Քրիստոնեությունը Եգիպտոսում

Եգիպտոսում քրիստոնեությունը փոքրամասնության կրոն է հանդիսանում, 2019 թվականին Եգիպտոսում քրիստոնյաների թիվը կազմում է բնակչության մոտ 30 %-ը (40,3 միլիոն մարդ)[1]։ 2005 թվականի մեկ այլ տվյալներով երկրի բնակչության 10-20 %-ը քրիստոնյաներ էին[2]։ Եգիպտոսում քրիստոնյաների բացարձակ մեծամասնությունը պատկանում է Ղպտի ուղղափառ եկեղեցուն։

Պատմություն

խմբագրել
 
Եգիպտական վանականներ (1898-1914)
 
Շենուդա III - Եգիպտոսի պատրիարք (1971-2012)
 
Սուրբ Մինան Քրիստոսի հետ: Եգիպտական սրբապատկերներից մեկը (VI դար, Լուվր)

Եգիպտոսի ժամանակակից բնակչությունը բաղկացած է հիմնականում երկու ժողովուրդներից՝ բնիկ եգիպտացիներից և արաբներից։ Եգիպտացիները (ավանդաբար կոչվում են ղպտիներ, արաբ. قبط /kubt/ - եգիպտացի) այսօր, ըստ տարբեր աղբյուրների, կազմում են Եգիպտոսի բնակչության 5 %-ից (արաբական աղբյուրներ) մինչև 22 % (ղպտական աղբյուրներ) և դավանում են բացառապես քրիստոնեություն, մինչդեռ արաբները դավանում են իսլամ։

Չեզոք աղբյուրները եգիպտացիների թիվը գնահատում են 18 միլիոն, որից 14 միլիոնն ապրում է Եգիպտոսում (Եգիպտոսի բնակչության 15 %-ը), իսկ մնացած 4 միլիոնը՝ սփյուռքում[3][4]։

Եգիպտոսում քրիստոնեությունը սկսեց տարածվել 1-ին դարում, Մարկոս Ավետարանիչը համարվում է երկրում քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը։ 395-400 թվականներին քրիստոնեությունը դարձավ երկրի պետական կրոնը։ 451 թվականին ստեղծվեց Եգիպտոսի ազգային եկեղեցին։

618 թվականին Եգիպտոսը գրավվեց Սասանյան Պարսկաստանի կողմից։ Բազմաթիվ մոնոֆիզիտներ, որոնք ապրում էին Եգիպտոսում և բռնադատվում էին 451 թվականի Քաղկեդոնի ժողովից հետո, ցանկություն չունեին օգնություն ցուցաբերել կայսերական զորքերին, ուստի նրանք պատրաստակամորեն աջակցեցին Պարսկաստանի Շահնշահ Խոսրով II-ին[5]։ Միևնույն ժամանակ, սակայն, պարսիկների պարտությունից հետո նրանք դիմադրություն ցույց չտվեցին բյուզանդացիներին[6][7], քանի որ նրանցից շատերին դուր չէր գալիս պարսկական օկուպացիան, որը տևեց մինչև 628 թվականը, երբ կայսրությունների միջև խաղաղության պայմանների համաձայն Եգիպտոսը վերադարձվեց Բյուզանդիային։ Բայց արդեն 639 թվականին Ամրա իբն ալ-Ասայի արաբական բանակը ներխուժեց Եգիպտոս և ավերեց երկիրը։ 645 թվականին արաբները վերջապես գրավեցին Եգիպտոսը։ Սկսվեց երկրի բռնի իսլամացումը։ Շատ եգիպտացիներ սպանվեցին, շատերը իսլամ ընդունվեցին և արաբացվեցին։ Երկիրը ակտիվորեն բնակեցված էր Արաբական թերակղզու արաբներով։

