Ալեքսեյ Կասատոնով
Ալեքսեյ Կասատոնով (ռուս. Алексе́й Ви́кторович Касато́нов, հոկտեմբերի 14, 1959, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հոկեյիստ, պաշտպան։ Կրկնակի Օլիմպիական չեմպիոն (1984 թվական և 1988 թվական), բազմակի աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981 թվական)։
Ալեքսեյ Կասատոնով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | Ռուս |
Մասնագիտացում՝ | տափօղակով հոկեյ, պաշտպան |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1959 թվական հոկտեմբերի 14 |
Ծննդավայր՝ | ԽՍՀՄ, Սանկտ Պետերբուրգ (Լենինգրադ) |
Ակումբ՝ | «ԲՄԱ» (Լենինգրադ) (1976-1978 թվականներ), «ԲԿՄԱ» (1978-1989 թվականներ), «Նյու Ջերսի Դևիլս» (1989-1993 թվականներ), «Անահայմ Դաքս» (1993-1994 թվականներ), «Սենթ Լուիս Բլյուզ» (1994 թվական), «Բոստոն Բրյուինս» (1994-1996 թվականներ), «ԲԿՄԱ» (1996-1997 թվականներ) |
Հասակ՝ | 185 սանտիմետր |
Քաշ՝ | 96 կիլոգրամ |
Կենսագրություն
խմբագրելՄեծացել է Լենինգրադի Նովոիզմայլովսկի պողոտայում։ Եղել է մարզական երեխա, առաջին դասարանում ծնողները նրան գրանցել են լողի խմբակում՝ Նևսկի պողոտայի լողավազանում։ Երեք տարի նա զբաղվել է լողով, սակայն լողավազանը փակվում է, և խմբակը տեղափոխում են քաղաքի մեկ ուրիշ շրջան։ Ալեքսեյը շատ չի վշտանում. նա նույնպես ցանկանում էր հեռանալ, քանի որ լողում նրան չէր բավականացնում մրցունակությունը։ Այդ մրցունակությունը նա գտնում էր թիմային մարզաձևերում և ամենից շատ հոկեյում[2]։ Արդյունքում Ալեքսեյը որոշում է գնալ Մսի գործարանի շրջանային դպրոց, որը ԲՄԱ-ի ծածկած սահադաշտում անց էր կացնում պատանի մարզիկների ընդունելություն։ Սակայն Կասատոնովը սխալմամբ ուղևորվում է ոչ թե սահադաշտ, այլ ԲՄԱ-ի թեթև ատլետիկական մարզադաշտ։ Արվեն այնտեղ նա կարդում է ԲՄԱ-ի հոկեյի դպրոցի ընդունելության մասին, որն էլ դառնում է նրա առաջին թիմը[3]։
Բայց և այնպես երիտասարդ հոկեյիստը խնդիր ուներ. չմուշկների վրա վատ էր սահում (բակային թիմերում նա խաղում էր առանց չմուշկների)։ Ալեքսեյի հետ երկար ժամանակ զբաղվում է մարզիչ Օլեգ Կոնստանտինովիչ Սիվկովը, քանի որ նրանում տեսնում էր խաղը հասկանալու և սահադաշտում ոչ ստանդարտ մտածելու ունակություն։ Արդյունքում տվյալ խնդիրը հաջողությամբ հաղթահարվում է։
ԲՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում դառնում է ԽՍՀՄ չեմպիոն, ներգրավվում է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում։ 1976-1978 թվականներին խաղում է ԲՄԱ-ի հիմնական կազմում (42 խաղ, 4 տափօղակ և 7 փոխանցում)։ 1978 թվականի վերջում, Զինված ուժերի մրցությունում Կաստոնովին է մոտենում ԲԿՄԱ-ի ներկայացուցիչը, որը տեղափոխվելու բանակցությունները վարում էր Վիկտոր Վասիլևիչ Տիխոնովի անունից։ Սկզբում Կասատոնովին չէին ցանկանում թողնել, սակայն տեսնելով նրա խաղալու ցանկությունը, տեղափոխվելու թույլատրություն են տալիս։
ԲԿՄԱ-ում դժվարությամբ է ամրապնդվում. Տիխոնովի ծանրաբեռնվածությունները չափազանց մեծ են լինում։ Սակայն Կասատոնովին թողնում են թիմում. պնդում է ԲԿՄԱ-ի երկրորդ մարզիչ Յուրի Մոիսեևը[4]։ ԲԿՄԱ-ում առաջին իսկ օրերից գտնվում է ԲԿՄԱ-ի վետերաններ Խառլամովի և Ցիգանկովի հովանավորության տակ։ Վերջինիս հետ, ԲԿՄԱ-ում առաջին տարիներին, նա նաև խաղում էր միևնույն զույգում։
Ֆետիսովի հետ զույգում նրան խաղացնում են 1981 թվականի Կանադայի գավաթի մրցաշարում, իսկ հարձակվողների եռյակը հետևյալն էր՝ Սերգեյ Մակարով, Վլադիմիր Կրուտով և Իգոր Լարիոնով[5]։ Հենց այդ պահից ստեղծվում է ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի լեգենդար Լարիոնովի հնգյակը։
