Առասպել ուղեղի 10% օգտագործվող հատվածի մասին

Ուղեղի օգտագործվող մասի 10 % (ուղեղի հնարավորությունների 10 %-ի օգտագործում), վիճելի տեսություն, (միֆ, քաղաքային լեգենդ), ըստ որի՝ մարդկանց մեծամասնությունը օգտագործում է իր ուղեղի միայն 10 %-ը (այլ տարբերակներում՝ 15 %, 7 %, 5 % և այլն)։ «Մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի 10 %-ը» պնդումը օգտագործվում է գիտության մեջ որպես «հոգեբանության վերաբերյալ սխալ պատկերացման»[1] կամ «նեյրոմիֆի» օրինակ[2]։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը նույնպես այս պնդումը համարում է «նեյրոմիֆ»[3]։ Անհիմն կերպով վերագրվում է տարբեր մարդկանց, մասնավորապես, Ալբերտ Այնշտայնին[4]։ Նաև հայտարարվում է, որ մարդիկ կարող են ուղեղի «չօգտագործվող» մասի գործածման հաշվին ընդլայնել իրենց ուղեղի ակտիվությունը, ինչը կազմում է մի շարք ֆանտաստիկ ստեղծագործությունների սյուժեի հիմքը։ Ուղեղի «չօգտագործվող» մաս ասելով՝ կարելի է նկատի ունենալ նաև «(potential) brain power»-ը («ուղեղի (պոտենցիալ) հնարավորությունները»), սակայն այս տարբերակում ևս այն պնդումը, որ «մարդիկ օգտագործում են ուղեղի պոտենցիալ հնարավորությունների 10 %-ը», չի պաշտպանվում գիտական հասարակության կողմից և գիտական աշխատանքներում նկարագրվում է որպես միֆ (անգլ.՝ myth) կամ մոլորություն (անգլ.՝ misconception)[5][6][7]:

Ինտելեկտը հնարավոր է զարգացնել վարժությունների միջոցով[8], բայց ուղեղի միայն մի մասի օգտագործման միտքը հաստատված չէ։ Ներկայիս տվյալներով ուղեղի յուրաքանչյուր հատված ունի իր գործառույթը։ Հետազոտությունների ընթացքում չեն հայտնաբերվել ուղեղի չօգտագործվող մասեր։

Ծագում

խմբագրել

Ըստ տարբերակներից մեկի՝ միֆը կարող էր ծագել Վիլյամ Ջեյմսի և Բորիս Սիդիսի աշխատանքի արդյունքում։ 1890-ական թվականներին նրանք Վիլյամ Ջեյմս Սիդիսի օրինակով փորձարկել են երեխայի արագացված զարգացման իրենց տեսությունը։ Սիդիսը համարվում է պատմության մեջ ամենաբարձր IQ ունեցող մարդը։ Ինքը՝ Վիլյամ Սիդիսը հայտնել է, որ մարդիկ չեն օգտագործում իրենց ուղեղն ամբողջությամբ։ 1936 թվականին Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքի նախաբանում ամերիկացի գրող Լոուել Թոմասը գրել է. «Պրոֆեսոր Վիլյամ Ջեյմսն ասում է, որ մարդիկ օգտագործում են իրենց մտավոր ունակությունների միայն 10 տոկոսը»[9]։

Համաձայն մեկ այլ տեսության՝ միֆն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գիտական հետազոտությունների թյուրիմացության (կամ սխալ մեկնության) պատճառով։ Օրինակ՝ ուղեղի մի շարք հատվածների (մասնավորապես Մեծ ուղեղի կեղևի) ֆունկցիաներն այնքան բարդ են, որ վնասման հետևանքները աննկատ բնույթ են ունենում, ինչը դժվարեցրել է առաջին նյարդակենսաբանների կողմից ուղեղի բաժինների գործառույթների հասկացումը[10]։ Դոկտոր Ջեյմս Կալատը նկատել է, որ արդեն 1930-ական թվականներին նյարդակենսաբանները գիտեին բազմաթիվ «տեղային» նեյրոնների մասին, որոնց գործառույթների չհասկացումը կարող էր հանգեցնել 10 տոկոսի մասին միֆին[11]։ Իրականում միֆը ծագել է «յուրաքանչյուր պահի մարդն օգտագործում է իր ուղեղի 10 տոկոսը» պնդման կրճատումից։

Չնայած ուղեղի մի շարք հատվածների գործառույթներն արդեն պարզ են, սակայն գիտնականների համար գաղտնիք է մնում բջիջների՝ բարդ վարքի և խախտումների հանգեցնող փոխազդեցությունը։ Ամենաբարդ հարցն այն է, թե ինչպես են ուղեղի տարբեր մասերը, միասին աշխատելով, ձևավորում գիտակցությունը։ Ներկայումս չկա գիտակից գործունեության միասնական կենտրոն, ինչը գիտնականներին հանգեցնում է այն մտքին, որ այն ուղեղի տարբեր բաժինների համատեղ աշխատանքի արդյունքն է։

Միֆի ծագումը նաև վերագրվել է բժիշկ-նյարդակենսաբան, նյարդավիրաբույժ Ուայլդեր Գրեյվս Պենֆիլդին, որը ՄաքԳիլի համալսարանին կից Մոնրեալյան նյարդաբանական համալսարանի հիմնադիրն էր ու առաջին տնօրենը[12]։

Հերքում

խմբագրել

Նյարդակենսաբան Բարի Գորդոնը միֆը բնութագրում է որպես «ծիծաղելիորեն սխալ»՝ հավելելով. «Մենք գործնականորեն օգտագործում ենք ուղեղի բոլոր մասերը, և նրանք միշտ ակտիվ են»[13]։ Բարրի Բեյերշտեյնն առաջ է քաշել 6 (ներքևում բերված են դրանցից հինգը) փաստարկ, որոնք հերքում են տասը տոկոսի մասին միֆը[14].

  1. Համաձայն ժամանակակից գիտական տվյալների՝ էվոլիուցիան սովորաբար հեռացնում է ավելորդը, իսկ ուղեղը մարմնի համար բավականին թանկ է նստում թթվածնի և սնուցող նյութերի օգտագործման տեսանկյունից։ Այն կարող է պահանջել մարմնի էներգիայի մինչև 20%-ը՝ միաժամանակ հանդիսանալով մարմնի ընդհանուր զանգվածի միայն 2%-ը[15][16]։ Եթե 90 %-ը պետք չլիներ, ավելի փոքր և առավել արդյունավետ ուղեղով մարդիկ էվոլյուցիոն առավելություն կունենային. մյուսների համար ավելի դժվար կլիներ հաղթահարել բնական ընտրությունը։ Այստեղից նաև ակնհայտ է, որ այդքան մեծ ուղեղը նույնիսկ առաջանալ չէր կարող, եթե դրա կարիքը չզգացվեր։ Բացի այդ, մեծացված գանգը մեծացնում է ծնվելու ժամանակ մահացության ռիսկերը[17]։ Այդպիսի ճնշումը պոպուլիացիային անպայման կազատեր ավելորդ ուղեղից։
  2. Սկանավորում. պոզիտրոն-էմիսսիոնային և ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի տեխնոլոգիաները թույլ են տալիս հետևել կենդանի ուղեղի աշխատանքին։ Դրանք ցույց են տվել, որ նույնիսկ քնի ընթացքում ուղեղում որոշակի ակտիվություն կա։ «Խուլ» գոտիները առաջանում են միայն ուժեղ վնասվածքների դեպքում։
  3. Գործառույթների տեղայնացում. մեկ ամբողջական զանգված լինելու փոխարեն ուղեղը բաժանված է տարբեր գործառույթներ կատարող բաժինների։ Յուրաքանչյուր բաժնի գործառույթը հստակեցնելու համար տարիներ են ծախսվել, և որևէ գործառույթ չկատարող բաժիններ չեն հայտնաբերվել։
  4. Միկրոկառուցվածքային վերլուծություն. առանձին նեյրոնների աշխատանքի գրանցման ժամանակ գիտնականները հետևում են յուրաքանչյուր բջջի կենսագործունեությանը։
  5. Նյարդային հիվանդություններ. ուղեղի չօգտագործվող բջիջները վերարտադրության միտում ունեն։ Հետևաբար, եթե ուղեղի 90 %-ը ակտիվ չլիներ, ապա հասուն մարդու ուղեղի ծածկույթը մասշտաբային աճ կցուցաբերեր։

Ժամանակակից գրականության մեջ

խմբագրել

Միֆը որպես հիմք է օգտագործվել և հիշատակվել մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Նավագնացի թռիչքը» (1986), «Պաշտպանելով քո կյանքը» (1991), «The lawnmower man» (1992), «Աստղային դարպասներ․ ԱԳ-1, «Խավարի շրջանները» (2011), «Լյուսի» (2014), Սփլիթ (2016), ինչպես նաև «Հերոսները (հեռուստասերիալ)» (2006-2010)[18], «Կախարդի աշակերտը» (2010) և «Աստղային ճանապարհ. Խորը տիեզերք 9» հեռուստասերիալներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hughes S., Lyddy F., Lambe S. Misconceptions about psychological science: A review //Psychology Learning & Teaching. — 2013. — Т. 12. — №. 1. — С. 20—31.(չաշխատող հղում)
  2. Dekker S. et al. Neuromyths in education: Prevalence and predictors of misconceptions among teachers //Frontiers in psychology. — 2012. — Т. 3.
  3. Chapter 6. Dispelling «Neuromyths» («But I read somewhere that we only use 10 % of our brain anyway») // Understanding the Brain: The Birth of a Learning Science. — Paris: OECD Publishing, 2007. — P. 113—114. — 264 p. — ISBN 978-92-64-02912-5. — DOI:10.1787/9789264029132-en.
  4. «Do People Only Use 10 Percent Of Their Brains». Scientific American. 2008 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  5. Higbee K. L., Clay S. L. College students' beliefs in the ten-percent myth //The Journal of Psychology. — 1998. — Т. 132. — №. 5. — С. 469.
  6. Kowalski P., Taylor A. K. The effect of refuting misconceptions in the introductory psychology class //Teaching of Psychology. — 2009. — Т. 36. — №. 3. — С. 153.
  7. Landau J. D., Bavaria A. J. Does deliberate source monitoring reduce students’ misconceptions about psychology //Teaching of Psychology. — 2003. — Т. 30. — №. 4. — С. 311.(չաշխատող հղում)
  8. University of Oxford (2009, October 16). Juggling Enhances Connections In The Brain. ScienceDaily. Retrieved May 30, 2012, from http://www.sciencedaily.com/releases/2009/10/091016114055.htm «We’ve shown that it is possible for the brain to condition its own wiring system to operate more efficiently.’»
  9. Barry L. Beyerstein. Whence Cometh the Myth that We Only Use 10% of our Brains? // Mind Myths: Exploring Popular Assumptions About the Mind and Brain. — Wiley, 1999. — P. 11. — ISBN 978-0471983033.
  10. "Wang, Sam and Aamodt, Sandra. Welcome to Your Brain: Why You Lose Your Car Keys but Never Forget How to Drive and Other Puzzles of Everyday Life. — 2008-02-02. — ISBN 9781596912830.
  11. Kalat, J.W., Biological Psychology, sixth edition, Pacific Grove: Brooks/Cole Publishing Co., 1998, p. 43.
  12. Do we use only 10 percent of our brain? | Psychology Today
  13. Do People Only Use 10 Percent Of Their Brains. Scientific American (7 February 2008). Дата обращения 7 июля 2012. Архивировано 29 августа 2012 года.
  14. Beyerstein, Barry L. (1999). «Whence Cometh the Myth that We Only Use 10 % of our Brains?». In Sergio Della Sala (ed.). Mind Myths: Exploring Popular Assumptions About the Mind and Brain. Wiley. էջեր 3–24. ISBN 0-471-98303-9.
  15. Swaminathan, Nikhil (2008 թ․ ապրիլի 29). «Why Does the Brain Need So Much Power?». Scientific American. Scientific American, a Division of Nature America, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. Carpenter’s Human Neuroanatomy, Ch. 1
  17. Rosenberg, K.R., 'The Evolution of Modern Childbirth' in American Journal of Physical Anthropology 35, 1992, p. 89-124.
  18. All You Need To Know About the 10 Percent Brain Myth, in 60 Seconds Wired

Արտաքին հղումներ

խմբագրել