Աննա Մուգլալիս

Ֆրանսիացի դերասանուհի

Աննա Մուգլալիս (ֆր.՝ Anna Mouglalis, ապրիլի 26, 1978(1978-04-26)[1][2], Ֆրեժյուս[3]), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի։

Աննա Մուգլալիս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1978(1978-04-26)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՖրեժյուս[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացիներ և Greeks in France?
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
 Anna Mouglalis Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

Աննա Մուգլալիսը ծնվել է Նանտ քաղաքում, սակայն նրա պատանեկությունն անցել է Վար դեպարտամենտում, մինչև որ ընտանիքը կրկին տեղափոխվում է Նանտ։ Մուգլալիսի հայրը ազգությամբ հույն է, մասնագիտությամբ՝ բժիշկ, իսկ ֆրանսուհի մայրը մերսող է։ Մինչև 2001 թվականը Աննան սովորել է Փարիզի դրամատիկական արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում[4]՝ Դանիել Մեսգիչի դասարանում։ Բացի ֆրանսերենից, Աննան ազատ տիրապետում է անգլերեն, իտալերեն, իսպաներեն և մասամբ հունարեն լեզուներին։ 1997 թվականին նա սկսում է դերասանական գործունեությունը Փարիզում բեմադրված «La Nuit du Titanic» ներկայացման մեջ։ Նույն թվականին Ֆրանսիս Ժիրոն նրան ընտրում է «Տերմինալ» ֆիլմի համար։ 2000 թվականին Աննան և Իզաբել Հյուպպերը նկարահանվում են Կլոդ Շաբրոլի «Շնորհակալություն շոկոլադի համար» (Merci pour le chocolat) ֆիլմում՝ կատարելով գլխավոր դերերը։ 2002 թվականին նկարահանվելով Ժան Պիեռ Լիմոզինի «Նովո» ֆիլմում, նա Ռոբերտո Անդոյի կողմից ընտրվում է «Կեղծ անունով» թրիլլերի համար։ 2003 թվականին նա խաղում է Ասա Մադերի «Մահվան հիվանդություն» սև ու սպիտակ ֆիլմում, որը ներկայացվում է Վենետիկի կինոփառատոնում։ Նույն թվականին նա նկարահանվում է Փանոս Կուտրասի «Իրական կյանք» հունական ֆիլմում, կատարելով գլխավոր դերը։ 2005 թվականին նա նկարահանվում է միանգամից երկու իտալական ֆիլմերում՝ Միքելե Պլաչիդոյի «Ռոմանտիկ հանցագործը» և «Մուգ ծով», որտեղ նրա խաղընկերն էր Լուիջի Լո Կաշոն։ Իլան Դյուրան Կոհենի «Ֆլորի սիրեկանները» հեռուստատեսային ֆիլմում Մուգլալիսը մարմնավորել է Սիմոնա դը Բովուարին[4]։ ֆիլմում նրա խաղընկերն էր Լորեն Դոյչը, որը մարմնավորել է Ժան Պոլ Սարտրին։ Այդ գրական դեմքերին մարմնավորելու համար երկու դերասաններն էլ արժանանում են հանրության և կինոքննադատների դրվատանքին, իսկ վերջիններս գովելով նրանց դերասանական վարպետությունը, արձանագրում են երկու դերասանական կարիերաների ծնունդը։ Դերասանուհու իր կարիերային զուգընթաց Մուգլալիսը հաջողությամբ սկսում է զբաղվել նաև մոդելային գործունեությամբ։ 2002 թվականին Կարլ Լագերֆելդը ընտրում է նրան «Amateur Allure de Chanel» օծանելիքի գովազդի համար և նշում, որ Աննան «դարձել է իր մուսաներից մեկը»[4]՝ Շանելի պայուսակները, զարդերը և ժամացույցները գովազդելու համար։ 2009 թվականին Մուգլալիսը ընտրվում է Յան Կոյնենի «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» ֆիլմում Կոկո Շանելին մարմնավորելու համար[5]։ Ֆիլմն ընտրվում է 2009 թվականի Կաննի կինոփառատոնի փակման հանդիսության համար[6]։

Անձնական կյանք

խմբագրել

2007 թվականի մարտի 7-ին Աննան ունենում է իր առաջնեկին՝ Սաուլ անունով դստերը, որի հայրն էր ֆրանսիացի ռեժիսոր և գրող Սամյուել Բենշետրիտը[4]։ 2015 թվականից ի վեր հանդիպում է ֆրանսիացի երաժիշտ Բենժամին Բյոլեի հետ։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #136454917 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.telegraph.co.uk/culture/film/7868735/Anna-Mouglalis-stars-as-Coco-Chanel.html
  5. Rees, Jasper (2009 թ․ մարտի 29). «The Sunday Times: Audrey Tautou and Anna Mouglalis star as Coco Chanel». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Festival de Cannes: Coco Chanel & Igor Stravinsky». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.
  7. Анна Муглалис в роли Коко Шанель Արխիվացված 2009-02-08 Wayback Machine на сайте AlloCiné

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մուգլալիս» հոդվածին։