Առավոտյան հիվանդագին վիճակ
Առավոտյան հիվանդագին վիճակ, հղիության ընթացքում առավոտյան անհարմարության, սրտխառնոցի զգացումն է և կարող է ուղեկցվել փսխումով։ Այն հանդիսանում է հղիության առաջին և հիմնական ախտանշանը։ Չնայած անվանմանը կարող է սկսվել և շարունակվել ամբողջ օրվա ընթացքում։ Որպես կանոն այս ախտանշանները ի հայտ են գալիս հղիության 4-ից 16-րդ շաբաթներում։ Ըստ համաշխարհային տվյալների 10 % կանանց մոտ այն շարունակվում է մինչ հղիության 20-րդ շաբաթը[1][2]։
Առավոտյան հիվանդագին վիճակ | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան և Հղիության բարդություններ |
Պատճառ | Անհայտ |
Հիվանդության ախտանշաններ | Սրտխառնոց, փսխում |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբարձություն |
ՀՄԴ-9 | 643.0 |
ՀՄԴ-10 | O21.0 |
Անվանվել է | Առավոտյան հիվանդություն |
Հոմանիշներ | Սրտխառնոց և փսխում հղիության ընթացքում, հղիության հիվանդություն, գեստոզ |
Ախտորոշում | Հիմնվելով ախտանիշների վրա, հերքելով այլ հիվանդությունները |
Բուժում | Դեղամիջոցներով |
Բարդություններ | Վերնիկեի էնցեֆալոպաթիա, կերակրափողի պատռվածք |
Կանխարգելում | Պրենատալ վիտամիններ |
Սկիզբը | Հղիության 4-րդ շաբաթ |
Տևողություն | Մինչև հղիության 16-րդ շաբաթ |
Հանդիպման հաճախականություն | Հղիների մոտ 75 %-ը |
Morning sickness Վիքիպահեստում |
Պատճառ և ախտորոշում
խմբագրելՊատճառը դեռևս հստակ պարզ չէ, սակայն կա կանխավարկած, որ այն կապված է հորմոնալ ֆոնի փոփոխության հետ, իսկ ավելի հստակ պատճառը արյան մեջ խորիոնալ գոնադոտրոպինի մակարդակի բարձրացումն է[3]։ Ոմանք կարծում են, որ այս երևույթը օգտակար է էվոլյուցիոն տեսանկյունից[1]։ Պետք է ախտորոշել միայն մնացած բոլոր հստակ պատճառները հերքելուց հետո։ Սովորաբար գլխացավը, ցավը որովայնում և տենդը այս դեպքում պետք է բացակայեն։
Կանխարգելում և բուժում
խմբագրելՊրենատալ վիտամինների ընդունումը հղիությունը պլանավորելիս նշանակալիորեն կարող է նվազեցնել այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը[4]։ Թեթև դեպքերում հատուկ բուժման կարիք չկա` խորհուրդ է տրվում ուղղակի պահպանել հատուկ սննդակարգ[2][3][4]։ Եթե պահանջվում է դեղորայքային բուժում ապա ցանկալի է օգտագործել Պիրիդոքսին/Դոքսիլամին համակցումը[4][5]։ Կան շատ քիչ ապացույցներ, սակայ նշվում է, որ կոճապղպեղը նույնպես կարող է արդյունավետ լինել[4][6]։ Ծանր դեպքերում, երբ ոչինչ արդյունք չի տվել կարելի է փորձել բուժումը մեթիլպրեդլիզոլոնով[4]։ Զոնդով կերակրումը կարող է կիրառվել այն կանանց շրջանում, որոնք ունեն արտահայտված քաշի կորուստ[4]։
Կանխատեսում, համաճարակաբանություն, պատմություն և մշակույթ