7-րդ դարում արաբների կողմից Եգիպտոսի գրավումից մինչև մեր օրերը Եգիպտոսում արաբների թիվը գնալով աճում էր, իսկ եգիպտացիների թիվը նվազում էր։ 14-րդ դարում Եգիպտոսում արաբների թիվն արդեն համեմատելի էր բնիկ եգիպտացիների թվի հետ[8]։ 19-րդ դարում Եգիպտոսի բնակչությունն արդեն 60 %-ով բաղկացած էր իսլամադավան արաբներից և միայն 40 %-ով՝ քրիստոնյա եգիպտացիներից։ 20-րդ դարի վերջին Եգիպտոսում արաբների թիվն արդեն հասել էր 80 %-ի, իսկ ղպտիների թիվը կրճատվել էր մինչև 20 %-ի։ Այսօր բնիկ եգիպտացիները կազմում են Եգիպտոսի բնակչության միայն 15 %-ը՝ արաբների 85 %-ի դիմաց։

Ղպտիների (եգիպտացիների) հետապնդում

խմբագրել

Թեև ղպտիները (եգիպտացիները) տարիներ շարունակ հետապնդվում են, սակայն Human Rights Watch-ի տվյալներով՝ վերջին տարիներին նկատվում է «կրոնական անհանդուրժողականության աճ» և ղպտիների նկատմամբ բռնության աճ, և կառավարությունն ի վիճակի չէ արդյունավետորեն հետաքննել և պատժել հետապնդման մեղավորներին[9][10]։ Մեծ խնդիր է նաև ղպտի աղջիկների և կանանց առևանգման դեպքերը[11][12]։

Ղպտի աղջիկներն ու կանայք հաճախ են առևանգումների զոհ դառնում, նրանց ստիպում են իսլամ ընդունել և ամուսնանալ մուսուլմանի հետ[13][14]։

Ղպտի ուղղափառ եկեղեցին ղեկավարում է Ալեքսանդրիայի պապը և Պատրիարք Թեոդոր Սրբազանը։

Ալեքսանդրիայի պատրիարքություն ունեցող այլ եկեղեցիներ

խմբագրել

Այլ եկեղեցիներ

խմբագրել

Քրիստոնեական այլ խմբերի թվում են կաթոլիկները (բնակչության 1 %-ից պակաս), բողոքականները (100 000), կան նաև սիրիացի ուղղափառներ, հայ ուղղափառներ և յոթերորդ օրվա ադվենտիստներ։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Table of Christian Population as Percentages of Total Population by Country Արխիվացված 2017-05-11 Wayback Machine. Pew Research Center.
  2. Khairi Abaza and Mark Nakhla (2005 թ․ հոկտեմբերի 25). «The Copts and Their Political Implications in Egypt». The Washington Institute.
  3. «Egypt from "The World Factbook"». American Central Intelligence Agency (CIA). 2008 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «The Copts and Their Political Implications in Egypt». Washington Institute for Near East Policy. 2005 թ․ հոկտեմբերի 25.
  5. Fouracre, 2006, էջ 296
  6. Kaegi, 2003, էջ 30
  7. Reinink & Stolte, 2002, էջ 235
  8. Kamil, Jill (1997). Coptic Egypt: History and Guide. Cairo: American University in Cairo.
  9. Egypt and Libya: A Year of Serious Abuses, hrw.org, January 24, 2010
  10. Zaki, Moheb (2010 թ․ մայիսի 18). «Egypt's Persecuted Christians». The Wall Street Journal. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
  11. United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe Escalating Violence Against Coptic Women and Girls: Will the New Egypt be More Dangerous than the Old? : Hearing before the Commission on Security and Cooperation in Europe, One Hundred Twelfth Congress, Second Session, July 18, 2012. — Washington, DC: Government Printing Office, 2012.
  12. Masress : Sectarian tensions rise in wake of crime boss death
  13. Abrams, Joseph (2010 թ․ ապրիլի 21). «House Members Press White House to Confront Egypt on Forced Marriages». foxnews.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  14. «Christian minority under pressure in Egypt». BBC News. 2010 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.