Ֆատեհպուր Սիկրի
Ֆատեհպուր Սիկրի (հինդի՝ फतेहपूर सिकरी, անգլ.՝ Fatehpur Sikri, ուրդու՝ فتحپور سیکری), հին քաղաք և համայնքային շրջան Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ագրա շրջանում։ Աքբար Առաջինի տիրապետության ժամանակ 1571-1585 թվականներին համարվել է Մեծ մողոլների կայսրության մայրաքաղաքը, որից հետո կայսրի Լահորի տեղափոխման հետ կապված կորցրել է մայրաքաղաքի կարգավիճակը։ 1986 թվականից Ֆատեհպուր Սիկրի հին քաղաքը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Քաղաք | ||
---|---|---|
Ֆատեհպուր Սիկրի | ||
հինդի՝ फतेहपूर सिकरी, ուրդու՝ فتحپور سیکری | ||
Երկիր | Հնդկաստան | |
Նահանգ | Ուտար Պրադեշ | |
Բաժանմունք | Ագրա | |
Համայնք | Agra district?[1] | |
Այլ անվանումներ | Հաղթանակի քաղաք | |
ԲԾՄ | 213 մետր | |
Խոսվող լեզուներ | Հինդի[2] | |
Բնակչություն | ▲32 905 մարդ (2011)[3] | |
Հեռախոսային կոդ | +91 5240 | |
Փոստային ինդեքս | 283110[4] | |
Փոստային դասիչ | 283110[5] | |
Պաշտոնական կայք | fatehpursikri.gov.in(անգլ.) | |
| ||
Ֆատեհպուր Սիկրի | |
անգլ.՝ Fatehpur Sikri* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Հնդկաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Կոորդինատներ | 27°05′40″ հս․ լ. 77°39′51″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1986 (10-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պատմություն
խմբագրելԻր անվանումը՝ Հաղթանակների քաղաք, ստացել է Կհանվայի մոտ (Ագրայից մոտ 40 կմ) Ռամա Սանի դեմ ճակատամարտում Մողոլների կայսեր Բաբուրի հաղթանակից հետո[6][7] : Հետո Աքբար Առաջին կայսրը քաղաքը դարձրել է իր մայրաքաղաք և այստեղ ամրոց կառուցել[8][9][10]։ Քաղաքը մայրաքաղաքի կարգավիճակ է ունեցել ընդամենը 10 տարի, իսկ 1586 թվականին կայսրը ստիպված է եղել վերաբնակվել Լահորում՝ Աֆղանստանի հարավարևմտյան անհանգիստ սահմանների մոտ։ Ղեկավարի մեկնումից հետո քաղաքն ընդմիշտ դատարկվել է։ Աքբարը երեխաներ չի ունեցել, բայց սուֆիա Սալիմ Չաշտիի օրհնանքից հետո ունեցել է տղա, որին նրա պատվին անվանել են Ջահանգիր։ Ջահանգիրն արդյունքում դարձել է գահի ժառանգորդ։ Սալիմ Չաշտիի հիշատակին 1571 թվականին Աքբարը կառուցել է Սալիմ Չաշտի Կա Մազար դամբարանը[11][12]։ Սկզբնապես այն կառուցվել է կարմիր ավազաքարից, բայց հետագայում վերակառուցվել է մարմարով։
Ֆատեհպուր Սիկրին իր մայրաքաղաքային գործառույթները կիսել է Ագրայի հետո։ Ագրայում գտնվող Կարմիր ամրոց էին գտնվում զենքերի պահեստների մեծ մասը, գանձարանները և այլ պահուստներ։ Ճգնաժամի ժամանակ ղեկավարությունը, գարեմը և գանձարանը մի քանի օրով տեղափոխվել են Ագրա։
Բնակչություն
խմբագրել2001 թվականին Հնդկաստանում անցկացված բնակչության մարդահամարի տվյալների համաձայն[13]՝ Ֆատեհպուր Սիկրի քաղաքի բնակչությունը կազմել է 28 754 մարդ։ Սեռական աղյուսակում բնակչության 53 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ 47 %-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը կազմում է 46 %, որը ցածր է, քան միջին ազգային մակարդակը (59,5 %): Տղամարդկանց բնակչության գրագիտության մակարդակը կազմում է 57 %, իսկ կանանց բնաչությանը՝ 34 %: Ֆատեհպուր Սիկրիի բնակչության 19 %-ը երեխաներ են մինչև 6 տարեկան[14]։
