Տիխո Բրահե
Տիխո Բրահե (դան․՝ Tyge Ottesen Brahe , լատին․՝ Tycho Brahe; դեկտեմբերի 14, 1546[1][2][3], Կնուստորպ ամրոց, Սկոնե, Դանիա-Նորվեգական ունիա[4] - հոկտեմբերի 24, 1601[1][2][5][…], Պրահա, Բոհեմիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]), դանիացի աստղագետ, աստղագուշակ և Վերածննդի դարաշրջանի ալքիմիկոս։ Առաջինը Եվրոպայում սկսել է կատարել կանոնավոր և գերճշգրիտ աստղագիտական դիտումներ, որոնց հիման վրա Կեպլերը դուրս է բերել մոլորակների շարժման օրենքները։
Տիխո Բրահե Tyge Ottesen Brahe | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1546[1][2][3] Կնուստորպ ամրոց, Սկոնե, Դանիա-Նորվեգական ունիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1601[1][2][5][…] (54 տարեկան) Պրահա, Բոհեմիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] բնական մահով |
Գերեզման | Church of Our Lady before Týn |
Քաղաքացիություն | Դանիա |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | աստղագետ, ինքնակենսագիր, բանաստեղծ, աստղագուշակ, ալքիմիկոս և գրող |
Հաստատություն(ներ) | Uraniborg? |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Կոպենհագենի համալսարան (1562)[4], Լայպցիգի համալսարան (1565)[4] և Ռոստոկի համալսարան (1567)[6][2] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և դանիերեն[1] |
Գիտական ղեկավար | Valentin Thau?[7] և Caspar Peucer?[7] |
Եղել է գիտական ղեկավար | Adriaan Metius?[7], Յոհան Կեպլեր[7] և Ambrosius Rhode?[7] |
Հայտնի աշակերտներ | Սիմոն Մարիուս, David Gans? և Paul Wittich?[2] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Kirsten Barbara Jørgensdatter? |
Երեխա(ներ) | Sidsel Brahe? |
Հայր | Otte Brahe? |
Մայր | Beate Clausdatter Bille? |
Ստորագրություն | |
Tycho Brahe Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՏյուհե Բրահե, ավելի հայտնի «Տիխո» լատինացված անվամբ, ծագումով հին դանիական տոհմից, հայտի XV դարի սկզբից։ Առաջին տարիները անց է կացրել Կնուդստրուպ տոհմական կալվածքում, որը այն ժամանակ պատկանում էր Դանիային, բայց ավելի ուշ, Դանիա-շվեդական (1657—1658) պատերազմից հետո, կալվածքը իր հարավային Սկանդինավիայի հետ միացավ Շվեցարիային, և այժմ կոչվում է Կնուտստորպ (Knutstorps borg)։ Տիխոյի հայրը՝ Օտտե Բրահեն, ինչպես և իր բոլոր նախնիները, զբաղեցնում էր դանիական պետության ռազմական և քաղաքական պաշտոններ։ Տիխոն լույս աշխարհ եկավ մինչ մկրտությունը մահացած երկվորյակ եղբոր հետ։ Հետագայում Տիխոն նրա հիշատակի համար լատիներեն ներբող գրեց, որը նրա առաջին հրատարակությունն էր, հայտնված 1572 թվականին[8]։ Օտտեի ընտանիքում կար 10 երեխա, բայց, վիկինգների հին սովորույթի համաձայն, տղաներից մեկին՝ Տիխոյին, հանձնեցին դաստիարակության հարևան կալվածք Տոստրուպում[9] ապրող, թագավորական նավատորմի ադմիրալ, Երենգ եղբոր անզավակ ընտանիքին։
Ադմիրալը, լինելով ունևոր մարդ, շրջապատեց իր միակ հոգեզավակին հոգատարությամբ, որի շնորհիվ Տիխոն ստացավ փայլուն ուսում։ Արդեն 12 տարեկանում, (1559 թվականին ապրիլին), նա ընդունվեց Կոպենհագենի համալսարան, որտեղ էլ հրապուրվեց աստղագիտությամբ[10][11]:Պիեռ Գասենդին, Տիխո Բրահեի առաջին կենսագիրը, հայտնում է, որ հրապուրանքի համար մեծ նշանակություն է ունեցել 1560 թվականի Արեգակի խավարումը, չնայած ինքը՝ Բրահեն գրում էր, որ աստղագիտության վերաբերյալ գրքերը իրեն հետաքրքրել են դեռ մանուկ ժամանակ[12])։Կոպենհագենում ուսման որակը այդքան էլ բարձր չէր, և երեք տարի «յոթ ազատ արվեստներ » ուսանելուց հետո Տիխոն շարունակեց ուսումը Լայպցիգում (1562 թվական), որտեղ նրա ուսուցիչներից էր Իոահիմ Կամերարին։
Հոգևոր ծնողները պլանավորել էին շեշտը դնել իրավաբանական կրթության վրա[13], սակայն դրա փոխարեն Տիխո Բրահեն գիշերները ամբողջությամբ անց էր կացնում աստղագիտական դիտումներ կատարելով, որի համար զինվել էր գործիքներով, որոնց մի մասը գնել, իսկ մնացածը ինքնուրույն էր պատրաստել։ Ուսումը նրան չհաջողվեց շարունակել, քանի որ 1565 թվականին սկսվեց հերթական դանիա-շվեդական պատերազմը, և ադմիրալը կանչեց Բրահեին իր մոտ Կոպենհագեն։ Նրա ժամանումից չանցած մեկ ամիս տեղի ունեցավ դժբախտություն՝ կամրջի վրայից ձիուց ծովը նետված թագավորին փրկելիս, մրսեց և մահացավ նրա հոգևոր հայր Երգեն[14]։ Երգեի ամբողջ ունեցվածքը անցավ 19-ամյա Տիխո Բրահեին։ Ձեռք բերած անկախությունից օգտվելով Բրահեն որոշեց ավարտել ուսումը։ 1566 թվականի ապրիլին նա ժամանեց հայտնի Վիտենբերգյան համալսարան, որը հանդիսանում էր բողոքական կուլտուրայի հենարանն։ Բայց այստեղ բռնկվեց ժանտախտի համաճարակ և հարկ եղավ շուտափույթ հեռանալ Ռոստոկ։ Այնտեղ Բրահեն ընդհարվեց մի հեռու բարեկամի հետ, որը ավարտվեց մենամարտով, դրա հետևանքով նա զրկվեց քթի վերին մասից ու հետագա կյանքում ստիպված եղավ պրոթեզ կրել[15]։
