Բարխուդարլու
Բարխուդարլու[1][2] (նաև՝ Բարխուդարլի[3], Բարխուդարլը[1], ադրբ.՝ Barxudarlı), նախկին բնակավայր Հայաստանի Տավուշի մարզի արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում բնակավայրը ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում, այն ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում[5]։
Գյուղ | ||
---|---|---|
Բարխուդարլու | ||
Barxudarlı | ||
Երկիր | Հայաստան/ Ադրբեջան | |
Շրջան | Տավուշի մարզ/Ղազախի շրջան | |
Հիմնադրված է | 19-րդ դարի վերջ թվականին | |
Մակերես | 10,1 կմ² | |
Բարձր. ծովի մակ-ից | 637 մետր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
|
2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Բարխուդարլու կոչվող տարածքը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[6]։
Տեղադրություն
խմբագրելԲարխուդարլու տարածքը տեղակայված է արևմուտքում Ազատամուտ, հարավ-արևմուտքում Դիտավան, հարավ-արևելքում Այգեհովիտ գյուղերի և հյուսիսում Աղստև գետի միջև։
Պատմություն
խմբագրելԹուրքաբնակ գյուղը հիմնվել է 19-րդ դարի վերջին նստակյացության անցած անասնապահ թուրքերի կողմից[7]։ Հայտնի է, որ 1886 թվականին գյուղում բնակվել է 69 թուրք[8]։
Խորհրդային Միության Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովը 1929 թվականի հուլիսի 19-0-ի իր որոշմամբ Բարխուդարլուն ընդգրկել է Դիլիջանի գավառի մեջ[9]։ Հետագայում առանձնացվել է Խորհրդային Հայաստանից և ներառվել Խորհրդային Ադրբեջանի կազմում։
Բարխուդարլուն, որը կազմում էր 10,1 քառ․կմ տարածք, Խորհրդային Միության կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի անկլավ էր Խորհրդային Հայաստանի տարածքում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Արծվաշեն. 25 տարի ադրբեջանական գրավման տակ». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Տավուշի դիմաց՝ Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջանները | Aniarc». www.aniarc.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման։
- ↑ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման։
- ↑ «Ադրբեջանի 86․6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»․ Նիկոլ Փաշինյան, (արխիվացված 22․05․2023 թվականին)։
- ↑ Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երեւան, 2004, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine)։
- ↑ “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 150-151.(ռուս.)
- ↑ «Սոֆլու, Բարխուդարլու եւ Ոսկեպար գյուղերը 1929 թ. -ին հանձնվել են Դիլիջանի գավառին․ Արման Թաթոյան»: