Տորգան Ազար
Տորգան Գանաել Ֆրանսիս Ազար (ֆր.՝ Thorgan Ganael Francis Hazard, մարտի 29, 1993[2][3][4][…], Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Վալոնիա, Բելգիա[2]), բելգիացի ֆուտբոլիստ, «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան։ Տորգանը Էդեն Ազարի կրտսեր եղբայրն է։ 2013 թվականի մայիսի 29-ին Տորգանը ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում։ 2014 թվականի հունվարին նա ճանաչվել է Բելգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացել է Բելգիական Պրո-Լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը[6]։
Տորգան Ազար ֆր.՝ Thorgan Hazard | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Տորգան Գանաել Ֆրանսիս Ազար[1] | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բելգիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1993[2][3][4][…] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լա Լուվեր, Բելգիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | գրոհող կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա (Մյոնխենգլադբախ) | |||||||||||||||||||||||
Համար | 10[5] | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անձնական կյանք
խմբագրելՏորգանը ծնվել է Լա Լուվեր քաղաքում, սակայն մեծացել է Բրեն լե Կոնտում, որը Վալլոնիյայում գտնվող փոքր քաղաք է։ Նրա առաջին անունը տրվել է նրան ծնողների կողմից ի պատիվ «Տորգալ» կոմիքսի հերոսի։ Նրա ծնողները՝ Թիերին և Կատրինը, նույնպես զբաղվել են ֆուտբոլով[7]։ Նրա հայրն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Բելգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լուվերոս» կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբում՝ խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում[7]։ Տորգանի մայրը՝ որպես հարձակվող, հանդես է եկել Բելգիայի առաջնության առաջին դիվիզիոնում և ստիպված է եղել ավարտել ֆուտբոլային կարիերան հղիության երրորդ ամսում՝ Էդենով հղի լինելու ժամանակ[7][8][9][10][11]։ Իրենց ֆուտբոլային կարիերաներն ավարտելուց հետո նրա ծնողները դարձել են սպորտային պրոֆեսորներ[7]։ Թիերին հեռացել է իր պաշտոնից 2009 թվականին, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի իր երեխաներին[7]։
Տորգանն ունի երեք հարազատ եղբայր։ Մեծ եղբայրը՝ Էդենը, հանդես է եկել «Լիլ» ֆուտբոլային ակումբում, հետագայում որոշ ժամանակ եղել է Տորգանի թիմակիցը անգլիական «Չելսիում»։ Մյուս եղբայրներն են Կիլիանը և Իթանը։ 2011 թվականի օգոստոսին Կիլիանը միացել է Լիլի երիտասարդական ակադեմիային և ըստ պայմանագրի՝ 16 տարեկանում պետք է սկսեր հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Նրանց ամենափոքր եղբայր Իթանը մնացել է Բելգիայում և հանդես է եկել Էդենի նախկին ակումբ «Տյուբիզի» երիտասարդական ակադեմիայում[7][9][12][13]։
Տորգանը և իր երեք եղբայրներն ապրել են իրենց ծնողների հետ բարեկեցիկ պայմաններում։ Նրանք ունեին այն ամենը, ինչը անհրաժեշտ էր ֆուտբոլում հնարավորինս լավ առաջադիմելու համար[14]։ Ընտանիքն ապրել է ֆուտբոլային դաշտից «ոչ ավելի, քան երեք մետր հեռավորության վրա», և եղբայրները, անցնելով ֆուտբոլային դաշտը շրջապատող ցակապատի փոքր անցքով, հաճախ են գնացել այնտեղ՝ իրենց ֆուտբոլային կարողությունները զարգացնելու և կատարելագործելու նպատակով[8]։
Ակումբային կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրելՏորգանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հինգ տարեկան հասակում իր հարազատ «Royal Stade Brainois» ակումբում։ Հինգ տարի մարզվելով այդ ակումբում՝ Տորգանը հետևում է իր մեծ եղբոր օրինակին և տեղափոխվում է «Տյուբիզ»։ 14 տարեկան հասակում, երբ նա «Տյուբիզի» կազմում մասնակցում էր տեղի առաջնություններին, հայտնվում է ֆրանսիական «Լանսի» ուշադրության կենտրոնում։ Էդենի՝ «Լիլ» տեղափոխությունից հետո Տորգանի ծնողները համաձայնության են հասնում «Լանսի» հետ այն համոզմամբ, որ Ֆրանսիայում տրվող ֆուտբոլային կրթությունն ավելի լավն է և զարգացած, քան Բելգիայում[14]։ Ազարի հայրը հետագայում ասում է, որ որոշումը, ըստ որի սկզբում Էդենը, ապա Տորգանը պետք է սկսեն հանդես գալ Հյուսիսային Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբներից մեկում, համարվում է ամենալավ տարբերակը, քանի որ «նրանք առաջվա պես մոտ են գտնվում իրենց տանը և միևնույն ժամանակ ընդգրկված են մի ենթակառուցվածքում, որտեղ կարող են զարգանալ մասնագիտական պլանում, քանի որ Բելգիայում, ցավոք, երիտասարդների նախապատրաստման համակարգը վատ է զարգացած»[8]։ «Լանսի» երիտասարդական ակադեմիայում Տորգանը խաղացել է մինչև 16 տարեկանը և թիմի կազմում հաղթել մինչև 16 տարեկանների ազգային առաջնության 2008-09 մրցաշրջանում՝ խաղալով այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Ռաֆայել Վարանը և Ժոֆրեյ Կոնդոգբյան։
