Ցնորածին սնկեր
Ցնորածին սնկեր (հալյուցինոգեն, հոգեծին, «մոգական», «կախարդական» սնկեր, անգլ.՝ psilocybin, psychedelic mushrooms, magic mushrooms, shrooms), սնկի այն տեսակները, որոնց պտղամարմինը պարունակում է ցնորածին (փսիխոդելիկ) նյութեր։ Այդպիսի սնկերի գործածումն ազդում է գիտակցության վրա և առաջ է բերում անհանգիստ վիճակ, որն անվանում են ցնորածին փորձառություն կամ «ուղևորություն»։ Հնագույն ժամանակներում ցնորածին սնկերը մարդկանց կողմից օգտագործվում էին կրոնական արարողությունների ժամանակ, ինչպես նաև որպես հոգեխթանիչներ՝ ոչ մեծ չափաբաժիններով։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ցնորածին սնկերի կանոնավոր անվերահսկելի գործածումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ ինչպես հոգեկան աշխարհի, այնպես էլ ֆիզիոլոգիական առողջության համար[1]։ Այլ ուսումնասիրությունների համաձայն՝ ցնորածին սնկերի գործածման և հոգեկան առողջության միջև որևէ կապ գոյություն չունի[2]։
Պատմական ակնարկ
խմբագրելԴեռևս հին ժամանակներից մարդկանց հայտնի էին որոշ սնկերի հոգեներգործուն հատկությունները, ինչի մասին վկայում են բազմաթիվ հնագիտական ապացույցներ։ Այդպիսի սնկերին վերագրվում էին մոգական հատկություններ[3][4] և դրանք օգտագործվում էին կրոնական ծեսերի ժամանակ։
Հոգեակտիվ սնկերի օգտագործմամբ կրոնական ծեսերի հնագույն ժայռապատկերները հայտնի են Աֆրիկայից և ունեն 6500-9000 տարվա պատմություն։ Այդպիսի պատկերներ գտնվել են Ալժիրում, Լիբիայում, Չադում, Եգիպտոսում[5]։
Հնդկաստանում (Կերալա նահանգ, Չերմանանգատ գյուղի մոտակայքում) կան սնկի տեսքով ավելի քան 3000 տարվա մեգալիթներ, որոնց անվանում են kudakallu՝ «հովանոցաձև քարեր»։ Ռիգվեդայում ավելի քան հազար հիմներ նվիրված են «սոմա» սրբազան ոգելից խմիչքին, որն ըստ Ուոսսոնի[6] (1968) պատրաստվում էր կարմիր ճանճասպանից։ Հին հնդկացիները համարում էին, որ սոման թույլ է տալիս պահպանել առողջությունը, երկարացնում է կյանքը և մարդը, ով գործածում է այն, միաձուլվում է աստվածայինի հետ։ Սակայն սոմայի և kudakallu-ի միջև կապը դեռևս հաստատված չէ։ Այդ կառույցները ստեղծվել են Դրավիդյան քաղաքակրթության շրջանում, որը գոյություն է ունեցել Հնդկաստանում մինչև արիացիների հայտնվելը։
Թունիսի և Արևմտյան Եվրոպայի վաղ քրիստոնեական և միջնադարյան եկեղեցիներում հայտնաբերվել են օձերով փաթաթված «Սնկի ծառեր»-ի պատկերներով որմնանկարներ, ինչը վկայում է վաղ քրիստոնեական ավադույթներում սնկի պաշտամունքի առկայության մասին[7]։ Հոգեներգործուն սնկեր ենթադրաբար օգտագործվել են նաև Հին Հունաստանում Էլևսինյան միստերի արարողությունների ժամանակ։
Հոգեներգործուն սնկերի օգտագործումը տարածված էր նախակոլումբիական Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում։ Կարմիր ճանճասպանը հին Մայաների սրբազան սունկն էր[8], պսիլոցիբեն առավել քան 3000 տարի առաջ օգտագործվում էր ացտեկների կրոնական ծեսերի ժամանակ։ Ացտեկները այն անվանում էին «թեոնանակատլ»՝ «Աստծո մարմին» և այն օգտագործում էին միայն ընտրյալներն ու նվիրյալները[9]։ Գվատեմալայում հայտնաբերվել են ավելի քան 2500 տարվա տաճարներ մարդու դեմքով մոգական սնկի արձանիկներով։ Ցնորածին սնկերի օգտագործմամբ ծեսերը կենտրոնամերիկյան ծեղերի մոտ պահպանվել են առ այսօր[10]։
