռուս.՝ «СОДРУЖЕСТВО НЕЗАВИСИМЫХ ГОСУДАРСТВ», հոբելյանական տարելիցը (СОЛ XX ЛЕТ) և տարեթվերը (1991-2011)։ | ||
Սահմանադրության ընդունման 20-ամյակ | ||
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ |
«Տաջիկստանի անկախության 15-ամյակ» շարք
խմբագրել«Տաջիկստանի անկախության 15-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2006 թվականին երեք քաշային տարբերակներով և համապատասխանաբար երեք անվանական արժեքներով, պատրաստված են 900 հարգի ոսկուց proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, եզրով վերևում՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», ներքևում՝ մետաղի հարգը (Au900) և անվանական արժեքը։
Դարձերեսը՝ Ազգի Պալատը պետական դրոշով՝ Տաջիկստանի քարտեզի ֆոնին, տաջ.՝ «ИСТИҚЛОЛИЯТИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «INDEPENDENCE OF TAJIKISTAN» գրառումները, թողարկման տարեթիվը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XV-СОЛ) և տարեթվերը (1991-2006)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել են ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[10][11][12]։
2006 | Անվանական արժեքը՝ 50 սոմոնի (տաջ.՝ ПАНҶОҲ СОМОНӢ)։ Քաշը՝ 10.00 գ։ Տրամագիծը՝ 24.00 մմ։ | 2006 | Անվանական արժեքը՝ 200 սոմոնի (տաջ.՝ ДУСАД СОМОНӢ)։ Քաշը՝ 25.00 գ։ Տրամագիծը՝ 32.00 մմ։ | |||
2006 | Անվանական արժեքը՝ 100 սոմոնի (տաջ.՝ САД СОМОНӢ)։ Քաշը՝ 15.00 գ։ Տրամագիծը՝ 28.00 մմ։ |
Ազգային պատմություն
խմբագրելԴուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Կուլյաբի 2700-ամյակ | ||
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Կուլյաբի 2700-ամյակ | ||
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН) և թողարկման տարեթիվը։ | ||
[ն 2] |
Սարազմի 5500-ամյակ | |
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ | ||
[ն 2] |
Հիսարի 3000-ամյակ | |
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ |
«Արիական քաղաքակրթության տարի» շարք
խմբագրել«Արիական քաղաքակրթության տարի» շարքի մետաղադրամները թողարկվել են 2006 թվականին 1 սոմոնի անվանական արժեքով, պատրաստված են համանման դիզայնի երկու տարբերակով՝ մելքիորից UNC որակով և 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «1» թվանշանը և տաջ.՝ «ЯК СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», մելքիորե մետաղադրամների վրա՝ դրամահատարանի ապրանքանիշը, իսկ արծաթե դրամների վրա՝ մետաղի հարգը (Ag925)։
Դարձերեսը՝ խորհրդանշական պատկերը և համապատասխան նկարագիրը, եզրով՝ ծրագրի անվանումը՝ տաջ.՝ «СОЛИ ТАМАДДУНИ ОРИЁӢ 2006»: Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամների քաշը՝ 5.20 գ, տրամագիծը՝ 24.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 20.00 գ, տրամագիծը՝ 35.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ 100 000 հատ, արծաթե դրամներ՝ 2000 հատ։ Հատվել են ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[21][22][23][24]։ Տաջիկստանի Ազգային բանկի կողմից մելքիորե դրամները բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ։
Մելքիորե մետաղադրամներ | Արծաթե մետաղադրամներ | |||||
---|---|---|---|---|---|---|
2006 | Արքայական որս տաջ.՝ САҲНАИ ШИКОР (АСРИ V ПЕШ АЗ МИЛОД) |
2006 | Արքայական որս տաջ.՝ САҲНАИ ШИКОР (АСРИ V ПЕШ АЗ МИЛОД) | |||
2006 | Հին արիական ազնվականություն տաջ.՝ ДЕВОРНИГОРАИ ТОҶИКОНИ БОСТОН |
2006 | Հին արիական ազնվականություն տաջ.՝ ДЕВОРНИГОРАИ ТОҶИКОНИ БОСТОН |
«Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 90-ամյակ» շարք
խմբագրել«Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 90-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 500 սոմոնի անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ համապատասխան շինության պատկերը, Դուշանբեի զինանշանը, հոբելյանական տարեթվերը (1924-2014) և տարելիցը (90)՝ զարդանխշային ձևավորմամբ, եզրերով՝ տաջ.՝ «ПОЙТАХТИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН ШАҲРИ ДУШАНБЕ» և անգլ.՝ «DUSHANBE IS THE CAPITAL OF THE REPUBLIC OF TAJIKISTAN» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում։
2014 | Ազգային գրադարան | 2014 | Օպերայի և բալետի թատրոն | |||
2014 | Ազգային թանգարան |
Գիր և գրականություն
խմբագրելՋալալ ադ-Դին Ռումիի ծննդյան 800-ամյակ | ||
---|---|---|
Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «1» թվանշանը և տաջ.՝ «ЯК СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Ջալալ ադ-Դին Ռումիի ծննդյան 800-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «1» թվանշանը և տաջ.՝ «ЯК СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», մետաղի հարգը (Ag925)։ | ||
Աբու Աբդալլահ Ռուդաքիի ծննդյան 1150-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «5» թվանշանը և տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», դրամահատարանի ապրանքանիշը։ | ||
Աբու Աբդալլահ Ռուդաքիի ծննդյան 1150-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «5» թվանշանը և տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», մետաղի հարգը (Ag925)։ | ||
Աբդուռահման Ջամիի ծննդյան 600-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ | ||
Միր Սայիդ Ալի Համադանիի ծննդյան 700-ամյակ | ||
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ |
Սպորտ
խմբագրել«22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր» շարք
