Սոֆուլու
Սոֆուլու, նախկին բնակավայր Հայաստանի Տավուշի մարզի արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։
Գյուղ | ||
---|---|---|
Սոֆուլու | ||
Sofulu | ||
Երկիր | Հայաստան/ Ադրբեջան | |
Շրջան | Տավուշի մարզ/Ղազախի շրջան | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
|
Խորհրդային Միության ժամանակաշրջանում բնակավայրը ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում, այն ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում[1], իսկ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում[2]։
2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Սոֆուլու կոչվող տարածքը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[3]։
Տեղադրություն
խմբագրելՍոֆուլուի տարածքը տեղակայված է հարավում Ազատամուտ գյուղի, հարավ-արևելքում Աղստև գետի, արևմուտքում Մ 16 միջպետական նշանակության ճանապարհի (Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի), հյուսիս-արևելքում հայ-ադրբեջանական շփման գծի միջև։
Պատմություն
խմբագրելԹուրքաբնակ գյուղը հիմնվել է 19-րդ դարի վերջին նստակյացության անցած անասնապահ թուրքերի կողմից[4]։ Հայտնի է, որ 1886 թվականին գյուղում բնակվել է 103 թուրք[5]։
Խորհրդային Միության Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովը 1929 թվականի հուլիսի 19-0-ի իր որոշմամբ Սոֆուլուն ընդգրկել է Դիլիջանի գավառի մեջ[6]։ Հետագայում առանձնացվել է Խորհրդային Հայաստանից և ներառվել Խորհրդային Ադրբեջանի կազմում։
Սոֆուլուն Խորհրդային Միության կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի անկլավ էր Խորհրդային Հայաստանի տարածքում[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման։
- ↑ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման։
- ↑ «Ադրբեջանի 86․6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»․ Նիկոլ Փաշինյան, (արխիվացված 22․05․2023 թվականին)։
- ↑ Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երեւան, 2004, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine)։
- ↑ “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 152-153.(ռուս.)
- ↑ «Սոֆլու, Բարխուդարլու եւ Ոսկեպար գյուղերը 1929 թ. -ին հանձնվել են Դիլիջանի գավառին․ Արման Թաթոյան»:
- ↑ «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.