Երբ համաճարակը ետ քաշվեց, Բրահեն մի քանի ուղևորություն կատարեց՝ սկզբից իր հայրենիք, հետո Ռոստոկ Վիտենբերգ, Բազել և, վերջապես, Աուգսբուրգ, որտեղ ժամանեց 1569 թվականի ապրիլին։Այստեղ նա մնաց երկու տարի և տեղի արհեստավորներին զգալի գումար վճարեց մի շարք աստղագիտական գործիքների համար, որոնք պատրաստվել էին Բրահեի գծագրերի հիման վրա, այդ թվում տասնմեկ մետրանոց բարձրաչափի, կիսավեցանկյան և մեկուկես մետրանոց տրամագծով երկնային գլոբուսի համար։ Այդ գլոբուսը նրա հպարտության ըհատուկ առարկան էր և Բրահեն չբաժանվեց նրանից մինչև իր կյանքի վերջը[16]։ Գլոբուսը իրեն ստեղծողից 120 տարի ավելի երկար ապրեց և մահացավ 1728 թվականին Կոպենհագենում տեղի ունեցած հրդեհի ժամանակ։ Միաժամանակ Բրահեն ուսումնասիրում էր աստղագուշակություն և ալքիմիա։ Բրահեն նոր գործիքները անմիջապես օգտագործեց աստղագիտական դիտումների համար։ Այդ տարիներին նա նամակագրական կապերի մեջ էր հայտնի գիտնականների հետ, նրանց մեջ էր 1569 թվական Աուգսբուրգ այցելած Պյոտր Ռամուսը։ Գիտական աշխարհում Բրահեի հռչակը մեծանում էր[17]։ 1571 թվականին Տիխո Բրահեն լուր ստացավ իր հարազատ հոր՝ Օտտեի ծանր հիվանդության մասին և լքեց Աուգսբուրգը։ Օտտե Բրահեն 1571 թվականի մայիսին մահացավ կալվածքը հավասար իրավունքներով թողնելով Տիխոյին ու նրա փոքր եղբայր Երգենին։ Շուտով Բրահեն աստղագիտության և ալքիմիայի պարապմունքների համար կալվածքում ստեղծեց հագեցած լաբորատորիա, համատեղ իր քեռի Սթեն Բիլլի հետ նա հիմնադրեց թղթի և ապակու արտադրության երկու ֆաբրիկա[18]։ Տարվելով այդ հոգսերով Տիխոն համարյա թողել էր աստղագիտական դիտումները, սակայն հանկարծակի դեպքը վերադարձրեց նրան իր նախկին զբաղմունքին։
Գերնոր Տիխո
խմբագրել1572 թվականի նոյեմբերի 11-ին, քիմիական լաբորատորիայից տուն վերադառնալիս, Տիխո Բրահեն Կասիոպեայի համաստեղությում նկատեց անսովոր պայծառության աստղ, որը առաջ չկար։ Տիխոն անմիջապես հասկացավ, որ այն մոլորակ է և սկսեց որոշել նրա կոորդինատները։ Աստղը փայլեց երկնքում ևս 17 ամիս, սկզբից երևալով նույնիսկ ցերեկը, այնուհետև նրա փայլը խամրեց։ Ժամանակակից տերմինալոգիայում, դա մեր Գալակտիկայում, 500 տարվա մեջ, Գերնոր աստղի առաջին բռնկումն էր, և այդ պահից սկսած Տիխո Բրահեն նորից սկսեց զբաղվել աստղագիտությամբ։ Հաջորդը Գերնոր Կեպլերի բռնկումն էր Տիխո Բրահեի մահից անմիջապես հետո, որից հետո մեր Գալակտիկայում, անզեն աչքով երևացող, գերնոր աստղերի բռնկումներ այլևս չդիտվեցին[19], (միայն 1987 թվականին Մագելանի Մեծ Միգամածությունում գրանցվել է SN 1987A գերնորի բռնկումը)։
Այդ իրադարձություններով հարուստ, 1572 թվականին, Բրահեն,հաշվի չառնելով իր ազնվազարմ բարեկամների վրդովմունքը, ամուսնացավ Կիրիստինա անունով ռամկուհու հետ(չնայած չպսակվեց եկեղեցով))[20]։ Նրանք ունեցան ութ երեխա, որոնցից երկուսը մահացան մանուկ հասակում։ Միևնույն ժամանակ, այդչափ պայծառ լուսատուի հայտնվելը հուզել էր ամբողջ Եվրոպան, և շատ էին «երկնային խորհրդանիշի» որպես աղետներ, պատերազմներ, համաճարակներ և նույնիսկ աշխարհի վերջը խորհրդանշող փորձերը[21]։ Հայտնվեցին նաև, մեծամասմբ սխալ պնդումներ պարունակող տրակտատներ, որ այն գիսավոր է կամ մթնոլորտային երևույթ։ Ընկեները համոզեցին Բրահեին հրատարակել իր դիտումների արդյունքնրը, և 1573 թվականին լույս տեսավ նրա «Նոր աստղի մասին» գիրքը (լատին․՝ De Stella Nova)։ Գրքում Բրահեն հայտնում էր, որ այդ օբյեկտի մոտ ոչ միի պարալաքս չի հայտնաբերվել, որը համոզիչ կերպով ապացուցում էր առ այն, որ նոր լուսատուն աստղ է, և գտնվում է ոչ թե Երկրին մոտ, այլ նրանից մոլորակային հեռավորության վրա[22]։
