Ֆիլիպինյան արծիվ
Ֆիլիպինյան արծիվ[1][2] կամ ֆիլիպինյան կապկակեր[3] կամ կապկակեր արծիվ[4] կամ ֆիլիպինյան հարպիա[5] կամ հարպիա-կապկակեր[1] (լատին․՝ Pithecophaga jefferyi) ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Աշխարհի հազվագյուտ, ամենամեծ և ուժեղ թռչուններից մեկը։ Այն ապրում է բացառապես Ֆիլիպինների արևադարձային անտառներում և հանդիսանում է այս երկրի ազգային խորհրդանիշներից մեկը[6]։ Ըստ Ֆիլիպինների օրենքի, այս վտանգված թռչնի սպանությունը պատժելի է՝ տասներկու տարվա ազատազրկմամբ և ծանր տուգանքով[7]։
Ֆիլիպինյան արծիվ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Pithecophaga jefferyi | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Բնութագիր
խմբագրելՖիլիպինյան հարպիան ունի 80-100 սմ երկարություն, թևերի բացվածքը մինչև 220 սմ։ 5-ից 8 կգ քաշ ունեցող էգերը մի փոքր ավելի մեծ են, քան 4-ից 6 կգ քաշ ունեցող որձերը։ Այս թռչնի համեմատաբար կարճ թևերը և երկար պոչը հեշտացնում են խիտ անտառում թռչելիս։
Ֆիլիպինյան արծվի գլուխը սպիտակավուն-գորշ է, գլխի հետևի մասում երկար և նեղ փետուրների միջնամասն է՝ փուփուլը։ Կտուցը շատ մեծ է և երկար։ Մեջքի հատվածը ու թևերը շագանակագույն են, պոչը՝ ավելի մուգ լայնակի շերտերով, փորը՝ բուռն-սպիտակեցնող։
Տարածվածություն և պահպանություն
խմբագրելՖիլիպինյան կապկակեր արծիվը աշխարհում ճուռակների հազվագյուտ տեսակներից մեկն է։ Այս տեսակը հանդիպում է Ֆիլիպինների Լուզոն, Սամար, Լեյտե և Մինդանաո կղզիներում, որտեղ բնակվում է խիտ բարձր արևադարձային անտառներում։ Բնակելի տարածքի ոչնչացման պատճառով այս թռչնի թվաքանակն այսօր նվազել է՝ հասնելով 200-400 հատի։ Տեսակները, ըստ մասնագետների, խիստ վտանգված են։
Սնունդ
խմբագրելԿապկակեր արծիվների հիմնական սնունդը տատանվում է կղզուց կղզի՝ կախված այնտեղ գտնվող կենդանիներից, հատկապես Լուսոնում և Մինդանաոյում, քանի որ այդ կղզիները գտնվում են տարբեր ֆունիստիկական տարածքներում։ Օրինակ, Մինդանաոյում թռչունը հիմնականում սնվում է բրդյա թևերով թռչուններով, իսկ Լուսոնում՝ ջրային կենդանիներով[8]։ Ֆիլիպինյան արծիվը նախընտրում է որսալ փետրաթևավորների և մալայական արմավենու ցիվերներ, բայց երբեմն գոհ է փոքրիկ կաթնասունների որսից (արմավենու սկյուռ և չղջիկ[2]), ռնգեղջյուր թռչուններ, սողուններ (օձեր և մողեսներ), պատահում է հարձակվում է նույնիսկ այլ գիշատիչ թռչունների վրա, մասնավորապես՝ բվերի։ Երբեմն արծիվները զույգերով որսում են կապիկների։ Թռչուններից մեկը նստում է ճյուղի վրա՝ կապիկների մոտ, շեղում նրանց, իսկ մյուսն աննկատ թռչում է իր որսի հետևից և բռնեցնում նրան[9]։
Բազմացում
խմբագրելՖիլիպինյան կապկակերները մոնոգամ են և ամբողջ կյանքը մնում են իրենց զուգընկերոջ հետ։ Էգերը բներ են կառուցում 30 մ բարձրության վրա, գերադասելի է դիպտերոկարպ ընտանիքի ծառերի վրա։ Առաջին անգամ նման բույն հայտնաբերվել է 1963 թվականին։ Բնում դնում է մեկ խոշոր ձու. ծնողները 20 ամիս խնամում են ձվից դուրս եկած անպաշտպան ձագին։
Ֆիլիպինյան հարպիայի կյանքի տևողությունը հասնում է 60 տարի։
Դասակարգում
