Աբխազա-ադըղեական ժողովուրդներ
Աբխազա-ադըղեական ժողովուրդներ, ժողովուրդներ, որոնք խոսում են աբխազա-ադըղեական լեզուներով[1]։
Աբխազա-ադըղեական ժողովուրդներ |
---|
Ընդհանուր քանակ |
5-6 միլիոն |
Բնակեցում |
Ռուսաստան Կարաչայ-Չերքեզիա Կրասնոդարի երկրամաս Ստավրոպոլի երկրամաս Ադըղեայի Հանրապետություն Կաբարդա-Բալկարական Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն Վրաստան Թուրքիա Հորդանան Սիրիա Իսրայել |
Լեզու(ներ) |
Աբխազա-ադըղեական լեզուներ |
Հավատք(ներ) |
Քրիստոնեություն, Իսլամ |
Աբխազա-ադըղեական ժողովուրդների թիվը Հյուսիսային Կովկասում 2010 թ․ մարդահամարի տվյալներով կազմում է 5-6 միլիոն։
Տարածվածության շրջան՝ Հյուսիսային Կովկաս և Հարավային Կովկաս, ինչպես նաև սփյուռքներ տարբեր երկրներում։ Պատմականորեն այս ժողովուրդներն ընդգրկել են բազմաթիվ մոտ հարազատ ցեղեր (ենթաէթնոսներ), որոնք բաժանվել են երեք խմբի՝ չերքեզներ, աբխազներ և աբազներ։
Համաձայն բազմաթիվ հնագիտական և լեզվաբանական տվյալների ու գիտական վարկածների՝ աբխազա-ադըղեական ժողովուրդների չերքեզների խմբի ժողովուրդներին ենթադրաբար հարազատ են եղել այնպիսի հին ժողովուրդներ (ցեղեր), ինչպիսիք են կասկեր, մեոտներ, սինդեր, աբեշալա և այլն, իսկ աբխազներին և աբազներին ենթադրաբար հարազատ ժողովուրդներ են եղել ապսիլներ ու աբազգներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։