Իոհան Կեպլերը հետագայում գրել է՝ «Թող այդ աստղը ոչինչ չնախանշեց, բայց,համենայն դեպս, այն ստեղծեց մեծ աստղագետ»[23]։ Բրահեի հեղինակությունը, որպես Դանիայի առաջին աստղագետի, ամրապնդվում էր, նա թագավորական անձնական հրավեր ստացավ Կոպենհագենի համալսարանում դասախոսություններ վարելու համար[24]։ Բրահեն ընդունեց հրավերը և 1574 թվականի ամռանը Կիրիստինայի հետ ժամանեց Կոպենհագեն։ Դասախոսության կուրսը վերջացնելով (1575) թվականին Բրահեն որոշեց ճանապարհորդության մեկնել։ Առաջինը նա այցելեց Գերմանիայի հարավում գտնվող Կասել, որտեղ, արիստոկրատ և գիտության մեկ այլ սիրահար Վիլհելմ IV, Գասեն- Կասելի լանդկոմսը, դեռևս 1561 թվականին կառուցել էր Եևրոպայի խոշորագույն աստղադիտարանը։ Նրանք ընկերացան և հետագայում ակտիվ նամակագրական կապերի մեջ էին։ Դանիացի աստղագետը Աուսբուրգում այցելեց հին ծանոթներին, հետո գնաց Իտալիա, իսկ ավելի ուշ ներկա գտնվեց Ռեգենսբուրգում Ռուդոլֆ II (Սուրբ Հռոմեական կայսրության կայսեր) թագադրմանը, որի հետ կապված էին նրա հետագա տարիները։ Այդ ժամանակ Բրահեն պլաններ էր մշակում Աուգսբուրգ կամ մեկ այլ վայր, որտեղ տարվա մեջ ավելի շատ պայծառ օրեր կլինեին քան Սկանդինավիայում էին, տեղափոխվելու և այնտեղ աստղադիտարան կառուցելու մասին։Լանդկոմս Վիլհելմը իմանալով այդ մասին Ֆրեդերիկ II-ին գրեց՝«Ձերդ Մեծությունը ոչ մի կերպ չպետք է թույլատրի Տիխոյին մեկնել, քանզի Դանիան կկորցնի իր մեծագույն զարդը»:Շուտով լանդկոմսը եկավ Կոպենհագեն և անձամբ միջնորդեց թագավորի առաջ Բրահեի գիտական գործունեության պետական աջակցության մեջ[25]։
Ուրանիբորգ
խմբագրելԴանիանորվեգական թագավոր Ֆրեդերիկ II-ի 1576 թվականի մայիսի 23-ի հատուկ հրամանով, Կոպենհագենից 20 կմ հեռավորության վրա Էրեսունի նեղուցում գտնվող Վեն կղզին (Hven), շնորհվեց ցմահ օգտագործման Տիխո Բրահեին, ինչպես նաև հատկացվեցին զգալի գումարներ աստղադիտարանի կառուցման և շահագործման համար։Դա Եվրոպայում առաջին շենքն էր, որը հատկացվել էր հատուկ աստղադիտական դիտումների համար(Վիլհելմ լանդգրաֆը մինչ այդ աստղադիտարանի համար օգտագործում էր իր դղյակի աշտարակներից մեկը)։ Թագավորը անձնական զրույցի ժամանակ հույս հայտնեց, որ Տիխո Բրահեն իր աշխատանքներով «կփառաբանի երկիրը, թագավորին և ինքն իրեն»[26]։
Տիխոն իր աստղադիտարանը անվանեց «Ուրանիբորգ» (Ուրանիայի դղյակ) աստղագիտության մուսա Ուրանիայի պատվին, հաճախ այս անվանումը թարգմանում են ինչպես «երկնային դղյակ»[27]։ Կառույցի նախագիծը Բրահեն իքնը կազմեց, որպես նախատիպ, պատմաբանների կարծիքով, վերցնելով իտալացի նշանավոր ճարտարապետ Անդրեա Պալլադոյի, որի հետ ծանոթացել էր Իտալիայով ճանապարհորդության ժամանակ, աշխատանքներից մեկը։ Նախագծով դղյակը իրենից ներկայացնում էր մոտ 18 մետր կողմով քառանկյուն, որը ճիշտ կողմնորոշված էր աշխարհի կողմերի նկատմամբ։
Հիմնական շենքը ուներ երեք հարկ և նկուղ։ Նկուղում զետեղված էին ալքիմիական լաբարատորիան և տարբեր պահեստներ։ Առաջին հարկում բնակելի հատվածն էր ու գրադարանը, այստեղ էր պահվում նաև սիրելի երկնային գլոբուսը և Բրահեի հպարտության ևս մեկ առարկա՝ պատի բարձրաչափը։ Երկրորդ հարկում կային տեղաշարժվող տանիքներով չորս աստղադիտարաններ, որոնք բացվում էին աշխարհի բոլոր կողմերի վրա։ Երրորդ հարկում աշխատակիցների և աշակերտների սենյակներն էին։ Բավական հետաքրքրական է, որ Բրահեն Ուրանիբորգի բոլոր հարկերում պատրաստել էր, այն ժամանակներում եզակի ճոխություն համարվող, ջրվեժ։ Բակում տեղավորված էին օժանդակ կառույցներ՝ տպագրատունը, արհեստանոցները, սպասավորների սենյակները և այլն։ Բրահեի աշխատակիցներից էր տաղանդավոր աստղագետ, բժիշկ և քիմիկոս Սոֆյա Բրահեն՝ նրա սիրելի քույրը, որին Բրահեն կատակով անվանում էր Ուրանիա[28]։
Թագավորի կողմից հատկացված միջոցները շատ էին, սակայն այնուամենայնիվ դրանք բավական չէին, և Բրահեն առանց մտածելու իր ունեցվածքի մեծ մասը ծախսեց աստղադիտարանի կառուցման ու կահավորման վրա[29]։ Ուրանիբորգի շինարարությունը ընկած էր 1576-ից մինչև 1580 թվականները, բայց արդեն 1577 թվականից Բրահեն շուրջ 20 տարի սկսեց երկնային լուսատուների պարբերական դիտումները ընդհուպ մինչև 1597 թվականը։ Կղզում աստղադիտական դիտումների համար պայմանները վատն էին, օրինակ՝ Մերկուրին շատ հազվադեպ էր երևում հորիզոնի ամպամածության պատճառով։ Դրան զուգահեռ Բրահեն հրատարակում էր այն ժամանակ հանրաճանաչ ամենամյա օրացույց-ալմանախներ։ Նախկինում ձեռք բերված փորձով, Բրահեն թուղթը պատրաստում էր տեղում։ Շարժիչը հանդիսանում էր ջրաղացը՝ միաժամանակ բնակեցված կղզիները մատակարարելով թարմ ձկով։ 1584 թվականին Ուրանիբորգի հարևանությամբ կառուցվեծ ևս մեկ աստղադիտարան-դղյակ՝ անգլ.՝ Ստյենեբորգը (դան․՝ Stjerneborg, «Աստղային դղյակ»)։ Շատ շուտով Ուրանիբորգը դարձավ աշխարհի լավագույն աստղագիտական կենտրոնը, որը համատեղում էր դիտումները, ուսանողների ուսումը և գիտական աշխատանքների տպագրումը[30]։