խմբագրելԱռավոտյան սրտխառնոցը հանդիպում է 70-80% հղի կանանց մոտ[5][7]։ Իսկ 60%-ի շրջանում նկարագվում են նաև փսխումներ[1]։ Առավոտյան հիվանդագին վիճակը բացասաբար է անրադառնում կյանքի որակի վրա, բերում է աշխատունակաության նվազման և հանգեցնում առողջապահական նպատակներով ծախսերի[4]։ Որպես կանոն թեթև և միջին ձևերը չեն ազդում երեխայի առողջության վրա։ Ծանր դեպքերի մեծամասնությունն էլ նույնպես կարող են ունենալ լավ կանխատեսում։ Առաջացող բարդությունները Վերնիկեի էնցեֆալոպաթիան և կերակրափողի պատռումն են[1]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելԿանանց 66 %-ի մոտ դիտվում է սրտխառնոց և փսխում, մինչ 33 %-ի դեպքում առկա է միայն սրտխառնոց[1]։
Պատճառ
խմբագրելԱռավոտյան հիվանդագին վիճակի հստակ պատճառը դեռևս պարզ չէ[1]։ Չնայած ոմանք կարծում են, որ այն կապված է հոգեբանական վիճակի հետ, այս վարկածը ապացուցված չէ[1]։
Սրտխառնոց և փսխում կարող է առաջանալ նաև հղիության ոչ նորմալ ձևերի դեպքում[8]։
Ախտաֆիզիալոգիա
խմբագրելՀորմոնալ փոփոխություններ
խմբագրել- Էստրոգենների քանակի ավելացում արյան մեջ[9] Այս փաստը այնքան էլ հստակ չէ, քանզի չկա ապացուցված տարբերություն արյան մեջ էստրոգենների և բիլիռուբինի քանակների այն հղիների մոտ, ովքեր ունեն խնդիրը, և նրանց, ովքեր առողջ են[10]։ Վարկածը առաջարկվել է, քանի որ նման ախտանշաններ առկա են նաև այն կանանց շրջանում, ովքեր ընդունում են հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ կամ դաշտանադադարի ժամանակ հորմոն փոխարինող բուժում։
- Պրոգեստերոնի քանակի ավելացումը արյան մեջ բերում է արգանդի մկանների թուլացման, ինչը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, բայց և կարող է թուլացնել ստամոքսը և աղիները ինչի պատճառով ստամոքսում կավելանա ստամոքսահյութը առաջացնելով ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս` ստամոքսի պարունակության անցում կերակրափող։
- Խորիոնալ գոնադոտրոպինի ավելացում։ Որպես կանոն՝ սրտխառնոցի և փսխման անմիջական պատճառը այս հորմոնի ավելացումը չէ այլ այն է, որ նա խթանում է մոր ձվարաններում էստրոգենների արտազատմանը ինչն էլ հենց առաջացնում է այս ախտանշանները[11]։
Պաշտպանական մեխանիզմ
խմբագրելԱռավոտյան հիվանդագին վիճակը կարող է լինել բնական ընտրության հետևանք, որպես պաշտպանական մեխանիզմ։ Հնարավոր է, որ նման կերպով երեխան պաշտպանվում է մոր օրգանիզմի տոքսիններից (թույներից)։ Այս տեսությունը վկայող փաստերն են[12][13]`
- Առավոտյան հիվանդագին վիճակը ունի մեծ տարածում հղի կանանց շրջանում։ Այն ներկայացվում է որպես հարմարողական գործառույթ, սակայն այնուամենայնիվ այն ախտաբանական է։
- Երեխայի խոցելիությունը թույների նկատմամբ ամենաբարձր կետում է հղիության 3-րդ ամսում ինչն էլ համընկնում է առավոտյան հիվանդագին վիճակների առաջացման հետ։
- Կա կապ սննդում թույների քանակի և նրանց հոտի կամ համի սրտխառնոց առաջացնելու հատկության մեջ։
Հղիները, որոնց մոտ չի նկարագրվում առավոտյան հիվանդագին վիճակ ունեն պտուղը կորցնելու ավելի մեծ ռիսկ[14]։ Վարկածը առաջադրվել է քանզի նման կանայք կարող են ավելի շատ օգտագործել այնպիսի սնունդ, որը կարող է վնասել պտղին[15]։