ԽՍՀՄ առաջնություններում ԲԿՄԱ-ի կազմում անց է կացրել 487 խաղ, դարձել 115 տափօղակի և 189 փոխանցման հեղինակ։
Ձմեռային Օլիմպիական խաղերում և Աշխարհի առաջնության մրցաշարերում՝ 97 խաղ, 25 տափօղակ։ Կանադայի գավաթի մրցաշարում՝ 27 խաղ, 3 տափօղակ։ Եվրոգավաթներում՝ 25 տափօղակ։
1980-ական թվականների վերջին, երբ տարաձայնություն է առաջանում հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Տիխոնովի և մի խումբ խաղացողների միջև՝ Լարիոնովի և Ֆետիսովի գլխավորությամբ, որոնք դժգոհ էին Տիխոնովի բռնապետությունից, Կասատոնովը միակն էր, ով բռնեց մարզչի կողմը, իսկ ընկերները նրան մեղադրեցին դավաճանության մեջ։
Երբ հեռացավ Հոկեյի Ազգային Լիգա, բանակից պաշտոնաթող եղավ մայորի կոչումով[4]։ Նրա առաջին թիմը «Նյու Ջերսի Դևիլս»-ն էր, որտեղ խաղաց 1990-1993 թվականները և որը նրան ընտրել էր դեռևս 1983 թվականին՝ 234 համարի տակ։
Հյուսիսային Ամերիկայում նրան գրկաբաց են ընդունում, օգնում են նրան վարժվել նոր միջավայրում։
1993 թվականի հունիսի 24-ին նրան ընտրում է «Անահայմ Դաքս»-ը՝ Հոկեյի Ազգային Լիգայի նորեկ թիմերի ընդլայնված դրաֆտում։ 1994 թվականի մարտի 24-ին փոխանակվում է «Սենթ Լուիս Բլյուզ»։ 1994 թվականի հունիսի 22-ին, ունենալով ազատ գործակալի կարգավիճակ, պայմանագիր է ստորագրում «Բոստոն Բրյուինս» ակումբի հետ։
1994-1995 թվականների մրցաշրջանում 9 խաղ է անցկացնում Ռուսաստանի առաջնությունում, ԲԿՄԱ-ի կազմում՝ 2 տափօղակ, 3 փոխանցում։
Հոկեյի Ազգային Լիգայի առաջնությունում անց է կացնում 383 խաղ և դառնում 38 տափօղակի հեղինակ։ Սթենլիի գավաթում՝ 33 խաղ, 4 տափօղակ։ Հոկեյի Ազգային Լիգայի 1994 թվականի «Բոլոր Աստղեր» մրցախաղի մասնակից։
1996 թվականի ամռանը վերադառնում է ԲԿՄԱ՝ Վիկտոր Տիխոնովի մոտ, որտեղ էլ ավարտում է իր կարիերան 1996-1997 թվականների մրցաշրջանում։ Վերջին մրցաշրջանում հանդիսանում էր թիմի ավագ և խաղացող մարզիչ։ ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 38 խաղի և դարձել 3 տափօղակի և 20 փոխանցման հեղինակ, ստացել է 68 րոպե տուգանք։
1997 թվականի ապրիլից մինչև 2000 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի հավաքականի մենեջեր՝ պաշտոնական մրցաշարերում Հոկեյի Ազգային Լիգայի ռուսաստանցի հոկեյիստներին հրավիրելու պատասխանատուն էր[6]։ Ընդ որում, մշտապես բնակվում էր Նյու Ջերսիում։
1999 թվականին Նյու Յորքում բացում է երեխաների հոկեյի համաշխարհային իր դպրոցը։ Պաշտոնական անվանումը «Կասատոնովի հոկեյի միջազգային ակադեմիա», ոչպաշտոնական անվանումը՝ «Կարմիր Պինգվիններ» («Красные Пингвины»)[7]։ Միևնույն ժամանակ «Նյու Ջերսի»-ի վետերանների կազմում մասնակցում էր բարեգործական խաղերի։
2003 թվականի օգոստոսին, Վիկտոր Տիխոնովի հանձնարարականով, նշանակվում է գլխավոր մենեջերի պաշտոնում՝ Հոկեյի Ազգային Լիգայի ուղղությոմբ։ Պաշտոնում մնում է մեկ տարի, մինչ հավաքականից հեռացվում է Տիխոնովը։
2006 թվականի դեկտեմբերին մասնակցություն է ունենում Կարմիր հրապարակում կազմակերպված ԽՍՀՄ հավաքականի և Աշխարհի հավաքականի միջև հոկեյի խաղին[8]։
2008-2009 թվականներին գլխավորում է բարձրագույն խմբի Պոդոլսկի «Ռիս» ակումբը։
2009 թվականի մայիսին մտցվում է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահը[9]։
2009 թվականի մայիսից մինչև 2010 թվականի հունիսը հանդիսացել է Մոսկվայի «Կռիլյա Սովետով» ակումբի գլխավոր մարզիչը[10]։
2011 թվականի մայիսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 4-ը եղել է Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ հոկեյի ակումբի գլխավոր մենեջերը։
2013 թվականի մայիսից Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջերն էր մինչև 2014 թվականը։ Պաշտոնից հեռացվել է 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթի պատճառով։
Ներկայումս շարունակում է «ԽՍՀՄ հոկեյի լեգենդները» թիմի կազմում մասնակցել վետերանների մրցաշարերին[11], Գիշերային Հոկեյի Լիգայի խորհրդի անդամ է, հսկում է «Սանկտ Պետերբուրգ» ճյուղը։
Ընտանիք
խմբագրել- Նախապապ Աֆանասի Կասատոնովը լիակատար Գեորգիևյան ասպետ էր։
- Պապը՝ Ֆյոդոր Աֆանասևիչը, մահացել է 1944 թվականին՝ աշխարհազորում։
- Ծնողները բնիկ լենինգրադցիներ էին, շրջափակման մասնակիցներ։
- Մայրը՝ Գալինա Պիմանովնան, վոլեյբոլիստուհի էր, խաղացել է Լենինգրադի «Սպարտակ»-ի կազմում, եղել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր։
- Կրտսեր եղբայրը՝ Անտոն։
- Ալեքսեյը ադմիրալ Վլադիմիր Կասատոնովի թոռնային զարմիկն է։
- Կինը՝ Ժաննետա։
- Որդին՝ Լեոնիդ[12]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել1987 թվականին Եվրոպայի չամպիոնների գավաթի խաղարկության ֆիննական «Տապպարա» ակումբի հետ խաղում դարձել է 4 տափօղակի հեղինակ[13]։
Նվաճումներ և պարգևներ
խմբագրել- Օլիմպիական խաղերի չեմպիոն (1984 և 1988 թվականներ)։
- Աշխարհի չեմպիոն (1981, 1982, 1983, 1986, 1989 թվականներ)
- Աշխարհի առաջնության երկրորդ (1987 թվական) և երրորդ (1985 և 1991 թվականներ) մրցանակակիր։
- Կանադայի գավաթի խաղարկության հաղթող (1981 թվական)։ Եզրափակիչի մասնակից (1987 թվական), մասնակից (1984, 1991 թվականներ)։
- ԽՍՀՄ չեմպիոն (1979-1989 թվականներ), երկրորդ մրցանակակիր (1990 թվական)։
- ԽՍՀՄ գավաթի տիրակա (1979, 1988 թվականներ)։
- Պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների» IV աստիճանի (2011 թվական)[14], Փառքի (1996 թվական), Աշխատանքային Կարմիր Դրոշի (1988 թվական), «Պատվո Նշան» (1982 թվական) շքանշաններով, «Աշխատանքային Արիության» պարգևով (1980 թվական)։
- 2009 թվականին մտցվել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահ։
Վիճակագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Чемпионат проводился в рамках чемпионата мира.
- ↑ Двукратный олимпийский чемпион Алексей Касатонов: «Семья и друзья - что может быть важнее…»
- ↑ Алексей Касатонов - Адмирал отечественного хоккея(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 Фотография для Фетисова
- ↑ Двукратный олимпийский чемпион Алексей Касатонов: «Не такой уж я великий игрок, чтобы быть плохим тренером»(չաշխատող հղում)
- ↑ Алексей КАСАТОНОВ: «В ПИТЕРСКОМ ПРОВАЛЕ ВИНОВАТЫ НЕ НХЛовцы, А ШТАБ СБОРНОЙ»
- ↑ КАСАТОНОВ ОТКРЫЛ ХОККЕЙНУЮ ШКОЛУ В НЬЮ-ЙОРКЕ
- ↑ СБОРНАЯ СССР - СБОРНАЯ МИРА - 10:10
- ↑ «Алексей Касатонов избран в Зал славы ИИХФ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Алексей КACATОНОВ: «ЧЕРЕЗ ГОД „КРЫЛЬЯ СОВЕТОВ“ ДОЛЖНЫ ПОПАСТЬ В КХЛ»
- ↑ «ХК «Легенды хоккея СССР»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Возвращение года
- ↑ ХЕТ-ТРИК ПЕТРОЧИНИНА СТАЛ ЧЕТВЕРТЫМ ДЛЯ НАШИХ ЗАЩИТНИКОВ ЗА ПОСЛЕДНИЕ 10 ЛЕТ
- ↑ «Указ Президента РФ от 26.12.2011 № 1686». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Статистика на сайте www.eurohockey.net
- Статистика К. на сайте Internet hockey database
- Профиль на сайте Hockey СССР International
- Династия Касатоновых Արխիվացված 2004-03-22 Wayback Machine
- Интервью «Спорт-Экспрессу», 2009 год
- Профиль на сайте ЦСКА Արխիվացված 2011-02-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Կասատոնով» հոդվածին։ |