1577 թվականի նոյեմբերին երկնքում հայտնվեց պայծառ գիսավոր, առաջացնելով ավելի մեծ խառնաշչոթ քան նաղկին գերնորը։ Բրահեն հանգամանորեն ուսունասիրեց նրա հետագիծը մինչև 1578 թվականի նրա անհայտացումը։ Համադրելով սեփական տվյալները այլ աստղադիտարաններց իր կոլեգաների ստացածի հետ, Բրահեն միանշանակ հետևություն արեց, որ գիսավորը, ինչպես նախկինում Արիստոտելն էր ենթադրել ոչ թե մթնոլորտային երևույթ էր, այլ արտերկրային մարմին, երջին հաշվով եռակի անգամ ավելի հեռու քան Լուսինն է[31]։ 1580-1596 թվականներին հայտնվեցին ևս վեց գիսավոր, որոնց շարժը հանգամանորեն գրանցվում էր Ուրանիբորգում[31]։ Իր գիտական նվաճումները Բրահեն որոշեց հրատարակել աստղագիտական բազմահատոր տրակտատում։ Առաջ լույ տեսավ երկրորդ հատորը՝ նվիրված Տիխո Բրահեի աշխարհի համակարգին (տես ներքևում) և 1577 (1588) թվականի գիսավորին։ Առաջին հատորը (1572 թվականի գերնորի մասին) լույս տեսավ ավելի ուշ՝ 1592 թվականին ոչ լրիվ տեսքով, իսկ 1602 թվականին, արդեն Բրահեի մահից հետո Իոհան Կեպլերը հրատարակեց այդ հատորի վերջնական խմբագրությունը։ Բրահեն որոշել էր մնացած հատորներում շարադրել Արեգակի, Լուսնի, մոլորակների և այլ գիսավորների շարժման տեսությունը, սակայն իրականացնել այդ մտահղացումը նրան չհաջողվեց[31][32]։
1588 թվականին մահացավ Բրահեի հովանավոր Ֆրեդերիկ II թագավորը։ Նոր թագավոր Քրիստիան IV, աստղագիտության նկատմամբ անտարբեր էր, և բանակի պահելու համար գումարի կարիք ուներ։ 1596 թվականին քրիստիանը չափահաս դարձավ և թագադրվեց, իսկ հաջորդ տարի նա Տիխոյին վերջնականապես զրկեց այդ ժամանակ արդեն կրճատված ֆինանսական աջակցությունից։ Բրահեի խնայողությունները համարյա վերջացան, բոլորը ներդրվել էին Ուրանիբորգի վրա։ Ավելին՝ շուտով նա նամակ ստացավ թագավորից, որով արգելվում էր Բրահեին զբաղվել կղզում աստղագիտությամբ ու ալքիմիայով[33]։ Ընկնելով անելանելի դրության մեջ Բրահեն որոշեց լքել Դանիան։ Կնուդստրուպ դղյակի իր կեսը նա վաճառեց համասեփականատիրոջը՝ Երգենի եղբորը։ 1597 թվականի ապրիլին Բրահեն ընդմիշտ լքեց գիտական կենտրոնը, որին տվել էր ավելի քան քսան աշխատանքային տարիներ, և գնաց Ռոստոկ։ Քրիստիան թագավորին վերջին նամակում (10 հուլիսի) նա գրում է[34]՝
Մի քանի ամիս Բրահեն պատասխանիի էր սպասում, չնայած Ռոստոկում ժանտախտի համաճարակ էր սկսվել։ Թագավորի կոպիտ վիրավորական (1597 թվականի հոկտեմբերի 8-ի) պատասխանը ցրեց բոլոր հույսերը, որոնք դեռևս մնացել էին Բրահեի մոտ։ Նախ թագավորը թվարկում էր Բրահեի տարբեր մեղքերը՝ նա հազվադեպ էր գնում հաղորդության, չէր օգնում և նույնիսկ նեղացնում էր տեղական եկեղեցու սպասավորներին և այլն։ Հետո նամակում ասվում է.
- Մի անհանգստացրեք Մեզ նրանով՝ կլքեք արդյոք երկիրը թե կմնաք այստեղ... Եթե դուք կցանկանաք ծառայել ինչպես մաթեմատիկոս և կվարվեք այնպես, ինչպես ձեզ կասվի, այդ դեպքում դուք պարտավորեք սկսել ձեր ծառայությունների առաջարկով ու խնդրանքով այնպես ինչպես վայել է ծառային...Ձեր նամակը կրում է մասնավոր բնույթ, գրված է կոպիտ և զուրկ է բանականությունից, կարծես Մենք պարտավոր ենք ձեր առաջ հաշվետու լինել, թե ինչ պատճառով ենք փոփոխություններ կատարում թագավորության սահմաններում[35]։
|
Շուտով Ուրանիբորգը և նրա հետ կապված բոլոր շինությունները ամբողջությամբ կործանվեցին[36] (մեր ժամանակներում նրանք մասնավորապես վերականգնվել են)։
Պրահա։ Վերջին տարիներ
խմբագրելԸնկերոջ՝ Գոլշտեյն կոմսության կառավարչի մոտ կարճատև այցելություից հետո Բրահեն տեղափոխվում է Պրահա (1598) թվականին, որտեղ դառնում է Ռուոլֆ II-ի պալատական մաթեմատիկոսն ու աստղագետը[37] (Պրահան Ռուոլֆի նստավայրն էր նրա կառավարության ժամանակ)։ Կայսրը գիտության և մշակույթի մեծ սիրահար էր, չնայած առաջին հերթին Բրահեն նրան հետաքրքրեց որպես աստղագետ։ Ռուոլֆ II-ը Բրահեին ջերմ ընդունելով, նրա համար խոշոր ռոճոիկ նշանակեց, սարքավորումների համար կանխավճար, Պրահայում տուն տվեց և ոչ շատ հեռու գտնվող Բենատկի դղյակը հատկացրեց աստղադիտարանի համար։ Կայսերական գանձապետը, սակայն, պարզվեց այդքան էլ առատաձեռն չէր ինչպես կայսրը և հայտարարեց, որ գանձարանը դատարկ է, ու խոստացված կանխավճարը հրաժարվեց վճարել։ Տեղական էլիտայի համար կազմված հորոսկոպները որոշակի եկամուտ էին բերում։ Հետագա տարիներին Բրահեն իրեն հատուկ էներգիայով զբաղված էր ինչ-որ գումար հայթայթելու, դղյակի վերակառուցման, բազմանդամ ընտանիքի տեղափոխման, գիտական սարքավորման տեղափոխման և աշխատանքյին վիճակի բերման խնդիրները միաժամանակ լուծելով։ Իր եզակի սարքավորումների մի մասը և գրադարանը Բրահեին հաջողվեց ուղարկել Պրահա[38]։
Հավանաբար, այդ լարված ժամանակ Բրահեի մտքով անցավ, որ իրեն, 20 տարիների ընթացքում կուտակված տվյալների մշակման համար, մի երիտասարդ մաթեմատիկ օգնական է հարկավոր։ Իմանալով Իոհան Կեպլերի նկատմամբ կատարված հալածանքների մասին, որի մաթեմատիկական տվյալները նա հասցրել էր գնահատել նամակագրության ժամանակ, Տիխոն հրավիրեց Կեպլերին իր մոտ[39]։
