Քարվանսարա (Եվդոկիայի գավառ)

(Վերահղված է Քարվանսարայից)

Քարվանսարա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 35 կմ հարավ, Արթիգապատի դաշտում։

Գյուղ
Քարվանսարա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառԵվդոկիայի գավառ
Այլ անվանումներՔարվանսարայ, Քարվանսերա, Քարվան Սերայ, Քերվանսերա
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Քարվանսարա (Եվդոկիայի գավառ) (Աշխարհ)##
Քարվանսարա (Եվդոկիայի գավառ) (Աշխարհ)

1895 թվականի ջարդերի ժամանակ զոհվել է 78 մարդ։ Մնացածին բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

1887 թվականին ուներ 56 տուն, իսկ Մեծ Եղեռնի նախօրեին՝ 300 տուն՝ 2460 հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, այգեգործություն, մեղվաբուծությունն ու արհեստներն էր։

Քարվանսարան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղում հայտնաբերել են բյուզանդական շրջանի հնություններ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 333