Միջին դարերում ճանճասպաններն օգտագործվում էին վիկինգների, ինչպես նաև դարեր շարունակ Թայմիրի, Կամչատկայի, Չուկոտկայի հյուսիսային ազգերի շամանների կողմից[11]։ Այդ ազգերի շրջանում ճանճասպաններ ուտելն առաջնորդների և շամանների առավելությունն էր, իսկ մյուսները խմում էին նրանց մեզը[12], ընդ որում՝ մեզի ազդեցությունը պահպանվում էր դրա «մղումից» 4-5 մարդ հետո[13]։ Դա բացատրվում է նրանով, որ հենց մեզի մեջ է կուտակվում մուսցիմոլը՝ իբոտենիկ թթվի մետաբոլիտը, որն էլ հանդիսանում է ճանճասպանի հիմնական ցնորածին բաղադրիչը։ Ճանճասպանների օգտագործումը կախված էր ցեղի սովորույթներից։ Հայտնի են ճանճասպանի օգտագործման 15 եղանակներ՝ այն ուտում էին հում, տապակած, շոգեխաշած, չորացրած վիճակում, պատրաստում էին մզվածքներ և եփուկներ, օգտագործում էին սնկերով սնված հյուսիսային եղջերուների միս։ Շամանային ծեսերում օգտագործում էին հնացած պտղամարմինները, իսկ որսորդներին տոկունության բարձրացման համար տալիս էին երիտասարդ կեղևազրկված գլխարկները, որոնցում պարունակվում էր ազդեցություն ունեցող բաղադրիչների հիմնական մասը[14]։
20-րդ դարի 60-70-ական թվականներին «մոգական սնկերի» օգտագործումը տարածվեց Ամերիկայում, այնուհետև տեղափոխվեց Եվրոպա և սկսեց կրել զանգվածային բնույթ[15]։ 20-րդ դարի վերջում-21-րդ դարին սկզբին ցնորածիններ գործածող մարդկանց շրջանում Psilocybe ընտանիքի սնկերը փոխարինվեցին այլ բնական հոգեմետ նյութերով[16][17][18]։
Տեսակներ
խմբագրելՈրպես ցնորածին սնկեր հիմնականում հայտնի են ճանճասպանների որոշ տեսակներ և ագարիկայինների կարգի տարբեր ընտանիքների բավական մեծ քանակությամբ տեսակներ, որոնց պտղամարմինները պարունակում են պսիլոցին և պսիլոցիբին՝ այսպես կոչված «պսիլոցիբինային սնկեր»։ Վերջիններիցս առավել նշանակալի է ստրոֆարիայինների կարգի Պսիլոցիբե (Psilocybe) ընտանիքը։ Կան տվյալներ, որոնց համաձայն հին ժամանակներում օգտագործում էին հասկաժանգ՝ անկախ դրանից թունավորելիության և մահացության բարձր ռիսկի։
Ճանճասպաններ
խմբագրելԱյս ընտանիքի ցնորածին տեսակները պատկանում են Amanita ցեղին։ Դրանց ցնորածին հատկությունները պայմանավորված են մուսցիմոլի և իբոտենիկ թթվի առկայությամբ, իսկ որոշ տեսակներ կարող են պարունակել տրիպտամիններ՝ բուֆոտենին, դիմեթիլտրիպտամին և 5-մեթօքսիդիմեթիլտրիպտամին։ Ճանճասպանի ազդեցություն ունեցող հիմնական նյութերը թունավոր են, բացի այդ՝ այս սնկերը սովորաբար պարունակում են նաև այլ այնպիսի ուժեղ թույներ, ինչպիսին է մուսկարինը, որն ունի նեյրոտոքսիկ ազդեցություն, այդ իսկ պատճառով ճանճասպանների օգտագործումը կարող է հանգեցնել մահացու թունավորման։ Չորացրած վիճակում պտղամարմինների պահպանման ընթացքում թունավոր նյութերի ազդեցությունը վերանում է. 7 տարի պահված օրինակներում դրանք արդեն չեն հայտնաբերվել[19]։
- Ճանճասպան կարմիր (Amanita muscaria). ամենասովորական և հայտնի ճանճասպաններից մեկը։ Շատ թարմ պտղամարմինները կարող են մուսցիմոլ չպարունակել[20]։ Պարունակում է նաև ոչ մեծ քանակությամբ մուսկարին, էթիլամին, մուսկարիդին, պուտրեսցին, մուսկոֆլավին, ամավադին, ացետիլխոլին[21]։
- Ճանճասպան գորշ (Amanita pantherina). նույնպես շատ տարածված տեսակ է։ Այս սնկից թունավորումը շատ նման է կարմիր ճանճասպանից թունավորմանը, սակայն ունի իր առանձնահատկությունները. դրա ախտանշանները հիշեցնում են ալկոհոլային սուր թունավորում, որին հաջորդում է խորը քունը[22]։
- Ճանճասպան թագավորական (Amanita regalis). առաջ է բերում թունավորում, որն ուղեկցվում է ցնորքներով և գիտակցության կորստով։ Ջերմային մշակման միջոցով հնարավոր չի լինում չեզոքացնել դրա թույները[23]։
- Ճանճասպան դեղնականաչ (Amanita citrina) և ճանճասպան մոխրագույն (Amanita porphyria). պարունակում են բուֆոտենին, դիմեթիլտրիպտամին և 5-մեթօքսիդիմեթիլտրիպտամին հոգեմետ նյութեր, սակայն դրանց պարունակությունը այս սնկերում մեծ չէ, այդ իսկ պատճառով դրանցից թունավորման դեպքեր չեն գրանցվել[19]։
Պսիլոցիբինային սնկեր
խմբագրելԱյս սնկերի ազդեցություն գործող նյութը պսիլոցինն է, որն օրգանիզմ է ներթափանցում անմիջապես պտղամարմիններից[24]։ Ընդհանուր թունավորելիությունը այնքան էլ բարձր չէ, և դրա համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ չափաբաժին (14գ պսիլոցիբին), քան ցնորածին ազդեցություն ստանալու համար (1-14մգ)[25]։ Հայտնի է պսիլոցիբին պարունակող սկների մոտավորապես 200 տեսակ։ Երկարատև եռման դեպքում այս սնկերի հոգեմետ ազդեցությունը չեզոքանում է և դրանք դառնում են ուտելի[26]։ Չորացման դեպքում կորչում է դրանց ակտիվության շուրջ 50%-ը[27]։
- Պսիլոցիբե (Psilocybe). նկարագրված է այս ընտանիքի սնկերի ավելի քան 140 տեսակ, որոնցից 115-ում առկա է պսիլոցիբին և դրանք ունեն հոգեակտիվ հատկություններ[28]։ Ցնորածին պսիլոցիբե սնկերի գերակշիռ մասը բնական ճանապարհով աճում է Ամերիկայում, հատկապես՝ Կարիբյան ավազանի երկրներում (Մեքսիկա և Կենտրոնական Ամերիկա)[29]։ Ամենաշատ ուսումնասիրված տեսակներից է Կուբայական պսիլոցիբեն (Psilocybe cubensis), որն արհեստականորեն շատ հեշտությամբ աճեցվում է և պահպանում իր հոգեներգործուն հատկությունները տաք պայմաններում[30]։ Պսիլոցիբեի շատ տեսակներ պարունակում են բեոցիստին[31] և նորբեոցիստին, որոնց պարունակությունը մեծ չէ և դրանք ակնհայտ ազդեցություն չեն թողնում, սակայն կանոնավոր օգտագործման դեպքում կարող են հանգեցնել գլխուղեղի կեղևում սերոտոնինի կոնցենտրացիայի ավելացման, ինչը կարող է հանգեցնել հոգեկան հիվանդությունների առաջացման[32]։
- Ինոցիբե (Inocybe). պսիլոցիբին պարունակում են 5 տեսակներ, օրինակ՝ կապտականաչավուն ինոցիբե (Inocybe aeruginascens)։ Այս տեսակը մուսկարին չի պարունակում[33]։ Իսկ ահա ինոցիբեի մյուս տեսակներում այդ թույնի պարունակությունն առկա է մահացու չափաբաժնով։ Կապտականաչավուն ինոցիբեն պարունակում է բիոցիստինի համեմատաբար մեծ չափաբաժին (0,21 %)[34]։ Ոչ մասնագետների համար շատ բարդ է տարբերել ինոցիբեի տեսակները։