խմբագրելՖիլիպինական կապկակեր արծիվը հայտնաբերվել է 1896 թվականին բրիտանական հետախույզ Ջոն Ուայթհեյդի կողմից և անվանել է իր հոր՝ Ջեֆֆերի Pithecophaga jefferyi անունով։ Հունարենից թարգմանված գիտական անվան առաջին մասը նշանակում է «կապիկ ուտող»։
Այն առանձնանում է որպես առանձին սեռ, որը, կախված աղբյուրից, որոշվում է և մտնում է կամ օձակերների ենթաընտանիքի մեջ, կամ՝ ճուռակների ենթաընտանիքի մեջ։ Միչիգանի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են Ֆիլիպինյան կապիկակերի ԴՆԹ-ն, որը վերցված է նրա արյան նմուշներից։ Այն համեմատվել է խոշոր հարպիայի (Harpia harpyja), Գվիանական հարպիայի և Նոր Գվինեայի հարպիայի ԴՆԹ-ի հետ։ Այս երեք տեսակները կապված են միմյանց հետ, բայց, ինչպես պարզվեց, Ֆիլիպինյան կապկակերի մտերիմ հարազատները չեն։ Չափի, բնակության և վարքի նմանությունը համադրելի էվոլյուցիայի հետևանք է[10]։ Այս պահին համարվում է, որ Ֆիլիպինյան կապկակերի ամենամոտ հարազատները ավելի փոքր օձակերներն են[10]։
Ֆիլիպինյան հարպիան մշակույթում և արվեստում
խմբագրելՖիլիպինյան հարպիան 2005 թվականին ընտրվել է Հարավարևելյան Ասիայի խաղերի (SEA Games) խորհրդանիշ[11]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մինդանաոյում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Дементьев Г. П., Галушин В. М. Отряд Соколообразные, или Хищные птицы (Falconiformes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 137. — 527 с.
- ↑ 2,0 2,1 Կաղապար:Книга:Редкие и исчезающие животные. Птицы
- ↑ Акимушкин И. И. Мир животных. Т. 3. Рассказы о птицах / Серия Эврика. — М.: Молодая Гвардия, 1971. — С. 156. — 384 с.
- ↑ Фишер Д., Саймон Н., Винсент Д. Красная книга. Дикая природа в опасности / пер. с англ., под ред. А. Г. Банникова. — М.: Прогресс, 1976. — С. 273—274. — 478 с.
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 47. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ Kennedy, R. S., P. C. Gonzales, E. C. Dickinson, H. C. Miranda, Jr., and T. H. Fisher (2000). A Guide to the Birds of the Philippines. Oxford University Press. ISBN 0-19-854669-6
- ↑ Farmer arrested for killing, eating rare Philippines eagle: officials". AFP.Farmer arrested for killing, eating rare Philippines eagle: officials". AFP. 2008-07-18. http://afp.google.com/article/ALeqM5hmMr60RIPEBrwEzz1o1iP8QnMt5w. Retrieved 2009-01-07
- ↑ Rare Birds Yearbook 2008. England: MagDig Media Lmtd. 2007. pp. 127. ISBN 978-0-9552607-3-5.
- ↑ Chandler D., Couzens D. (2008). 100 Birds to See Before You Die. London: Carleton Books. pp. 171. ISBN 978-1-84442-019-3.
- ↑ 10,0 10,1 DNA study: RP eagle is one of a kind".(չաշխատող հղում) Sun.Star Davao. 2007-12-15. Retrieved 2008-11-21
- ↑ Филиппинская гарпия в словаре по Филиппинам
Գրականություն
խմբագրել- Կաղապար:БСЭ2
- Ferguson-Lees J., Christie D. A. 2001. Raptors of the world. Helm, London.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինյան արծիվ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինյան արծիվ» հոդվածին։ |