Հայաստանի արտաքին գործերի նախարար
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար - Հայաստանի Արտաքին Գործերի նախարարության ղեկավար։ Հայաստանի Արտաքին Գործերի նախարարը նշանակվում ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ Վարչապետի առաջարկությամբ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար
| |
---|---|
Պաշտոնավարում է՝ Արարատ Միրզոյան | |
Նստավայր | ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Ձևավորում | Հայաստանի Սահմանադրություն 1991 նոյեմբերի 11 |
Տեղակալ | Վահե Գևորգյան Պարույր Հովհաննիսյան Մնացական Սաֆարյան Վահան Կոստանյան |
Կայք | gov.am |
Հայաստանի Երրորդ Հանրապետություն
խմբագրելՀայաստանի Հանրապետության հռչակումից հետո վերականգնվել է Առաջին Հանրապետության օրերին սահմանված պաշտոնը։ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար է դարձել Րաֆֆի Հովհաննիսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ | ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ |
---|---|---|---|---|
Արարատ Միրզոյան | 2021 | |||
Արա Այվազյան | 2020 | 2021 | ||
Զոհրաբ Մնացականյան | 2018 | 2020 | ||
Էդվարդ Նալբանդյան | 2008 | 2018 | ||
Վարդան Օսկանյան | 1998 | 2008 | ||
Ալեքսանդր Արզումանյան | 1996 | 1998 | ||
Վահան Փափազյան | 1993 | 1996 | ||
Արման Կիրակոսյան | 1992 | 1993 | Պաշտոնակատար | |
Րաֆֆի Հովհաննիսյան | 1991 | 1992 |
Խորհրդային Հայաստան
խմբագրելՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում պաշտոնը 1920-1946 թթ. կրել է «Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար» անվանումը, իսկ 1946 թվականից՝ «Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստր»։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ | ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ |
---|---|---|---|---|
Անատոլի Մկրտչյան | 1985 | 1990 | ||
Ջոն Կիրակոսյան | 1975 | 1985 | ||
Կամո Ուդումյան | 1972 | 1975 | ||
Բալաբեկ Մարտիրոսյան | 1958 | 1972 | ||
Անտոն Քոչինյան | 1954 | 1958 | ||
Գևորգ Հովհաննիսյան | 1947 | 1954 | ||
Սահակ Կարապետյան | 1946 | 1947 | Պաշտոնը վերանվանվել է | |
Սահակ Կարապետյան | 1944 | 1946 | ||
Ասքանազ Մռավյան | 1921 | 1922 | ||
Ալեքսանդր Բեկզադյան | 1920 | 1921 |
Հայաստանի Առաջին Հանրապետություն
խմբագրելՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը սահմանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրերին։ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարը 1918 թ. եղել է Ալեքսանդր Խատիսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ | ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ |
---|---|---|---|---|
Համո Օհանջանյան | 1920, մայիսի 5 | 1920, նոյեմբերի 25 | Համատեղել է ՀՀ վարչապետի պաշտոնի հետ | |
Ալեքսանդր Խատիսյան | 1919, ապրիլի 27 | 1920, մայիսի 5 | Համատեղել է ՀՀ վարչապետի պաշտոնի հետ | |
Սիրական Տիգրանյան | 1918, նոյեմբերի 4 | 1919, ապրիլի 27 | ||
Ալեքսանդր Խատիսյան | 1918, հունիսի 30 | 1918, նոյեմբերի 4 |
- The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052