- Գիմնոպիլուս (Gymnopilus). ցնորածին հատկություններ հայտնաբերվել են 14 տեսակներում։ Այս սնկի ազդեցությունն ապահովող նյութն արբեցնող պղպեղն է (Piper methysticum)[35]։ Դրա հիմնական տեսակները դառնահամ են։
- Պանեոլուս (Panaeolus)։
Ազդեցություն
խմբագրելՃանճասպանների ազդեցությունը
խմբագրելՃանճասպանից (կարմիր, գորշ, թագավորական) թունավորման ախտանշաններն ի հայտ են գալիս 0.5-4 ժամ անց[36]։ Նյարդային համակարգի վրա ազդեցությունն արտահայտվում է հոգեմիմետիկ ախտանշաններով, որոնք երբեմն ուղեկցվում են ցնորքներով։ A.muscaria-ի և A.pantherina-ի գործածման արդյուքում ի հայտ են գալիս իրար հաջորդող քնի և արթնացման վիճակներ, գլխապտույտ, հիստերիա, ատաքսիա, հիպերկինեսիս և ցնցումներ[37][38]։ Քնի ժամանակ հնարավոր է ավելի արտահայտված երազներ տեսնել[39]։ Հոգեմետ ազդեցությունը պայմանավորված է մուսցիմոլի առկայությամբ, որը կուտակվում է ճանճասպանի պտղամարմնում։ Ապացուցված է, որ մուսցիմոլն ու իբոտենային թթուն կարող են հանգեցնել նեյրոնների մահվան և ուղեղի հյուսվածքների ոչնչացման։ Այդպիսի ազդեցությունը կապում են NMDA-ռեցեպտորների ակտիվացման հետ, որը հանգեցնում է թունավոր ազոտային օքսիդի լրացուցիչ արտադրության[40]։
Չնայած այս սնկերը մուսկարին պարունակում են ոչ մահացու չափաբաժիններով, այնուամենայնիվ վերջինս ազդում է պարասիմպատիկ նյարդային համակարգի[41] վրա, և թունավորումը կարող է ուղեկցվել փորլուծությամբ, սրտխառնոցով, փսխումով, քրտնարտադրությամբ և թքա ու արցունքահոսությամբ։
Պսիլոցիբինային սնկերի ազդեցությունը
խմբագրելՊսիլոցիբինի և պսիլոցինի ազդեցությունը նման է ԼՍԴ-ի (LSD) ազդեցությանը. որոշ հոգեբույժների կարծիքով այս նյութերն առաջ են բերում հոգեմիմետիկ համախտանիշ, որը շատ նման է շիզոֆրենիայի դրսևորումներին[42]։ Առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս պսիլոցիբեի օգտագործումից 15-20 րոպե անց, իսկ կուշտ լինելու դեպքում՝ 2 ժամ անց։ Սկզբում նկատվում է զարմանք, սարսուռ, էյֆորիա, զառանցանք, անհանգստություն, պարանոյա, տեսողական և լսողական զգայունության սրում, տարածության և ժամանակի զգացողության աղավաղում, արագության, լուսավորության և գույների ընկալման խախտում[43][44], այնուհետև հայտնվում են անբնական տեսիլքներ, զնորքներ, անհետանում է տարածության և ժամանակի զգացողությունը, կարծես մարդ կողքից է հետևում իր սեփական մարմնին[45]։ Ինչպես մյուս հոգեմետ նյութերի ընդունման, այնպես էլ պսիլոցիբինային սնկերի դեպքում ազդեցությունը տարբեր է՝ կախված մարդուց և պայմաններից։
Օգտագործման արդյունքում ի հայտ եկող էմոցիաները կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Բացասական էմոցիաների ժամանակ պսիլոցիբինային սնկերի գործածումը կարող է հանգեցնել անհանգստության զգացողության, կատաղության, ագրեսիվության, բռնության նկատմամբ հակման (այդ թվում՝ ինքն իր նկատմամբ), զառանցանքի առաջացման, ինչպես նաև հնարավոր է գիտակցության կորուստ։ Կարող են ի հայտ գալ խուճապի հաճախակի դրսևորումներ, իսկ երբեմն՝ ինքնասպանության փորձեր[46]։ Դրական էմոցիաների ժամանակ գործածման դեպքում նկատվում է երջանկության զգացողություն, ծիծաղ, ազատություն ճնշվածության զգացողությունից, գունային ցնորքներ, որոնց ժամանակ մարդուն թվում է, թե նա տեղափոխվում է ժամանակի և տարածության մեջ[47]։ Ցնորածին սնկերի գործածման ժամանակ կարևոր դեր է խաղում մարդու հոգեկան հավասարակշռության պահպանումը[48]։
Պսիլոցիբինային համախտանիշն ուղեկցվում է սիմպատիկ նյարդային համակարգի ակտիվության ուժեղացմամբ, ինչի հետևանքով դիտվում է բբերի լայնացում, սրտի արագ աշխատանք, շարժողական և խոսքային կոորդինացիայի խախտում[49][50][51][52]։ Մարդը լիովին գիտակցում է, որ այն, ինչ կատարվում է, անիրական է[53]։
Կախվածություն և ժուժկալման համախտանիշ պսիլոցիբինի գործածման ժամանակ չի դիտվում, սակայն կանոնավոր գործածման դեպքում կախվածություն այնուամենայնիվ կարող է առաջանալ[54][55]։ Պսիլոցիբինային սնկերի որոշ տեսակների գործածումը կարող է հանգեցնել սրտային և երիկամային անբավարարության[56][57]։
Կիրառությունը որպես դեղամիջոց
խմբագրելԷթնոբուսաբանության որոշ մասնագետների կարծիքով ցնորածին սնկերը կարելի է օգտագործել բազմաթիվ նյարդաբանական խանգարումների, այդ թվում՝ քրոնիկ գլխացավերի բուժման նպատակով[58]։ Կան նաև ուսումնասիրություններ, որոնց համաձայն ցնորածին սնկերը կարող են նպաստել մտասևեռման կոմպուլսիվ խանգարումների, ինչպես նաև դրանց հետ կապված դեպրեսիաների ամբողջական և արագ հաղթահարման՝ ի տարբերություն ներկայումս գործածվող դեղամիջոցների, որոնք ոչ միայն ունեն սահմանափակ արդյունավետություն, այլև բազմաթիվ կողմնակի հետևանքներ։ Վերջերս Լոնդոնի թագավորական քոլեջում և Ջոնս Հոփքինսի բժշկության դպրոցում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ճիշտ օգտագործման դեպքում պսիլոցիբինը հակադեպրեսանտի դեր է խաղում, ինչը հնարավոր է տեսնել գլխուղեղի մագնիսառեզոնանսային սկանավորման միջոցով[59]։
Ցնորածին սնկերի ակտիվ բաղադրիչները կարող են բուժել նաև ալկոհոլիզմը և կախվածության այլ ձևեր[60]։
Օրինականությունը
խմբագրելՊսիլոցիբինը և պսիլոցինը ներառված են ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի[61] առաջին ցուցակում, իսկ Հայաստանում դրանք ընդգրկված են «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի)»[62] Ցուցակ N 1-ում՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է։ Ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ առաջին ցուցակում ընդգրկված են հոգեմետ նյութեր, որոնք ունեն կախվածության առաջացման մեծ ներուժ ու չեն կիրառվում որպես դեղամիջոց։
Աշխարհի երկրների մեծամասնությունում ցնորածին սնկերի շրջանառությունը (հավաքում, աճեցում, վաճառք և պահպանում) արգելված է։ Սակայն դեռևս կան երկրներ, որոնցում դրանք օրինական են. օրինակ՝ Ավստրիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ М. Г. Молдаван, А. А. Гродзинская Общетоксическое и нейротропное действие базидиальных грибов родов Amanita и Psilocybe. — Институт физиологии им. А. А. Богомольца НАН Украины; Институт ботаники им. М. Г. Холодного НАН Украины, Киев.