«Լանս»
խմբագրել2010 թվականի ապրիլի 7-ին Ազարը կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը մինչև 2013 թվականի հունիսը, այսինքն՝ 3 տարով[15]։ Մինչ 2010-11 մրցաշրջանի սկիզբը Տորգանը մարզվում էր «Լանսի» հիմնական կազմի հետ։ Մինչմրցաշրջանային ընկերական խաղերում նա գոլի հեղինակ է դառնում բելգիական «Ռուսելարեի» դեմ խաղում, որն ավարտվում է 1։1 հաշվով[16][17]։ Սակայն մրցաշրջանը նա սկսում է թիմի երիտասարդական ակումբի հետ Ֆրանսիայի սիրողական առաջնությունում։ 2010 թվականի օգոստոսի 8-ին Տորգանը, փոխարինում կատարելով «Դրանսիի» դեմ 2։0 հաշվով ավարտված հաղթական խաղում, կատարում է իր նորամուտը սիրողական լիգայում[18]։ Տորգանը մրցաշրջանի ընթացքում միաժամանակ թիմի պահեստային կազմի հետ հանդես էր գալիս սիրողական առաջնությունում և մինչև 19 տարեկանների թիմի հետ մասնակցություն էր ունենում Գամբարդելլայի գավաթի մրցությանը։ 2011 թվականի մայիսի 9-ին Տորգանը տեղափոխվում է թիմի հիմնական կազմ, որպեսզի մասնակցի մայիսի 11-ին կայանալիք «Բորդոյի» դեմ հանդիպմանը։ Սակայն նա թիմի հիմնական կազմում չի մասնակցում որևէ խաղի և 2010-11 մրցաշրջանն ավարտում է պահեստայինների շարքում։
2011-12 մրցաշրջանից առաջ Ազարին կրկին հայտավորում են թիմի հիմնական կազմում, և նա ստանում է 22 համարի մարզաշապիկը[19]։ Նա, փոխարինման դուրս գալով Ֆրանսիայի առաջնության 2011-12 մրցաշրջանի առաջին տուրի երկրորդ խաղակեսում, կատարում է իր նորամուտը «Լանսի» հիմնական կազմում։ Առաջին տուրում նրանց մրցակիցն է դառնում «Ռեյմսը»․ այդ խաղում «Լանսը» պարտվում է 0։2 հաշվով[20]։
«Չելսի»
խմբագրել2012 թվականի հուլիսի 24-ին անգլիական «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարում է, որ ակումբը Ազարի տեղափոխության վերաբերյալ համաձայնության է հասել «Լանսի» հետ։ Նրանք Տորգանի հետ համաձայնության էին հասել նրա եղբոր՝ Էդենի «Լիլից» «Չելսի» տեղափոխությունից անմիջապես հետո[21][22]։ 2012 թվականի օգոստոսի 17-ին Տորգանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ Այդ խաղն ավարտվում է 0։0 հաշվով[23]։ 2012 թվականի օգոստոսի 30-ին Ազարը, կնքելով երկարաժամկետ վարձավճարային պայմանագիր, տեղափոխվում է բելգիական Պրո-Լիգայում հանդես եկող «Զյուլտե-Վարեգեմ»։ Այդ տեղափոխության հիմնական նպատակն այն էր, որ Ազարը պահեստայինների նստարանին նստելու փոխարեն փորձ ձեռք բերի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող ակումբի կազմում[24]։
Վարձավճարը «Զյուլտե-Վարեգեմում»
խմբագրելԱզարի պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2012-13 մրցաշրջանի ավարտը[25]։ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին Տորգանը, թիմի մեկնարկային կազմում մասնակցելով «Աուդ-Հեվերլե Լյեվենի» դեմ արտագնա խաղին, կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ Այդ խաղում «Զյուլտեն» հաղթում է 1։0 հաշվով[26][27]։ Հոկտեմբերի 31-ին Տորգանը, խփելով «Շարլերուայի» դեմ խաղում իր ակումբի 4 գոլերից մեկը, հեղինակում է իր առաջին գնդակը նոր ակումբի կազմում։ Այդ խաղն ավարտվում է գոլառատ 4։1 հաշվով[28]։
2013 թվականի հուլիսի 15-ին «Չելսին» և «Զյուլտե-Վարեգեմը» երկարաձգում են Տորգանի վարձավճարային պայմանագիրը մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[29]։
Բորուսիա (Մյոնխենգլադբախ)
խմբագրել2014 թվականի հուլիսի 5-ին Տորգանը վարձավճարով տեղափոխվում է գերմանական Բունդեսլիգայի «Բորուսիա (Մյոնխենգլադբախ)» ակումբ՝ ստանալով 26 համարի մարզաշապիկը։ Մեկ տարի անց նա ակումբի հետ կնքում է լիարժեք պայմանագիր մինչև 2020 թվականը։ Տրանսֆերի արժեքը կազմում է 8 միլիոն եվրո, ինչը 16 անգամ ավելի է այն գումարից, որ նրա համար վճարել էր «Չելսին»[30]։
Միջազգային կարիերա