Բացի նրանից, որ առավոտյան նկարագրվող սրտխառնոցը և փսխումները կարող են պաշտպանել պտղին` դրանք պաշտպանում են նաև մորը։ Հղի կնոջ իմունային համակարգը հղիության ընթացքում թուլանում է բացառելու համար մոր օրգանիզմի կողմից պտղի մերժումը` որպես օտար հյուսվածք[16]։ Դրա պատճառով կենդանական ծագման մթերքները, որորնք կարող են պարունակել մակաբույծներ և մանրէներ կարող են խիստ վնասակար լինել մոր համար։ Կան տվյալներ, որ ամենից հաճախ հիվանդագին վիճակ առաջացնում են հենց կենդանական ծագման մթերքները այդ թվում մսամթերքը և ձկնեղենը[17]։
Եվ եթե ապացուցվի, որ առավոտյան հիվանդագին վիճակների հիմքում հենց պաշտպանական մեխանիզմներն են, ապա հակափսխեցուցիչ դեղամիջոցները կհամարվեն վնասակար, քանզի այդ թույները մնալով կնոջ օրգանիզմում կբերեն պտղի տարատեսակ արատների և շեղումների առաջացման և անգամ կարող են հղիության ընդհատման` վիժման պատճառ դառնալ։
Բուժում
խմբագրելՉկա հստակ ապացույց ի օգուտ որևէ միջամտության արդյունավետության այս խնդրի բուժման հարցում[18]։
Դեղամիջոցներ
խմբագրելՄի շարք հակափսխեցուցիչ դեղեր բավականին արդյունավետ են և անվտանգ են հղիության դեպքում։ Դրանք են` Պիրիդոքսին Դոքսիլամին համակցումը, հակահիստամինային դեղամիջոցները ինչպիսիք են դիֆենհիդրամինը, մետոկլոպրամիդը և ֆենոթիազինները` օրինակ պրոմետազինը[19][20]։ Ինչ վերաբերվում է արդյունավետությանը ապա հստակ չէ մեկի առավելությունը մյուսների նկատմամբ[19]։ Միացյալ Նահանգներում և Կանադայում Պիրիդոքսին/Դոքսիլամին համակցումը միակ հաստատված դեղամիջոցային միջամտությունն է հղիության ընթացքում առաջացող սրտխառնոցի և փսխման դեմ[20]։
Օնդանսետրոնը արդյունավետ է, սակայն մեծ է վտանգը պտղի մոտ այնպիսի արատների առաջացման ինչպիսին է <<Գայլի երախը>>[21]: Հստակ և որակյալ տվյալները շատ քիչ են[19]։ Մետոկլոպրամիդը նույնպես կիրառական է և բավականին լավ է ընդունվում հղիների կողմից առանց հստակ կողմնակի ազդեցությունների[22]։ Կորտիկոստերոիդների օգտագործման արդյունավետությունը ակնհայտ չէ[23]։
Ալտերնատիվ բժշկություն
խմբագրելՈրոշ հետազոտություններ և տվյալներ խոսում են կոճապղպեղի արդյունավետության օգտին, սակայն տեղեկություններն ու ապացույցները սակավաթիվ են և իրարամերժ[4][6][18][24]։ Կան մտավախություններ կապված նրա հակամակարդիչ ազդեցության հետ[25][26]։
Պատմություն
խմբագրելԹալիդոմիդ
խմբագրելԹալիդոմիդը ստեղծվել է և սկսվել է նշանակվել Արևմտյան Գերմանիայում, որպես առավոտյան հիվանդագին վիճակի բուժում, սակայն հանվել է գործածությունից, երբ պարզ է դարձել դրա ազդեցությունը պտղի վրա և արատներ առաջացնելու հատկությունը[27]։ Միացյալ Նահանգների դեղամիջոցների վերահսկման վարչությունը երբևիցե չի հաստատել Թալիդոմիդը, որպես առավոտյան հիվանդագին վիճակի բուժում[28]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Practice Bulletin No. 153: Nausea and Vomiting of Pregnancy». Obstetrics and Gynecology. 126 (3): e12–24. September 2015. doi:10.1097/AOG.0000000000001048. PMID 26287788.