1600 թվականի հունվարին գերմանացի գիտնականը ժամանեց Պրահա։ Փետրվարին Բրահեն հանդիպեց նրան ու բացատրեց, որ հիմնական խնդիրը արված դիտումներից աշխարհի նոր համակարգի դուրսբերումն է, որը կփոխարիներ ինչպես պտղեմիոսյան, այնպես էլ կոպերնիկոսյան համակարգերը։ Նա հանձնարարեց Կեպլերին առանցքային մոլորակ Մարսը, որի շարժումը ոչ մի կերպ չէր բացատրվում ոչ Պտղեմիոսի, ոչ էլ Բրահեի սեփական մոդելներով (նրա հաշվարկներով Մարսի և Արեգակի ուղեծրերը համընկնում էին[40])։
Կեպլերը հաճույքով համաձայնեց զբաղվել այդչափ գայթակղիչ խնդրի լուծմամբ, սակայն պահանջեց, որ Բրահեն նրան այնպիսի ռոճիկ նշանակի, որը կբավականացներ Պրահա տեղափոխվելու և ընտանիքը պահելու համար։ Որոշակի վեճերից հետո, միմյանց կարիքը զգացող գիտնականները, այնուամենայնիվ հաշտվեցին, և հուլիսին Կեպլերը ընտանիքով եկավ։ Սակայն աշնանը, նրա վերադարձից հետո, Բրահեն Կեպլերին Մարսի շարժման հետազոտության փոխարեն հանձնարարեց կայսերական մաթեմատիկ Բերի դեմ պարսավագիր պատրաստել, որը հրատարակել էր Բրահեից գողացված աշխարհի համակարգը (ինչպես ենթադրում էր ինքը Բրահեն)։ Կեպլերը պարտաճանաչորեն կատարեց այդ աշխատանքը և 1604 թվականին, արդեն Բրահեի մահից հետո, գիրքը լույս տեսավ։ 1601 թվականից Տիխո Բրահեն և Կեպլերը սկսեցին աշխատել նոր աստղագիտական աղյուսակների վրա, որոնք կայսեր պատվին կոչվեցին «Ռուդոլֆյաններ» (լատին․՝ Tabula Rudolphinae), դրանք ավարտվեցին 1627 թվականին և ծառայեցին աստղագետներին ու նավաստիներին ընդհուպ մինչև XIX դարը։ Բայց Բրահեն հասցրեց ընդամենը աղյուսակներին անվանում տալ։ Հոկտեմբերին նա հանկարծակի հիվանդացավ և, չնայած կայսեր լավագույն բժիշկների միջամտությանը, մահացավ անծանոթ հիվանդությունից, հիվանդանալով ընդամենը տասնմեկ օր։ Կեպլերի խոսքերով, մահից առաջ նա մի քանի անգամ կրկնել է՝«Կյանքն անիմաստ չի անցել»[41]։
Իր հետագա բոլոր գրքերում Կեպլերը չէր դադարում նշել, թե ինչքան շատ բանում է ինքը պարտական Տիխո Բրահեին, նրա անձնանվեր աշխատանքին հանուն գիտության։ Ինքը Կեպլերը ևս կատարեց իր առջև դրված խնդիրը՝ մանրազննին ուսումնասիրելով Տիխո Բրահեի տվյալները, նա բացահայտեց մոլորակների շարժման օրենքները։
Ռուդոլֆ II կայսեր հրամանով դանիացի մեծ աստղագետը ասպետական մեծարանքներով հողին հանձնվեց պրահայան Տինսկու տաճարում (պետք է ընդգծել, որ այդ տարիներին կաթոլիկ եկեղեցում բողոքականի հուղարկավորությունը անհավատալի երևույթ էր)։ Կինը՝ Կիրստինան, նրանից հետո ապրեց ևս երեք տարի ու թաղվեց ամուսնու կողքին։ Գիտնականի տապանաքրի վրա փորագրված է այն նշշանաբանը, որը նախինում ավերված «Աստղային դղյակն» էր զարդարում՝ «Ոչ իշխանությունը, ոչ հարստությունը, այլ միայն գիտության գայիսոններն են հավերժ» (լատին․՝ Non fasces, nec opes sola artim sceptra perennant)[42]։
Կայսրը Բրահեի բոլոր գործիքներն ու դիտումների տվյալները հանձնարարեց փոխանցել Կեպլերին, իսկ Բրահեի ժառանգորդներին խոստացավ այդ ամենի դիմաց փոխհատուցում վճարել, բայց խոստումները չպահեց[42]։ Կայսեր մահից և Տասներեքամյա պատերազմից հետո գործիքներից շատերը ավերվեցին։ Բարեբախտաբար, Բրահեի «Նորացված աստղագիտության մեխանիկա» (լատին․՝ Astronomiae instauratae mechanica, 1598) գիրքը պահպանվեց, իր մանրամասն նկարագրություններով։
Տարբերակներ մահվան մասին
խմբագրելՏիխո Բրահեի մահվան պատճառները մինչ օրս անհայտ են[43]։ Գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի Բրահեն զոհ գնալով պալատական էտիկետին, թագավորական ճաշի ժամանակ չկարողանալով դուրս գալ, մահացել է միզապարկի պայթելուց։ Սակայն, ֆիզիոլոգիորեն, միզապարկի պատռվածք սֆինկտերի կամայական լարվածության ժամանակ չի կարող տեղի ունենալ։ 2005 թվականին լույս տեսավ Կեպլերին թունավորման մեջ մեղադրող գիրքը[44]։ Մեկ այլ տարբերակ էր դեղորայքի անչափ մեծ չափաբաժնից թունավորումը։ 2009 թվականի սկզբին Ստրասբուրգյան համալսարանից Պետեր Անդերսենը վարկած առաջ քաշեց ըստ որի Բրահեին Կրիստիսան IV թագավորի գործակալն էր թունավորել, թագավորի մոր հետ սիրային կապ ունենեալու համար[45]։ Լուրեր կային, նաև, որ (1996) թվականին Բրահեի մարմնի մազերի անալիզը պարունակում էր մեծ քանակությամբ սնդիկ[46], որը նպաստում էր Բրահեի թունավորման հիպոթեզին (չնայած, անալիզի արդյունքները նկարագրվում են գիտական շրջանակներում)։ 2010 թվականի նոյեմբերին անցկացվել է Բրահեի մարմնի մնացորդների էքսգումացիա կենդանության օրոք առողջության, ընդունած դեղերի, ինչպես նաև մահվան պատճառների համար[47]։
Բրահեի մասունքները վերահուղարկավորվեցին 2010 թվականի նոյեմբերի 19-ին Տինսկու տաճարում[48]։ Կատարված հետազոտությունների արդյունքները որոշվեց հրապարակել 2011 թվականին[47], բայց ֆինանսավորման բացակայության պատճառով աշխատանքները հնարավոր չեղավ վերջացնել[49]։ նախնական տվյալներով, սնդիկի քանակություն չէր հայտնաբերվել[50], ու ավելի հավանական տեսակետ էր համարվում երիկամի արգելակումը, և որպես հետևանք ծանր միզարյունությունը[51][52]։
Գիտական գործունեություն
խմբագրելԱստղագիտություն
խմբագրելԲրահեն իր ամբողջ կյանքը նվիրել է երկնքի դիտումներին, անդադար աշխատանքով և հնարամտությամբ հասնելով արդյաունքների, որոնք նախկինում իրենց ընդգրկման ողջ ճշտությամբ ու լայնքով չկային ոչ մի տեղ[53]։ Կեպլերը գրում է, որ Տիխո Բրահեն սկսեց «աստղագիտության վերականգնումը»։
Աստղադիտարանի գործիքների մեեծ մասը Տիխո Բրահեն պատրաստել էր ինքնուրույն։ Չափումների ճշգրտության համար նա ոչ միայն մեծացրեց գործիքների չափերը, այլև մշակեց դիտումների նոր մեթոդներ, որոնք տանում էին փոքրագույն չափման սխալին[54][55]։ Նրա տեխնիկական և մեթոդական կատարելագործումների մեջ[56] են՝
- Ամիլլյարային գունդը ինչպես ընդունված էր Կլավդիուս Պտղեմիոսի ժամանակներից կողմնորոշված էր ոչ թե խավարածրին, այլ երկնային հասարակածին։ Ավելի մեծ ճշգրտության հասնելու համար Բրահեն կառուցել էր հատուկ դիտան։
- Որպես միջանկա լուսատու Լուսնի փոխարեն նա օգտագործում էր Վեներան, որը դիտումների ընդմիջումների ժամանակ պրակտիկորեն չէր շարժվում։
Հեռադիտակի հայտնագործումից հետո դիտումների ճշգրտությունը բավականին բարձրացավ, բայց Բրահեի կատարելագործումները աստղագիդական գործիքների մեխանիկայում և դիտումների մշակաման մեթոդները պահպանում էին իրենց արժեքը դեռ երկար ժամանակ։
Տիխո Բրահեն կազմել է նոր ճշգրիտ արեգակնային աղյուսակներ և չափել է տարվա տևողությունը րոպեի ճշգրտությամբ։ 1592 թվականին նա հրատարակեց կատալոգը սկզբից 777 աստղով, իսկ արդեն 1598 թվականին հասցնելով 1004 աստղի[57], փոխարինելով նախկինում Եվրոպայում օգտագործվող պտղեմիոսյան կատալոգները, որոնք վաղուց հնացել էին[58][59]։ Բրահեն հայտնաբերել է Լուսնի լայնակի շարժման երկու անհավասարությունները («անհավասարություն»), երրորդ (վարիացիան) և չորրորդ (տարեկանը)։ Նա հայտաբերել է նաև լուսնի ուղեծրի պարբերական շեղումը խավարածրի նկատմամբ, ինչպես և լուսնային (լայնական էվեկցիայի) հանգույցներում փոփոխությունները[60][61]։ Ընդհուպ մինչև Իսահակ Նյուտոնը Բրահեի ստեղծած տեսության մեջ ոչ մի փոփոխություն չի արվել։
Տիխո Բրահեի մի քանի աստղագիտական գործիքներ՝
Աստղերի և մոլորակների ուսումնասիրության ճշգրտությունը նա բարձրացրեց մի աստիճանով (չափման սխալը հասցնելով անկյունային րոպեից ավելի քիչ), իսկ Արեգակի դիրքը հաշվված էր րոպեի ճշգրտությամբ, մինչդեռ նախկին աղյուսակները տալիս էին 15—20 րոպեի սխալ[62]։ Համեմատության համար, Ստամբուլի աստղադիտարանը, որը կազմավորվել էր Ուրանիբորգի հետ և գերազանց սարքավորված էր, չկարողացավ տալ ավելի ճշգրտել դիտումները անտիկի համեմատ[56]։ Տիխո Բրահեն կազմել է տեսանելի լուսատուների դիրքերի, Երկրի մթնոլորտում լույսի բեկման՝ ռեֆրակցիայի պատճառով, աղավաղումների առաջին աղյուսակը[63]։ Համեմատելով ընթացիկ և հնում գրանցված աստղերի երկայնությունները, նա բավականին ճշգրիտ որոշեց գիշերահավասարի նշանակությունը։ Տիխո Բրահեի անվան հետ է կապված նաև 1572 թվականի նոյեմբերի 11-ի Կասեոպայի համաստեղության գերնոր աստղի և 1577 թվականի Մեծ գիսավորի դիտումների հիման վրա գիսավորների ոչ երկրային բնույթի առաջին եզրակացությունը։ Այդ գիսավորի մոտ Բրահեն հայտնաբերել էր պարալաքս, որը բացառում էր երևույթի մթնոլորտային լինելը[64]։ Պետք է նշել, որ Արիստոտելն ու Գալիլեյո Գալիլեյն էին գիսավորներին երկրային ծագում վերագրում, իսկ ոչ երկրային տեսությունը եկար ժամանակ քննարկվեց գիտության մեջ և հաստատվեց միայն Ռենե Դեկարտի դարաշրջանում։
Վերոհիշյալ գիսավորի ուղեծրի հաշվարկը ցույց տվեց, որ դիտման ընթացքում այն մի քանի մոլորակների ուղեծրեր է հատում։ Այստեղից կարևոր հետևություն է արվում՝ ոչ մի «բյուրեղապակյա ոլորտներ», որոնք իրենց վրա մոլորակներ են կրում, չկան։ (1577) թվականին Կեպլերին ուղղված նամակում Բրահեն ասում է՝
Իմ կարծիքով, ոլորտները... պետք է բացառվեն երկնքից։ Ես դա հասկացա երկնքում հայտնվող գիսավորների շնորհիվ... Նրանք չեն ենթարկվում ոչ մի ոլորտային կանոնի, բայց, ավելի շուտ, գործում են նրանց հակառակ... Գիսավորի շարժմամբ ապացուցվեց, որ ինչպես մինչ այս մտածում էին շատերը երկնային մեքենան անթափանցիկ, տարբեր ռեալ ոլորտներից կազմված պինդ մարմին չէ, այլ բոլոր ուղղություններով բաց, հոսուն և ազատ է, որոնք բացարձակ խոչընդոտ չեն մոլորակների ազատ վազքին։