խմբագրելՄինչ Բելգիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ դառնալը Տորգան Ազարը ներկայացրել է իր երկիրը մինչև 16, 17 և 18 տարեկանների հավաքականներում։ Մինչև 16 տարեկանների հավաքականում Ազարը եղել է հիմնական կազմի ֆուտբոլիստ և թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2008 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Հասսլոխում անցկացվող ֆուտբոլային առաջնության ժամանակ։ Այդ առաջնության առաջին և Ազարի համար նորամուտային խաղում Բելգիայի հավաքականը 5։0 հաշվով զիջում է Գերմանիայի երիտասարդական հավաքականին[31]։ Հաջորդ՝ Մակեդոնիայի հավաքականի դեմ հաղթական խաղում Ազարը, խփելով խաղի 3 գոլերից մեկը, հեղինակում է մինչև 16 տարեկանների հավաքականում իր առաջին գնդակը։ Բելգիայի հավաքականը խաղն ավարտում է առանց գոլ բաց թողնելու (այսինքն՝ 3։0 հաշվով)։ Առաջնության հաջորդ խաղերում Տորգանը գոլերի հեղինակ է դառնում Մալթայի և Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներում։ Մինչև 16 տարեկանների հավաքականում Տորգանը մասնակցում է նաև 2009 թվականին Թուրքիայում անցկացվող Էգեյսկու գավաթի մրցությանը։ Նա մասնակցեց խմբային փուլի 3 խաղերին, սակայն նրա հավաքականը այդպես էլ չկարողացավ դուրս գալ այդ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։
«Լանսի» կազմում ցուցադրած իր հաջող խաղի շնորհիվ Տորգանը մարզիչ Բոբ Բրովաերսի կողմից հրավիրվում է մինչև 17 տարեկանների հավաքական։ 2009 թվականի օգոստոսին Ազարը հավաքականի հետ մասնակցություն է ունենում Տոտոյի գավաթին, որը Ավստրիայում անցկացվող ամենամյա միջազգային երիտասարդական առաջնություն է։ Մինչև 17 տարեկանների 2009 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Ազարը հեղինակում է իր առաջին և Չեռնոգորիայի դեմ խաղում իր հավաքականի միակ գնդակը[32]։ Հետագայում՝ 2010 թվականի մարտին, նա հրավիրվում է հավաքական Իսպանիայում անցկացվող Բարձրագույն որկավորման մրցաշարին մասնակցություն ունենալու համար[33]։ Ազարը մասնակցութուն է ունենում խմբային փուլի երեք խաղերին, սակայն Բելգիայի հավաքականը, խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, այդպես էլ չի կարողանում անցնել առաջնության հաջորդ փուլ։
Մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում Ազարը մասնակցում է ընդամենը մեկ խաղի։ Հետևում թողնելով այն՝ նա անմիջապես սկսում է հանդես գալ մինչև 19 տարեկանների հավաքականում, և բախտի բերմամբ նրա՝ հավաքականում հայտնվելու ժամանակը համընկնում է 2011 թվականի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության հետ։ Փետրվարի 8-ին նա կատարում է իր նորամուտը Բելառուսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում և հեղինակում է այդ խաղի միակ և հաղթական գնդակը[34]։ 2011 թվականի մարտի 27-ին Ազարը 11 մետրանոց հարվածից խփում է Ուկրաինայի հավաքականի դեմ խաղի հաղթական գնդակը։ Այդ խաղն ավարտվում է 2։1 հաշվով։ 2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության բարձրագույն որակավորման փուլում Ազարը թիմի հիմնական կազմում մասնակցություն է ունենում խմբային փուլի բոլոր երեք խաղերին։ Խմբային փուլի երկրորդ տուրի՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղի 88-րդ րոպեին Տորգանը խփում է հանդիպման հաղթական գոլը, և խաղն ավարտվում է 3։2 հաշվով[35]։ Այդ հաղթանակի շնորհիվ նրանք անցնում են այդ մրցաշարի հաջորդ՝ եզրափակիչ փուլ։ Այդ փուլում նա մասնակցում է խմբային փուլի երեք խաղերից երկուսին։ Առաջին տուրի՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում Տորգանը կատարում է գոլային փոխանցում, որի շնորհիվ խփված գոլն այդ խաղում դառնում է միակը իր հավաքականի համար։ Խաղն ավարտվում է 4։1 հաշվով[36]։ Խմբային փուլի արդյունքներով՝ Բելգիայի հավաքականն զբաղեցնում է վերջին՝ չորրորդ հորիզոնականը և լքում առաջնությունը։
Շնորհիվ այն բանի, որ Ազարը 2010-11 մրցաշրջանում դեռևս չէր հասել չափահասության, նա առաջվա նման իրավունք ուներ մինչև 19 տարեկանների հավաքականում հանդես գալու նաև 2011-12 ֆուտբոլային մրցաշրջանում։ Նոր մրցաշրջանի առաջին խաղում Ազարը 11 մետրանոց հարվածից հեղինակում է Դանիայի հավաքականի դեմ խաղում իր հավաքականի միակ գնդակը։ 2011 թվականի սեպտեմբերի 7-ին նա խփում է Թուրքիայի հավաքականի դեմ 4։1 հաշվով հաղթական ընկերական խաղի գոլերից մեկը։ 2012 թվականի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ազարը դառնում է 3 գոլի հեղինակ։ Խմբային փուլի առաջին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում նա դուբլի հեղինակ է դառնում, իսկ խմբային փուլի վերջնական՝ Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում նա խփում է 3։1 հաշվով հաղթական խաղի երկրորդ գոլը[37][38][39]։ Բարձրագույն որակավորման փուլում Ազարը մասնակցություն է ունենում խմբային փուլի 3 խաղերից 2-ին։ Արդյունքում Բելգիան զբաղեցնում է խմբային փուլի երրորդ հորիզոնականը և լքում այդ մրցաշարը[40]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Գոլային փոխ․ | Խաղ | Գոլ | Գոլային փոխ․ | Խաղ | Գոլ | Գոլային փոխ․ | Խաղ | Գոլ | Գոլային փոխ․ | ||
Լանս | 2011-12 | 14 | 0 | 1 | 2 | 0 | 0 | — | 16 | 0 | 1 | ||
Ընդհանուր | 14 | 0 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | 1 | |
Զյուլտե-Վարեգեմ | 2012-13 | 34 | 4 | 10 | 3 | 0 | 0 | — | 37 | 5 | 10 | ||
2013-14 | 39 | 14 | 17 | 4 | 1 | 0 | 10 | 2 | 3 | 53 | 17 | 20 | |
Total | 73 | 19 | 27 | 7 | 1 | 0 | 10 | 2 | 3 | 90 | 22 | 30 | |
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2014-15 | 28 | 1 | 7 | 4 | 1 | 0 | 9 | 3 | 3 | 41 | 5 | 10 |
2015-16 | 29 | 4 | 5 | 3 | 2 | 1 | 4 | 0 | 0 | 36 | 6 | 6 | |
2016-17 | 5 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 4 | 4 | 1 | 9 | 7 | 2 | |
Ընդհանուր | 62 | 8 | 13 | 8 | 3 | 1 | 17 | 7 | 4 | 86 | 18 | 18 | |
Ընդհանուրը կարիերայում | 149 | 25 | 40 | 17 | 4 | 1 | 27 | 8 | 7 | 192 | 38 | 48 |
Միջազգային
խմբագրելՀավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Առաջնություններ | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բելգիա | 2013 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ընդհանուրը կարիերայում | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ձեռքբերումներ
խմբագրելԱնձնական
խմբագրել- Տարվա լավագույն ֆուտբոլիստ Բելգիայում (1) - 2013-14
- Բելգիական Պրո-Լիգայի լավագույն ֆուտբոլիստ (1) - 2013-14
- Ընդհանուր՝ 2 տիտղոս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Premier League Clubs submit Squad Lists» (PDF) (անգլերեն). Premier League. 2013 թ․ փետրվարի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Squad - Borussia Mönchengladbach» (German). Borussia Mönchengladbach. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Торган Азар - лучший игрок Чемпионата Бельгии 2013» (ռուսերեն). Sports.ru. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Les Hazard, une famille de foot» (ֆրանսերեն). Le Parisien. 2011 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Avant d'être partagée entre Lille et Lens, la famille Hazard a cultivé son jardin secret» (ֆրանսերեն). La Voix des Sports. 2010 թ․ հունվարի 29. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 9,0 9,1 «Eden Hazard, protection rapprochée» (ֆրանսերեն). Официальный сайт ФИФА. 2008 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Eden est entouré de professionnels» (ֆրանսերեն). Foot Goal. 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «L'interview découverte de Thorgan Hazard» (ֆրանսերեն). Lensois.com. 2010 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «M. Seydoux confirme pour Kylian Hazard» (ֆրանսերեն). FootLille. 2011 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Eden Hazard out, Kylian Hazard in?» (հոլանդերեն). Voetbal Belgie. 2011 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 14,0 14,1 «Hazard lights the way for Belgium» (անգլերեն). The National. 2010 թ․ մարտի 5. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Thorgan Hazard signe pro à Lens» (ֆրանսերեն). RTFB. 2010 թ․ ապրիլի 7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «RC Lens-Roulers (1-1), match terminé» (ֆրանսերեն). Lensois. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Thorgan Hazard: "Ne pas m'enflammer"» (ֆրանսերեն). Lensois. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Lens B v. Drancy Match Report» (ֆրանսերեն). Foot Goal. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Rectificatif: Le numéro 22 pour Thorgan Hazard» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Ланс». 2011 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Lens v. Reims Match Report» (ֆրանսերեն). Ligue de Football Professionnel. 2011 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Thorgan Hazard joins Chelsea» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2012 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Eden Hazard's brother Thorgan Hazard joins Chelsea» (անգլերեն). BBC. 2012 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Under 21 Report: Chelsea 0 Manchester City 0» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2012 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Hazard heads for Belgium» (անգլերեն). Sky Sports. 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Chelsea leent Thorgan Hazard uit aan Zulte Waregem» (հոլանդերեն). De Morgen. 2012 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Swinnen, Steven (2012 թ․ սեպտեմբերի 15). «Naessens bezorgt Essevee driepunter». Belgian Pro League (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Broekx, Jesse (2012 թ․ սեպտեմբերի 17). «Hazard droomt van top drie». Belgian Pro League (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Koploper Z.Waregem blijft successen opstapelen». Sporza (հոլանդերեն). 2012 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Thorgan Hazard zal ook dit seizoen de kleuren van SV Zulte Waregem verdedigen». Официальный сайт ФК «Зюлте-Варегем» (հոլանդերեն). 2013 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Rice, Simon (2015 թ․ փետրվարի 23). «Chelsea sell Thorgan Hazard to Borussia Monchengladbach for 1500% mark-up as impressive sales figures continue». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Thorgan Hazard: passeulement le frère de...» (PDF) (ֆրանսերեն). Région Omnisports. 2008 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Montenegro v. Belgium Match Report» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2009 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Thorgan Hazard en Irlande du Nord» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Ланс». 2010 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Thorgan Hazard auteur du but de la victoire des U19» (ֆրանսերեն). 7sur7. 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Belgium win Group 1 early to claim finals return» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2011 թ․ մայիսի 26. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Spain see off ten-man Belgium» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Belgium v. Wales Match Report» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2011 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Scotland v. Belgium Match Report» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2011 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «1ier tour CE Slovénie» (ֆրանսերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2011 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Holders Spain into finals again» (անգլերեն). Официальный сайт УЕФА. 2012 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Profile: Thorgan Hazard» (անգլերեն). Footballdatabase. 2013 թ․ փետրվարի 6. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Thorgan Hazard». Ligue de Football Professionnel (French). Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը ESPN-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-12-09 archive.today
- Ֆուտբոլիստի վիճակագրությունը հավաքականի կազմում
- Տորգան Ազարի էջը Soccerway կայքում Արխիվացված 2016-09-26 Wayback Machine
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Football-lineups.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորգան Ազար» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |