Ավրորա և Կեփալոս (նկար, Բուշե)
«Ավրորա և Կեփալոս» (ֆր.՝ Aurore et Céphale), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի վառ ներկայացուցիչ Ֆրանսուա Բուշեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1733 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 250 × 175 սմ[1]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանսուա Բուշե |
տարի | 1733 |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Նանսիի կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Նանսիի կերպարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ | |
![]() |
Այսօր «Ավրորա և Կեփալոս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[2] (Նանսի, Ֆրանսիա)։
Պատմություն
խմբագրել«Ավրորա և Կեփալոս» ստեղծագործությունում Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» գրքի հերոսներ Ավրորայի և Կեփալոսի նկարներն են։
Բուշեն կտավը նկարել է Իտալիայից վերադառնալուց հետո։ Նկարը հեղինակին պատվիրել է Ֆրանսուա Դերբեն՝ Փարիզի պառլամենտի իրավաբանը՝ Փարիզի իր առանձնատան համար, որը գտնվում էր Ռյու դը Պուասոնիեր փողոցում։ Դերբեի մահից հետո այն վաճառվում է դատավոր Ալֆոնս Պայեին 3121 լիվրով[3]։
Նկարագիր
խմբագրելՆկարում, որը պատվիրել էր Դերբեն, Ֆրանսուա Բուշեն նկարել է դիցաբանական սյուժե՝ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» գրքից (VII գիրք)։ Երիտասարդ որսորդ Կեփալոսը՝ Պրոկրիսի ամուսինը, իր կամքին հակառակ առևանգվում է Ավրորայի կողմից։ Դիմադրելով աստվածուհուն՝ որսորդը հետ է վերադառնում կնոջ մոտ։ Հետո ճակատագիրն արել է իր գործը՝ Կեփալոսը պատահմամբ մահացու վիրավորում է կնոջը՝ նրան գազանի տեղ դնելով։ Սակայն կտավում հեղինակը մեղմացրել է սյուժեն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Aurore et Céphale (version de Nancy) - Boucher | Utpictura18». utpictura18.univ-amu.fr. Վերցված է 2024 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «L'amour au point du jour / Divine idylle».(չաշխատող հղում)
- ↑ Laing, Rosenberg, François Boucher 1703—1770, New York, Detroit, Paris (Grand Palais), 1986, p.142
- ↑ Chavanne, De l’An II au sacre de Napoléon. Le premier musée de Nancy, Nancy, Réunion des Musées Nationaux, 2001, 208 p. (2-7118-4315-7)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա և Կեփալոս (նկար, Բուշե)» հոդվածին։ |