- ↑ http://www.plosone.org/article/info%3Adoi%2F10.1371%2Fjournal.pone.0063972
- ↑ Захаров И.А., Касперявичус М.М. Грибы в мифах и обрядах. (Краткий очерк этномикологии) // Микология и фитопатология : Журнал. — 1981. — Т. 15. — № 1. — С. 66—72.
- ↑ Stamets P. Growing Gourment and Medicinal Mushrooms. — Berkeley: Ten Speed Press, 1995. — С. 259—277.
- ↑ Samorini G. New data from the ethnomycology of psychoactive mushrooms (англ.) // Intern. J. Med. Mush : Журнал. — 2001. — Т. 3. — № 2—3. — С. 257—278.
- ↑ Wasson R.G. Soma. The Divine Mushroom of Immortality. — New York: Harcourt Brace Jovanovich, 1968. — 251 с.
- ↑ Hobbs C. Medicinal mushrooms. An exploration of Tradition, Healing, Et Culture. — Botanica Press, Interweave Press, 1996. — 252 էջ
- ↑ Cooke R.C. Magic mushrooms and hallucinogenic drugs // Fungi, Man and His Environment. — London: Longman, 1977.
- ↑ Ott J., Bigwood Y. Teonanacatl. Hallucinogenic mushrooms of North America. — Seattle: Madrona Publishers Inc., 1977.
- ↑ Schultes R.E. Hallucinogens of plant origin // Science. — 1969. — Т. 163. — № 3864. — էջ 245—264
- ↑ Wasson V.P., Wasson R.G. Russia, Mushrooms and History. — New York: Pantheon Books, 1957
- ↑ Ramsbottom J. The new naturalist mushrooms and toadstools. A. Study of the Activities of Fungi. — London: Collins, 1953
- ↑ Ott J. Psycho-mycological studies of Amanita —from ancient Sacrament to modern phobia // J. Psychedelic drugs : Ամսագիր — 1976. — Т. 8. — էջ 27—35
- ↑ Saar M. Ethnomycological data from Siberia and North-East Asia on the effect of Amanita muscaria // J.Ethnopharmacol : Ամսագիր — 1991b. — Т. 31. — էջ 157—173
- ↑ Hyde C., Glancy G., et al. Abuse of indegenous psilocybin mushrooms: a new fashion and some psychiatric complications // Br. J. Psychiatry : Ամսագիր — 1978
- ↑ Lassen J.F., Lassen N.F., Skov J. Consumption of psilocybin-containing hallucinogenic mushrooms by young people // Ugeskr. Laeger : Ամսագիր — 1992. — № 39. — էջ 2678—2681
- ↑ Lohrer F., Kaiser R. Biological hallucinogens. New patterns of substance abuse in young addicts? // Nature : Ամսագիր — 1967. — № 107. — էջ 1292—1293
- ↑ Thompson J.P., et al. Mushroom use by college students // J. Drug Educ : Ամսագիր — 1985. — № 2. — էջ 111—124
- ↑ 19,0 19,1 Chilton W.S. Chemistry and Mode of Action of Mushroom Toxins. Mushroom Poisoning: Diagnosis and Treatment. —Ed.: B.H. Kumach, E. Salzman. — Palm Beach: CRC Press. Inc., 1978. — էջ 87—124
- ↑ Eugster C.H., Muller G.F. and R. Good The active ingredients from Amanita muscaria: ibotenic acid and muscazone // Tetrahedron Lett. — 1965. — Т. 23. — էջ 1813—1815
- ↑ Chilton W.S., Ott J. Toxic metabolites of Amanita pantherina, A.cothurnata, A.muscaria and other Amanita species // Lloydia. — 1976. — Т. 39. — № 2—3. — էջ 150—157
- ↑ Bresinsky A., Besl H. Giftpilze. Ein Handbuch fur Apotheker, Arzte und Biologen. — Stuttgart: Wissenschaftliche Verlagsgesellschaft, 1985
- ↑ Elonen E., Tarssanen L, Harkonen M. Poisoning with broun fly agaric, Amanita regalis // Acta Med. Scand. — 1979. — Т. 205. — № 1—2. — էջ 121—123
- ↑ Hoffer A., Osmond H. The hallucinogens. — New York, London: Acad. Press, 1967
- ↑ Столяров Г.В. Лекарственные психозы и психотомиметические средства. — М.: «Медицина», 1964
- ↑ Stamets P. Growing Gourment and Medicinal Mushrooms. — Berkeley: Ten Speed Press, 1995. — էջ 259—277
- ↑ Hobbs C. Medicinal mushrooms. An exploration of Tradition, Healing, Et Culture. — Botanica Press, Interweave Press, 1996. — 252 сէջ
- ↑ Gusman G., Allen J., Gartz J. A Worldwide Geographical Distribution of the Neurotropic Fungi
- ↑ Беккер А.М., Гуревич Л.С. и др. Индольные галлюциногены псилоцибин и псилоцин у высших Базидиомицетов // Микология и фитопатология : Журнал. — 1985. — Т. 19. — № 5. — С. 440—448
- ↑ Ott J. Notes on recreational use of hallucinogenic mushrooms // Boll. Soc. Mex. Mycol. — 1975. — Т. 9. — էջ 131—135
- ↑ Repke D.B., Leslie D.T., Guzman G. Baeocystin in Psilocybe, Conocybe and Panaeolus // Lloydia. — 1977. — Т. 40. — № 6. — էջ 566—578
- ↑ Дудка И. А., Вассер С. П. Грибы. Справочник миколога и грибника. — Киев: «Наукова думка», 1987. — С. 380
- ↑ Нездойминого Э. П. Семейство Паутинниковые. (Определитель грибов России: порядок Агариковые; Вып. 1). — СПб.: «Наука», 1996.
- ↑ Gartz J. Extraction and analysis of indole derivatives from fungal biomass - http://www.tacethno.com/info/psilocybe/gartz1.txt
- ↑ G. M. Hatfield, L. R. Brady (1969). Occurrence of bis-noryangonin in Gymnopilus spectabilis. Journal of Pharmaceutical Sciences
- ↑ Вассер С. П. Флора грибов Украины. Аманитальные грибы / отв. ред. К. А. Каламээс. — К.: «Наукова думка», 1992. — С. 27.
- ↑ Benjamin D.R. Mushroom poisoning in infants and children: the Amanita pantherina/muscaria group // J. Toxicol. Clin. Toxicol. — 1992. — Т. 30. — № 1. — էջ 13—22
- ↑ Tupalska-Wilczynska K., Ignatowicz R., et al. Amanita pantherina and Amanita muscaria poisonings — pathogenesis, symptoms and treatment // Pol.Merkuriusz Lek. — 1997. — Т. 3. — № 13. — էջ 30—32
- ↑ Festi F., Bianchi A. Amanita muscaria. Mycopharmacological Outline and Personal Experiences // PM&E. — 1985. — Т. 5, Part 1: Mycological, Chemical and Neuropharmacological Aspects. — էջ 1—26
- ↑ Yun H.Y., Dawson V.L., Dawson T.M. Glutamate-stimulated calcium activation of Ras/Erk pathway mediated by nitric oxide // Diabetes res. Clin. Pract. — 1999. — Т. 45. — № 2—3. — էջ 113—115
- ↑ Falch E., et al. Amanita muscaria in medicinal chemistry. I. Muscimol and related GABA agonists with anticonvulsant and central non-opioid analgesic effects // Natural Products and Drug development. Alfred Benzon Symposium. — 1984. — Т. 20. — էջ 49—54
- ↑ Keeler M. H. Similarity of schizophrenia and the psilocybin syndrome as determined by objective methods // Int. J. Neuropsychiatry : Ամսագիր — 1965. — Т. 1. — № 6. — էջ 630—634
- ↑ Fischer R., et al. Effects of psychodysleptic drug psilocybin on visual perception. Changes in brightness preference // Experientia. — 1969. — Т. 25. — № 2. — էջ 166—169
- ↑ Fischer R., et al. Psilocybin-induced contraction of nearby visual space // Agents Actions. — 1970. — Т. 1. — № 4. — էջ 190—197
- ↑ Петрова В.И., Ревяко Т.И. Наркотики и яды. Психоделики и токсические вещества, ядовитые животные и растения. — Минск: «Литература», 1996
- ↑ Benjamin C. Persistent psychiatric symptoms after eating psilocybin mushrooms // Br. Med. J. — 1979. — Т. 6174. — էջ 1319—1320
- ↑ Dubansky B., et al. Pathologic laughter as manifestation of the psychotomimetic action of psilocybin // Act. Nerv. Super. — Praha, 1965. — Т. 7. — № 3. — էջ 307.
- ↑ Fanciullacci M., et al. Hypersensitivity to lysergic acid diethylamide (LSD-25) and psilocybin in essential headache // Experientia. — 1974. — Т. 30. — № 12. — էջ 1441—1443.
- ↑ Dubansky B., et al. The association of proprioceptive sensations and neurologic symptoms after psilocybine // Act. Nerv. Super. — Praha, 1967. — Т. 9. — № 4. — էջ 376—377
- ↑ Fischer R., et al. Psilocybin reactivity and time contraction as measured by psychomotor performance // Arzneimittelforschung. — 1966. — Т. 16. — № 2. — էջ 180—185
- ↑ Martindale C., et al. The effects of psilocybin on primary process content in language // Confin. Psychiatr. — 1977. — Т. 20. — № 4. — էջ 195—202
- ↑ Weber K. Changes of musical expression under the effect of psilocybine // Schweiz. Arch. Neurol. Neurochir. Psychiatr. — 1967. — Т. 99. — № 1. — С. 176—179
- ↑ Guzman G. The genus Psilocybe. — Nova Hedwigia, 1983
- ↑ Gable R.S. Toward a comparative overview of dependence potential and acute toxicity of psychoactive substances used nonmedically // Am. J. Drug Alcohol Abuse. — 1993. — Т. 19. — № 3. — էջ 263—281
- ↑ Thatcher K., et al. Personality trait dependent performance under psilocybin // Dis. Nerv. Syst. — 1970. — Т. 31. — № 3. — էջ 181—192
- ↑ Borowiak K.S., Ciechanowski K., Waloszczyk P. Psilocybin mushroom (Psilocybe semilanceata) intoxication with myocardial infarction // J. Toxicol. Clin. Toxicol. — 1988. — Т. 36. — էջ 47—49
- ↑ Raff E., Hallora P.F., Kjellstrand C.M. Renal failure after eating "magic" mushrooms // Can. Med. Assoc. J. — 1992. — Т. 147. — № 9. — էջ 1339—1341
- ↑ Sun-Edelstein, C.; Mauskop, A. (2011). "Alternative headache treatments: Nutraceuticals, behavioral and physical treatments". Headache: The Journal of Head and Face Pain
- ↑ http://medicalxpress.com/news/2012-02-brain-shrooms-fmri-elucidates-neural.html
- ↑ O'neil, Stephanie. "Psychedelic Science: Psilocybin Helps Fight Alcoholism." Southern California Public Radio. KPCC, 19 May 2014.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=74165