Կարևոր կառույցներ
խմբագրելՖատեհպուր Սիկրիի կառույցները ռաջպուտական և մողոլական ճարտարապետական դպրոցների սինթեզի արյդունքն է։ Դա կապված է նրա հետ, որ դրանց կառուցման համար Հնդկաստանի տարբեր շրջաններից ճարտարապետներ էին գալիս[15][16]։ Հինդուիզմի և ջայնիզմի ճարտարպետության մասերը սերտորեն միախանված են իսլամակնի հետ։ Շինարարության գլխավոր նյութը եղել է կարմիր ավազաքարը[17][18]։
Քաղաքի առավել հայտնի կառույցներից են՝
- Նաուբատ Հանա, քաղաքի մուտքի մոտ գտնվող թմբկային տուն, որում հայտարարում էին կարևոր անձնանց ժամանումների մասին։
- Դիվան ի Ամ, ղեկավարի հասարակության հետ հանդիպումների համար դահլիճ, կառույցի տեսակը հաճախ հանդիպում է այլ մողոլական քաղաքներում։
- Դիվան ի Հաս, անձնական հանդիպումների դահլիճ, հայտնի է իր կրոնշտեյններից կազմված կենտրոնական սյունից, որը պահում է կլոր հարթակը։
- Ռաջա Բիրբալի տուն, Աքբարի նախարար-հինդուստների տուն։
- Մարիամ ազ Զամանիի պալատ, պալատ, որը կառուցվել է 17-րդ դարի սկզբին գուջարաթական ճարտարապետության ազդեցության ներքո։
- Պանչ Մահալ, հինգ-հարկանի պալատական կառույց։
- Բուլանդ Դարվազա, դեպի Ջամա Մասջիդ դարպասներից մեկը։
- Ջամա Մասջիդ, մզկիթ, որը կառուցվել է հնդկական մզկիթների եղանակով։
- Սալիմ Չաշտիի դամբարան։
Պատկերասրահ
խմբագրել-
Բուլանդ Դարվազա
-
Բուլանդ Դարվազան հետևի մասից
-
Արքայական դարպաս
-
Մուտքը թագուհու պալատ
-
Դիվան ի խաս
-
Մարիամ ուզ Զամանիի տուն
-
Անուպ Տալաո
-
Ֆատեհպուր Սիկրի պալատի համայնապատկեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fatehpur Sikri — UNESCO.
- ↑ «52nd REPORT OF THE COMMISSIONER FOR LINGUISTIC MINORITIES IN INDIA» (PDF). nclm.nic.in. Ministry of Minority Affairs. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Fatehpur Sikri Population Census 2011 — census.
- ↑ https://www.prokerala.com/pincode/fatehpur-sikri.html
- ↑ Fatehpur Sikri Pincode
- ↑ Rezavi, Syed Ali Nadeem (2013). Sikri before Akbar. Oxford University Press. ISBN 978-0-19-908256-8. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Safvi, Rana (2017 թ․ դեկտեմբերի 10). «The secrets about Fatehpur Sikri». The Hindu (Indian English). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Fatehpur Sikri, that Mughal emperor Akbar established as his capital and is now a World Heritage site, was once a "flourishing trade and Jain pilgrimage centre", a new book says.», India Times, 17 July 2013
- ↑ «Fatehpur Sikri was once a Jain pilgrimage centre: Book», Zee News, 27 February 2013
- ↑ «Fatehpur Sikri was once a Jain pilgrimage centre», The Free Press Journal, 28 February 2013
- ↑ «World Heritage Sites - Fatehpur Sikri (1986), Uttar Pradesh». Archaeological Survey of India (ASI) website.
- ↑ «Fatehpur Sikri». Imperial Gazetteer of India (v. 12). Oxford. էջեր 84–85.
- ↑ «Population, population in the age group 0-6 and literates by sex - Cities/Towns (in alphabetic order): 2001» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 7 ноября 2008-ին.
- ↑ «Census of India: Fatehpur Sikri». www.censusindia.gov.in. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Markus Hattstein, Peter Delius (2000). Islam: Art and Architecture. Könemann. էջ 466.
- ↑ Moritz Herrmann (2011). Mughal Architecture. GRIN Verlag. էջ 3. ISBN 9783640930036.
- ↑ Catherine Ella Blanshard Asher (1992). Architecture of Mughal India, Part 1, Volume 4. Cambridge University Press. էջ 50. ISBN 9780521267281.
- ↑ Ebba Koch (1991). Mughal Architecture: An Outline of Its History and Development (1526-1858). Prestel. էջ 60.
Գրականություն
խմբագրել- Latif, Muḥammad (1896). Agra, Historical & Descriptive. Calcutta Central Press.
- Fazl, Abul (1897–1939). The Akbarnama (Vol. I-III). Translated by H. Beveridge. Calcutta: Asiatic Society. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- Keene, Henry George (1899). «Fatehpur Sikri». A Handbook for Visitors to Agra and Its Neighbourhood (Sixth ed.). Thacker, Spink & Co. էջ 53.
- Malleson, G. B., Colonel (1899). Akbar And The Rise Of The Mughal Empire. Rulers of India series. Oxford at the Clarendon Press.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Havell, E. B. (1904). A handbook to Agra and the Taj, Sikandra, Fatehpur-Sikri and the neighbourhood (1904). London: Longmans, Greens & Co.
- Garbe, Dr.Richard von (1909). Akbar — Emperor of India. A picture of life and customs from the sixteenth century. Chicago: The Opencourt Publishing Company.
- Smith, Vincent Arthur (1917). Akbar the Great Mogul, 1542-1605. Oxford at The Clarendon Press.
- Hussain, Muhammad Ashraf (1947). A Guide To Fatehpur Sikri. The Manager, Government of India Press.
- Rezavi, S. Ali Nadeem (1998). Exploring Mughal Gardens at Fathpur Sikri. Indian History Congress.
- Petruccioli, Attilio (1992). Fatehpur Sikri. Ernst & Sohn.
- Rizvi, Athar Abbas (2002). Fatehpur Sikri (World heritage series). Archaeological Survey of India. ISBN 81-87780-09-6.
- Rezavi, Syed Ali Nadeem (2002). "Iranian Influence on Medieval Indian Architecture", The Growth of Civilizations in India and Iran. Tulika.
- Jain, Kulbhushan (2003). Fatehpur Sikri: where spaces touch perfection. VDG. ISBN 3-89739-363-8.
- Rezavi, Dr. Syed Ali Nadeem (2008). Religious Disputation and Imperial Ideology: The Purpose and Location of Akbar's Ibadatkhana. SAGE Publications.
- Havell, E. B. (1904). A handbook to Agra and the Taj, Sikandra, Fatehpur-Sikri and the neighbourhood (1904). Longmans, Greens & Co., London.
- Smith, Vincent Arthur (1917). Akbar the Great Mogul, 1542-1605. Oxford at The Clarendon Press.
- Asher, Catherine Ella Blanshard (1992). «Age of Akbar». Architecture of Mughal India, (Part 1). Cambridge University Press. ISBN 0-521-26728-5.
- Fatehpur Sikri, Detailed study Arch Net Digital Library
Արտաքին հղումներ
խմբագրել- Fatehpur Sikri at Archaeological Survey of India
- An interactive map of Fatehpur Sikri
- Fatehpur Sikri History Արխիվացված 2020-01-27 Wayback Machine
- 360 degree walkthrough of Fatehpur Sikri
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆատեհպուր Սիկրի» հոդվածին։ |