խմբագրել«22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 50 սոմոնի անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ տեսարան համապատասխան համապատասխան մարզաձևից, եզրերով՝ տաջ.՝ «БОЗИҲОИ ОЛИМПӢ» և անգլ.՝ «OLYMPIC GAMES» գրառումները, մետաղադրամի թողարկման տարեթիվը և մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 5000 հատ։ Շարքի հուշադրամների արտադրությունը նախաձեռնել է շվեյցարական «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերությունը[29]։ Հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում[18][30]։
2014 | Բիաթլոն Դարձերեսը՝ բիաթլոնիստ կանգնած կրակային դիքում, մեկ այլ բիաթլոնիստ վազքի ընթացքում՝ անտառի ֆոնին։ |
2014 | Դահուկացատկ ցատկահարթակից Դարձերեսը՝ դահուկացատկորդը թռիչքի մեջ, մեկ այլ դահուկացատկորդ ցատկահարթակով վայրէջք կատարելու պահին։ | |||
2014 | Սլալոմ Դարձերեսը՝ դրոշակը շրջանցող լեռնադահուկորդ՝ ձյունապատ լեռների ֆոնին։ |
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, գործնականում դրամաշրջանառության մեջ չեն ներառվում[1]։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Սարազմի 5500-ամյակ» և «Հիսարի 3000-ամյակ» մետաղադրամների վրա նշված է ոչ թե թողարկման տարեթիվը, այլ համապատասխան հոբելյանական տոնակատարության տարեթիվը[17][18][19][20]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Национальный банк Таджикистана; Памятные монеты (ռուս.), վերցված է 2015-12-04
- ↑ Монета «10-лет Конституции Таджикистана» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «10-лет Конституции Таджикистана» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «15 лет независимости Таджикистана» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «15 лет независимости Таджикистана» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «10 лет ЕврАзЭС»; Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2015-12-13
- ↑ 7,0 7,1 Монета «20-летие независимости Таджикистана» (ռուս.), վերցված է 2015-12-13, արխիվացված է 2018-10-11
- ↑ Tajik central bank offers commemorative and jubilee coins for sale(չաշխատող հղում) (անգլ.), վերցված է 2017-04-27
- ↑ 9,0 9,1 Монета «20-летие Содружества Независимых Государств» (ռուս.), վերցված է 2015-12-13, արխիվացված է 2018-10-11
- ↑ Монета «15 лет независимости Таджикистана» (золото, 50 сомони); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2018-10-02
- ↑ Монета «15 лет независимости Таджикистана» (золото, 100 сомони); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2018-10-02
- ↑ Монета «15 лет независимости Таджикистана» (золото, 200 сомони); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2018-10-02
- ↑ Монета «80 лет Душанбе» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «80 лет Душанбе» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «Куляб» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «Куляб» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ На монетах Таджикистана этого года указаны 2013 и 2015 гг. (ռուս.), վերցված է 2014-02-19, արխիվացված է 2015-12-15
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Таджикистан выпустил памятные монеты в честь Олимпийских игр в Сочи (ռուս.), վերցված է 2014-02-11, արխիվացված է 2015-12-05
- ↑ Монета «5500-летия Саразма»; Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-12-10
- ↑ Монета «3000-летие Гиссара»; Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-12-10
- ↑ Монета «Год Арийской цивилизации. Царская охота» (мельхиор); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «Год Арийской цивилизации. Древняя арийская знать» (мельхиор); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «Год Арийской цивилизации. Царская охота» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «Год Арийской цивилизации. Древняя арийская знать» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «Джалаладдин Руми» (нейзильбер); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «Джалаладдин Руми» (серебро); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ Монета «Абуабдулло Рудаки» (биметалл); Каталог Ehobbex (ռուս.), վերցված է 2016-01-31
- ↑ 28,0 28,1 Монета «1150-летия основоположника персидско-таджикский классической литературы Абуабдулло Рудаки» (ռուս.), վերցված է 2015-12-13, արխիվացված է 2018-10-11
- ↑ International Coin House; Silver coin - single issues (անգլ.), վերցված է 2018-08-29, արխիվացված է 2018-08-29
- ↑ Сочи-2014 с точки зрения таджикского монетного серебра и другие события (ռուս.), վերցված է 2017-04-29, արխիվացված է 2017-06-30
Գրականություն
խմբագրել- Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 1348-1349 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։
Արտաքին հղումներ
խմբագրել- Տաջիկստանի հիշատակային մետաղադրամներ; Տաջիկստանի ԱԲ կայք (ռուս.)
- Տաջիկստանի հոբելյանական մետաղադրամներ; Տաջիկստանի ԱԲ կայք (ռուս.)
- Տաջիկստանի մետաղադրամներ; Ehobbex կատալոգ (ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տաջիկստանի հուշադրամներ կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |