Տիգրան Լևոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Լևոնի Լևոնյան (Խանդիկյան) (դեկտեմբերի 14, 1936[1], Բեյրութ, Լիբանան - հունիսի 25, 2004[1], Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Տիգրան Լևոնյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1936[1] Բեյրութ, Լիբանան |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հունիսի 25, 2004[1] (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգիչ, դերասան և ռեժիսոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1977) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Գոհար Գասպարյան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՏիգրան Լևոնյանը ծնվել է 1936 թվականին Բեյրութում։ 1946 թվականին ծնողների հետ հայրենադարձել է։ 1958 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1977 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ՝ Գոհար Գասպարյանի մոտ։ Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962 թվականից եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1970 - 1977 թվականներին միաժամանակ՝ ռեժիսոր, 1977 թվականից՝ գլխավոր ռեժիսոր, 1991 - 1999 թվականներին նաև գեղարվեստական ղեկավար։ Եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Դերերգերը
խմբագրել- Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»)
- Տիրիթ (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»)
- Մանրիկո (Ջ. Վերդիի «Տրուբադուր»)
- Օթելլո (Ջ. Վերդիի «Օթելլո»)
Բեմադրությունները օպերայում
խմբագրել- 1974, 1978 - Ջոակինո Ռոսինիի «Սևիլյացի սափրիչը»[2]
- 1974, 1981 - Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»[3]
- 1984 - Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»[2]
- 1986 - Ջակոմո Պուչչինիի «Չիո-Չիո-Սանը»[2]
- 1987, 1992 - Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Կարինե»)[2]
- 1993 - Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս»[2]
- 1994 - Արմեն Տիգրանյանի «Անուշ»[2]
- 1995 - Ջուզեպպե Վերդիի «Օթելլոն»[2]
- 1996 - Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»[2]
Տիգրան Լևոնյանը կինոյում
խմբագրել- 1968 - «Կարինե» կինոնկարում (ռեժ.՝ Արման Մանարյան) խաղացել է Մարգարի դերը, կատարել նաև Արմենի դերերգը[2]
- 1983 — «Անուշ» ֆիլմ-օպերայում (բեմադրող ռեժ.՝ Մարատ Վարժապետյան) կատարել է Սարոյի դերերգը[2]
- 1988 — իր բեմադրած «Արշակ Երկրորդ» կինոնկարում կատարել է Արշակի դերը, նաև կատարել է Տիրիթի դերերգը, նաև ֆիլմի սցենարի հեղինակն է[2]
- 1986 - սեփական սցենարով բեմադրել է «Ալմաստ» ֆիլմ-օպերան[2]
- 1986 - «Օտար խաղեր» կինոնկարի սցենարի համահեղինակն է[2]
- 1997 - «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմում (ռեժ.՝ Ս. Բաբայան) կատարել է դերերից մեկը
Ընտանիք
խմբագրել- Կինն էր օպերային մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանը (1924-2007)։
- Եղբայրը՝ Արմեն Խանդիկյան
Գրականություն
խմբագրել- Էմանուել Մանուկյան. Երգիչը ծնվեց բեմում, «Գարուն», 1967, № 6։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան, 4 հատորով, հ. 2, էջ 434 - 435, 1995
- «Հայ ժողովրդի հանճարը երբեք չի ցամաքել և չի ցամաքի…»
- «Եթե Աստված քեզ տաղանդ է տվել…»
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Լևոնյան» հոդվածին։ |