WeChat (չինարեն՝ 微信, բառացիորեն՝ «միկրոհաղորդագրություն»), տեքստային և ձայնային հաղորդագրությունների փոխանցման համար բջջային կապի համակարգ, որը մշակվել է չինական Tencent ընկերության կողմից. առաջին անգամ թողարկվել է 2011 թվականի հունվարին[3]։
Տեսակ | սոցիալական ցանց, բջջային հավելված, մեսենջեր, հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համակարգ, super-app? և notorious market? |
---|---|
Նախագծումը՝ | Tencent և Zhang Xiaolong? |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | iOS, Անդրոիդ, Windows, Windows Mobile և մաքՕՍ[1] |
Լույս տեսավ՝ | հունվարի 21, 2011 |
Պլատֆորմ | Universal Windows Platform? և Կայքէջ |
Վերջին կայուն տարբերակ | Windows: 2.6.1.75, Անդրոիդ: 6.6.3 (1260) (փետրվարի 9, 2018), մաքՕՍ: 2.3.6[2], Կայքէջ: 2.1, մաքՕՍ: 2.1 և Windows Mobile: 6.0.8 |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Սխալնելի հայտման էջ | kf.qq.com/product/weixin.html |
Կայք | wechat.com |
WeChat Վիքիպահեստում |
Հավելվածը հասանելի է Android, BlackBerry, Windows Phone, Symbian օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներում։ Բացի այդ, գործում է վեբ ինտերֆեյս համակարգչի համար (Windows և OS X[4], որոնք, սակայն, պահանջում են սմարթֆոնում ծրագրի ներբեռնում նույնականացման համար, մինչդեռ նման հնարավորությունը հասանելի է միայն Android, iOS և Windows Phone օգտագործողներին[5]): 2013 թվականի դրությամբ WeChat-ում գրանցվել է 300 միլիոն օգտատեր․ դրանցից 70 միլիոնը՝ Չինաստանի սահմաններից դուրս։ 2018 թվականին WeChat-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը[6][7], իսկ 2019 թվականին նրանց թիվն արդեն 1,151 միլիարդ էր[8]։
WeChat-ի առաջարկվող ֆունկցիաներն են տեքստային հաղորդագրությունները, ձայնային հաղորդագրությունների փոխանցումը, բազմաթիվ հասցեատերերին հաղորդագրություններ ուղարկելը, լուսանկարներ և տեսանյութեր տարածելու հնարավորությունը։ Օգտատերերը կարող են Bluetooth-ի միջոցով կոնտակտներ փոխանակել, և ցանկության դեպքում տարբեր եղանակներով պատահական, անծանոթ մարդկանց հետ կապեր հաստատել։ Ծառայությունը ինտեգրված է սոցիալական ցանցերի հետ, ինչպիսիք են Facebook-ը և Tencent QQ-ն[9]։ Կա լուսանկարները զտիչներով մշակելու և դրանց վրա գրություններ ավելացնելու ֆունկցիա, WeChat-ում հասանելի է նաև մեքենայական թարգմանության ծառայությունը։
WeChat-ը Հնդկաստանում մասսայականացվում է Ibibo խաղային կայքի միջոցով, որի բաժնեմասը պատկանում է Tencent ընկերությանը[10]։
WeChat ծրագրում կարելի է իրականացնել դրամական գործարքներ, ներքին վճարային համակարգը կոչվում է WeChat Pay։ Հետաքրքրական է, որ 2016 թվականի Չինական Նոր տարում ավելի շատ գործարքներ են իրականացվել, քան PayPal վճարային համակարգը անցած ամբողջ 2015 թվականի ընթացքում[11]։ 2010-ականների կեսերից WeChat-ն ավելի ու ավելի է օգտագործվում Չինաստանում հաշվարկների և գնումների համար։ Առկա է վճարման երկու եղանակ․ WeChat դրամապանակի միջոցով և WeChat-ին կցված բանկային քարտի միջոցով։ Այս գործողությունների համար օգտագործվում է եզակի QR-կոդ, որը տրվում է WeChat-ում գրանցված յուրաքանչյուր օգտատերի։ Վճարումը կատարվում է վաճառողի կամ գնորդի QR-կոդի սկանավորման միջոցով, որից հետո մուտքագրվում է գաղտնաբառը և տեղի է ունենում գումարի փոխանցում։
Չինական բազմաֆունկցիոնալ WeChat հարթակի հիմնական առավելություններ են վճարման հնարավորությունը և օպտիմիզացված կայքերի և ծառայությունների փոխարինումը բջջային սարքերի համար։ Փոքր և միջին բիզնեսները կարիք չունեն առցանց կայքեր ստեղծելու, քանի որ WeChat-ը բիզնեսի համար դարձել է ընկերության առցանց ներկայացուցչական հարթակ։ Առաջարկում է մինի կայքեր, որոնք հեշտ է ստեղծել, քանի որ բարձր տեխնոլոգիական հմտություններ չեն պահանջվում։ WeChat-ը դարձել է էլեկտրոնային առևտրի հարթակ, որը հատկապես հարմար է իր ինտեգրված վճարային ծառայությամբ։ WeChat-ը՝ որպես սոցիալական ցանց, օգնել է կամրջել բիզնեսի և հասարակության միջև եղած անջրպետը։ Նշվում է, որ բազմաթիվ գործառույթների ինտեգրումը, որոնք աշխատում են միասին և լրացնում են միմյանց, WeChat-ը դարձնում են օգտատերերի համար առավելագույնս հարմար։ Երբ օգտատերերը բաժանորդագրվում են պաշտոնական հաշվին, նրանք ստանում են այդ հաշվի կողմից խթանվող կոնտենտ։ Օգտատերերը կարող են ապրանքներ գնել կամ գումար ուղարկել։ Այսպիսով, հաշվի բաժանորդագրությունը բացում է հնարավորությունների աշխարհի հետ և խթանում է փոխգործակցություն WeChat-ի հետ սերտորեն կապված ընկերությունների հետ[12][13]։
WeChat-ի ֆունկցիոնալությունը զգալիորեն ընդլայնվել է 2018 թվականին, հատկապես նույնականացված օգտատերերի համար։ Այժմ WeChat-ը կարող է օգտագործվել Չինաստանի և Մակաոյի/ Հոնկոնգի միջև սահմանը հատելիս ինքնությունը հաստատելու համար (անձնագիրն այս դեպքում պետք չէ ներկայացնել)։
Պատմություն
խմբագրելWeChat-ը որպես նախագիծ սկսվել է Գուանչժոուի Tencent հետազոտությունների և նախագծերի կենտրոնում 2010 թվականի հոկտեմբերին[14]։ Հավելվածի սկզբնական տարբերակը ստեղծվել է Ալեն Ճանի կողմից և անվանվել է Weixin (微信) Tencent ընկերության գործադիր տնօրեն Մա Հուատենի կողմից[15] և գործարկվել է 2011 թվականին։ Չինաստանի կառավարությունը սկսել է ակտիվորեն աջակցել Չինաստանի էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացումը 12-րդ հնգամյա ծրագրում (2011-2015)[16]։
Weixin-ը հիմնադրվել է 1990 թվականին։ 2012 թվականին, երբ օգտատերերի թիվը հասել է 100 միլիոնի, Weixin-ը միջազգային շուկայի համար վերանվանվել է WeChat[17]։
2016 թվականին WeChat-ն ուներ ամսական ավելի քան 889 միլիոն ակտիվ օգտատեր։ 2019 թվականի դրությամբ WeChat-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 1 միլիարդի։ WeChat Pay վճարային համակարգի գործարկումից մեկ տարի անց՝ 2013 թվականին, ամսական ակտիվ օգտագործողների թիվը հասել է 400 միլիոնի[18][19], որոնց 90%-ը գտնվում է Չինաստանում։ Facebook Messenger-ը և WhatsApp-ը 2016 թվականին ամսական ունեին մոտ մեկ միլիարդ ակտիվ օգտվող, բայց նրանք չէին առաջարկում WeChat-ում առկա այլ ծառայությունների մեծ մասը[20][21]։ WeChat-ի սոցիալական մեդիայի գովազդի եկամուտները 2017 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են մոտ 0,9 միլիարդ ԱՄՆ դոլար (6 միլիարդ յուան)՝ համեմատ Facebook-ի ընդհանուր 9,3 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտի հետ, որի 98%-ը գալիս է սոցիալական մեդիայի գովազդներից։ WeChat-ի լրացուցիչ ծառայությունների եկամուտները կազմել են 5,5 միլիարդ ԱՄՆ դոլար[22]։
SimilarWeb-ի տվյալներով, WeChat-ը 2016 թվականին Չինաստանում եւ Բութանում հաղորդագրությունների փոխանակման համար ամենատարածված հավելվածն էր[23]։
Մարքեթինգ
խմբագրելԱրշավներ
խմբագրել2016 թվականի արշավի ընթացքում օգտատերերը կարող էին վճարովի լուսանկար վերբեռնել «Moments»-ում, իսկ մյուս օգտատերերը կարող էին վճարել՝ լուսանկարը տեսնելու և մեկնաբանելու համար։ Լուսանկարները ջնջվում էին ամեն գիշեր[24]։
Համագործակցություններ
խմբագրելWeChat-ը 2014 թվականին Burberry-ն համագործակցել է WeChat-ի հետ վերջինիս համար իր սեփական ծրագրերը ստեղծելու համար, որոնք նվիրված են 2014 թվականի աշնանը թռիչքուղու ցուցադրմանը՝ օգտվողներին տրամադրելով ուղիղ հեռարձակում ցուցադրություններից[25]։ WeChat-ը օգտագործել է Մայքլ Քորսի մեկ այլ ապրանքանիշ՝ թռիչքուղու ցուցադրությունների ուղիղ հեռարձակման, իսկ ավելի ուշ՝ «Chic Together WeChat campaign» լուսանկարչական մրցույթ անցկացնելու համար[26]։
2016 թվականին L'Oréal China-ն համագործակցել է Պապի Ծյանի հետ՝ իր արտադրանքը խթանելու համար։ Ավելի քան մեկ միլիոն մարդ դիտել է նրա առաջին տեսահոլովակը, որում գովազդում է L'Oreal ընկերության MG կոսմետիկ ապրանքանիշը[27][28]։
2016 թվականին WeChat-ը համագործակցել է իտալական 60 ընկերությունների հետ (WeChat-ի գրասենյակը է ունեցել Միլանում), որոնք կարողացել են վաճառել իրենց ապրանքներն ու ծառայությունները չինական շուկայում՝ առանց Չինաստանում բիզնես վարելու լիցենզիա ստանալու անհրաժեշտության[29]։ 2017 թվականին Tencent-ի եվրոպական տնօրեն Անդրեա Գիզոնին ասել է, որ աշխարհի շքեղ բրենդների 95 տոկոսը օգտագործում է WeChat-ը[29]։
2020 թվականին Burberry-ն և WeChat-ը համատեղ նախագծել են Շենժենում Burberry խանութի դիզայնը։ Burberry-ն ունի նաև հավելված, որը թույլ է տալիս հաճախորդներին թվային կերպով փոխգործակցել խանութի հետ[30]։
Քննադատություն
խմբագրելՊետական դիտարկում և հետախուզական տվյալների հավաքագրում
խմբագրելWeChat-ը գործում է Չինաստանից՝ համաձայն չինական օրենսդրության, որը ներառում է գրաքննության խիստ դրույթներ և գաղտնալսման արձանագրություններ։ Նրա մայր ընկերությունը պարտավոր է տվյալները տրամադրելու Չինաստանի կառավարությանը՝ համաձայն Չինաստանի ինտերնետային անվտանգության և ազգային հետախուզության մասին օրենքների։ WeChat-ը կարող է մուտք գործել տեքստային հաղորդագրություններ և տրամադրել իր օգտագործողների տեղեկամատյանները և տեղադրության պատմությունները։ WeChat-ի մասսայականության շնորհիվ Չինաստանի կառավարությունը մեսենջերն օգտագործում է որպես տվյալների աղբյուր Չինաստանում զանգվածային վերահսկողության համար[31][32][33][34]։
Տարածաշրջաններ, ինչպիսիք են Հնդկաստանը[35][36], Ավստրալիան[37], ԱՄՆ-ը[38] և Թայվանը, վախենում են, որ հավելվածը տարբեր պատճառներով կարող է վտանգ ներկայացնել ազգային կամ տարածաշրջանային անվտանգության համար[35][39]։ 2013 թվականի հունիսին հնդկական հետախուզական գործակալությունը մտահոգություն է հայտնել WeChat-ի օգտագործման անվտանգության վերաբերյալ։ Հնդկաստանում քննարկվել է WeChat-ի արգելափակման հարցը՝ իր օգտվողներից չափազանց շատ անձնական տեղեկություններ և տվյալներ հավաքելու հնարավորության պատճառով[40][41][42]։ Թայվանում օրենսդիրները մտահոգված էին, որ մասնավոր հաղորդագրությունների հնարավոր բացահայտումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։
Հարթակներ
խմբագրելՆերկայումս WeChat-ը հասանելի է միայն Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսների համար։ Մինչև 2017 թվականը հավելվածը համատեղելի էր Blackberry, Windows և Symbian հարթակների հետ, սակայն 2017 թվականից ի վեր, ցածր արտադրողականության պատճառով, WeChat-ը դադարեցրել է հավելվածի աշխատանքը այդ օպերացիոն համակարգերի համար[43]։
Հավելվածն ունի desktop տարբերակ, որն աշխատում է MacOS-ով և Windows-ով։ Սակայն հաշիվ մուտք գործելու համար պահանջվում է նույնականացում բջջային հեռախոսից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://mac.weixin.qq.com
- ↑ http://weixin.qq.com/cgi-bin/readtemplate?lang=zh_CN&t=page/faq/mac/236/index&faq=mac_236
- ↑ «Weixin (微信) – Tencent's Bringing the Mobile IM Revolution to theMainstream». TechRice. 2011 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Mittal Mandalia (2014 թ․ փետրվարի 28). «WeChat announces native Mac client; Windows version may follow soon». techienews.co.uk. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ «微信推出官方Mac客户端». 搜狐 (չինարեն). 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ "WeChat now has over 1 billion active monthly users worldwide Արխիվացված 2019-04-07 Wayback Machine // TechNode. 5 March 2018.
- ↑ [2018微信年度数据报告:每天10.1亿用户登陆微信 http://www.xinhuanet.com/zgjx/2019-01/10/c_137732668.htm Արխիվացված 2019-03-22 Wayback Machine] // Синьхуа. 10 января 2019.
- ↑ 官方出品!2019 微信数据报告 Արխիվացված 2020-01-10 Wayback Machine // Uisdc.com
- ↑ «WeChat - Free messaging and calling app» (անգլերեն). www.wechat.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Tencent's Group Messaging App WeChat Talks Its Way Into India». Tech in Asia (անգլերեն). 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «WeChat had more mobile transactions over just Chinese New Year than PayPal had during 2015». The Drum (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ World Leaders in Research-Based User Experience. «Nielsen Norman Group: UX Research, Training, and Consulting». Nielsen Norman Group (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «РАЗВИТИЕ ИНФОРМАЦИОННО-КОММУНИКАЦИОННОЙ СЕТИ ИНТЕРНЕТ В РОССИИ В УСЛОВИЯХ ГЕОБЛОКИРОВКИ И ГЕОДИСКРИМИНАЦИИ - Библиотека». zakon.ru. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «2012中国创新人物:微信之父张小龙-华尔街日报». web.archive.org. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «微信进行时:厚积薄发的力量_互联网_科技时代_新浪网». tech.sina.com.cn. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «微信:走出中国,走向世界». 36kr.com (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Tech in Asia - Connecting Asia's startup ecosystem». www.techinasia.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Tech in Asia - Connecting Asia's startup ecosystem». www.techinasia.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ WeChat’s world // The Economist. — 2016-08-06. — ISSN 0013-0613. Архивировано из первоисточника 13 փետրվարի 2020.
- ↑ «Subscribe to read | Financial Times». www.ft.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «Tencent eyes US for new growth in social media ad business». South China Morning Post (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «The Most Popular Messaging App in Every Country». Similarweb (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 微信朋友圈新功能真会玩:发红包才能看照片 | 雷锋网. 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Mau, Dhani (2015 թ․ օգոստոսի 10). «HOW WESTERN FASHION BRANDS ARE USING SOCIAL MEDIA IN CHINA». Fashionista. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Michael Kors' WeChat Selfie Competition Shows New York Heritage». Jing Daily (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 美即抢先一步"勾搭"papi酱 欧莱雅破得了中国品牌收购即毁灭的魔咒吗_聚美丽. www.jumeili.cn (պարզեցված չինարեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Doland, Angela (2017). «Papi Jiang, Video Blogger, Comedian». AdAge. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 29,0 29,1 Murgia, Madhumita (2017 թ․ մարտի 31). «WeChat offers UK groups platform to sell goods in China». Financial Times (բրիտանական անգլերեն). էջ 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
- ↑ Block, India (2020 թ․ օգոստոսի 2). «Burberry and Tencent on interactive WeChat Shop in Shenzhen». dezeen. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Inside China's Massive Surveillance Operation(անգլերեն) // Wired. — ISSN 1059-1028. Архивировано из первоисточника 22 Հունիսի 2019.
- ↑ Dou, Eva (2017 թ․ դեկտեմբերի 8). «Jailed for a Text: China's Censors Are Spying on Mobile Chat Groups». Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «China social media: WeChat and the Surveillance State». BBC News. 2019 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Stilgherrian. «China's influence via WeChat is 'flying under the radar' of most Western democracies». ZDNet (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 35,0 35,1 «WeChat: the Chinese social media app that has dissidents worried». the Guardian (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «WeChat introduces Friends Radar to add friends to your list with a tap | Latest Tech News, Video & Photo Reviews at BGR India». web.archive.org. 2016 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Australia's Defence Department bans Chinese app WeChat». Australian Financial Review (անգլերեն). 2018 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «China's tech giants struggle with data privacy amid push into US». South China Morning Post (անգլերեն). 2018 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «The WeChat revolution: China's 'killer app' for mass communication». NDTV Gadgets 360 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Can WeChat Thrive in the United States?». MIT Technology Review (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «WeChat is a threat to national security claim researchers - ParityNews». web.archive.org. 2015 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Chinese Mobile Messaging App WeChat Still A Big Worry For The Indian Government | Lighthouse Insights». web.archive.org. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Линас Кигуолис (2017 թ․ հոկտեմբերի 9). «WeChat прекращает работу со смартфонами на базе ОС Windows из-за плохой производительности». ТекоОтзывы (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «WeChat» հոդվածին։ |