- ↑ 2,0 2,1 «Pregnancy». Office on Women's Health. 2010 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Festin, M (2009 թ․ հունիսի 3). «Nausea and vomiting in early pregnancy». BMJ Clinical Evidence. 2009. PMC 2907767. PMID 21726485.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Practice Bulletin Summary No. 153: Nausea and Vomiting of Pregnancy». Obstetrics and Gynecology. 126 (3): 687–8. September 2015. doi:10.1097/01.aog.0000471177.80067.19. PMID 26287781.
- ↑ 5,0 5,1 Koren, G (December 2014). «Treating morning sickness in the United States--changes in prescribing are needed». American Journal of Obstetrics and Gynecology. 211 (6): 602–6. doi:10.1016/j.ajog.2014.08.017. PMID 25151184.
- ↑ 6,0 6,1 Matthews, A; Haas, DM; O'Mathúna, DP; Dowswell, T (2015 թ․ սեպտեմբերի 8). «Interventions for nausea and vomiting in early pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD007575. doi:10.1002/14651858.CD007575.pub4. PMID 26348534.
- ↑ Einarson, Thomas R.; Piwko, Charles; Koren, Gideon (2013 թ․ հունվարի 1). «Prevalence of nausea and vomiting of pregnancy in the USA: a meta analysis». Journal of Population Therapeutics and Clinical Pharmacology. 20 (2): e163–170. ISSN 1710-6222. PMID 23863545.
- ↑ Verberg, MF; Gillott, DJ; Al-Fardan, N; Grudzinskas, JG (2005). «Hyperemesis gravidarum, a literature review». Human Reproduction Update. 11 (5): 527–39. doi:10.1093/humupd/dmi021. PMID 16006438.
- ↑ Lagiou, P; Tamimi, R; Mucci, LA; Trichopoulos, D; Adami, HO; Hsieh, CC (April 2003). «Nausea and vomiting in pregnancy in relation to prolactin, estrogens, and progesterone: a prospective study». Obstetrics and Gynecology. 101 (4): 639–44. doi:10.1016/s0029-7844(02)02730-8. PMID 12681864.
{{cite journal}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Elizabeth Bauchner; Wendy Marquez. «Morning Sickness: Coping With The Worst». NY Metro Parents Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Niebyl, Jennifer R. (2010). «Nausea and Vomiting in Pregnancy». New England Journal of Medicine. 363 (16): 1544–1550. doi:10.1056/NEJMcp1003896. PMID 20942670.
- ↑ Nesse, Randolphe M; Williams, George C (1996). Why We Get Sick (1st ed.). New York: Vintage Books. էջեր 290.
- ↑ Pepper GV, Craig Roberts S (October 2006). «Rates of nausea and vomiting in pregnancy and dietary characteristics across populations». Proceedings of the Royal Society B. 273 (1601): 2675–2679. doi:10.1098/rspb.2006.3633. PMC 1635459. PMID 17002954.
- ↑ Chan, Ronna L.; Olshan, A. F.; Savitz, D. A.; Herring, A. H.; Daniels, J. L.; Peterson, H. B.; Martin, S. L.; և այլք: (2010 թ․ սեպտեմբերի 22). «Severity and duration of nausea and vomiting symptoms in pregnancy and spontaneous abortion». Human Reproduction. 25 (11): 2907–12. doi:10.1093/humrep/deq260. PMC 3140259. PMID 20861299. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Sherman, Paul W.; Flaxman, Samuel M. (2002). «Nausea and vomiting of pregnancy in an evolutionary perspective». Am J Obstet Gynecol. 186 (5): S190–S197. CiteSeerX 10.1.1.611.7889. doi:10.1067/mob.2002.122593. PMID 12011885.