Շուրջ տասնվեց տարի Բրահեն անընդհատ հետևել է Մարս մոլորակին։ Այդ դիտումների նյութերը էապես օգնեցին նրան հաջորդող՝ գերմանացի գիտնական Իոհան Կեպլերին մոլորակների շարժման օրենքների դուրս բերման ժամանակ։
Տիխո Բրահեի աշխարհի համակարգը
խմբագրելԲրահեն չէր հավատում Կոպեռնիկոսի արեգակակենտրոն համակարգին և անվանում էր այն մաթեմատիկական սպեկուլյացիյա (չնայած անձամբ Կոպեռնիկոսին վերաբերվում էր մեծ հարգանքով. պահում էր նրա դիմանկարը աստղադիտարանում և նույնիսկ նրա պատվին ձոն էր հորինել[65])։ Բրահեն առաջարկեց իր փոխզիջողական «երկրա-արեգակնային» աշխարհի համակարգը, որը իրենից ներկայացնում էր Պտղեմիոսի և Կոպեռնիկոսի տեսակետների միավորումը՝ Լուսինը, Արեգակը և աստղերը պտտվում էին անշարժ Երկրի շուրջ, իսկ մնացած մոլորակներն ու գիսավորները՝ Արեգակի շուրջ։ Բրահեն ընդունում էր նաև Երկրի օրական պտույտը։ Հաշվարկային տեսակետից այս մոդելը ոչնչով չէր տարբերվում Կոպեռնիկոսի համակարգից, սակայն կարևոր առավելություն ուներ, հատկապես Գալիլեյի դատից հետո՝ այն ինկվիզիցիայի մոտ տարաձայնություններ չառաջացրեց։ XVII դարում Բրահեի համակարգի բազմաթիվ կողմնակիցների մեջ էր իտալացի նշանավոր աստղագետ Ջովաննի Բատիստա Ռիչիոլլին (Ռիչիոլլի տեսակետով Յուպիտերը և Սատուռնը պտտվում էին Երկրի շուրջ և ոչ թե Արեգակի)։ 1727 թվականին, լույսի շեղման հետևանքով, արվեց Երկրի Արեգակի շուրջ պտտման առաջին ապացույցը, և փաստորեն Բրահեի համակարգը, որպես արհեստականորեն բարդացված և չարդարացված Կոպեռնիկոս-Կեպլերյան համակարգի նկատմամբ, XVII դարում գիտնականների մեծամասնության կողմից բացառվեց։ «De Mundi aeteri» աշխատանքում Բրահեն այսպես է շարադրում իր տեսակետը[66]՝
Ինքը Բրահեն անկեղծորեն հավատում էր իր տեսակետի իրականությանը և մահվանից առաջ Կեպլերին խնդրեց սատարել իրեն[67]։ Նա նամակներում մանրամասն նկարագրում էր, թե ինչու է Կոպեռնիկոսի տեսակետը սխալ համարում։ Լուրջ փաստարկներից մեկը բխում էր նրա աստղերի անկյունային տրամագծի սխալ գնահատականից, և որպես հետևանք, հեռավորությունը մինչ աստղերը։ Բրահեյի հեռավորության հաշվարկները մի քանի անգամ փոքր էին իրականից և եթե ընդունվեր Արեգակի շուրջ Երկրի պտույտը, ապա դրանք կառաջացնեյին աստղային երկայնությունների խավարման տեղաշարժեր, որը իրականում տեղի չէր ունենում։ Այստեղից Բրահեն ենթադրում էր, որ Երկիրը անշարժ է։ Իրականում աստղերի տեսանելի տրամագծերը մեծացված էին մթնոլորտային ռեֆրեկցիայի պատճառով[68], իսկ աստղային պարալաքսը աստղագետները հայտնաբերեցին միայն 19-րդ դարում։
Տիխո Բրահեյի հիշատակի հավերժացումը
խմբագրելԳիտնականի պատվին անվանակոչված են՝
- Նրա կողմից ուսումնասիրված SN 1572 գերնորը[69]։
- Խառնարան Տիխոն Լուսնի վրա[70]։
- Ուղեծրային թռիչքների ղեկավարվող կապսուլա «Tycho Brahe», նախագծված տիեզերական զբոսաշրջության համար «Copenhagen Suborbitals» դանիական մասնավոր ընկերության կողմից[71]։
- Տիխո Բրահե խառնարանը Մարսի վրա[72]։
- Բազմաթիվ աստղերի տվյալներ պարունակող, ուղեծրային աստղադիտակի Hipparcos օգնությամբ կազմված, «Tycho» Աստղային կատալոգը[73]։
- Կոպենհագենի աստղացուցարանը[74]։
- Ուրանիայի տիրակալը (հեղինակ — Կրիստիան Կոմբազ) վեպը նվիրված Տիխո Բրահեյի կյանքին։
- Բրահեյա արմավենիների տեսակը[75]։
-
Կիսանդրի Կնուտստորպում
-
Հուշարձան Լունդում (Շվեդիա)
-
Հուշահամալիր Ռոստոկում
-
Արձան Վեն կղզում
-
«Տիխո Բրահե շատրվանը», Հելսինբորգում
Գիտական աշխատանքներ
խմբագրել- Նոր աստղի մասին(De nova et nullius ævi memoria prius visa Stella)։ Կոպենհագեն, 1573։
- Երկնային աշխարհում ոչ հին երևույթների մասին (De mundi aetheri recentioribus phaenomenis)։ Ուրանիբորգ, 1588։
- Լանդգրաֆ Հասսեն-Կասելսկու հետ նամակագրությունը (Epistolarum Astronomicarum Liber Primus)։ Վանդսբեկ, 1598։
- Նորացված աստղագիտության նախապատրաստումը (Astronomiae Instauratae Progymnasmata)։ Ուրանիբորգ, 1592։
- Նորացված աստղագիտության մեխանիկա (Astronomiae Instauratae mechanica)։ Վանդսբեկ, 1598։
- Ստեղծագործությունների ընդհանուր ժողովածու (Opera omnia sive astronomiae instauratae)։ Ֆրանկֆուրտ, 1648, 15 հատոր։ Վերահրատարակված 2001 թ., ISBN 3-487-11388-0:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 1911 Encyclopædia Britannica/Brahe, Tycho // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Wittendorff A. et al., [1] (Gad), Կոպենհագեն էջ 68 — 327 էջ, ISBN 8712022721։
