Արմեն Այվազյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Այվազյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարտինի Այվազյան (մայիսի 14, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ։
Արմեն Այվազյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1992) և քաղաքագիտության դոկտոր (2004) |
Մասնագիտություն | գրող, պատմաբան և քաղաքագետ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, ՀՀ ԱԳՆ և ՀԱՀ |
Կայք | hayq.org/am |
Armen Ayvazyan Վիքիպահեստում |
Արմեն Այվազյանն Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Աշխատում է նաև Մաշտոցյան Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող և Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես քաղաքագիտության դասախոս։
Կենսագրություն
խմբագրելՊատմագիտության թեկնածու է 1992 թվականից, քաղաքագիտության դոկտոր՝ 2004 թվականից։ 1992-1994 թվականներին աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994 թվականից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրաքյուսի և Ստենֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Նա աշխատել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թվականներին եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։
Գիտական գործունեություն
խմբագրելԻր աշխատություններում, Արմեն Այվազյանը բազմիցս մեղադրում է ամերիկյան գիտական և քաղաքական որոշ կառույցներին՝ Հայաստանի և հայոց պատմության դիտավորյալ կեղծման մեջ։ Իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գրքում Այվազյանը խիստ քննադատում է մի շարք արևմտյան հեղինակավոր (այդ թվում նաև ազգությամբ հայ) հայագետների և պատմաբանների, նրանց մեղադրելով կեղծարարության մեջ։ Այդ պատմաբանների թվին են պատկանում Ռոնալդ Գրիգոր Սյունին, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռիչարդ Հովհաննիսյանը և ուրիշներ[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրելԴոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը.
- Հայկական ինքնության հիմնաքարերը. լեզու, բանակ, պետություն (2007)
- «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007)
- «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006)
- Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005)
- Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004)
- Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003)
- Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001)
- Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000)
- Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998)
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998)
- The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Այվազյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Այվազյան» հոդվածին։ |