- ↑ Haig, David (October 1993). «Genetic conflicts in human pregnancy». Quarterly Review of Biology. 68 (4): 495–532. doi:10.1086/418300. PMID 8115596.
- ↑ Flaxman, Samuel M.; Sherman, Paul W. (June 2000). «Morning sickness: a mechanism for protecting mother and embryo». Quarterly Review of Biology. 75 (2): 113–148. doi:10.1086/393377. PMID 10858967.
- ↑ 18,0 18,1 Matthews, A; Haas, DM; O'Mathúna, DP; Dowswell, T (2015 թ․ սեպտեմբերի 8). «Interventions for nausea and vomiting in early pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews (9): CD007575. doi:10.1002/14651858.CD007575.pub4. PMID 26348534.
- ↑ 19,0 19,1 19,2 Jarvis, S; Nelson-Piercy, C (2011 թ․ հունիսի 17). «Management of nausea and vomiting in pregnancy». BMJ (Clinical Research Ed.). 342: d3606. doi:10.1136/bmj.d3606. PMID 21685438.
- ↑ 20,0 20,1 Clark SM, Dutta E, Hankins GD (September 2014). «The outpatient management and special considerations of nausea and vomiting in pregnancy». Semin Perinatol. 38 (14): 496–502. doi:10.1053/j.semperi.2014.08.014. PMID 25267280.
- ↑ Koren, G (October 2012). «Motherisk update. Is ondansetron safe for use during pregnancy?». Canadian Family Physician. 58 (10): 1092–3. PMC 3470505. PMID 23064917.
- ↑ Tan, PC; Omar, SZ (April 2011). «Contemporary approaches to hyperemesis during pregnancy». Current Opinion in Obstetrics and Gynecology. 23 (2): 87–93. doi:10.1097/GCO.0b013e328342d208. PMID 21297474.
- ↑ Poon, SL (October 2011). «Towards evidence-based emergency medicine: Best BETs from the Manchester Royal Infirmary. BET 2: Steroid therapy in the treatment of intractable hyperemesis gravidarum». Emergency Medicine Journal. 28 (10): 898–900. doi:10.1136/emermed-2011-200636. PMID 21918097.
- ↑ Thomson, M.; Corbin, R.; Leung, L. (2014). «Effects of Ginger for Nausea and Vomiting in Early Pregnancy: A Meta-Analysis». The Journal of the American Board of Family Medicine. 27 (1): 115–122. doi:10.3122/jabfm.2014.01.130167. ISSN 1557-2625. PMID 24390893.
- ↑ Borrelli F, Capasso R, Aviello G, Pittler MH, Izzo AA (2005). «Effectiveness and safety of ginger in the treatment of pregnancy-induced nausea and vomiting». Obstetrics and Gynecology. 105 (4): 849–56. doi:10.1097/01.AOG.0000154890.47642.23. PMID 15802416.
- ↑ Tiran, Denise (Feb 2012). «Ginger to reduce nausea and vomiting during pregnancy: Evidence of effectiveness is not the same as proof of safety». Complementary Therapies in Clinical Practice. 18 (1): 22–25. doi:10.1016/j.ctcp.2011.08.007. ISSN 1744-3881. PMID 22196569.
- ↑ Cohen, Wayne R., ed. (2000). Cherry and Merkatz's complications of pregnancy (5th ed.). Lippincott Williams & Wilkins. էջեր 124. ISBN 9780683016734.
- ↑ Bren L (2001 թ․ փետրվարի 28). «Frances Oldham Kelsey: FDA Medical Reviewer Leaves Her Mark on History». FDA Consumer. U.S. Food and Drug Administration. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առավոտյան հիվանդագին վիճակ» հոդվածին։ |