- ↑ Белый Ю. А. 11-12, էջեր 11-12 — 11-12 էջ։
- ↑ Берри А. 118, էջեր 118 — 118 էջ։
- ↑ «Բրահե, Տիխո». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Белый Ю. А. 16, էջեր 16 — 16 էջ։
- ↑ Белый Ю. А. 18, էջեր 18 — 18 էջ։
- ↑ Белый Ю. А. 25, էջեր 25 — 25 էջ։
- ↑ Голованов Я. (1983). «Этюды об Ученых. Тихо Браге». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Берри А. Краткая история астрономии.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Паннекук А. История астрономии.
- ↑ Паннекук А. История астрономии.
- ↑ Берри А. Краткая история астрономии.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Паннекук А. История астрономии.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ 31,0 31,1 31,2 Берри А. Краткая история астрономии.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Берри А. Краткая история астрономии.
- ↑ Wilson & Taton. Planetary astronomy from the Renaissance to the rise of astrophysics, 1989.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ 42,0 42,1 Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Schulz, Matthias. «Was Tycho Brahe Murdered by a Contract Killer?» (անգլերեն). Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Joshua Gilder and Anne-Lee Gilder. Heavenly Intrigue: Johannes Kepler, Tycho Brahe, and the Murder Behind One of History’s Greatest Scientific Discoveries. Anchor, 2005. ISBN 978-1-4000-3176-4.
- ↑ В смерти астронома Тихо Браге найдена шекспировская версия.
Коварное убийство астронома.
Первоисточник: Hamlet may have poisoned stargazer Tycho Brahe in mercury murder.(չաշխատող հղում) - ↑ «How did Tycho Brahe die?». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 47,0 47,1 «About the project» (անգլերեն). Aarhus University. 03.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «The opening of Tycho Brahe's tomb» (անգլերեն). Aarhus University. 1.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Tycho Brahe result postponed
- ↑ «Тихо Браге умер не от ртутного отравления». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Ученые опровергли "ртутную" версию смерти Тихо Браге». 15.11.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Астроном Тихо Браге (1546-1601) // Radio PRAHA. — 2001.
- ↑ Баев К. Л. Создатели новой астрономии. — Издание второе. — М.: Учпедгиз РСФСР, 1955.(չաշխատող հղում)
- ↑ Берри А. Краткая история астрономии.
- ↑ Walter J. Wesley. The accuracy of Tycho Brahe instruments. Journal for the History of Astronomy, Vol. 9, p.42 (1978).
- ↑ 56,0 56,1 Шевченко М. Ю. Великий бунтарь. Указ. соч.
- ↑ Rawlins D., «Tycho’s 1004 star catalog». DIO, The International Journal of Scientific History 3 (1)
- ↑ Паннекук А. История астрономии.
- ↑ История астрономии. Последняя «схватка» геоцентризма и гелиоцентризма.
- ↑ «Эвекция». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Паннекук А. История астрономии.
- ↑ Володаров В. П. Добросовестный наблюдатель.
- ↑ Паннекук А. История астрономии.
- ↑ Паннекук А. История астрономии.
- ↑ Баев К. Л. Коперник. М., 1935, стр 59-60.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Белый Ю. А. Тихо Браге.
- ↑ Owen Gingerich, James R. Voelkel. Tycho Brahe’s Copernican Campaign. Journal for the History of Astronomy, 29(1998): 2-34, p. 30, n. 2.
- ↑ Дэвид А. Грин, Ричард Ф. Стивенсон. «Исторические сверхновые. Наиболее достоверные исторические сверхновые» (ռուսերեն). astronet.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Ж.Ф. Родионова. «Карты Луны». Отдел исследований Луны и планет ГАИШ МГУ. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
- ↑ ««Тихо Браге» остался на земле». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Бурба Г. А. Номенклатура деталей рельефа Марса. — М.: Наука, 1981. — С. 45.
- ↑ «HIPPARCOS». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Tycho Brahe Planetarium» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Имханицкая Н. Н. Пальмы / Отв. ред. А. Л. Тахтаджян. — Л.: Наука, 1985. — 243 с. — 2350 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիխո Բրահե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 553)։ |